top of page
Search

Խոսքի մաս

Jul 23, 2023
36 min read

Updated: 2 days ago



Էջի ստեղծման պատմությունը տես ամենավերջում:

-------------------------------------------------------------------

«Ա­րե­ւե­լա­հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տե­սա­կա­վորման ուր­վա­գիծը» կհրապարակվի սեպտեմբերի վերջին`


Ընթերցումն ու քննադատությունները խրախուսվում են:

-------------------------------------------------------------------



ԷՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Եզ­րույթ­ներ

1.    «Ըն­դու­նե­լու­թյու­նը բա­յից տար­բեր­վում է դեմ­քի և խո­նարհ­ման հատ­կա­նիշ­նե­րով, ո­րը և հնա­րա­վոր է դարձ­նում այդ բա­ռե­րի հո­լո­վու­մը կամ փո­խա­կեր­պու­մը ան­վան» [էջ 12] ։ [«Քե­րա­կա­նա­կան ար­վեստ»-ի] «թարգ­ման­չի պես Դա­վիթն (Ա.Հ. «Քե­րա­կա­նա­կան ար­վեստ»-ի 5-6-րդ դա­րե­րի մեկ­նիչ) էլ ըն­դու­նե­լու­թյու­նը մեկ ներ­կա­յաց­նում է որ­պես ա­ո­ան­ձին խոս­քի մաս, մեկ էլ, ան­վան մեջ բա­յա­սե­ռի հատ­կա­նիշ ցույց տա­լու կա­պակ­ցու­թյամբ, ըն­դու­նե­լու­թյու­նը նույ­նաց­նում է բա­յան­վա­նը: Թարգ­մա­նու­թյան մեջ ըն­դու­նե­լու­թյու­նը որ­պես բա­յա­նուն ներ­կա­յաց­նող հատ­վա­ծը հետ­ևյալն է` «Եւ ա­նու­ան հաս­տա­տադ­րու­թիւնք են եր­կու, ներ­գոր­ծու­թիւն եւ կիր եւ ներ­գոր­ծու­թիւն է իբր թէ դա­տա­ւոր, ընտրաւղ. եւ կիր իբր թէ դա­տե­ալ, դա­տե­ցե­ալ» [էջ 12]: Ա­նա­նուն մեկ­նո­ղը եւ Երզն­կա­ցին այս կար­գի մեջ են դնում մի­այն ան­ցյալ դեր­բա­յը [էջ 27, 41]:


Գրա­կա­նու­թյուն

Feuerbach, L. Darstellung, Entwicklung und Kritik der Leibniz’schen Philosophie. 1837. Reprinted in Sämtliche Werke, vol. 4, edited by Wilhelm Bolin and Friedrich Jodl, Stuttgart, 1910.

Haspelmath M. (2023) Defining the word, WORD, 69:3, 283-297, DOI: 10.1080/00437956.2023.2237272

Humboldt, W. von. Über die Verschiedenheit des menschlichen Sprachbaues und ihren Einfluss auf die geistige Entwicklung des Menschengeschlechts (A. F. Pott, Ed.). Berlin: Druckerei der Königlichen Akademie der Wissenschaften. 1836

Iliev I.G., Case and Vocativeness. Pygmalion, Plovdiv, 2007.

[Pinker S. The Language Instinct. William Morrow & Co (HarperCollins Publishing) London, 1994.

Атаян Э. Р.  Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, 1968

Атаян Э.Р., Части речи, их дифференциальные признаки и критерии классификации // Теоретические и практические вопросы преподавания иностранных языков. — М.: Высшая школа, 1970.

Виноградов В.В., Русский язык, Москва, 1947, 1972

Грамматика современного русского литературного языка, АН СССР, М, 1970

Супрун А. Е. Части речи в русском языке, М., 1971

Чикобава А.С., Части речи как понятие филологической грамматики и как понятие описательного научного анализа («Вопросы теории частей речи», Ленинград, 1968).

