Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին
- aramhayr
- Feb 5, 2023
- 3 min read
Updated: Jan 15
(ինքնառեֆերատ v.1.7.6 տարբերակի) English
Ա. Հայրապետյան. Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. Agoulis, Concord, 2022
Գրախոսական`
Գ. Ռ. Հովհաննիսյան. Արամ Հայրապետյանի «Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին» աշխատությունը. Լեզու և լեզվաբանություն, 2(27), էջ 72 - 75, 2022
Երկու խոսք
1.1. Անոտացիա
Զգայարաններից ստացված տվյալների հիման վրա մարդիկ իրենց մտքում իրականության պատկերներն են ստեղծում: Նրանք նկարագրում, արտաքնացնում են այդ պատկերները, մասնավորապես՝ խոսքի միջոցով։ Խոսքի արտադրությունը և ըմբռնումը գիտակցված, ճանաչողական գործընթաց է: Խոսքի կառուցումը (արտադրումը) և վերլուծությունը (ընկալումը) տեղի են ունենում բնական լեզուների կանոնների համաձայն: Լեզուն և խոսքը առնչվում են որպես արտադրող և արտադրանք: Խոսքի շարահյուսական կառուցվածքը համընդհանուր է բոլոր բնական լեզուների համար. դա իրականության գործընթացներ, հասկացություններ և առարկաներ նշանակող նշանների ծառատիպ կառուցվածք է: Գրքում ուրվագծվում է մի կառուցվածք՝ բովանդակության ծառ, որը կարող է կառուցվել և վերլուծվել ցանկացած բնական լեզվի կանոնների համաձայն:
1.2. Գրքի կառուցվածքը և ամփոփագիրը
Աշխատության ծավալը կազմում է 322 էջ (Հայաստանյան տարբերակը ունի 397 էջ, քանի որ էջերը ավելի փոքր են` 6.5 x 9.5 in, քան առցանց տարբերակինը` 7 x 10 in): Այն պարունակում է 5 գծագիր, 136 աղյուսակ, 198 եզրույթների բացատրություն: Գրականության ցանկում 90 աշխատություններ կան. հասկացությունների ցուցիչն ունի մոտ 1200 բառ:
Ամփոփման այս հավածը կրկնում է աշխատության նույնանուն հատվածի պարունակությունը անփոփոխ (չեն արտաբերված միայն վերջին մի քանի պարբերություններ): Հաջորդ հատվածներում ամփոփվում են՝ ա) բնալեզվական կաղապարման որոշ դրույթներ, բ) արեւելահայերենի ձեւաբանաությունը («Բառաձեւեր եւ ձեւույթներ», «Անվանական ձեւեր՝ հոլովում», «Բայական ձեւեր՝ խոնարհում», «Ձեւաբանության ամփոփում» հատվածները), գ) շարահյուսությունը («Նախադասություն»,«Մտավոր գործունեություն», եւ «Իմաստի ձեւավորումը» հատվածները) դ) հավելվածների պարունակությունը, ե) եզրահանգումները, եւ զ) հաջորդ քայլերը: Վերջին երկուսը աշխատության մասը չեն:
1.4. Շաղկապներ
Շաղկապները թերի են ներկայացված գրքում: Conjunctions in Eastern Armenian հոդվածը լրացնում է այդ բացը: Հոդվածի գրախոսականը տես` AI Review of "Conjunctions in Eastern Armenian". Հեղինակի պատասխանը գրախոսականին տես` Connectives in Armenian:
Ինքնառեֆերատի լրիվ տարբերակը`
Վրիպակներ
Առցանց եւ Հայաստանյան տպագրումների էջերի համապատասխանեցումը
Եթե x-ով նշանակենք առցանց տպագրության էջի համարը, իսկ y-ով` Հայաստանյան, ապա y ≈ 1.2186x - 1.7654 կամ x ≈ 0.8206y + 1.4487 բանաձեւերը կարտահայտեն էջերի համապատասխանությունը:
Երեք տարի անց` պրեսի
Բովանդակություն
Հիմնական դրույթները 2
Ընդհանրական 3
Աշխատության դիրքավորումը 5
Լեզվական վարք 5
Խոսքի շերտավորումը 5
Աշխատության դիրքավորումը լեզվաբանության ասպարեզում 7
Աշխատության նպատակը 7
Աշխարհայացքը 8
Մտավոր պատկերների ձեւավորում 8
Պատկերների դասակարգումը 10
Պատկերների վերլուծումը 11
Պատկերների հաղորդում 12
Պատկերների արտապատկերումը խոսքի 12
Լեզու եւ խոսք 13
Խոսքի բովանդակությունն ու նշանակությունը 17
Խոսքային կատարումներ 18
Տեսության համակարգում 18
Հաղորդում 20
Խոսույթ 22
Հաղորդակցային համակարգ 23
«Լեզվական օրգան» 25
Սարքավորում եւ ալգորիթմ 28
Հաշվարկման վերացարկում` Թյուրինգի մեքենա 28
Լեզվական հաշվարկում 29
Գիտելիք 31
Գիտություն 32
Լեզվաբանություն 35
Խոսքի կառուցվածքը 36
Խոսույթի մտադրականություն 36
