top of page
aramhayr

Վկայաբերություն

Updated: Jun 28


Վկայաբերությունը կարող է լինել ասուլիսային, երեւակայական, ենթադրական, ևն: «Խոսողը պատահարի մասին է հաղորդում մեկ ուրիշի խոսքի (մեջբերական, այսինքն՝ ասուլիսային վկայություն), երեւակայելու (հարաբերական վկայություն), պատկերացնելու (նախապաշարական ենթադրություն) կամ իր իսկ նախորդ փորձի հիման վրա» [Jak1957]:

«Վկայաբերությունն ինքնուրույն կարգ է: Վկայաբերական նշագրումը կարող է հայտնվել եղանակային` ժամանակի կամ եղանակի, ցուցիչներին զուգահեռ: [Պալմեր (1986), Վան դեր Աուվերա եւ Պլունգյան (1998) եւ Վիլետ (1988) աշխատություններում արված պնդումներն այն մասին, որ վկայաբերությունը բայական եղանակի տեսակ է, սխալ են, քանի որ նրանք լեզվական փաստերից չեն սերվել: Ինքնուրույնության կողմ փաստարկները տե՛ս դե Հաանի (1999), Լազարդի (1999, 2001) եւ Դելանսիի (2001) հոդվածներում, իսկ նրանց ընդհանրական ամփոփումը` Ախենվալդի (2004:3-10) հոդվածներում: Մի խումբ հետազոտողներ, որոնց փորձագիտական ասպարեզը սահմանափակվում է հանրածանոթ փոքրաքանակ եւրոպական լեզուներով, հակված են վկայաբերությունը եղանակ համարելու, հիմնականում այն պատճառով, որ այն բացակայում է լայնորեն տարածված եւրոպական լեզուների մեծամասնության մեջ: Նրանք այսպիսով փորձում են բացատրել ոչ սովորական կարգը լայնորեն ընդունված հասկացություններով]: Վկայաբերությունը կարող է միահյուսվել մյուս` ժամանակ, կերպ, Իմացական եղանակներ, ակնկալում եւ գիտելիքների «բաշխում», կարգերի հետ ներառյալ» [Aik2014::4]:

Լեզվաբաններից ոմանք (տե՛ս նախորդ հատվածը) վկայաբերությունը համարում են Իմացական մի եղանակ, «որով հաղորդվում է խոսողի՝ իր իսկ ասածի հավաստիության գնահատական: Որոշ լեզուներում, օրինակ` թուրքերենում վկայաբերությունը քերականականորեն է արտահայտվում: Հունարենում այն արտահայտվում է ոչ թե քերականական, այլ իմաստային կառույցներով` όpos akústike/maθèftike/lèγete, etc. (լսել եմ/հայտնի է/ասում են, որ) (Ifantidou, 2001), ոչ դիմային prèpei (պետք է) օժանդակ բայն Ըղձական բայակապակցությանը կից (Holton et al., 2012) կամ lèi (ասում է) մասնիկը, որ նշանակում է «ենթադրաբար, հավանաբար» (Friedman, 2003) եւ արտահայտում է խոսողի վերաբերմունքը տեղեկատվությանը, ինչպես նաեւ տարակուսանքները եւ կասկածները տեղեկատվության մասին» [Kai2012]:

Այս աշխատության նպատակների համար կարեվոր [AA1] չէ վկայաբերության եղանակի տեսակ, թե ինքնուրույն կարգ լինելը: Կարեվորն[AA2] այն է, որ կան լեզուներ, որոնցում վկայաբերությունն արտահայտվում է քերականական միջոցներով [DeH2005::318]`

1. բայական ածանց կամ [հակվածական] ձայնույթամասնիկով (clitic)