Աբ­րա­հա­մյան Ս.Գ., Պառ­նա­սյան Ն.Ա., Օ­հա­նյան Հ. Ա. Ժա­մա­նա­կա­կից հա­յոց լե­զու. Հտ. 2, ՀՍՍՀ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հրա­տա­րա­կու­թյուն, Ե., 1974:

Այ­տը­նյան Ա., Քննա­կան քե­րա­կա­նու­թյուն աշ­խար­հա­րար կամ ար­դի հա­յե­րեն լեզվի, Վի­են­նա, 1866

Ա­ղա­յան Է.Բ., Լեզ­վա­բա­նու­թյան նե­րա­ծու­թյուն, 1967։

Ա­ռա­քե­լյան Վ.Դ., Խա­չատ­րյան Ա.Հ., Է­լո­յան Ս.Ա. Ժա­մա­նա­կա­կից հա­յոց լե­զու. Հա­տոր 1, ՀՍՍՀ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հրա­տա­րա­կու­թյուն, Ե., 1979։

Բար­սե­ղյան Հ., Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ուս­մուն­քը, Եր­ևա­նի հա­մալս. հրատ. Ե., 1980

Գա­րե­գի­նյան Գ., Շաղ­կապ­նե­րը ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում, Հայ­կա­կան ՍՍՌ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հրա­տա­րա­կու­թյուն, Եր., 1963

Ջա­հու­կյան Գ., Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի տե­սու­թյան հի­մունք­նե­րը. ՀՍՍՀ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հրա­տա­րակ­չու­թյուն, Ե., 1974:

Ջա­հու­կյան Գ., Լեզ­վա­բա­նու­թյան պատ­մու­թյուն, Ե., 1980


Հա­վել­ված Ա` Մշա­կում­ներ



Ընդ­հան­րա­կան

Այս հատ­վա­ծի նախ­քին բո­վան­դա­կու­թյա­նը` Աբ­րա­հա­մյան եւ Ջա­հու­թյան են­թա­հատ­ված­նե­րին, ա­վե­լաց­վել են մշա­կում­ներ (Բար­սե­ղյան, 1980) ըն­թեր­ցու­մից (բա­ցի Ա­թա­յան հատ­վա­ծից): Այս հատ­վա­ծում քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե­լու նպա­տա­կով, ա­վե­լա­ցում­նե­րը պար­զա­բա­նե­լու նպա­տա­կով, եւ ֆոր­մա­տա­վո­րու­մը ընդգծե­լու հա­մար, ար­ձա­նագր­ված են փա­կագ­ծե­րում Ա.Հ. նա­խա­նի­շով:

Քա­նի որ այս­տեղ բեր­ված են հի­ման­կա­նում (Բար­սե­ղյան, 1980) քաղ­վածք­ներ  ա­հա գրքի Բո­վան­դա­կու­թյու­նը`

Ա­ՌԱ­ՋԻՆ ՄԱՍ` ԽՈՍ­ՔԻ ՄԱ­ՍԵ­ՐԻ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿՈՒ­ՄԸ ՀԱՅ ԵՎ ՀԻՆ ՄԻՋ­ՆԱ­ԴԱ­ՐՅԱՆ ՔԵ­ՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՒՄ

Ա­ՌԱ­ՋԻՆ ԳԼՈՒԽ` Խոս­քի մա­սե­րի տար­բե­րա­կու­մը Դի­ո­նի­սի­ոս Թրա­կա­ցու «Քե­րա­կա­նա­կան ար­վես­տի» հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան և նրա 5—15-րդ դա­րե­րի մեկ­նու­թյուն­նե­րի մեջ

Խոս­քի մա­սե­րի տար­բե­րա­կու­մը Թրա­կա­ցու «Քե­րա­կա­նա­կան ար­վես­տի» և նրա հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան մեջ                                                                             .....   3

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սերն ըստ Թրա­կա­ցու «Քե­րա­կա­նա­կան ար­վես­տի» թարգ­մա­նու­թյան 5 — 15֊րդ դա­րե­րի մեկ­նու­թյուն­նե­րի և քե­րա­կա­նա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րի      ......  17

V—X դա­րե­րի հե­ղի­նակ­ներ

1.    Դա­վիթ                                                                                    .......          18

2.    Ա­նա­նուն                                                                                 .......          25

