top of page
Search

Հեռավորությունը բառաձեւերի միջեւ

Jul 23, 2023
1 min read

Ձեւույթները նշանների հաջորդականություններ են, եւ նրանց ենթահաջորդականությունները փոփոխելով՝ կարելի է մի բառաձեւից մի այլ բառաձեւ (նշանների հաջորդականություն) ստանալ: Օրինակ` տուն - տուր, տուն - տան, տուն- տն: Նշանների այսպիսի հաջորդականության լեզվաբանական փոխարկումը, երբ արմատային մաքուր հիմքի իմաստը կամ ածանցի դերը մնում է անփոփոխ, կոչվում է հերթագայություն: Հերթագայությունը, ածանցների փոխարկման նման, կարելի է երկքայլ գործողություն համարել` նշանների մի հաջորդականության ա. հեռացում եւ բ. մի այլ հաջորդականության ավելացում նույն դիրքում: Այս երկու ատոմար քայլերից յուրաքանչյուրը կարող է դատարկ (զրոյական ձեւափոխություն) լինել: Պարզ է, որ հերթագայության միայն մի քայլը կարող է դատարկ լինել։ Փոխարինվող հաջորդականությունները կարող են ցանկացած երկարության լինել: Բնականաբար, ասելով ցանկացած, հաշվի ենք առնում բառաձեւի երկարությունը. դիրքը բառի սահմաններում է, իսկ հեռացվող նշանների քանակը՝ բառաձեւի երկարությունից ոչ ավելի։

Բառաձեւերի իրարից տարբերվելու աստիճանը սովորաբար չափում են Լեվենշտեյն-Դամերաու հեռավորությունով [Лев1965, Dam1964]: Այն ցույց է տալիս, թե քանի տարրական (ա. նշանի հեռացում, բ. նշանի ավելացում, գ. հարեվան նշանների փոխատեղում, դ. մի նշանը մեկ այլով փոխանակում) գործողություն է պետք՝ մի բառաձեւը մյուսի փոխակերպելու համար: Օրինակ` հատվածի սկզբում բերված տուն բառաձեւի բոլոր տարբեր զույգերի միջեւ հեռավորությունը մեկ է (եթե ու-ն մի նշան համարենք):

Լեզվաբանական տեսակետից հետաքրքիր են այն ձեւափոխությունները, որոնց հետեւանքով ստացվում են իմաստային կապ ունեցող բառաձեւեր` հոմանիշ հիմքեր կամ ածանցներ: Բերված օրինակում առաջին փոփոխությունն այդպիսին չէ, մինչդեռ հաջորդները կապված են տուն իմաստով ` տան մեջ, տնամերձ, տնակ, ևն:

Հայերենի հոմանիշ ձեւույթներին հատուկ հերթագայություններում Լեվենշտեյն-Դամերաու հեռավորությունը չի գերազանցում 3-ը (եթե փոխատեղումը 1 հեռավորություն համարենք, ապա՝ 2-ը):

--

[Dam1964] F.J. Damerau. A technique for computer detection and correction of spelling errors, Communications of the ACM, ACM, 7 (3): 171-176, March 1964.

[Лев1965] В.И. Левенштейн. Двоичные коды с исправлением выпадений, вставок и замещений символов. Доклады Академии Наук СССР, 1965. 163.4:845-848.

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page