top of page

Լեզվաբանություն, ԱԲ, եւ ՀԹՏ

aramhayr

Updated: Feb 9





Լեզվաբանություն եւ ՀԹՏ

Կայքէջում հավաքված են որոշ հղումներ կայքէջերի, հոդվածների, եւ տեսանյութերի, որոնք առնչվում են հումանիտար գիտությունների` փիլիսոփայություն, պատմություն, աղբյուրագիտություն, բանասիրություն, ևն, ինչպես նաեւ լեզվաբանության, հաշվողական գիտությունների (computer science), համակարգագիտության (Systems engineering, Systems science), մաթեմատիկայի, մաթեմատիկական եւ վիճակագրական մոդելավորման (խորքային ուսանում, արհեստական բանականություն), ևն:

  1. 21-րդ դարին հարիր գիտական կառույցներ պիտի հիմնվեն - Հայ լեզվի և մշակույթի ներկայությունը համացանցում․ մշակութային ժառանգության թվայնացման բացերի ու խնդիրների, թվայնացման գործընթացներին պետության մասնակցության ու դերի, թվային տեխնոլոգիաների և հումանիտար ոլորտի համագործակցության կարևորության և այլ խնդիրների մասին։

  2. Հայերենը՝ թվային իրականությանը համահունչ - Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային ծառադարանը։ Ինչո՞ւ են կարևոր հայերեն մեքենայացված թարգմանությունները։

  3. Միջգիտակարգային երկխոսություն. Լևոն Աբրահամյան | Հրանտ Խաչատրյան  - Մաթեմատիկոս Հրանտ Խաչատրյանը և ազգագրագետ Լևոն Աբրահամյանը պատմում են միջգիտակարգային համագործակցության իրենց փորձի, բնագիտական հետազո-տություններում հումանիտար և հասարակագիտական հետազոտողների ներգրավման, բոլոր գիտակարգերի համար միևնույն գիտաչափության սահմանման ռիսկերի, միջազ-գային լսարանին հետաքրքրող թեմաներով հետազոտություններին զուգահեռ տեղական, հայագիտական հետազոտությունների կարևորության և ֆինանսավորման, գիտության պետական ֆինանսավորման և գիտական արտադրանքը պետությանը ծառայեցնելու կարևորության մասին: Ես կկարեվորեի հետեւյալ հատվածները`

    1. Մոտ 30 ր. - հայագիտությունը առանձնացված «հետաքրքիր չէ» միջազգային հանրությանը

    2. Մոտ 43 ր. - միջազգային գրանտերի դիմելու միջոցներից

    3. 49:25 – Հայ հումանիտար գիտությունների բնագավառը/համայնքը փակ է: Հատուկ կընդգծեի թխվածքի/տորթի փոխաբերությունը:

  4. Մտքերի անատոմիան. Կոգնիտիվ լեզվաբանություն. Հասմիկ Ջիվանյան. Մեծ Պայթյուն - Կոգնիտիվ լեզվաբանությունը ուսումնասիրում է լեզուն ճանաչողական գործընթացների տեսանկյունից, ինչպիսիք են ընկալումը, մտածողությունը, հիշողությունը և ըմբռնումը: Այս ոլորտի մասնագետներին հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ օգտագործում լեզուն իրենց մտքերն արտահայտելու համար և ինչպես են այդ մտքերը կառուցում ուղեղում:

