top of page
Search

Գունային եզրույթներ

Updated: 6 days ago

Հարյուր տարվա իմ մենության ընթացքում մի քանի փորձ արեցի գույների մասին գրել[1]: Լեզու․ իրականության հայելին և ճարտարապետը նայելիս, զգացի, որ թե­ման հասունացել է: Չնայած, որ սպիտակի երանգրերի մասին խոսելիս (տես 18:40), հաղորդավարը նկատի ուներ ձյան տեսակները, այնուամենայնիվ որոշեցի «Գու­նա­յին եզրույթների ստորադասություն» հոդվածը գրել, քանի որ դա, լեզվաբանական մյուս խնդիրների հետ, իմ հետաքրքրությունների ռադարի ներքո էր արդեն երկար ժամանակ;


Մինչ բուն բովանդակության անցնելը, կուզենայի գույն/ձյուն շփոթելու մասին մի հարց բարձրացնել: Ըստ իս սա հարց է լեզվահոգեբաններին. «ինչպե՞ս է տա­րած­վում ապատեղեկատվությունը, «սուտ» գիտելիքը, հավատը, Թրամփի կնքած "fake news"-ը [2], եւ ինչո՞ւ է երկար վերապրում սերնդից սերունդ»: Մարդաբանական, հո­գե­­բա­նական տեսանկյունից Յուվալ Նոա Հարարիի բացատրությունը (տես Լեզ­վա­բա­նություն, ևն, #22.d) հասկանալի է` «ճշմարտություն» թե ձեռք բերելը, թե դրան ա­ռե­րեսվելը չափազանց դժվար է։ Մանավանդ, երբ դա քարոզչականությամբ փչված փու­չիկից կամ անհատի հավատքից դուրս է: Հավատալը հեշտ է` հավատը մխի­թա­րող է եւ հարմարավետ։


Բայց ինձ խնդրի մի այլ կողմ է հետաքրքիր: Իմ երեխա ժամանակներում դա «փչա­ցած հեռախոս» էին անվանում:


Այն հանգամանքը, որ նույնիսկ կարճ եւ պարզ հաղորդումը մարդուց մարդ անց­նե­լուց աղավաղվում է, ինձ համար ակնհայտ է: Ինքս ինձ հետ հաղորդակցվելիս դրան հա­ճախ եմ առերեսվում` մի բան կարդում եմ, իսկ գլխումս ուրիշ բան է գրանցվում:  Ինձ թվում է, պատճառն էլի իմ հավատներ են, ինձ ուղղված քարոզչությամբ խե­ղա­թյուր­ված իրականությունը: Ուղեղս փորձում է կարդացվածը գրանցելու փոխարեն, գրել այն ինչ ինձ «հարմար» է, ինչ ես «ուզում եմ», որ կարդացվածս լինի: Դա իմա­նա­լով, որեւէ բան գրելիս, մի քանի անգամ գնում, նորից կարդում, ստուգում եմ:

Սա է՞լ է «փչացած հեռախոս»: Հարցս այդ երեւույթի մասին է` կա՞ն այդ ուղղությամբ հետազոտություններ, արդյունքներ:


Գրելուց առաջ կարծում էի, որ հայերենի գունային իմաստույթների ու­սում­նա­սի­րու­թյան կարիք կա: Բայց պարզվեց, որ այլ լեզուների վիճակն էլ մի բան չի: Այս զրույց­նե­րը ԱԲ-ի հետ միգուցե հետաքրքիր լինեն`


Միգուցե այս հոդվածը եւ ԱԲ-ի ասածները լեզվաբաններին ոգեշնչեն:


--------

[1] Կասկած չունեմ, որ լեզվաբան պետք է գրեր: Ես չունեմ համակարգ կրթություն, չեմ տիրապետում համապատասխան մեթոդների, չունեմ պարտադիր հմտու­թյուն­ներ; Հուսով եմ, որեւէ լեզվաբան կոգեշնչվի եւ կհետաքրքրվի թեմայով (PhD), եւ կգրի ոչ միայն գույների, այլ նաեւ ազգակցական կապերի (տես` Բնական խոսքի ընդ­հան­րա­կան ներկայացման մի տարբերակի մասին. 14.d Ինքնառեֆերատ-ի Արտաքին խնդիր­ներ հատվածում), ևն մասին: Լեզվաբանության այս բնագավառի (Նշա­նա­գի­տու­թյո՞ւն (տես Լեզ­վա­բա­նություն, ևն, #48) Իմաստաբանությո՞ւն) շատ հետաքրքիր է, օրինակ` Գայանե Հակոբյանի «Հա­յերենի տարիքային անվանումները» ուսում­նա­սի­րու­թյունը: Մինչ այդ, համեցեք` քյա­սիբի լեզվաբանություն -:):

[2] Իրականում «կեղծ լուրեր» արտահայտությունը ժա­մա­նա­կա­կից ճանաչում է ձեռք բերել 2016 թվականին ԱՄՆ ընտրությունների շուրջ: Այն տա­րած­վեց BuzzFeed-ի Քրեյգ Սիլվերմանը 2016 թվականի մակեդոնական կայքերի կող­մից կեղծ պատ­մու­թյուն­ների տարածումը նկարագրելիս: Հետո Դոնալդ Թրամփի սկսեց այն որպես քա­ղաքական տերմին օգտագործել քննադատական ​​լրատ­վա­մի­ջոց­ների դեմ։ Ավե­լի հին հղումներ կան 1890-ական թվականներին՝ սենսացիոն լրա­գրու­թյան վե­րա­բե­րյալ, և նույնիսկ 1863 թվականին՝ Քաղաքացիական պատերազմի ժա­մանակ:

 
 
 

Recent Posts

See All
Եզրույթներ

Այստեղ բերված են այն եզրույթները, որոնք բացակայում են գրքում կամ անհաջող են ձեւավակերպված այնտեղ: Անհատկանիշ ( անգլ.՝ wildcard) - Հաշվողական գիտություններում (Computer science), ՏՏ-ում գործածվող ե

 
 
 
Եղանակ

Grammatical_mood Grammatical_moods Causative mood Wikipedia: Causative mood is not to be confused with the unrelated notion of causative voice , a valency-shifting operation in many languages. Chrome

 
 
 
Շրջածանց

Այս հասկացության հետ ծանոթացա Դր. Հ.Ջիվանյանի շնորհիվ: Մինչ օրս (2025-10-15) չէի հանդիպել circumfix եզրույթին պարզ պատճառով` հայերենում դեռ այդպիսի ածանցներ չեն նկարագրվել: Պարզվեց, որ դրանք կան ռուս

 
 
 

Comments


bottom of page