top of page
Search

Նախադասության անդամների համաձայնեցումը

Jul 23, 2023
1 min read

Նախադասության անդամները` ենթական ու ստորոգյալը կամ ստորոգյալն ու խնդիրը իրար համաձայնեցնելու համար ձեւափոխվում են: Մի քանի գոյականներից բաղադրյալ կամ մեկից ավելի առարկա նշող ենթական պահանջում է բայի այնպիսի մի տարբերակ, որը նշանակում է նույն գործողության զուգահեռ կատարում: Գործողության ուղղվածությունը, օրինակ` ենթակայից դեպի խնդիր, կամ խնդրից դեպի ենթակա տարբեր բայական եւ գոյականական ձեւեր է պահանջում: Այս ձեւափոխությունները հայերենում կատարվում են հոլովման եւ խոնարհման հարացույցներով, որոնցով համապատասխանաբար պայմանավորվում են գոյականի (գոյականաբար գործածվող մյուս բառաձեւերի) եւ բայի ձեւափոխությունները:

Սակայն նույնիսկ մի լեզվի (օրինակ` հայերենի) սահմաններում հնարավոր չէ իմաստույթները բաժանել միայն հոլովվող, կամ միայն խոնարհվող խմբերի: Իմաստույթների որոշ դասեր միայն հոլովվում են. սրանք գոյական, ածական, թվական խոսքի մասերն են: Դերանունները հոլովվում են եւ դիմավոր ձեւեր ունեն (կարելի է վիճարկել դիմավոր ձեւերի առկայությունը նաեւ խոսքի մասերի առաջին խմբում` ստացական հոդառություն): Բայերը միայն խոնարհվում են, իսկ դերբայները` ե՛ւ խոնարհվում, ե՛ւ հոլովվում:

Հոլովման հարացույցով սահմանում են ձեւափոխություններ, որոնք արտահայտում են առարկայի (լայն իմաստով) տարածական հարաբերական դիրքը կամ շարժման ուղղությունն ու ուղղվածությունը: Հարացուցային ձեւը կարող է սահմանել նաեւ իմաստույթի դերը, օրինակ` ազդակ, գործող, գործիք, ևն: Տարածական ուղղվածությունը կարող է արտահայտել առարկայի ներս կամ դուրս լինելը, իսկ դերը բացի գործողության մեջ ընդգրկված լինելուց, նաեւ չ’լինելը:

Խոնարհման հարացույցի ձեւափոխություններն արտահայտում են գործողության ուղղվածությունը ենթակայի եւ խնդրի միջեւ, գործողության սկզբի եւ ավարտի ժամանակը, ինչպես նաեւ տեւողությունը խոսքի պահի համեմատ: Բայաձեւը փոխվում է կախված նրանից, թե ով է կատարում գործողությունը կամ ով կամ ինչն է ենթարկվում գործողությանը` խոսողը, լսողը, թե մի այլ անձ կամ իր: Այն նաեւ ձեւափոխվում է գործողության մեկ կամ ավելի մասնակիցների քանակի համաձայն: Խոնարհման միջոցով նաեւ արտահայտվում են խոսողի միտումն ու գործողության եղանակը: «Բայերի փոփոխությունը ըստ եղանակի, ժամանակի, թվի և դեմքի կազմում է մի կուռ համակարգ և կոչվում է խոնարհում» [Աբր1974::421]:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page