3.    Ստե­փա­նոս Սյու­նե­րի                                                            .......          28

XI—XV դա­րե­րի հե­ղի­նակ­ներ

1.    Վար­դան Ար­ևել­ցի                                                                 .......          34

2.    Հով­հան­նես Երզն­կա­ցի                                                         .......          39

3.    Հով­հան­նես Քռնե­ցի                                                              .......          42

4.    Ա­ռա­քել Սյու­նե­րի                                                         .......          48

Ամ­փո­փում                                                                        .......          54

ԵՐԿ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Խոս­քի մա­սե­րի տար­բե­րա­կու­մը 17—19-րդ դա­րե­րի հա­յե­րեն լա­տի­նա­տիպ ինք­նու­րույն քե­րա­կա­նու­թյուն­նե­րում

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տար­բե­րա­կու­մը 17 — 18֊րդ դա­րե­րի լա­տի­նա­տիպ քե­րա­կա­նու­թյուն­նե­րում                                                               .................................     62

1.    Զեյ­թուն­ցի                                                  .................................     63

2.    Ռի­վո­լա                                                               .................................     67

3.    Գա­լա­նոս                                                            .................................     69

4.    Սսկան Եր­ևան­րի                                                 .................................     73

5.    Հով­հան­նես Հա­կոբ Կոս­տանդ­նու­պոլ­սե­ցի               .................................     78

6.    Սի­մե­ոն Ջու­ղա­յե­րի                                             ..............................         82

7.    Հով­հան­նես Ջու­ղա­յե­ցի                                               .................................     84

8.    Յո­հան Յո­ա­խիմ Շրյո­դեր                                  .................................     89

9.    Մխի­թար Սե­բաս­տացի                                               .................................     92

10. Բաղ­դա­սար Դպիր                                              .................................     103

Ամ­փո­փում                                                    .................................     112

Հա­յե­րեն ի խոս­քի մա­սե­րի տե­սու­թյան զար­գա­ցումն ու նրանց դա­սա­կարգ­ման կա­յու­նա­ցու­մը 18—19֊րդ դա­րե­րի ինք­նու­րույն քե­րա­կա­նու­թյուն­նե­րում

1.    Մի­քա­յել Զամ­շյան                                              .................................     116

2.    Գաբ­րի­ել Ա­վե­տի­քյան                                        .................................     120

3.    Այլ քե­րա­կան­ներ                                               .................................     125

4.    Ար­սեն Բագ­րա­տու­նի                                         .................................     130

Խոս­քի մա­սե­րի ա­վան­դա­կան տե­սու­թյան նվա­ճում­նե­րի ամ­փո­փու­մը Ա. Այ­տը­նյա­նի կող­մից                                                                                          .................................     139

Ամ­փո­փում                                                                .................................     145

ԵՐԿ­ՐՈՐԴ ՄԱՍ` ԽՈՍ­ՔԻ ՄԱ­ՍԵ­ՐԻ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿՈՒ­ՄԸ ՆՈՐ ԵՎ ՆՈ­ՐԱ­ԳՈՒՅՆ ՇՐՋԱ­ՆԻ ՀԱՅ ՔԵ­ՐԱ­ԿԱ­ՆԱ­ԿԱՆ ԵՎ ԼԵԶ­ՎԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՒՄ

Ա­ՌԱ­ՋԻՆ ԳԼՈՒԽ` Խոս­քի, մա­սե­րի ի­մաս­տա­յին, գոր­ծառա­կան և ի­մաս­տա­յին-գոր­ծա­ռական դա­սա­կար­գում­նե­րը

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ի­մաստս­յին֊տ­րա­մա­բա­նա­կան դա­սա­կար­գու­մը Ստ. Պա­լա­սա­նյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                              .................................     156

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­բա­նա­կան֊­շա­րա­հյու­սա­կան դա­սա­կար­գու­մը Մ. Ա­բե­ղյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                              .................................     163

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­յին կամ ի­մա­ցա­բա­նա­կան դա­սա­կար­գու­մը Ա. Ղա­րի­բյա­նի և Գ. Սևա­կի աշ­խա­տու­թյուն­նե­րում                        .................................     205

