top of page
Search

Հայոց ՀԹՏ իրացումներ

Updated: Aug 30





Տեսություն

Այս էջի նպատակնեերից է ՀԹՏ իրացումների վիճակը պարզել, ա). գույքացուցակագրում, բ) համեմատում, եւ գ) գնահատում կատարել: Կփորձենք գնահատման ցուցանիշներ սահմանել եւ ուղղանիշներ ձեւավորել: Գնահատումը կատարելուց հետո կընտրենք թեկնածու իրա­ցում­ներ Թվային հումանիտար գիտություններ գծագրում բերված պատկերը կյանքի կոչելու հա­մար եւ Լեզվաբանի Աշխատանոցի եւ Լեզվաբանական տեղեկատվական համակարգի (​Lin­guis­tic Information Processing System) ինտեգրումը եւ առաքումը սկսել:

Մեզ հայտնի իրացումները ցանկը տես Բնական խոսքի մշակում էջում, Կիրառումներ հատ­վա­ծում`

  1. Հայերեն խոսքի սրբագրում (spell checking)

  2. Հայերեն խոսքի վերլուծում (parsing)

  3. Հայերեն գրավոր խոսքի ճանաչում

  4. Հայերեն բանավոր խոսքի ճանաչում

  5. Թարգմանիչներ

Ի՞նչ է հայտնի առ այսօր

Գրավոր եւ մատենագիր աղբյուրների թվանշացումը համեմատաբար լավ վիճակում է: Սա­կայն շատ դեպքերում նյութերի պատկերներ են դարանված (a1 եւ a2 քայլերից հետո. տե՛ս գծա­գի­րը ԹՀԳ էջում), ինչը լիարժեք թվանշացում չէ: Այն կարելի կոչել թվայնացում, թվանշացումից տար­բերելու համար (տես եզրույթները ստորեւ): Սա իհարկե շատ կարեվոր է նյութերի պատ­կեր­ների պահպանման եւ որոնման համար (տե՛ս օրինակ` Մ.Աբեղյան. Երկեր. Հ. Ա, A Comp­re­hen­sive Dictionary English-Armenian): Սակայն տեքստի, բովանդակության ուսումնասիրման կամ գործածման հարմարության տեսանկյունից սա բավարար չէ` մե­քե­նա­կան վերլուծումը կամ եզրերի որոնումը հնարավոր է միայն թվանշային տեքստի դեպքում:

Այս առումով դրական բացառություններ են Հայ մատենագրութեան թուանշային գրադարան, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ. Գրադարան, եւ ԱՐԵՒելահայերենի Ազգային Կորպուս (ԱՐԵՎԱԿ) նախագծերը: Վերջինս հատկանշական է նաեւ նրանով, որ բառակազմի պիտակա-վորումը մեքենացված է կատարվել uniparser-grammar-eastern-armenian պիտակավորման համակարգով: Սա պիտակավորման ալգորիթմական իրացում է, մեծ ծավալի բառարանի հենքի վրա, որը մասնավորապես պարունակում է բառաձեւի բոլոր թեքույթները եւ նրանց հա-մապատասխանող պիտակները (այս դրույթը պարզաբանվում/ճշտվում է` դեռ ապարդյուն, տես Դիտարկումը ստորեւ): Պիտակավորման այս համակարգը կգործածվի այլ լեզուների ծառադարաններ կառուցելու համար (տես` Արեւելահայերենի ազգային կորպուս` արդի վիճակն ու հեռանկարները: [Դիտարկում (ԱՀ). Ես մի շարք հարցեր ունեմ հեղինակներին` The Eastern Armenian National Corpus: State of the Art and Perspectives: questions, comments, սակայն նրանց ուշադրությունը գրավել չի հաջողվում: Աջակցություն համար երախտապարտ կլինեմ;]

Ըստ HyeTagger ծրագրի հեղինակի պիտակավորումն այդ համակարգում կատարվում է «եռ­գրամ­ների պիտակների հաջորդականություններին Բայեսյան «միամիտ» դասակարգչի եւ քո­ղար­կված Մարկովյան մոդելի զուգահեռ կիրառմամբ:»

Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ)-ի Վիքիպեդիայում սրբագրման աշխա-տանքները շարունակվում են կամավորների ջանքերով: Քանի որ սրբագրումը մեքենացված չէ, գործընթացը շատ դանդաղ է: [Դիտարկում (ԱՀ). Ըստ Արեւելահայերենի ազգային կոր­պուս` արդի վիճակն ու հեռանկարները հոդվածի ԱՐԵՎԱԿ ծառադարանում պի­տա­կա­վոր­ված են ՀՍՀ բոլոր 13 հատորները]: Պետք է հասկանալ, թե ինչու չեն օգտվում մեքենածված սրբա­գրման համակարգերից, օրինակ` Բնական խոսքի մշակում  էջում թվարկված հա­մա­կար­գերից որեւէ մեկը:]

Նայիրի-ն միալեզու եւ երկլեզու (երկկողմանի հայ-անգլերեն եւ հայ-ֆրանսերեն) ինտեգրաց-ված բառարանների առցանց համակարգ է: Այն նաեւ առաջարկում է հայերեն ստեղնաշար եւ ուղղագրիչներ:

Առցանց բառարանների կարգին է դասվում նաեւ Վիքիբառարանը: Այս նախագծի նպա-տակն է «սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով»։ Քանի որ այս նույն գործիքով` Wiktionary (անգլերեն տարբերակը), նման բառարաններ կառուցվում են այլ լեզուների համար, այն մեքենաբար դառնում է բազմալեզու բառարան:

Universal Dependencies նախագծում ներկայացված են ինչպես արեւելա-, այնպես արեւմտա- հայերենը: Նախագծի տեսական հիմունքները ներկայացված են Universal Dependencies հոդ-վածում: Տես նաեւ Խոսքի-նկարագրությունը-համընդհանուր-կախվածություններով:

Ar­menian verb conjugation կայքում կարելի է ստանալ տրված բայի բոլոր տեքստային ձեւերը (անվանական ձեւեր սերող կայքէջ գտնել չհաջողվեց):

Բանավոր խոսքի ճանաչման բնագավառում xosum.am կայքը կարելի է հեռանկարային թեկ­նա­ծու դիտարկել նախ որակը, եւ երկրորդը` հեղինակի պատրաստակամությունը հա­մա­գոր­ծակ­ցել հաշվի առնելով: Xosum.am, կայքում դուք կարող եք բանավոր խոսքը փոխարկել տեքս­տի եւ գնահատել որակը: Այն կարելի է հաջող իրացումների շարքին դասել:

Ամփոփում

Կայքերի վերոնշյալ եւ ընդլայնված ցանկը ավելացման եւ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Սակայն մի քանի ոչ մասնագիտական դիտարկումներ արդեն կարելի է արձանա-գրել:

Կայքէջերի գործածելիության (հարմարության) խնդիրներից են` գործածողի միջերեսի ան-կռահելականությունը (non-intuitive UI), էջերով (բովանդակությունով) երթեւեկելու բարդու-թյունը, օգնության (help) բացակայությունը կամ սակավությունը: Առաջին էջը այցելողին անմի-ջապես ակնհայտ չէ կայքի նպատակը, թիրախային լսարանը (սրա ամենա վառ օրինակն է Հայկական մատենագիտություն կայքը): Կայքերը այնպես չեն նախագծված, որ այցելուն ուզե-նա մնալ կայքում, նայել մյուս էջերը, վերադառնալ:

Իրացված ՏՏ-ները մատչելի չեն (վճարովի կամ անվճար) առցանց ծառայությունների ձեւով: Այսինքն չունեն (կամ հրապարակված չեն) կի­րառ­ման ծրագ­րա­յին միջերես (APIs): Նախագծի շրջանակում կատարված աշխատանքները ավարտվում են, բայց լուծումները չեն ապրան-քացվում: Սրա պատճառով սրբագրիչ, պիտակավորող, գրա/ձայնանշանները ճանաչող, էլեկ­տրո­նային բառարանները, ևն չեն կարող այլ կիրառումներում օգտագործվել: Որպես դրա­կան օրինակ կարելի նորից բերել ԱՐՎԱԿ-ի ծրագրային համակարգի [գոնե] կոդի (source code) մատ­չելիությունը` uniparser-grammar-eastern-armenian.

