top of page
Search

Ձեւաշարակարգային համաձայնեցման կաղապարները

Jul 23, 2023
1 min read

Նույն դերը [Հայ2022::230-232] տարբեր լեզուներում արտահայտվում են տարբեր հոլովներով: Ճանաչում են ձեւաշարակարգային համաձայնեցման (morphosyntactic alignment) հետեւյալ հիմնական կաղապարները`

  1. Ուղղական-հայցական (nominative–accusative) – ամենամեծ եւ ամենատարածված խումբն է: Այս լեզուներում` հնդեւրոպական, կովկասյան, հյուսիսամերիկյան, տիբեթյան եւ ավստրալական, անանցողական բայի ենթական, միակ արգումենտը լինելու դեպքում, եւ անցողական բայի գործողը նշանակվում են ուղղական հոլովով, անցողական բայի ուղիղ խնդրը` հայցականով: Ուղղական-հայցական լեզուների ենթախումբն են կազմում ուղղական-բացարձական (կամ Նշագրված ուղղական) լեզուները: Սակավաթիվ այս լեզուներում (հյուսիսարեւելյան Աֆրիկա` կուշական եւ օմոական աֆրոասիական ընտանիքի բերբերական ճյուղերը, ինչպես նաեւ արեւելասուրմական ընտանիքի (արեւելյան Սուդան) սուրմիկ եւ նեղոսական լեզուները. հարավարեւմտյան ԱՄՆ` յումական ընտանիքի եւ մի քանի վիճելի դեպքերում)ուղղական հոլովաձեւընշագրված էեւ որպեսբառարանային ձեւգործածվում էԲացարձականը: Այդձեւը կոչվումէ Բացարձական, այլ ոչ թե հայցական, որպեսզի ընդգծվիհոլովաձեւի բառարանային լինելը:

  2. Գործողական-բացարձական (еrgative–absolutive) – այսդասին ենպատկանում` բասկերենը, վրացերենը, մայայերենը, տիբեթյան եւհնդեւրոպական միշարք (քրդական) լեզուները: Այսլեզուներում անանցողական բայի ենթական, միակարգումենտը լինելուդեպքում, նշանակվումէ անցողականբայի խնդրինման Բացարձական, իսկ անցողականբայի գործողը` գործողական հոլովով:

  3. Անցողական (transitive) – որոշ իրանական լեզուներում (օրինակ` Ռուշանի) անցյալժամանակում Անցողականհոլովն օգտագործվում է գործողի եւխնդրի, իսկանանցողական հոլովը՝ենթակայի համար:

  4. Ուղիղ (direct) – փոքր քանակով լեզուներում գործողը, կրողը եւանանցողական բայի խնդիրըչեն տարբերվումեւ ստանումեն ուղիղհոլով:

  5. Եռատված (tripartite) - փոքր քանակով լեզուներում (օրինակ` Նեզ Պերսե) գործողը դրվումէ գործողական, խնդիրը` հայցական, իսկ անանցողական բայի միակ արգումենտը` Անանցողական հոլովով:

Վերոբերյալ համաձայնեցման եղանակները կարելի է ներկայացնել հետեւալ գծագրով`

որտեղ տառերով նշված են` Գ – գործող, Ե – ենթակա եւ Խ – խնդիր: Վերջին երեք՝ Անցողական, Ուղիղ եւ Եռատված համաձայնեցումները հազվադեպ են հանդիպում:


Ձեւաշարակարգային համաձայնեցման հոլովները բնական լեզուզեների հոլովների ցանկերում [Հայ2022::239-249] հատկանշված են MSA պիտակով:

--

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page