top of page
Search

Ընդհանրական հարացույց

Jul 23, 2023
2 min read

Իմաստույթ հասկացությունը պարզեցնում է տեքստային ձեւերի նկարագրությունը: Ընդհանրական թեքույթ ասելով՝ կ’հասկանանք խոսքի մասերի ուղիղ, այսինքն՝ խոսքի մի մասից մի ուրիշի փոխարկում (թեքում խոսքի մասերի տարածական չափում) եւ այդ թեքված ձեւերի հարացույցները: Այստեղ իմաստույթը խոսքի մի մասից մյուսին ձեւափոխումը (տե՛ս` Բառարանային ձեւերի սերման ծառերը հատվածը) չենք տարբերի հոլովվելուց կամ խոնարհվելուց: Օրինակ` եթե սերող համակարգին հայց ուղարկվի սպիտակ իմաստույթի զուգընթացական ձեւ սերելու համար, ապա պատասխանը կ’լինի՝ սպիտակելիս: Եթե պահանջվի ածականի բացառական ը, ապա` սպիտակից, իսկ եթե գոյականինը, ապա՝ սպիտակությունից:

Իմաստույթի տեքստային ձեւը կարող է կառուցվել մեկ կամ մի քանի իմաստակիր բառերից եւ օժանդակ մասնիկներից: Այդպիսի կազմությունը կարող է լինել իմաստույթի հոլովաձեւ կամ խոնարհաձեւ: Այս առումով իմաստույթը վերկրկնական հասկացություն է, որն ընդհանուր առմամբ բաղկացած է իմաստույթներից` հիմնական ձեւույթներից եւ օժանդակ մասնիկներից: Օժանդակ մասնիկներ են` օժանդակ բայերը [լայն առումով` լինել (երկրորդական վերլուծական ժամանակներ), եմ (բարդ բայաձեւեր), տալ (պատճառական բարդ ձեւեր), տանել, ևն], կապերը, մակբայները (ավելի, պակաս, քիչ), մասնիկները (մի, պիտի):

«Առաջացած լինելով շարահյուսական կապակցություններից և իբրեւ բաղադրություն առանձնանալով դրանցից` հարադրական բայերը դեռևս ինչ-որ չափով կապված են վերջիններիս հետ, և խոսքային համապատասխան միջավայրում դրանց բաղադրիչները կարող են վերածվել նախադասության անդամների (շարահյուսական կապակցությունների), այսինքն հանդես գալ իրենց բառային իսկական իմաստներով` դրսևորելով համապատասխան խոսքի մասային իմաստներ» [Առա1979::274]: Այստեղ մենք իմաստույթ ենք կոչում հիմնականում շարահյուսական ծագում ունեցող բոլոր բաղադրությունները, որոնք՝ ա. արտահայտում են որոշակի իմաստ, բ. որպես ամբողջ, ձեւաբանական միավորի հատկություններ ունեն (միասին ներկայացնում են հոլովման կամ խոնարհման հարացույցի ձեւ) եւ հետեւաբար՝ գ. թեքվում են ընդհանրական հարացույցի համաձայն:

Ընդհանրական հարացույցը փաստորեն որեւէ [պարզ արմատական] հիմքից ստացված, տվյալ լեզվին հատուկ բոլոր տեքստային ձեւերի ցուցակն է: Այն սահմանվում է բառակազմական եւ հարացուցային ծառերի միավորված բազմությունով:

Իմաստույթի շարահյուսական պաշտոնը պայմանավորվում է թեքույթով:

-- [Առա1979] Վ. Դ. Առաքելյան, Ա. Հ. Խաչատրյան, Ս. Ա. Էլոյան. Ժամանակակից հայոց լե­զու. Հատոր 1, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Ե., 1979։

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page