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի շա­րա­հյու­սա­կան դա­սա­կար­գու­մը Հր. Ա­ճա­ռյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                                                    .................................     232

ԵՐԿ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­բա­նա­կան բազ­մաս­տի­ճան դա­սա­կար­գում­ներ

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տա­րա­հատ­կա­նիշ աս­տի­ճա­նա­կան դա­սա­կար­գու­մը Ս. Աբ­րա­հա­մյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                          .................................     250

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի բազ­մա­հատ­կա­նիշ աս­տի­ճա­նա­կան դա­սա­կար­գու­մը էդ. Ա­ղա­յա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                       .................................     285

Ամ­փո­փում                                                                 .................................     316

ԵՐ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տե­սա­կան նոր վեր­լու­ծու­թյուն­ներ Լ տա­րաբ­նույթ դա­սա­կար­գում­ներ

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տե­սա­կան հար­ցե­րի քննու­թյու­նը Ա. Աբ­րա­հա­մյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում                                                                .................................     320

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի պատ­մու­թյան և նրանց տա­րաբ­նույթ դա­սա­կարգ­ման հար­ցե­րի քննու­թյու­նը Գ. Ջա­հու­կյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում .................................     328

ՉՈՐ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ 

Հա­յե­րե­նի ա­ո­ան­ձին խոս­քի մա­սե­րին վե­րա­բե­րող վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի գրա­կա­նու­թյան հա­մառոտ տե­սու­թյուն                                       .................................     343

ԵՐ­ՐՈՐԴ ՄԱՍ` ՀԱ­ՅԵ­ՐԵ­ՆԻ ԽՈՍ­ՔԻ ՄԱ­ՍԵ­ՐԻ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԸ

Ա­ՌԱ­ՋԻՆ ԳԼՈՒԽ 

Բառե­րի ի­մաս­տագոր­ծա­ռական հատ­կա­նի­շը որ­պես նրանց խոս­քի­մա­սա­յին դա­սա­կարգ­ման ընդ­հա­նուր հի­մունք                                          .................................     365

ԵՐԿ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Խոս­քի­մա­սա­յին կամ կար­գա­յին (կա­տե­գո­րի­ալ) բա­ցա­սա­կան հատ­կա­նի­շով բնու­թագր­վող բա­ռա­կար­գեր                                                         .................................     382

Ա) Ձայ­նար­կու­թյուն­նե­րը և նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը որ­պես տար­բեր բա­սա­յին ար­ժեք­ներ կամ բառ-նշան­ներ                                                  .................................     382386

Բ) Կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ի­մաս­տա­յին կառուց­ված­քը և նրանց դա­սա­կարգու­մը

.................................   396

Գ) Ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռերն ու ե­րան­գա­կալն բառ֊­մաս­նիկ­նե­րը որ­պես ա­ո­ան­ձին ի­մաս­տա­գոր­ծա­կան բու­սա­տե­սակ­ներ                                        .................................     435

ԵՐ­ՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Խոս­քի­մա­սա­յին ի­մաստ ու­նե­ցող բա­ռեր կամ հիմ­նա­կան խոս­քի մա­սեր

1.    Ա­նուն խոս­քի մա­սեր                              .................................     463

2.    Դե­րա­նուն խոս­քի մա­սեր                     .................................     505

Օգ­տա­գոր­ծած գրա­կա­նու­թյուն                             .................................     515

Անձ­նա­նուն­նե­րի ցանկ                                            .................................     522


Պատմու­թյուն

Տանք «խոս­քի մաս» հաս­կա­ցու­թյան զար­գաց­ման կարճ պատ­մու­թյու­նը, հիմն­վե­լով հայ քե­րա­կան­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րի վրա սկսած Դիոնիսիոս Թրակացու «Քե­րա­կա­նա­կան ար­վեստ»-ի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան մեկ­նու­թյուն­նե­րից մին­չեւ ան­ցած դա­րի 80-ամ­կան­նե­րի հայ քե­րա­կան­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րի վրա:

***

Հիմ­նա­կան խոս­քի մա­սե­րի' ան­վան և բա­յի սահ­ման­մանն սկզբուն­քա­յին ա­ռա­ջին տար­բե­րու­թյու­նը, որ հայ թարգ­մա­նի­չը Թրա­կա­ցուց նույ­նու­թյամբ փո­խադ­րում է հա­յե­րե­նի քե­րա­կա­նու­թյան մեջ և սկիզբ դնում հար­ցի հե­տա­գա վի­ճա­բա­նու­թյուն­նե­րի, «խոս­քի մաս» և «բառ» հաս­կա­ցու­թյուն­նե­րի նույ­նա­ցումն է։ Թրա­կա­ցին ան­վա­նը, որ­պես խոս­քի մա­սի, տա­լիս է հետ­ևյալ ձևա­բա­նա­կան-ի­մաս­տա­յին (տրա­մա­բա­նա­կան) սահ­մա­նու­մը. «Ա­նուն է մասն բա­նի հո­լո­վա­կան, մար­մին կամ իր նշա­նա­կե­լով, մար­մին, որզան քար, և իր, որ­պէս խրատ, հա­սա­րա­կա­բար որզու­նակ մարդ, եւ յատ­կա­պէս որզոն Պաւ­ղոս [էջ 11]:

Դավ­թի այս դա­տո­ղու­թյու­նը, ո­րի հիմ­նա­վո­րումն այն է, թե մա­տե­րի­ան («գո­յը») ա­ռա­ջաց­մամբ նա­խոր­դել է շարժ­մա­նը («պա­տահ­մա­նը», Գ. Ջա­հու­կյա­նը հա­մա­րում է «...լոկ կռա­հում­նե­րի, հա­յե­ցո­ղա­կան մտահ­ղաց­ման ար­դյունք»։ [էջ 20]:

Այ­նու­հետև, դար­ձյալ ո­րո­շա­կի սկզբունք­նե­րի ու չա­փա­նիշ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան (ընդգ­ծու­մը` ԱՀ) պատ­ճա­ռով, չեն ո­րոշ­վում բա­ռախմ­բե­րի և նրանց են­թա­տե­սակ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Այ­սինքն, դե­րա­նունն ա­ռանձի՞ն խոս­քի մաս է, թե՞ ա­նուն խոս­քի մա­սի տե­սակ, հա­սա­րակ ա­նու­նը («ա­ռա­տու­թյուն») ան­վան տե­սա՞կ է, թե, ի հա­կադ­րու­թյուն հա­տուկ ան­վան, ա­ռան­ձին խոս­քի մաս է, դեր­բայ­նե­րը («ըն­դու­նե­լու­թյուն») բայ խոս­քի մա­սի մի տե­սա՞կն են, թե ա­ռան­ձին խոս­քի մաս են, հոդն ու նա­խադ­րու­թյու­նը ա­ռան­ձի՞ն խոս­քի մա­սեր են, թե «շաղ­կա­պի» կամ «ան­վան» տե­սակ­ներ, — այս ու նման շատ հար­ցե­րին որ­ևէ հա­մո­զիչ պա­տաս­խան չի տրվում [էջ 54-55]:

Ե­թե հա­յե­րե­նի հու­նա­բան քե­րա­կան մեկ­նիչ­նե­րը խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման ի­րենց ըմբռնմամբ ա­նու­նը և բա­յը հա­մա­րում են խոսք կազ­մող գլխա­վոր խոս­քի մա­սեր, իսկ ըն­դու­նե­լու­թյու­նը, հո­դը, և դե­րա­նու­նը' ա­ռա­ջին­նե­րին փո­խա­րի­նող­ներ և բա­ռե­րի ձևա­բա­նա­կան քննու­թյու­նը կա­տա­րում են ա­նուն, բայ, ըն­դու­նե­լու­թյուն, հոդ, դե­րա­նուն, նա­խադ­րու­թյուն, մակ­բայ, շաղ­կապ հա­ջոր­դա­կա­նու­թյամբ, ա­պա Քռնե­ցին փո­խում է այս հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը։ Նա խոս­քի մա­սե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյան մեջ կար­ևոր է հա­մա­րում նրանց ի­մաս­տա­յին ու գոր­ծա­ռա­կան մեր­ձա­վո­րու­թյու­նը և ըստ այգմ էլ խմբա­վո­րում ու վե­րա­դա­սա­վո­րում է դրանք`, այն է` ա­նուն, դե­րա­նուն, թայ, մակբայ, ըն­դու­նե­լու­թյուն, շաղ­կապ, նախ­դիր, հոդ [էջ 43]:

Ինչ­պես հույ­նե­րի մոտ, այն­պես էլ Թրակացու քե­րա­կա­նու­թյան հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան և նրա տար­բեր մեկ­նու­թյուն­նե­րի մեջ բո­լոր կար­գի լեզ­վա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րը, լի­նեն սրանք տրա­մա­բա­նա­կան, թե քե­րա­կա­նա­կան, բա­նա­սի­րա­կան, թե ճար­տա­սա­նա­կան, ար­վում են դա­տո­ղու­թյան եր­կու հիմ­նա­կան ան­դամ­նե­րի՝ ան­վան և բա­յի շուր­ջը։ Մյուս բո­լոր խոս­քի մա­սե­րը քննվում են սրանց հետ ու­նե­ցած ի­րենց փոխ­հա­րա­բե­րու­թյամբ մի­այն [էջ 54-55]։ 


Նվա­ճում­նե­րը

1.    Ճշգրտվել է «խոս­քի մաս» տեր­մի­նի բո­վան­դակու­թյու­նը: Ա­ղուտ եւ բազ­միմաստ logos բա­ռից հե­ռա­նա­լով (Ջա­հու­կյան, 1980 : 73), 19-րդ դա­րի քե­րա­կան­ները խոս­քի մա­սե­րը հա­մարել են ոչ թե նա­խա­դա­սու­թյան մա­սեր, այլ բա­ռե­րի տե­սակ­ներ են։ «Բառ կամ մասն֊­բա­ռի 8 տե­սակ է»` (Այ­տը­նյան, 1866 : 4) [էջջ 140, 146]`

Փոփոխականք

Անփոփոխք

1.    Անուն

5.    Մակբայ

2.    Դերանուն

6.    Նախառդրություն

3.    Թայ

7.    Շաղկապ

4.    Դերբայ

8.    Միջարկություն

  

2.    Իրա­րից ան­ջատ­վում են բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին և բա­ռա­կազ­մա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րը, ո­րի հետ­ևան­քով տե­ղի է ու­նե­նում բա­ռա­յին մի­ա­վոր չհան­դի­սա­ցող բա­ռա­կազ­մա­կան և բա­ռա­հա­րա­բե­րա­կան ձևույթ­նե­րի ան­ջա­տու­մը խոս­քի մա­սե­րից [էջ 146]։

3.    Ճշգրտվում են ա­ռան­ձին խոս­քի մա­սե­րը բնու­թագ­րող սահ­մա­նում­նե­րը։ Սահ­մա­նում­նե­րի ճշգրտու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է քե­րա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյու­նից ուշ բա­նա­սի­րու­թյու­նից ան­ջատ­վե­լու և ա­ռան­ձին գի­տու­թյուն դառ­նա­լու եր­ևույ­թով [էջջ 146-7]։

4.    Խոս­քի մա­սե­րի սահ­ման­ման հի­մունք են դառ­նում բա­ռե­րի նյու­թա­կան և քե­րա­կա­նա­կան նշա­նա­կու­թյուն­նե­րի ընդ­հան­րու­թյուն­նե­րը։ ... 18— 19-րդ դա­րե­րի հայ քե­րա­կան­նե­րը բա­ռե­րի ձևա­կան հատ­կա­նի­շի հի­ման վրա զա­նա­զա­նում են խոս­քի մա­սե­րի «փո­փո­խա­կան» և «ան­փո­փոխ» տա­րա­տե­սակ­ներ, իսկ խոս­քի մա­սերն ի­րա­րից զա­նա­զա­նող բուն հատ­կա­նի­շը մնում է ի­մաս­տա­յին նյու­թա­կան, կամ' քե­րա­կա­նա­կան-գոր­ծա­ռա­կան հատ­կա­նի­շը  ։