  5. Հաջողության բանաձև-Լեզվաբանություն - Ինչո՞վ է հայերենը տարբերվում մյուս լեզվաընտանիքի անդամներից, ինչ առանձնահատկություններ ունի։ Դիտարկումներ. #1 - 4:35-5:30 Բացի Սապիրից եւ Վորֆից (նաեւ հետո նշված Դիոնիսիոս Թրակացուց` 19:40, եւ Պոր-Ռոյալից` 18:49) գոյություն ունեն` Պանինին, Ստոիկները, Հումբոլդտը, Սոսյուրը, Ֆրեգեն, Ռասելը, Վիտգենշտայնը (տե՛ս #11 ստորեւ), Չոմսկին, Ջահուկյանը, ևն (տես նաեւ Reviewing the Thought-Based Linguistics, What is language?), #2 - 5:50` Շփոթ մակերեսային եւ խորքային կառուցվածքի` ե՛ւ գրաբար, ե՛ւ ռուսերեն, ե՛ւ հայերեն խոսքն ունի նյուն խորքային կառուցվածքը. տարբերվում է մակերեսայինը, այսինքն, խորքային կառուցվածքի կոդավորումը (5:58` իսկ ուսանողը գիտի՞ ռուսերեն). #3 - 6:15-8:38` հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ժ. հայերենը «ընտրել» այլ առդրություն եւ, առհասարակ, ինչո՞ւ է պետք սովորել ժ. հայերենը, եթե գոյություն ունեն գրաբարը, գերմաներենը, ռուսերենը, լատիներենը, արաբերենը իրենց «ճիշտ» առդրությամբ, «ճիշտ» լեզվամտածողությամբ. #4 - 8:40 - 18:10 իսկապես բովանդակալից եւ հետաքրքիր է. #5 - 18:20 Աշխարհայացք է տալիս ոչ թե լեզվաբանությունը կամ լեզուն, այլ քվանտային եւ դասական ֆիզիկական տեսությունները, դարվինիզմը, հաշվողական տեսությունը, փիլիսոփայական աշխատությունները, Դհամադան, Աստուածաշունչը, Բհավատա Գիթան, Քուրանը, Չիպոլինոյի արկածները, Աբհիդհամմա Պիտական, Գիլգամեշն ու Սասունցի Դավիթը` այսինքը խոսքը. #6 - 19:15 - կառուցվածքային լեզվաբանությունը ամենակարեվորն ու հիմնականն է (այլ ոչ թե ԺԷ դարում մոռացված), բայց այն չպետք է հակադրվի ուսումնասիրության մյուս մեթոդներին. լեզուն եւ խոսքը նկարագրվում են ա) մաթեմատիկորեն` կառուցվածքային կաղապարներով, բ) պատմականորեն` «բառերի» եւ կառուցվածքների ծագումն ու փոխառությունները բացահայտելով, գ) հոգեգիտորեն (psychology)` այս կամ այն գաղափարը, հասկացությունը «բառով», թե բառակապակցությունով նշանակումը բացատրելով (սա շատ դժվար է բացատրել Սապիր-Վորֆ վարկածի երկրպագուներին), դ) Հուզական` փաստերի բացակայությունը անտեսող վարկածներով, ևն . #7 - Լեզվաբանության եւ Բանասիրության չտարբերակումը ակնհայտ է նաեւ ուսանողների դատողություններում, Լեզվաբանությունը նույնացվում է Բառագիտությանը (տխուր է` այս ուսանողները շուտով երեխաներին են շփոթեցնելու):

  6. Ի՞նչ է լեզվաբանական կրթությունը - Ո՞րն է լեզվաբանության ուսումնասիրության առարկան։ Ի՞նչ թյուրըմբռնումներ կան «լեզվաբանություն» մասնագիտության հետ կապված։ Արդյո՞ք հայաստանյան բուհերում տրվում է լեզվաբանական կրթույթուն։ Աննա Սարգսյանը զրուցել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի հետ:

  7. Discourse Analysis

    1. Introduction to Cognitive Discourse Analysis Podcast - Խորասուզվում ենք ճանաչողական դիսկուրսի վերլուծության (Cognitive Discourse Analysis` CoDA) հետաքրքրաշարժ աշխարհ: Հայտնաբերում ենք, թե ինչպես է միտքը ձեւավորում լեզվի գործածումը եւ բացահայտում հաղորդակցության վրա ազդող թաքնված ճանաչողական այն գործընթացները՝ ուշադրությունից եւ ընկալումից մինչեւ սխեմաներ, մտավոր մոդելներ եւ հիշողություն: Դիտարկում. Ուշագրավ են ա) հոդվածների հղումները եւ բ) գործիքների քննարկումը` 20:30 (կորպուսային լեզվաբանություն):

  8. Experimental Linguistics - Փորձառական լեզվաբանը խոսում է վերջին տարիներին կա-տարված ուսումնասիրությունների մասին. վարքագծային մոտեցումներ, վերսկսող դերանուններ եւ սեռերի առկայությունը տարբեր լեզուներում

  9. Philosophy and Generative Grammar - online conference:

    1. May 4–6, 2022

    2. May 8–10, 2024

  10. Language Therapy with Dr. K - USC Dornsife Institute of Armenian Studies podcast. Լեզվաբուժում դր K-ի հետ փոդքաստերում ուսումնասիրվում է հայ միջավայրի լեզուն: Այս զրույցներում Դր. Շուշան Կարապետյանը, խոսելով ներգաղթի, սփյուռքի, ամոթի, երկլեզվության, մշակույթի, ժառանգության, ևն մասին, բացահայտում է խոսքի սրամիտ նրբությունները, հաճույքներն ու հիասթափությունները:

  11. LinGO Grammar Matrix - The LinGO Grammar Matrix is a framework for the development of broad-coverage, precision, implemented grammars for diverse languages. Building from experience with broad-coverage implemented HPSG grammars of English (the LinGO ERG), German (DFKI's proprietary grammar), and Japanese (the JACY grammar), and a smaller-scale grammar of Spanish, we are working to extract the components that are common across these grammars and therefore may be useful in the development of new grammars.

