top of page
Search

Օրինաչափություն

Jul 23, 2023
2 min read

Կանոնավոր կառույցներ

Հիմքատման համար կարեվորություն ունեցող օրինաչափություններից են`

  1. բառավերջի -ը գրույթը միշտ հոդ է (առնվազն հայերեն կամ մինչ օրս հայացված բառաձեւերում).

  2. ձեւույթների կցման կետում ա- կամ ո- ձայնավորներից հետո միշտ –յ-ձայնակապն է դրվում ձայնավորից առաջ.

  3. կ- նախածանցը [ինչպես նաեւ պիտի (պետք է) նախադիրը, օգտագործվում է միայն ըղձական բայաձեւերի հետ. սրանք միայն եզրային դիրքում են հանդիպում].

  4. –ան-, -են- միջածանցները միայն -ալ վերջածանցի հետ է հանդիպում: -ն- ներույթը, որ ծագումով կապված է –ան- միջածանցի հետ, հանդիպում է միայն –ել վերջածանցի հետ [Աբր1974::256-257].

  5. միջածանցները եզրային դիրք չեն գրավում (ըստ սահմանման).

  6. դերբայական վերջածանցներից դեպի ձախ կարող են միջածանցներ (Գ10.3 աղյուսակ) կամ պարզ հիմքեր գտնվել, իսկ դեպի աջ –ի (նախընթացական, կատարելի եւ համընթացական դերբայներ), -ու (անորոշ դերբայ) հոլովային վերջավորություններ եւ հոդեր (տե՛ս Հավելված Բ, Դերբայի հոլովում հատվածը).

  7. հոդերը, բացի -ն-ից, միշտ վերջավորություններ (եզրային) են.

  8. մակբայական ածանցներից հետո անվանակերտ ածանցներ չեն հանդիպում` գոյ-ական-աբար.

  9. -ություն ածանցից հետո այլ անվանակերտ ածանցներ չեն հանդիպում.

  10. Բացառություն. միություն-միութենական [Ջահ1974::155] (նշենք յու/ե հերթագայությունը) եւ դր-ություն-ական/ային [Ջահ1974։։153].

  11. ական, -ային վերջածանցները կարող են կրկնվել (երկուսից ոչ ավել անգամ), օրինակ՝ գաղթականական։ Դիտարկում. «Քերականական» բառաձեւում -ական վերջածանցը չի կրկնվում. այն պարունակվում է քերական [գիտակցվող] արմատային հիմքում, եթե քեր-ն առանձին հիմք չ’դիտարկենք: Այս կրկնությունները պայմանավորված են ածականի գոյականաբար ընկալվելու հետեւանքով:

Անկանոն կառույցներ (բացառություններ)

  1. -ներ հոգնակիի ածանցն ինչպես նաեւ -ի եւ -ու հոլովիչները կարող են հաջորդաբար կրկնվել (տե՛ս Բ Հավելվածի 1.4.3 Հոլովաձեւերի հոլովում հատվածը)` <հոգնակերտ>-<հոլովանիշ>-<հոդ> կամ <հոլովանիշ>-<հոգնակերտ>-<հոդ> հաջորդականության կազմում.

  2. անվանական ածանցներից դեպի ձախ կարող են գտնվել անվանական ածանցներ, արմատական հիմքեր կամ դերբայական վերջածանցներ (մտած-ող-ություն).

  3. իմաստակիր հիմքի երկարության ստորին սահման չ’կա. է-ն միատառ հիմք է (է-ակ, է-ական, է-ություն) եւ օժանդակ բայի ձեւ (լինել բայի օժանդակ գործածության 3-րդ դեմք).

  4. բացի բայական միջածանցներից եւ հոդերից (տե՛ս Կանոնավոր կառույցներ, #5, #6), մյուս ածանցները ցանկացած հերթականությամբ կարող են հանդիպել`

    1. հաճ-ախ-ական,

    2. բարդ-ույթ-ային,

    3. գոյ-աբան-ական,

  5. հազվադեպ հոմանիշներ են կառուցվում տարբեր ներույթներով` դարավոր, դարեվոր:

--

[Աբր1974] Ս. Գ. Աբրահամյան, Ն. Ս. Պառնասյան, Հ. Ա. Օհանյան. Ժամանակակից հայոց լե­զու. Հատոր 2, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Երեւան, 1974:

[Ջահ1974] Գ. Ջահուկյան. Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները. ՀՍՍՀ գիտու­թյուն­ների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1974:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page