Իրացումների գերակշռող մեծամասնությունը նախագծին հատկացված գումարի սպառվելուց հետո չեն փոփոխվում կամ սպասարկվում (տպավորությունն այն է, թե digilib-ը սառեցվել է 2014 թվականին, իսկ ԱՐԵՎԱԿ-ը` 2009-ին): Ե՛ւ ֆունկցիաները, ե՛ւ պարունակությունը սա­ռեց­վում է, մինչդեռ ժամանակակից ՏՏ նախագծերը շահագործվում են անընդհատ (հարատեւ) ինտեգրման (CI) եւ առաքման (CD) միջավայրում: Եթե առաջ կար ծրագրային համակարգի մի որեւէ տարբերակի իրացման ավարտ, ապա հիմա այդ հասկացությունը բավարար մե­ծա­ծա­վալ համակարգերի դեպքում բացակայում է` ամեն ինչ հարատեւ իրացման փուլում է: Ամեն բան դառնալու, այլ ոչ թե լինելու վիճակում է: Որպես օրինակ նշենք Viber-ը` տպավորությունն այնպիսին է, որ այն նորացվում ամեն երկու շաբաթը մեկ, որ համընկնում է ժամանակակից համակարգերի հարատեւ առաքման ամենատարածված հաճախականությանը:

Դինամիկան ավելի կարեվոր է պարունակության համար: Օրինակ, կորպուսները պետք է հարատեւ նորացման ռեժիմում աշխատեն: Բացառություն են կազմում որեւէ ժամանակա-հատվածի գրականության կորպուսները: Բայց այստեղ էլ նյութի մուտքագրման գործընթաց-ները պետք է հեշտությամբ կրկնելի (repeatable) լինեն, օրինակ` սխալները ուղղելու համար:

Ծրագրային համակարգը չպետք է սառեցվի` օգտատերի միջերեսը, վերլուծման/որոնման ալգորիթմները պետք է բարելավման շարունակական գործընթացում գտնվեն: Նույնիսկ պարունակության բոլոր աղբյուրները մուտքագրելուց եւ սրբագրելուց հետո ֆունցիոնալ բաղդրիչը պետք է զարգանա` նոր վիճակագրական ալգորիթմներ, պիտակավորման նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ (ԱԲ) պետք է ներդրվեն:

Ավաղ, Հայոց ԹՀՏ նույնիսկ ամենահաջող իրացումները, հիմնականում, ոչ թե ապրող, շնչող համակարգեր են, այլ «կոթողներ» են: [Սա, միգուցե, հայոց մշակույթին հատուկ «խորքային կառուցվածք» է` մենք անհամեմատ ավելի լավ կոթողներ, օրինակ` խաչքարեր, կառուցողներ ենք, քան Αντικυθήρων. մատիտ, մկրատ, դոմկրատ. անիվ, մեքենա, պտուտակ, ուղղաթիռ, ծրագիր, առբանյակ. ևն (բացի քարե գմբեթից ու հազարաշենից ոչինչ մտքիս չի գալիս): Բայց բացի հնարելուց, նաեւ կարեվոր է ուրիշների հնարածները գնահատել եւ արագ ներդնել: Որոշ բաներ հաջողացրել ենք` գիր, գիրք, կրոն, պատմագրություն, պոեզիա, կինո, թատրոն, մա­թե­մա­տիկա, [աստղա]ֆիզիկա, լեզվաբանություն, միկրոծրագրավորում, մակարոնի արտա­դրու­թյուն (՞), ևն: -:)]

Հայոց ԹՀՏ որակի Բեւեռային աստղ պետք է ընտրել https://www.merriam-webster.com: Հիմնական դիտողությունները կարճ կրկնենք`

  • Կայքերը հարմար չեն (այս կայքի նման).