  12. Mathematics as a New Way of Thinking  - Սա կարելի է դիտարկել ոչ միյան որպես մաթեմա-տիկայի դասավանդման թերությունների հատկանշման եւ հաղթահարման, այլ նաեւ որպես ցանկացած առարկայի դասավանդումը վերանայելու ուղեցույց:

  13. Mathematical and Computational Linguistics - The class covers mathematical and computational models of acquisition and evolution of natural languages; discusses learnability questions, Markov chain models, population dynamics models, evolutionary behavior, communicative efficiency and fitness; focuses in particular on the Principles and Parameters model of linguistics; use of mathematical methods, involving algebraic geometry, topology, and statistical physics, to describe the evolution of natural languages. Specific examples from historical linguistics revisited from a mathematical and computational perspective.

  14. Núcleo de Estudos Gramaticais - Սերող քերականություններին նվիրված հաղորդաշարեր

  15. Strengthening linguistics studies to better protect the Armenian language - Pollet Samvelian is a Professor of Linguistics at Université Sorbonne Nouvelle in Paris, France. Samvelian‘s research includes the syntax, morphology and lexicon of Iranian languages. On the sidelines of this year’s Armenian Society of Fellows conference in Dilijan, Armenia, Samvelian discusses what studying linguistics actually means and its importance in the modern era, as well as how the field can be used to better catalogue and protect the Armenian language.

  16. Лекция Владимира Плунгяна «Разнообразие языков человечества» - Բազմազանությունը բնական լեզուների ամենազարմանալի հատկություններից է։ Ներկայումս գոյություն ունեն մոտ 7 հազար լեզու, որոնց տարբերությունները երբեմն ապշեցուցիչ են։ Կարելի է ասել, որ լեզուները շատ ավելի են տարբերվում միմյանցից, քան մարդիկ, թեեւ, իհարկե, գոյություն ունեցող բոլոր լեզուներն ունեն նաեւ որոշակի ընդհանրություն: Լեզվական տիպաբանությունը տեսական լեզվաբանության ոլորտներից է: Այն ուսումնասիրում է մարդկային լեզուների նմանություններն ու տարբերությունները: Վլադիմիր Պլունգյանը լեզվաբան է. պրոֆեսոր, ՌԴ ԳԱ անդամ, ՌԴ ԳԱ Լեզվաբանության ինստիտուտի տիպա-բանության բաժնի վարիչ եւ Վ.Վ.Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի կոր-պուսային լեզվաբանության եւ պոետիկայի ամբիոնի վարիչ, Մոսկվայի պետական ​​հա-մալսարանի բանասիրական ֆակուլտետի պրոֆեսոր։ Ռուսաց լեզվի ազգային կորպուսի եւ արեւելահայերեն կորպուսի (տես Հայկական, #12  Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջեր-ում) ստեղծողներից մեկը։ Նա քննարկում է լեզվական տիպաբանության հիմ-նական ձեռքբերումներն ու խնդիրները։

  17. Wittgenstein

    1. Wittgenstein's Games - New College of Humanities-ի պրոֆ. Գրեյլինգը խոսում է այն մասին, թե ինչպես Վիտգենշտայնին երկու անգամ թվաց, որ ինքը լուծել է փիլիսոփայության բոլոր խնդիրները՝ բացատրելով, թե ինչպես է խոսքը իմաստ ստանում։ Առաջին անգամ դա աշխարհի հետ առնչվելով էր, իսկ երկրորդ՝ ինքն իրեն հարաբերվելով։ Երկրորդ դեպքում «խաղեր»-ի հասկացությունը կենտրոնական դեր են խաղում:

    2. Tractatus Logico-Philosophicus - #7, Whereof one cannot speak, thereof one must be silent.

  18. Noam Chomsky,

    1. Fundamental Issues in Linguistics (April 2019 at MIT) - Lecture 1 and Lecture 2

    2. Interpretation & Understanding: Language & Beyond - Պլատոնի, Օրուելի և Դեկարտի հիմնախնդիրները. ուշադրությունը սեւեռվում է գիտության և մտավորական պատմությանը:

    3. Language: The Cognitive Revolution - Ջ. Ռ. Քիլիանի անվան ամենամյա 20-րդ մրցանակի առիթով դասախոսությունը, [Տես 10 ամենա հաճախ մեջբերվող հեղինակների լավագույն տասնյակի chatGPT-ի տարբերակը էջի ներքեւում:]

    4. Thought Without Language - in part because of unconscious decision making - 4:50 - I need to find out "the guy's" name.

