top of page
Search

Բառարանային ձեւեր

Jul 23, 2023
1 min read

Updated: Jul 23, 2023


Հայերենի բառարանային ձեւերն են` գոյականի եզակի ուղղական հոլովաձեւը, Անորոշ դերբայը, դերանունները (հոլովվողների ուղղական հոլովաձեւը), ածականները, թվականները, մակբայները, կապերը, շաղկապները, եղանակավորող եւ բնաձայնանային բառերը: Կաղապարի բառարաններում կ’ընդգրկենք նաեւ ոչ ինքնություն պարզ հիմքերը (ToDo: միգուցե կաղապարում սա անվանել բառադարան):

  1. Գոյականի, դերբայի, ածականի, մակբայի բառարանային ձեւերը կարող են կազմվել`

    1. Ոչ ինքնուրույն, ոչ անկախ պարզ արմատական հիմքից ածանցի կցումով: Օրինակ` հեռ- ու (ածական, գոյական, մակբայ, կապ, կամ ձայնարկություն[AA3] ), հեռ-ան-ալ (դերբայ)

    2. Ինքնուրույն, անկախ պարզ արմատական հիմքից ածանցի կցումով` մեծ-ություն (ածականից` գոյական), մեծ-ան-ալ (ածականից` բայակազմական միջածանցով եւ վերջածանցով անորոշ դերբայ), ամենա-մեծ (ածականից` գերադրական աստիճանի ածական), մեծ-ա-պես (ածականից` մակբայ)

    3. Ոչ ինքնուրույն, ոչ անկախ պարզ ձեւափոխված (սղում, հերթագայություն) արմատական հիմքից ածանցի կցումով: Օրինակ, ի-[ը] հերթագայությամբ` գ[ի]ր-իչ (գոյական), գ[ի]ր-ել (դերբայ), գ[ի]ր-ական (ածական)

    4. Ինքնուրույն, անկախ բաղադրյալ արմատական հիմքից ածանցի կցումով` նյութական-ություն (ածականից` գոյական), միութ[յու/ե]ն-ական (հազվադեպ` -ություն-ով (-ութեն հերթագայություն) գոյականից ածական), հաջորդ-ա-կան-որեն (ածականից մակբայ), թ[ի]ռ-իչք-ային (գոյականից` ածական), հ[յ]աճախ-ական-ություն (գոյականից` ածական, որից էլ` գոյական) յ

  2. \գոյականի, դերբայի, ածականի բառարանային ձեւերը կարող են կազմվել`

    1. նմանաձայնային բառերից, օրինակ` չ[ը]խկ-ոց, չ[ը]խկ-ալ, չ[ը]խկ-ան

    2. նմանաձայնային բառերի կրկնությամբ, օրինակ` չ[ը]խկ-չ[ը]խկ-ոց, չ[ը]խկ-չ[ը]խկ-ալ, չ[ը]խկ-չ[ը]խկ-ան

  3. գոյականի եւ դերբայի բառարանային ձեւերը կարող են կազմվել նաեւ`

    1. երկու կամ երեք 1a-1c հիմքերի (բարդ հիմքեր) եւ ածանցների կցումով: Օրինակ` պատ-ու-հան, երկաթ-ուղի, երկաթ-ուղ-ա-գիծ, երկաթ-ուղ-ային, արծաթ-ա-գործ-ություն, գործ-ած-ել, վեր-լուծ-ել [Առա1979::298]

  4. գոյականի, ածականի բառարանային ձեւերը կարող են կազմվել`

    1. հարացուցային ձեւից` հարձակ-ող-ական, հյուս-վ-ած-ք

Բառակազմական ածանցները բերված են տեղեկատվական Ա հավելվածում (տե’ս Բառակերտ ածանցներ հատված):


Հրց 2.1.1 – Այս չորս կետերում (ենթակետերով) բերված հիմքերի ցանկը սպառի՞չ է, ճի՞շտ է:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page