  • Էջերը հրապուրիչ չեն (այս կայքի էջերի նման).

  • Մի շարք դեպքերում ոչ թե պարունակության բովանդակությունն է թվայնացված, այլ պատ­կերը (ոչ թե տեքստը, այլ գիրքը). որոնումն անհնարին է (բացի ՆԱՅԻՐԻ բա­ռա­րան­նե­րի պատկերային բառարաններում որոնելու հնարամիտ լուծումից).

  • Պարունակությունն ու ֆունկցիաները սառեցված են. «կոթողացված»:

Վարկանշում

Կայքերի եւ ծրագրային կիրառումների վարկանշումը եւ շարակարգումը դժվար եւ մասնա-գիտական գործընթաց է: Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջերը, Բնական խոսքի մշա­կում­ները գնահատելիս, մենք պետք է պատասխանենք այս հարցերին`

  1. Ինչքանո՞վ որակյալ է հայտարարված ֆունկցիայի իրացումը : Օրինակ` եթե սրբագրիչ է, ապա ստուգել մի քանի 500-ից ավել բառ պարունակող տեքստեր եւ հաշվարկել կեղծ ճիշտ, եւ կեղծ սխալ, արդյունքների տոկոսները: Կեղծ ճիշտ ելքերի կշիռը պետք է ավելի մեծ լինի, օրինակ` կրկնակի, սրբագրիչի գնահատականը իջեցնելու համար:

  2. Ֆունկցիոնալ հարստությունը: Օրինակ` եթե սրբագրիչ է, ապա բացի սրբագրելուց ինչպիսի այլ գործիքակազմ ունի` ա) տեքստերը դարանվում են համակարգում, բ) գործածողը կարող է իր բառարանները ավելացնել: Սրանք կարող են ա) ընդհանրական, բ) մասնագիտական, կամ գ) տեքստին հատուկ լինեն: Այն կարո՞ղ վրիպակների ուղղումներ առաջարկել: Դրա որակը, ևն: Ո՞ր ուղղագրություններն է «հասկանում»:

  3. Հարմարություն. օրինակ` եթե սրբագրիչ է, ապա ինչքանով է հարմար տեքստի վերբեռ-նումը, հաճախորդի բառարանների կառավարումը, ևն:

  4. Գրավչությունը` ինչպե՞ս է «ինքն իրեն վաճառում», գովազդում: Ինչպիսի՞ն է ձեւավորումը:

  5. «Հուշարձանեցման» (կոթողացման) մակարդակը` միայն նայել, հիանալ, թե ինչ-որ ծա­ռա­յու­թյուններ են առաջարկվում: Օրինակ` նորացվում են արդյոք տվյալները, ինչ հա­ճա­խա­կա­նությամբ, ևն:

Կորպուսները, բառարանները, այլ պարունակություն ունեցող կիրառումների համար վե­րո­բեր­յալ հատկանիշներին կարելի ավելացնել ծավալը, մուտքագրման սխալները, ևն:

Հետեւություն

Մասնագետների ընտրությունը

Եթե մարդիկ չիմանային ֆիզիկա, մաթեմատիկա եւ չկառուցեին էքսկավատորներ, կռունկներ, բետոնե բաղադրիչների գործարաններ, ևն, ապա մինչեւ օրս երեւի 2-3 հարկանի շենքերում բնակվեինք: Բրուկլինի կամուրջով դեպի Մանհետեն գնալիս չէինք հիանա երկնաքերների տեսարանով եւ չէինք հասկանա քաղաքակրթություն բառի ամենահիմքային, ամենամերկ, ամենազուլալ իմաստը:

Ոչ մասնագետների համար ծրագրային համակարգերի (software) կառուցումը գուցե միայն մակերեսային նմանություն ունի շինարարության հետ, սակայն զուգահեռները իրականում խորքային են: Այդ խորքային կապը ոչ միայն մաթեմատիկական եւ ճարտարագիտական ընդ-հանրական հիմունքներ են, շինարարական գործիքների` քլունգի, բահի եւ էքսկավատորի զու-գահեռներն են ծրագրավորողական գործիքների` ծրագրավորման լեզուների, խմբագրերի, սրբագրիչների, տվյալների շտեմարանների, ևն հետ: Կամ  - արտադրության գործընթացի կառուցում անվանելու, ճարտարապետական մոտեցումների եւ աշխատանքների կազմակերպման ընդհանրականության մեջ:

Մի բան ակնհայտ է` երկու ոլորտներում էլ «երկնաքեր» կարող են կառուցել միայն բարձրորակ մասնագետները, ովքեր կարող են ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվել: Այստեղ մասն-ա-գետ բառի տառացի իմաստը շատ կարեվոր է` ոչ թե շատ խելոք, շատ վարժված մարդ, այլ տվյալ մասն-ա-վոր բնագավառում գործելու համար կրթված, վարժված խելոք մարդ (տես` Թվային հումանիտար գիտություններ էջի վերջում): Թվային հումանիտար գիտու-թյունները հումանիտար մասնագետների կրթության ոլորտն է: Այն կտա այնպիսի գիտելիք-ներ, որոնք ոչ այդքան կարեվոր են, որպեսզի բանասերը կամ պատմաբանը Python-ով Կարմիր բանակի պատմությունը գրի, այլ որ կարողանա իր խնդրի լուծման համար հա­մա­պա­տաս­խան տեխնոլոգիաները առանձնացնել, մասնագետներին դիմել, եւ պարզ հատկանշել բարդ համակարգի պահանջները (տես Specifying the System Requirements հատվածը ​Linguistic Information Processing System-ում): Հումանիտար մասնագետները պետք է ասեն թե ի՞նչ է պետք անել, թողնելով ՏՏ մասնագետներին ինչպե՞ս անելու որոշումը: Մեր իրողության մեջ այս երկու խնդիրներն էլ նույն անհատն (!) է լուծում: Այդ պատճառով է, որ «կոթողաշինությունից» հեռու չենք գնում:

Բավական չէ գիրքի կամ բառարանի էլեկտրոնային տարբերակը ստեղծել: Կարեվոր է դրա հիման վրա հաշվողական գիտություններում մշակված եւ էլեկտրոնային միջավայրով տրա­մադր­ված ֆունկցիաներ կառոցել: Միտքս պարզաբանելու համար դառնանք Շարժանկարի գյու­տին: Այն մատչելի դառնալուց անմիջապես հետո մարդիկ սկսեցին (եւ մինջ օրս շա­րու­նա­կում են) թատերական բեմադրությունները ժապավենի վրա նկարել եւ անունը կինո դնել: Բայց դա կինո չէ: «Իսկական» կինո սկսեցին նկարել Հիչքոքը, Ֆելինին, Փարաջանովը, Ալովն ու Նաումովը, եւ, հատկապես, Տարկովսկին:

 Թվային հումանիտար գիտությունների հայկական «կինոները» դեռ առջեւում են: 

Երբ հերթական դրամաշնորհը ստանալուն պես մենք վազում, մի բահ ու քլունգ առնում, ու սկսում ենք երկնաքեր կառուցել, ապա այն կամ մինչեւ ավարտը կփլվի կամ երկու հարկանի շենքի կվերածվի: Մենք դա երկնաքեր կհռչակենք (Empire State Building-ից բարձր եւ ան­հա­մե­մատ գեղեցիկ), հաղթանակ կարձանագրենք, եւ կփախնենք (քաղաքական գործիչների նման): Բայց սա վատթարագույն դեպքը չէ. չստուգված տեղեկությունների համաձայն, դեպ­քեր են եղել, երբ դրամաշնորհի են դիմել եւ նույնիսկ ստացել, ուրիշների կողմից արդեն ար­ված աշխատանքի համար:

Որպեսզի, օրինակ` Noah Webster's American Dictionary of the English Language կարգի, հայերեն էլեկտրոնային բառարան ստեղծել, պետք է ԹՀՏ մասնագետներ պատրաստել` ՏՏ ճարտարա-գետներ կայքը կառուցելու, իսկ լեզվաբան-բառագետներ կայքի կյանքն ապահովելու համար:

Գործիքակազմի մի տարբերակ առաջարկված է Թվային հումանիտար գիտություններ էջում (տես գծագիրը, նաեւ` ​Linguistic Information Processing System):

Օգտվելով այդ գործիքներից եւ համապատասխան մասնագետ-ծրագրավորողների ծառայու-թյուններից լեզվաբանները կկարողանան կիրառումներ (applications) իրացնել, օրինակ` կոր-պուսներ, թե՛ իրենց, եւ թե՛ բանասերների, բառագետների, ևն համար:

Այդ խնդիրները կարող է համակարգել եւ լուծել Հաշվողական Լեզվաբանության կենտրոնը, որը`

  1. Կուսումնասիրի, կնախագծի, կկառուցի եւ կտնօրինի Թվային հումանիտար գիտու­թյուն­ներ-ի համար անհրաժեշտ գործիքները ներդաշնակ միկրոծառայությունների տեսքով

  2. Կստանձնի կորպուսների սպասարկումը, նորացումը, բարելավումը

  3. Կպատրաստի Թվային հումանիտար գիտություններ-ի մասնագետներ

Հետեւություն` բարձրորակ համակարգեր կառուցելու համար պետք են բարձրակարգ մաս­նա­գետներ` լեզվաբաններ, պահանջները ձեւակերպելու համար, եւ հաշվողական գի­տու­թյուն­ների մասնագետներ այդ պահանջները վերլուծելու, գնահատելու, եւ իրագործելու հա­մար: Առանց այս երկու խմբերի համագործակցության ճիշտ կազմակերպման բարձրորակ լեզ­վաբանական համակարգ հնարավոր չի կառուցել:

Ֆինանսավորում

Չնայած զգալի ջանքերի, ներդրումների, եւ հաջող իրացումների, մենք որպես մշակույթ դեռ շատ հետ ենք եւ շարունակում ենք հետ ընկնել Թվանշային հումանիտար տեխնոլոգիաների (ԹՀՏ) ոլորտում: Դրա պատճառները, ինչպես միշտ, ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ: Նշենք հաշվողական լեզվաբանության կամ բնալեզվական սերման եւ վերլուծման (NLP), որը ԹՀՏ-ի գերակշռող մասն է, հետ կապ­վածներից մի քանիսը:

Հայերեն տեքստերի բարձրորակ սրբագրիչը (spell checker) տասնյակներ անգամ ավելի բարդ է, քան անգլերենինը, մինչդեռ անգլերեն սրբագրիչի պահանջվածությունը (պա­հանջարկը), շուկան հարյուրավոր անգամներ ավելի մեծ է: Սա հատուկ է նաեւ բնա­լեզվական հաշվողա-կան տեխնոլոգիաների այլ կիրառումներին` էլեկտրոնային բա­ռա­րաններ եւ հանրագիտա-րաններ, միա- եւ երկ- լեզու կորպուսներ (ծառադարաններ), ևն:

Բնականաբար, եթե անգլերենի սրբագրիչի նախագծումը եւ իրացումը գրավիչ է, ապա հա-յերենինը ոչ մի առեւտրական հետաքրքրություն չի ներկայացնում:

Համակարգերի, մշակվող տեխնոլոգիաների առեւտրական արժեքը կարելի է բարձրացնել նրանք լեզվից անտեղյակ դարձնելով: Այդպիսի մոտեցում է առաջարկվում Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին գիրքում: Բնալեզվական մոդելը նկա­րագր­վում է, ըստ ենթավերնագրի, հայերենի օրինակով, սակայն, ըստ վերնագրի, էությունը ընդ­հ­անրական է:

Մի այլ լուծում է հովանավորչությունը (sponsorship, patronage):