    5. Language and Evolution  - Ն. Չոմսկին խոսում է իր գրքի՝ «Ինչու միայն մենք. լեզուն եւ էվոլյուցիան» (համահեղինակ` Ռ.Ք. Բերվիք), մասին, որտեղ քննարկվում են լեզվի կենսալեզվաբանական ուսումնասիրությունների հեռանկարները: Լեզուն դիտարկվում է որպես ա) կենսաբանական ոլորտին հատուկ առարկա. բ) լեզվի հաշվողական արդյունավետությունը որպես մտածելու եւ հասկանալու համակարգ. գ) անդրադարձ է կատարվում լարվածությունը Դարվինի աստիճանական, էվոլյուցիոն փոփոխության եւ լեզվի մասին մեր ժամանակակից ըմբռնման միջեւ. դ) փաստեր բերվում այլ կենդանիների, մասնավորապես երգեցիկ թռչունների ձայնային ուսուցումից:

    6. Jung, Wittgenstein, and Gödel (Ask Me Anything)

  19. Hermeneutics - Modern hermeneutics includes both verbal and non-verbal communication, as well as semiotics, presuppositions, and pre-understandings. Hermeneutics has been broadly applied in the humanities, especially in law, history and theology.

    1. Hermeneutics and the art of interpretation.

  20. Корпусная лингвистика — Плунгян Владимир, доктор филологических наук Владимир Плунгян. - Что такое корпус языка? Как он изменил работу лингвистов? Какова история создания корпуса русского языка? И как развивается корпусная лингвистика сегодня?

  21. Grimm's Law and the Regularity of Sound Change - A historical linguist discusses the regularity of sound change, using Grimm's Law (from the history of English and the other Germanic languages) as an example.

  22. Language and Thought

    1. 50 Centuries in 50 minutes (A Brief History of Mathematics) - Ինչպե՞ս ենք հասել այն մաթեմատիկային, որն այսօր ուսումնասիրվում է: Ո՞վքեր էին մաթեմատիկական առաջընթացի հիմնական պատասխանատուները. մի առաջընթացի, որը մենք Աստծո ընծա ենք համարում: Ե՞րբ եւ որտե՞ղ է այդ ամենը տեղի ունեցել: Այս հարցերին կպատասխանենք հետեւելով մաթեմատիկայի զարգացմանը մ.թ.ա. 3000 թվականից մինչեւ 21-րդ դարի արշալույսը։

    2. How language shapes the way we think | Lera Boroditsky | TED - Գոյություն ունեն մոտ 7000 լեզուներ, որոնք տարբերվում են հնչյուններով, բառապաշարով եւ կառուցվածքով: Բայց արդյո՞ք դրանք ձեւավորում են մեր մտածելակերպը: Ճանաչողական գիտնա-կան Լերա Բորոդիցկին կիսվում է օրինակներով՝ Ավստրալիայի տեղաբնակների, ռու-սերենի, ևն:

    3. How Much Does Our Language Shape Our Thinking? - English continues to expand into diverse regions around the world. The question is whether humanity will be homogenized as a result. Observation:

      I am not going to analyze the article in details, but I got an impression that the author says that learning (using) English makes us smarter (I am exaggerating a bit). I think that English became world's lingua franca not because of that, but because of the quality and quantity of speech (texts) - ideas - generated in English over the centuries. In a sense Britain is a cradle of modern civilization - regardless of our liking or disliking its imperialistic past and, indirectly (through USA, for example), present.

      I did not at first intend commenting on “neo-Whorfian propaganda” , but towards the end  I stumbled upon this (too much nonsense to skip):

      “In a recent review of the research literature, the language scientist Damián E. Blasi, along with Majid (AH: see .f below) and others, listed the many cognitive domains that English seems to affect, including memory, theory of mind, spatial reasoning, event processing, aesthetic preferences, and sensitivity to rhythm and melody. Languages help shape the worlds we inhabit less through a few grammatical rules than through countless subtle distinctions. John McWhorter might have been right that the effect of any single linguistic feature is minor. But, as Isaac Newton realized when developing calculus, innumerable tiny effects create large-scale patterns.”

      I encourage you asking 2 questions while reading any pro-Whorfian (or other debunked theory) arguments in this (or any other) publication: 1) why do you believe that this is true? Facts? Logic? 2) what does it add to our understanding of reality, what scientific mystery it explains away?

      In this particular case the fact that “Isaac Newton realized when developing calculus, innumerable tiny effects create large-scale patterns” does not prove, imply, or mean that  “languages help shape the worlds we inhabit less through a few grammatical rules than through countless subtle distinctions”. Also the premise is preposterous - Newton realized a lot of things, but not the mentioned. This is a typical journalistic trick used by politicians and other “not very honest” people to convince naive audiences in existence of magic, justice, and salvation that they (the politicians) know how to get.

