top of page
Search

Զարմացականութուն

Jul 23, 2023
1 min read

Updated: Jan 29



Удивительный знак (указывая на вопросительный)

Alexandra Regina An Hua "Attitue" Ayrapetyan, 4 y.o.

Եթե վկայաբերությունը մանրամասներ է տալիս տեղեկատվության աղբյուրի հուսալիության մասին, ապա զարմացականությունն արտահայտում է երեք տեսակի դերակատարներից` խոսողից, լսողից (կամ լսողներից) եւ գլխավոր գործողից որեւէ մեկի սպասելիքներն այդ տեղեկատվության մասին: Զարմացականության կարգով արտահայտված իմաստները բավականին համանման են տարբեր լեզուներում: Զարմացական հետեւյալ իմաստները [Aik2012::437] չենք տարբերի. սրանք բոլորը կստանան միեւնույն պիտակը`

  1. հայտնաբերական (heuristic)` հանկարծակի հայտնաբերում` [անսպասելի, հանկարծակի] իրողության բացահայտում կամ ըմբռնում

  2. զարմանքային (surprisive)` զարմանք

  3. անպատրաստական (unpreparative)` մտավոր անպատրաստություն

  4. անսպասելիական (unexpective)` սպասելիքներին հակառակ տեղեկատվություն

  5. նորությունական (newsive)` նորության հաղորդում։

Զարմացականությունը, ինչպես եւ վկայաբերությունը, կարելի է եղանակ, եղանակի ենթակարգ կամ ինքնուրույն կարգ համարել (լեզվաբանների հիմնական մասն այն ինքնուրույն կարգ է ճանաչում): Անկախ դասակարգումից՝ զարմացականությունը, ինչպես եւ վկայաբերությունը, կարեվոր է տարբերել այն դեպքերում, երբ նրանք արտահայտվում են քերականական միջոցներով: Զարմացականությունը կարող է արտահայտվել`

  1. բայական ածանցով

  2. ստորոգական բարդույթով

  3. դերբայով։

Վկայաբերությունը կարող է ունենալ զարմացական ծավալում, հատկապես առաջին դեմքով ենթակայի համար [Aik2012:: 436] (զարմացականության՝ որպես վկայաբերության արտահայտության տարբերակ, մեկնաբանությունը տե՛ս [Mol2007]):

Հայերենում զարմացականությունն արտահայտվում է հարցական եղանակով՝ հաճախ ուղեկցված ձայնարկությունով: Օրինակ` «Վա՛հ, եկե՞լ ես» [Ջահ1974::366]:

--

[Aik2012] A.Y. Aikhenvald. The essence of mirativity. Linguistic Typology. 16. 10.1515/lity-2012-0017.

[Mal2018] A.Malchukov. Grammatical Case: Morphology, Syntax, and Word Order. Serious Science. 2018 (http://serious-science.org/grammatical-case-morphology-syntax-and-word-order-9354)

[Ջահ1974] Գ. Ջահուկյան. Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1974.

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page