Խոսքի իմաստաբանական վերլուծությունը 37
Խոսքի քերականական վերլուծությունը 37
ԲԾ-ն որպես ներքին կոդ 37
Շարահյուսություն 38
Նախադասություն 39
Խոսքի միավորները 41
Շարահյուսության ամփոփում 43
Ձեւաբանություն 43
Տեսություն 43
Իմաստույթի կառուցվածքը 44
Ձեւույթների տեսակները 46
Ձեւաբանության ամփոփում 47
Մոդելը 48
Վիճակագրական մոդելավորում 49
Նյութի արտապատկերումը` գրքի ֆորմատը 52
Ամփոփում 53
Նվաճումները, յուրահատկությունները 53
Թերությունները 54
Ապագան 55
Հավելված 56
Ա. Եզրույթներ 56
Բ. Խոսակցային միավորների պիտակները 59
Գ. Խոսույթի վերլուծում 60
Դ. Հավելյալ գրականություն 61
Հիմնական դրույթները
Այս ինքնագրախոսականը մի փորձ է բացատրելու, թե գիրքն ինչի մասին է եւ ինչպես ես այն կշարադրեի այսօր: Բացի քննադատական դիտարկումներից լուծվել, ուղղվել են որոշ թերություններ: Աշխատության դիրքավորումը, Խոսքային կատարումներ, Հաղորդում, Խոսույթ, Հաղորդակցային համակարգ, «Լեզվական օրգան», Սարքավորում եւ ալգորիթմ, Հաշվարկման վերացարկում` Թյուրինգի մեքենա, Լեզվական հաշվարկում, Խոսքի կառուցվածքը հավածներում բերված նոր նյութը նպատակ ունի խոսքի (նախադասության) կառուցվածքի եռաշերտ սխեման բացահայտելով ճշտել աշխատության դիրքավորումը լեզվաբանության ասպարեզում եւ գնահատել արդյունքները:
Քննադատությունների եւ նոր նյութի քննության արդյունքում ճշտվել է ԲԾ-ի, որպես մեքենական հրահանգներով կազմված կոդի նմանակի, կառուցման, ավելի ճիշտ, վերջնականացման, ուրվագիծը խոսույթի լիարժեք վերլուման համար:
ԲԾ-ն կպարունակի քերականական, իմաստաբանական (սեմանտիկ), եւ խոսույթային պիտակներ, որոնց շնորհիվ այն կստանա «ներքին կոդի» կարգավիճակ, որի «կատարման» արդյունքում կբացահայտվեն տեքստի քերականականկան, իմաստային, եւ խոսութային խնդիրները: Խոսույթի ստատիկ վերլուծման արդյունքում այն կպիտակավորվի քերականական, իմաստաբանական, եւ մտադրվածական պիտակներով, իսկ դինամիկ վերլուծման ժամանակ ԲԾ-ն կդիտարկվի որպես ներքին կոդ, որի կատարման արդյունքում կորոշվի խոսույթի հետեւողականությունն ու կապակցվածությունը:
Ընդգծվել է ԲԾ-ի դերը որպես LLM-ների փոխհաղորդման լեզու:
Այս գրախոսականը աշխատության կարճ նկարագրությունից վերածվեց բացահայտված թերությունների մանրամասն ցանկի եւ աճելով դարձավ թերությունների ուղղման եւ աշխատության հետագա զարգացման ուրվագծի երկար շարադրում:
------ ....... -----
------ ....... -----
Վերանայումների պատմություն
Name | Date | Reason for Changes | Ver |
Արամ Հայրապետյան | 08/30/25 | Նախնական տարբերակ | 0.1 |
Արամ Հայրապետյան | 09/03/25 | Վրիպակների, անճշտությունների, ոճի ուղղում. ավելացրի` CUE, FIL, Deutsch-ի հղումները | 0.2 |
Արամ Հայրապետյան | 10/30/25 | ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ – ՁԵՒԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ամբողջությամբ, Նախադասություն ու Վիճակագրական մոդելավորում հատվածները նոր են: Սրա հետեւանքով ավելացվել են համապատասխան Գրականություն եւ Եզրույթներ (Ա Հավելված) հատվածները. վերանայվեցին բայական բառակապակցությունները Խոսքի միավորները հատվածում. շտկվեցին վրիպակները եւ անճշտությունները, ֆորմատավորումը: | 0.3 |
Արամ Հայրապետյան | 12/30/25 | Ավելացրի` Աշխատության դիրքավորումը, Խոսքային կատարումներ, Սարքավորում եւ ալգորիթմ հավածները, Խոսքի կառուցվածքը հատվածի 1-4 ենթահավածները Նախադասության կառուցման սխեման Նախադասություն հատվածում, Թերություններ հավածում 3- ի վերջը եւ 4-ը, ավելացումներին եւ խմբագրումներին հատուկ եզրույթներ; Մանր-մունր ավելացումներ եւ վրիպակների, անճշտությունների ուղղում: | 0.4 |
Արամ Հայրապետյան | 1/8/26 | Մեքենական թարգմանությունների խմբագրում եւ վրիպակների ուղղում: + Եզրույթներ: | 0.5 |
Comments