      I was always wondering why majority of people tend to believe in existence of mysterious things - Haven, Hell, God, Devil, Angels, UFO, Intelligent Design, Ghosts, Loch Ness, Aliens, Deep State, etc. - having nothing to do with reality. Why people think that USA, Russia, or France will help us? It turns out (surprise!) that it is mental laziness - see the Information vs Truth section in the YUVAL NOAH HARARI: Our AI Future Is WAY WORSE Than You Think (more specifically starting 16:30) for a very eloquent explanation. The "Truth" is extremely hard to unveil; The "Truth" is extremely hard to accept, to face. Believing is easy, convenient, comforting. I would recommend viewing the whole video if you are interested in dangers of AI (however, I find many of Harari’s points at least questionable).

      Back to the article: I completely understand when journalists write about neo-Whorfianism not being "all wrong". But it is baffling when scientists - linguists - seriously discuss “the hypothesis”.   

    4. Language and Thought - S. Carey, G. Chierchia, S. Pinker, P. H. Winston at MIT150 Symposium: Brains, Minds and Machines.

    5. The Neuroscience of Language and Thought, Dr. George Lakoff Professor of Linguistics - Մենք մտածում ենք ուղեղով: Ինչպե՞ս են իմաստալից գաղափարներ առաջանում միլիարդավոր նեյրոններից: Ինչպե՞ս կարող է լեզուն, իր բարդ, խճճված կառուցված-քով, լինել ֆիզիկական ուղեղի արդյունք: Եթե ​​բոլոր գաղափարները ֆիզիկական են, ապա որո՞նք են վերացական գաղափարները, ինչպիսիք են ազատությունը եւ բարոյ-ականությունը:

    6. Language and Thought (Asifa Majid). Մարդիկ լինելով նույն տեսակի ներկայաուցիչներ, այնուամենայնիվ խոսում են 7000 տարբեր, փոխադարձ անհասկանալի լեզուներով, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր մշակութային խորշերում: Ինչպե՞ս է լեզ-վի, մշակույթի եւ փորձի այս բազմազանությունն ազդում մարդկանց մտածելակերպի և վարքագծի վրա: Մաջիդը գիրք է գրում միավորելով իր լայնածավալ փորձագիտա-կան աշխատանքը՝ պարզաբանելու համար, թե ճանաչողության որ ասպեկտներն են հիմնովին ընդհանուր եւ որոնք են հատուկ լեզվին կամ մշակույթին:

    7. Problems That Are Still Not Solved In Linguistics - Եթե հայ լեզվաբանները ուզում են միջազգային ասպարեզ դուրս գալ, ապա բացի հայերենում հայցական հոլովի գոյության (կամ բացակայության) մասին գրելը, պետք է ուսումնասիրեն ընդհանուր լեզվաբանության չլուծված խնդիրները եւ լուծեն դրանք:

    8. Reviewing the Thought-Based Linguistics.

  23. The Cognitive Revolution by Ryan Rhodes - Ի՞նչ է միտքը: Ի՞նչ է ճանաչողական գիտությունը: Ինչպե՞ս բացահայտվում մտքի գաղտնիքները:

  24. Natural Language Processing (NLP) Zero to Hero -  TensorFlow ալիքն անդրադառնում է բնա-կան լեզվի մշակմանը վիճակագրական մեթոդներով: «Եթե ​​դուք ԱԲ-ի կամ ՄՈւ-ի մասնա-գետ չեք, մի անհանգստացեք. մենք վերցնում եւ բացատրում ենք NLP-ի գաղափարները. ուսանում սկզբունքները մեր հաղորդավար Լորենս Մորոնիի հետ:» Պետք է նշել, որ սա NLP-ի ոլորտի միայն մի` վիճակագրական մեթոդների, բնագավառի մասին է: Դա բնա-կան է TensorFlow ալիքի համար. Google-ի TensorFlow-ն հենց այն գործիքներից մեկն է, որով հաշվարկվում է սխալի ֆունկցիան հետադարձ տարածման միջոցով: Սրա մանրա-մասները տես` Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին-ի 23.2.5 Ուսանում հատվածի վերջում, իսկ 23.2.4 Պարբերական նեյրոնային ցանցեր հատվա-ծում տրված է LSTM նեյրոնային միավորի ճարտարապետությունը (կառուցվածքն ու գոր-ծելակերպը). տես նաեւ այս հաղորդաշարի Մաս 5 (Part 5):

  25. You Don’t Understand How Language Works - Language is all around us, but most of us don’t stop to think how amazing it is. I break down the five layers of linguistics - the study of language - and show some of the hidden complexities we subconsciously manage all the time.