600-700 տարի առաջ Իտալական օլիգարխների` Բորջիաների, Գոնզագաների, Դելլա Ռո-վերեների, Էստեների, Մեդիչիների, Սֆորցաների, եւ Վիսկոնտիների հովանավորչությամբ Իտալական Վերածնունդը հասավ իր գագաթնակետին (նկատենք, որ Լեոնարդոյին չհաշված այդ վերածնունդը սկզբում, համենայնդեպս, «կոթողային» էր):

Նմանապես, մի 15-20 տարի հետո, երբ Հայկական օլիգարխները` Գռզոն, Դոդի Գագոն, Լեդի Հակոբը, Լֆիկ Սամոն, Նեմեց Ռուբոն կավարտեն եկեղեցիներ եւ քրիստոնեական աստվածու-թյունների կոթողներ (!!!) կառուցելը եւ իրենց ազատ, բարեգործական գումարներով հայ­կա­կան արվեստն ու գիտությունը կհեղեղեն, կսկսվի Հայկական Վերածնունդը: Բացառված չէ, որ այն իր ծավալով, մակարդակով, եւ որակով եւրոպականին համարժեք լինի (եթե այս մի քանի տա­րում երկիրը, պետականությունը չվերանա):

Պետք չէ ափսոսել, որ այսպիսի ուշացումով է սկսվելու Հայկական Վերածնունդը: Հայերը այ­բու­բենը իրենց հինավուրց քաղաքակիրթ հարեւաններից առնվազն 1500 տարի ուշ ստեղծե­ցին: Սակայն այն լավագույններից է, մինչդեռ եւրոպական ժողովուրդների գերակշռող զան-գվածը (բացի բուլղարներից, հույներից, եւ [նախկին] հարավսլավներից), այդ թվում իտալացի-ները, այբուբեն չունեն: Ուշ լինի, նուշ լինի:

Վերածնունդի ժամանելու խնդիրը ոչ թե 700 տարով ուշանալն է, այլ 15-20 տարի գոյատեւելը, չանհետանալը: Բացի այդ, մեզանից ոմանք, որպես անհատներ, այդ 15-20 տարին չունեն: Պետք է ֆինանսական լուծում գտնել հիմա (որ մենք էլ հասցնենք վայելել):

Բարեգործական, պետական հատկացումների (դրամաշնորհների) խնդիրն այն է, որ մրցակ­ցա­յին պայքարը ծավալվում է, հիմնականում, գումարը ստանալու, այլ ոչ թե արդյունքների, ար­տադրանքի շուկայում: [Տորթը մեծացնելու  (տես #3, Լեզվաբանություն, ևն) փոխարեն սկսվում է իրարից պատառներ խլելը. չգիտեմ, հավաստի տեղեկություն չունեմ, բայց չեմ զար­մա­նա:]

Արտադրանքի մրցակցություն կարելի ստեղծել ԱՄՆ գյուղատնտեսական (սուբսիդավորում, սուբվենցիա) կամ բժշկական ապահովագրության (համավճար) քաղաքականությունը որ­դե­գրելով: Բայց սուբվենցիոն ծրագիրը ինքըստինքյան լուծում չի` բաշխումը, հատկացումն է պետք ձեւափոխել:

Օրինակ` Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին write-only գրքի հեղինակին տալ 1օօօ կիլոդրամ դրամաշնորհային գումար, որ սովից չմեռնի եւ գիրքը պատրաստի հրատարակման: Գիրքն ավարտելուց հետո կնշանակվի մի գին, որը հա­մա­պա­տա­սխանում է զարգացած երկրներում նման գրքի շուկայական գնին {կամ հեղինակի կողմից առա­ջարկված) , օրինակ` 40 կիլոդրամ:

Իհարկե հայ ուսանողները եւ գիտնականները, որոնք ունակ են հայերենով գրված գիտական գրականություն (որը եթե չհաշվենք պատմաառասպելական գրականությունը եւ դրանց նվիր­ված պատմաառասպելական-բանասիրական վերլուծությունները, երեւի վերջին 1620 տարում կես բայթ (128) հատորները չի գերազանցի) կարդալ, այդպիսի գումար չեն կարող հատկացնել նույնիսկ արժեքավոր, բարձրորակ գիտական գրականության համար: Եւ ահա այստեղ է աս­պա­րեզ է մտնում գիտության զարգացման սուբվենցիայի մնացած գումարը: Այն ուսա­նող­նե­րին, ովքեր գնում գիրքը, վերադարձնում են 35 կիլոդրամը դրամաշնորհի աղբյուրից (են­թա­դրենք արդեն ծախսված 1000-ին ավելացվում է 10000): Այսպիսով, ուսանողին այն նստում է 5 կիլոդրամ, որ մատչելի է, իսկ 40 կիլոդրամը ծածկում է գրքի հրապարակման, վաճառքի, եւ հե­ղի­նակի գրավարձը:

Այսպիսով գիրք, ծրագիր գրելու «արհեստական» շուկա կստեղծվի: Գրանտի գումարը կբաշխ­վի ոչ թե դրամաշնորհ տվողի, այլ շուկայի պահանջարկին համաչափ:

Դրամաշնորհները կարող են ձեւավորվել բարեգործները, գործարարները, օլիգարխները, կամ պետությունը կամ դրանց տարբեր հատկությունները:

Բանկերը ժամանակակից տեխնոլոգիաներով կապահովեն ֆինանսական գործառույթները, օրինակ ուսանողական քարտ իրագործելով, որով ուսանողները զեղչ գնով կգնեն [դասա]գր-քեր, կոմպյուտերներ, ծրագրեր, մատիտ/գրիչ, ուսանողական այլ պիտույքներ: Միգուցե այս­պի­սի քարտ հայկական բանկերը արդեն առաջարկում են գիտնականներին, ուսուցիչներին, ուսա­նողներին, նկարիչներին, ևն:

Եզրույթներ

Հաշվողական գիտություններ

Հաշվողական գիտությունները (computer science) հաշվողական համակարգերի (հա­մա­կար­գիչ­ների) ուսումնասիրությունն է, որը ներառում է հաշվողական տեխնիկայի ինչպես տե­սա­կան, այնպես էլ գործնական կողմերը: Այն ներառում է ալգորիթմների, ծրագրային ապա­հով­ման և սարքավորումների նախագծումը, մշակումը և վերլուծությունը. նաեւ ուսումնասիրում է հաշ­վողական տեխնիկայի և տեղեկույթի փոխանակման տեսական հիմունքերը, ներառյալ ար­հեստական բանականության, տվյալների կառուցվածքների և հաշվողական բարդության նման ոլորտները (Chrome AI, խմբագրված): Տեսական/մաթեմատիկական հիմքն են հան­դի­սա­նում` ձեւական տրամաբանությունը. ավտոմատների, ալգորիթմների, ձեւական քե­րա­կա­նու­թյունների տեսությունները. տիպերի, ծրագրավորման, եւ շարակապման (կոմպիլյացիա) տե­սությունները. հավանականությունների, ինֆորմացիայի, հաղորդակցման, կոդավորման, թվա­յին ֆիլտրների տեսությունները, ևն: Ճարտարագիտական/տեխնիկական հիմունքները ընդ­գրկում են` էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, քվանտային մեխանիկան, ևն:

Թվայնացում

Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով անալոգ` ձայնային, գունային (պա­կերային), ևն, ազդանշանի հատկանիշների տարածաժամանակային արժեքները վերածվում են թվերի եւ գրանցվում հիշող համակարգում:

Թվանշացում

Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով թվայնացված անալոգ ազդանշանը վե­րած­վում է գրանշանների, օրինակ` Unicode կոդավորման համակարգի:






 
 
 

Recent Posts

See All
Արհեստական Բանականություն

Բնական խոսք սերող համակարգերի մասին (OpenAI-ի chatGPT երկխոսական գործիքից օգտվելու համար պետք է հաշվեհամար ստանալ` տես Ընդհանրական  ցանկի...

 
 
 

Comments


bottom of page