2. իրադրաժամանակով

3. հատուկ մասնիկով

4. եղանակային ձեւույթով

5. խառը` վերոբերյալ միջոցների համակցությամբ։

Այն լեզուների համար, որոնք չ’ունեն վկայաբերության քերականական նշագրում, պետք է գտնել իմաստային արտապատկերում (օրինակ՝ հունարենի նման` տե՛ս վերոբերյալ [Kai2012] քաղվածքը): Հայերենում, հունարենի նման, վկայաբերությունը իմաստային է` ասում են, լսել եմ, տեսել եմ, գիտեմ, ևն:

Ըստ [Plu2001::353]՝ վկայաբերությունը բաժանվում է ուղղակի եւ անուղղակի հիմնական տեսակների, որոնք, իրենց հերթին, ունեն ենթատեսակներ`

Անուղղակի է համարվում նաեւ միջնորդված վկայությունը (մեջբերումը):

Ենթադրենք, որ En պատահարը կրակ կամ հրդեհ է, իսկ խոսքի Ps մասնակիցը խոսողն է: Ուղղակի վկայաբերություն դեպքում Ps խոսողը կազմում է խոսքային Es պատահարը կրակը տեսնելու, ընկալելու կամ զգալու հիման վրա: Անդրադարձական վկայաբերություն դեպքում Ps արտահայտում է խոսքային Es պատահարը անուղղակի նշանների (օրինակ` տեսնում է ծուխը) կամ արդեն տեղի ունեցած En պատահարի հետքերի եւ հետեւանքների (օրինակ` այրված իրեր) R հաշվանքի ժամանակի համեմատ համապատասխանաբար համընթաց կամ հետահայաց Es եզրահանգում է անում: Եզրահանգական վկայաբերություն դեպքում Ps խոսողն արտահայտում է Es պատահարը՝ եզրակացնելով, որ En պատահարը պատճառ է հանդիսանում հայտնի մի այլ (օրինակ` հրշեջ մեքենաների ազդանշանները) պատահարի: Երբ Es պատահարն իրենից ներկայացնում է չակերտների մեջ վերցված հաղորդում En պատահարի մասին, ապա այն հանդիսանում է մեջբերական կամ միջնորդված վկայաբերություն:

Վկայաբերություն արտահայտող բայերը կ’պիտակավորենք այլ կարգերի նման (տե՛ս Եղանակ հատվածը Ե հավելվածում):

-- [Aik2014] A.Y. Aikhenvald. The grammar of knowledge: a cross-linguistic view of evidentials and the expression of information source. In the The Grammar of Knowledge. A Cross-Linguistic Typology, p. 1-45. Oxford University Press, Oxford, 2014.

[DeH2005] F. De Haan. Encoding speaker perspective: Evidentials. Zygmunt Frajzyngier, Adam Hodges and David S. Rood (Eds.), Linguistic diversity and language theories (379-397). Amsterdam, Benjamins. 2005 ([Kai2012] միջոցով)

[DeL2001] S. DeLancey. The mirative and evidentiality. Journal of Pragmatics. 33 (3): 369–382. (https://www.academia.edu/3876369/The_mirative_and_evidentiality)

[Kai2012] H. Kaili, A. Çeltek. On the teaching of -mIş to foreign learners of Turkish. University of the Aegean, Rhodes, Greece. Dilbilim Araştırmaları, #2. 2012

Added after June of 2024

[Aik2021] A.Y. Aikhenvald. Grammaticaliztion of evidentiality. The Oxford Handbook of grammaticalization (chapter 49), Ed. Bernd Heine and Heiko Narrog. Oxford University Press, 2021.

[Aik2015] A.Y. Aikhenvald. Evidentials: their links with other grammatical categories. Linguistic Typology 19: 239–77.

[Lea1991] J. Leavitt. Review of W. Chafe and J. Nichols, eds., Evidentiality: The Linguistic Coding of Epistemology. Language, Vol. 67, No. 1 (Mar., 1991), pp. 133-141 Published by: Linguistic Society of America

7 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page