  26. Армянский язык: за что его ценят лингвисты и остальные люди? // Владимир Плунгян - Անսպասելի էր, որ Դր. Պլունգյանը ափսոսում է, որ ժամանակակից հայերենը բավարար ուշադրության չի արժանանում միջազգայնորեն, արտասահմանյան հայագիտական կենտրոնների կողմից (53:04): Այստեղից է սկսվում դասախոսության ամենահետաքրքիր, ամենաբովանդակալից մասը (նրանց համար, ովքեր հայոց լեզվի պատմությանը ծանոթ են): Ուշագրավ են նաեւ այս դիտարկումները` ա) հայերենի, որպես երկրորդ լեզվի (ASL` Armenian as a Second Language) դասագրքերի բացակայությունը/պակասը (հայոց լեզվի դասավանդման մեթոդաբանների կարծիքը հետաքրքիր կլիներ). դրամաշնո՞րհ, բարձորակ դասագի՞րք, բուհերին կից կուրսե՞ր) - 1:15:07. ոչ թե «թղթի» եւ մագնիտոֆոնի վրա գրված, այլ Թվային հումանիտար գիտություններ կիրառելով, բ) հայոց լեզվի մասնագետների/ուսումնասիրողների քանակի եւ, այդ պատճառով, ինչ-որ չափով ժամանակակից ուսումնասիրությունների ծավալի եւ բազմազանության անբավարարությունը. սա նույնպես զարմանալի եւ անսպասելի էր (չնայած Collaboration: #7.4` տե՛ս վերջում), քանի որ այլ լեզվաբաններ նման կարծիք չեն հայտնել. գ) բարբառների ժամանակակից ուսումնասիրության անհրաժեշտությունը (1:25:00) եւ դ) կորպուսների կարեվորությանը: Այս առումներով ինչքանո՞վ է կարեվոր Լեզվաբանի Աշխատանոց-ի գործարկումը ե՛ւ ASL ե՛ւ այլ կուրսերի իրացման ու հայերենի ուսումնասիրության համար: Հետաքրքիր է թե ինչո՞ւ Դր. Պլունգյանը Աճառյանին «լիարժեք, լեզվաբան-մասնագետ» չի համարում: Ընդունված է, որ Acharian is recognized as the father of Armenian linguistics by modern scholars and has been called an "undisputed authority" and the greatest Armenian linguist (Դր. Պլունգյանը նույնպես ընդգծում է Աճառյանի անվիճելի ներդրումները)` միգուցե Բառագետ vs. Լեզվաբա՞ն):

  27. The Human Language Series - This is a link to the first video in the series published by Equinox Films.

  28. Merriam-Webster Ask the Editor

    1. Hot Mess - Ինչպե՞ս գրանցել նոր դարձվածի իմաստը Գանձարանում

    2. New Dictionary Words for 2011 - Ո՞ր բառերն են գրանցել Merriam-Webster Գանձարանում: Ուշադրություն այն հատվածին, երբ ասվում է, թե ինչպես են բառերն ընկնում բառարան` 0:38 - lexicographical tipping point (տես նաեւ 28.d)

    3. How a dictionary writer defines English - բառերի արձանագրում (28.d-ի կարճ տարբերակը)

    4. Word by Word: The Secret Life of Dictionaries - Ո՞վ է որոշում բառի որեւէ խոսքի մաս լինելը (1:44): Ինչպե՞ս են մարդիկ, հիմնականում, ընկալում քերականությունը (10:15); Ինչպե՞ս [նոր] բառերը պետք է գրանցել Գանձարանում (14:15): Ինչպես մարդկանց մեծամասնությունը դիտարկում է Գանձարանը, որպես լեզվապահպանական, «լեզվամաքրական» միջոց. բառարանները (եւ քերականությունները) բնույթով նկարագրական (աշուղաբանություն) են, ոչ թե հանձնարարական («դեկրետաբանություն») (!) (14:55): Որո՞նք են «ճիշտ», բարարանային բառ լինելու չափանիշները (19:50): Ինչքա՞ն դժվար լինել իսկական բառագետ (կամ ցանկացած գիտնական), երբ (վերարձակվում ես անձնական նախապատվություններից եւ` տես մի քանի րոպե առաջ) փորձում գործը բարձր պրոֆեսիոնալ մակարդակով կատարել (28:45):

Սերող ԱԲ (Generative AI). տեսանյութեր

Բնական խոսք սերող համակարգերի մասին (OpenAI-ի chatGPT երկխոսական գործիքից օգտվելու համար պետք է հաշվեհամար ստանալ` տես Ընդհանրական ցանկի #4 կետը)

  1. ChatGPT Tutorial for Developers - 38 Ways to 10x Your Productivity  - Բացատրություն թե ինչպես կարելի է օգտվել ChatGPT-ից ծրագրավորման ոլորտում, սակայն ChatGPT-ին շատ օգտակար գործիք է ցանկացաց ստեղծագործական բնագավառում:

  2. Debunking the great AI lie | Noam Chomsky, Gary Marcus, Jeremy Kahn - Ժամանակակից լեզվաբանության հայրը՝ Ն. Չոմսկին եւ գիտնական, հեղինակ և ձեռնարկատեր Գ. Մար-կուսը քննարկում են` թե ինչու են ԱԲ շուրջ առասպելներն այդքան վտանգավոր, թե ինչու ԱԲ տեխնոլոգիայի վրա որպես աշխարհի փրկիչ հույս դնելու աննպատակահարմար է, եւ ինչպես ամեն բան սխալ գնաց:

  3. Did Google's LaMDA chatbot just become sentient? - Google-ի խոսք սերող LaMDA ԱԲ համա-կարգի հետ կատարված հարցազրույցի մանրամասն վերլուծություն, որը բացատրում է թե ինչպես խոսքում հաջորդ բառը վիճակագրականորեն սերող համակարգը կարող է գիտակից թվալ (տես նաեւ #2):

  4. Dr Stephen Wolfram says THIS about ChatGPT, Natural Language and Physics - Դր. Ս. Վոլֆրամը լուսաբանում է բնական լեզուն հաշվողականի հարթ փոխարկման ճանապարհը:

  5. How Large Language Models Prove Chomsky Wrong with Steven Piantadosi - Ս. Պյանտադոսին, Բերքլիի համալսարանի հոգեբանության դոցենտ, հաշվողական և լեզվական լաբորա-տորիայի ղեկավարը, որն ուսումնասիրում է բնական լեզվի և ճանաչողության հետ կապ-ված հիմնական հաշվողական գործընթացները, խոսում է լեզվական մեծ մոդելների (LLM) մասին: Ինչպես է դա վերափոխել մեր պատկերացումները լեզվի վերլուծման և յուրաց-ման մասին: Սա Modern language models refute Chomsky’s approach to language Սթիվենի հոդվածն է, որի մասին է տեսանյութը:

  6. The Impact of chatGPT talks (2023) - Prof. Max Tegmark (MIT) - ChatGPT-ի եւ այլ խոշոր լեզ-վական մոդելների ազդեցությունը ֆիզիկայի ուսուցման եւ հետազոտությունների վրա

  7. Intelligence, Creativity ... ITS ALL COMPUTE-ABLE! | Denis Hassabis, Google DeepMind - Ստեղ-ծարարության կոմպյուտերային մոդելավորման մասին մտքերը (2:13) կիրառելի են լեզվա-կան մոդելավորմանը

  8. Meaning and Intelligence in Language Models (C.D. Manning) - Լեզվական մոդելները գոյություն ունեն տասնամյակներ, բայց հանկարծակի նրանք փոթորկի պես ներխուժեցին մեր կյանքը: Հանրաճանաչ լրատվամիջոցների մեծ մասում ԱԲ-ն այժմ դարձել է լեզվական մոդելների հոմանիշ: Այս ելույթում ես հետադարձ հայացք եմ նետում հասկանալու համար, թե որտեղից են առաջացել լեզվական մոդելները և ինչու են դրանք այդքան դանդաղ ի հայտ եկել, հայացք եմ նետում իմ մտքերը ձեւակերպելու իմաստի, բանականության, ևն մասին: Ի՞նչ են լեզվական մոդելները հասկանում եւ ի՞նչ գիտեն, ի՞նչ է մեզ անհրաժեշտ խելացի գործակալներ ստեղծելու համար: Ք. Մեննինգը ՀԿ (տես Խոսքի նկարագրությունը Համընդհանուր Կախվածություններով) հիմնադիր հեղինակներից է:

  9. Natural Language and Physics - Առաջին անգամ թվում է, որ հնարավոր է դառնում բնական լեզուն փոխարկել հաշվողական լեզվով: Դր. Ս. Վոլֆրամը ուրվագծում է առաջընթացի ճա-նապարհը եւ առաջացող խնդիրները:

  10. New AI chatbot 'ChatGPT' interviewed on TV  - Բրիտանական Channel 4 News հեռուստածրագրի թղթակիցը հարցազրույց է անցկացնում ChatbotGPT ծրագրի հետ:

  11. OpenAI's ChatGPT is a MASSIVE step forward in Generative AI - Տեքստ գեներացնող ԱԲ ChatGPT-ի վերջին մոդելը կարելի է օգտագործել գործնական խնդիրներ լուծելու համար:

  12. Prompt Engineering Tutorial – Master ChatGPT and LLM Responses - ChatGPT-ից եւ այլ LLM-ներից ավելի ադեկվատ արդյունքներ ստանալու համար պետք է տիրապետել ճարտա-րագիտական հայցում հղելուն:

  13. The Mechanistic Interpretability

    1. Mechanistic Interpretability group - given a trained neural network that exhibits intelligent behavior, how can we figure out how it works, preferably automatically?

    2. Mechanistic Interpretability explained - Chris Olah-ը այն մարդկանցից է, որն ոչ միայն լավ հասկանում է որեւէ բնագավառ, տվյալ դեպքում ԱԲ եւ ՄՈւ, այլ նաեւ ունակ է պարզագունս բացատրություններ տալ: LSTM-ի բացատրությունը իմ գրքում մեծապես հենվում է Քրիսի բլոգի վրա:

  14. Keynote Panel: The Golden Age: A Look at the Original Roots of Artificial Intelligence, Cognitive Science, and Neuroscience - Թեեւ ելույթներից միայն մի քանիսն են (Chomsky, Partee) կայքի թեմային առնչվում, բոլորն էլ ոգեշնչող են (չնայած որ ես դեռ Չոմսկու «տեղաշարժի» հասկանալու ճանապարհի սկզբում եմ) եւ ուշադրության արժանի: Կան մտորումներ AI-ի պատմության վերաբերյալ: Emilio Bizzi, Sydney Brenner, Noam Chomsky, Marvin Minsky, Barbara H. Partee, Patrick H. Winston - սրանք ոչ միայն արտակարգ գիտնականներ են, բայց նաեւ փիլիսոփաներ. որն է ավելի կարեվոր` դժվար է որոշել: Ուշագրավ են հետեւյալ ելույթները` Bizzi (փորձեք հետեւել գործընթացներին, որոնք տեղի են ունենում, երբ «բութ մատս շարժեմ» միտքը վերածվում է շարժման. ըստ իս մենք ուղեղի գործունեությունը ավելի լավ ենք հասկանաում, քան շարժում կատարելու հաղորդակցությունը եւ կոորդինացումը), Brenner (շատ քիչ մարդիկ են նշում, որ Ջոն ֆոն Նոյմանն է բացահայտել բջջի բազմացման այն տեսությունը, որը հետագայում հաստատվեց ԴՆԹ-ի եւ մոլեկուլային կենսաբանության այլ գյուտերով. https://www.vordenker.de/ggphilosophy/jvn_the-general-and-logical-theory-of-automata.pdf), Partee (շարահյուսությունից -> իմաստ)

  15. Cognitive Linguistics by ThomasHoffmann

    1. Intro

    2. Embodiment

    3. Attention, Perception and Viewpoint

    4. Frames and Frame Semantics

    5. Construction Grammar

    6. Multimodal Communication

    7. Cognitive Sociolinguistics

  16. Մարդկային և արհեստական բանականություն. ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք - «Գիտնա-կանները փիլիսոփաների կարիք ունեն»,- ասում է Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Փախչա-նյանը։ Ե՞րբ խզվեց գիտության և փիլիսոփայության կապը, ինչո՞ւ են փիլիսոփաները սպասարկում գիտության շահերը, արդյոք գիտելիքը միայն էմպիրիկ փորձո՞վ է ձեռք բերվում։ ՍիվիլՆեթ փոդքասթի տաղավարում Արամ Փախչանյանը խոսում է արհես-տական ու մարդկային բանականության ներկայի ու ապագայի մասին։

  17. 5 Insanely Useful AI Tools for Research (Better Than ChatGPT) - the discussion looks genuine and reasonable. I have not found second opinion on the tools described. However, in many cases my experience is similar - see, for example, Tree banks usage in linguistics: specifically compare the video from 14:30 with the comment #6 in The answer section.




Top 10 most cited authors

chatGPT: top 10 cited overall

chatGPT: top 10 in A&HCI before 2022

In A&HCI per #11.c video

Albert Einstein (1879–1955)

Michel Foucault (1926–1984)

Marx

Isaac Newton (1643–1727)

Jacques Derrida (1930–2004)

Lenin

Karl Marx (1818–1883)

Roland Barthes (1915–1980)

Shakespeare

Sigmund Freud (1856–1939)

Edward Said (1935–2003)

Aristotle

William Shakespeare (1564–1616)

Jürgen Habermas (1929–)

the Bible

Plato (c. 427–347 BC)

Gilles Deleuze (1925–1995)

Plato

Aristotle (384–322 BC)

Walter Benjamin (1892–1940)

Freud

Charles Darwin (1809–1882)

Jean-François Lyotard (1924–1998)

Chomsky

Galileo Galilei (1564–1642)

Hannah Arendt (1906–1975)

Hegel

Adam Smith (1723–1790)

Noam Chomsky (1928–)

Cicero


 
 
 

Recent Posts

See All

Լեզվական էվոլյուցիա

Տեսություն Լեզվաբանությանը առնչվող հերթական մի հատոր կարդալու ժամանակ պահանջ զգացի մեկ անգամ եւս անդրադառնալու լեզու, խոսք, մշակութային...

Comments


bottom of page