5.    Բա­ռե­րի շա­րա­հյու­սա­կան հատ­կա­նիշ­նե­րը ա­ռա­ջին պլան են մղվում խոս­քի մա­սե­րի նույ­նաց­ման եւ սահ­ման­ման հա­մար [էջ 148]։

6.    Ար­մա­տա­կան տար­բե­րու­թյուն է ա­ռա­ջա­նում խոս­քի մա­սե­րը ներ­քին ստո­րա­կար­գու­թյան են­թար­կե­լու, բա­ռե­րը խոս­քի մա­սե­րի վրա ճիշտ բաշ­խե­լու և դրանց բա­ռա­յին ու խոս­քի­մա­սա­յին մաս­նա­կի քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը հա­մա­կարգ­ված վեր­լու­ծե­լու աս­պա­րե­զում։


Չլուծ­ված խնդիր­նե­րը

«Լեզ­վա­բա­նա­կան գրա­կա­նու­թյան մեջ խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մի­աս­նա­կան ե­լա­կետ գո­յու­թյուն չու­նի» (Գա­րե­գի­նյան,  1963 : 19):

 

Վաղ միջ­նա­դա­րի այս հայ մեկ­նի­չը ու­շադ­րու­թյուն է դարձ­նում" նաև «ա­նուն» տեր­մի­նի գոր­ծա­ծու­թյան մի այն­պի­սի կող­մի վրա, որն այ­սօր էլ մնում է որ­պես լեզ­վա­գի­տու­թյան տեր­մի­նա­գոր­ծա­ծու­թյան վի­ճե­լի և չլուծ­ված հար­ցե­րից մե­կը [էջ 26]:

 

Ո­րո՞նք են այդ չլուծ­ված վե­ճերն ու հար­ցադ­րում­նե­րը`

1.    Սկսե­լով ա­նուն և բայ հա­կադ­րու­թյամբ, իբրև դա­տո­ղու­թյան եր­կու հիմ­նա­կան ան­դամ­նե­րի, եր­կու հա­զար տա­րուց ա­վե­լի ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում քե­րա­կա­նա­գի­տու­թյու­նը եր­կու խոս­քի մա­սից հա­սավ 9 խոս­քի մա­սեր տար­բե­րա­կե­լու աս­տի­ճա­նի։ Սա­կայն դեռևս մեր թվար­կու­թյու­նից ա­ռաջ սկսված և մինչև ուշ միջ­նա­դար շա­րու­նակ­վող վե­ճերն այն մա­սին, թե դե­րա­նու­նը ա­ռան­ձի՞ն խոս­քի մաս է, թե՞ ան­վան մի տե­սակ, կամ հա­տուկ և հա­սա­րակ ա­նուն­նե­րը ա­ռան­ձի՞ն խոս­քի մա­սեր են, թե՞ ա­նուն խոս­քի մա­սի տե­սակ­ներ, դեր­բա­յը ա­ռան­ձի՞ն խոս­քի մաս է, թե՞ բայ խոս­քի մա­սի տե­սակ և այլն, և այլն, այդ­պես էլ մնա­ցին գի­տա­կա­նո­րեն չպար­զա­բան­ված։ …

2.    Չճշգրտվեց թվա­կա­նի տե­ղը ա­նուն­նե­րի շար­քում։ …

3.    Թեև ա­ծա­կանն ու գո­յա­կա­նը ան­ջատ­վե­ցին ա­նու­նից, իբրև ա­ռան­ձին խոսքի մա­սեր, բայց սրանց ստո­րա­կարգ­վող թվա­կան­ներն ու դե­րա­նուն­նե­րը ան­վա­նը տրված սահ­մա­նու­մը դարձ­րին նրա ոչ բո­լոր տե­սակ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող նեղ սահ­մա­նում, ուս­տի և ածական տեր­մի­նը շա­րու­նա­կեց մնալ իբրև շա­րա­հյուսական տեր­մին, ո­րի փո­խա­րեն ա­զա­տո­րեն գոր­ծած­վում է­ին նաև  ա­ծա­կան»-ին հա­մա­նիշ դար­ձած վե­րա­դիր, մա­կա­նուն ան­վա­նում­նե­րը[1]:

4.    Դե­րա­նունն ա­նուն­նե­րից զատ ա­ռան­ձին խոս­քի մաս, թե՞ ան­վան տա­րա­տե­սակ հա­մա­րե­լու վե­ճը լու­ծե­լով հօ­գուտ դե­րան­վան ա­ռան­ձին խոս­քի մաս ճա­նա­չե­լու դա­տո­ղու­թյան հայ քե­րա­կա­նա­գի­տու­թյու­նը այ­նու­ա­մե­նայ­նիվ, չկա­րո­ղա­ցավ այդ բա­ռախմբի խոս­քի­մա­սա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հա­մո­զիչ և քիչ թե շատ մի­ասնա­կան նկա­րագ­րու­թյուն ու հիմ­նա­վո­րում տալ [էջջ 149-51]:

 

Այս կար­գի չլուծ­ված և լուծ­ման հար­ցադ­րում պա­հան­ջող դա­տո­ղու­թյուն­նե­րից է նրա դե­րան­վան խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տի սահ­մա­նա­զատ­ման վե­րա­բե­րյալ տված բնո­րո­շու­մը։ «...Դե­րան­վան և նյու­թա­կան ի­մաստ ու­նե­ցող մյուս խոս­քի մա­սե­րի հա­կադ­րու­թյունն Ու տար­բե­րու­թյու­նը, — գրում է Աբ­րա­հա­մյա­նը[2],—ո­րոշ­վում է ոչ թե ինչ ցույց տա­լու, այլ ինչ­պես ցույց տա­լու հի­ման վրա» (էջ 55)։ «Այն (դե­րա­նու­նը,—Հ. Բ.) մի­ան­գա­մից հա­կադր­վում է մի քա­նի խոս­քի մա­սե­րի (բայ, ա­ծա­կան, թվա­կան, մակ­բայ) և նրան­ցից տար­բեր­վում է ոչ թե ինչ ցույց տա­լու, այլ ինչ­պես ցույց տա­լու հատ­կա­նի­շով» (էջ 78) [էջ 268]:

 

Հետ­ևա­բար, շա­րու­նա­կում է չլուծ­ված մնալ ոչ մի­այն այն հար­ցը, թե խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­բա­նա­կան դա­սա­կարգ­ման ժա­մա­նակ ի­մաս­տա­յին ի՞նչ հատ­կա­նիշնե­րի ենք դա­սա­կար­գիչ ար­ժեք տա­լիս կամ ո՞ր ի­մաստ­ներն ենք հա­մա­րում խոս­քի­մա­սա­յին ի­մաստ, այլև այն հար­ցը, թե ար­տա­հայ­տու­թյան պլա­նի ո՞ր աս­տի­ճա­նում և լեզ­վա­կան ո՞ր մի­ա­վո­րում է ամ­բող­ջա­նում խոս­քի մա­սը, կա՞ն ար­դյոք բա­ռից զատ նաև բա­ռաձև, շա­րույթ կամ բա­ռա­կա­պակ­ցու­թյուն, նա­խա­դա­սու­թյուն շա­րա­հյու­սա­կան մի­ա­վոր խոս­քի մա­սեր, իսկ մյուս կող­մից բո­լոր բա­ռե­րում կա­րե­լի՞ է գտնել խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­ներ, այլ կերպ` ար­դյո՞ք բո­լոր բա­ռե­րը խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյուն ու­նեն [էջ 370]:

 

Արդ, լի­նե­լով եր­կու բառ (Ա.Հ. խոս­քը հոր պես ի­մաս­տույ­թի մա­սին է), բայց նա­խա­դա­սու­թյան մեկ ան­դամ և ար­տա­հայ­տե­լով մեկ մակ­բա­յա­կան խոս­քի­մա­սա­յին ի­մաստ' այդ տի­պի մի­ա­վոր­նե­րը շա­րու­նա­կո՞ւմ են մնալ տար­բեր խոս­քի մա­սեր, ե­թե ա­յո, ա­պա ի՞նչ խոս­քի մա­սեր։ Պա­տաս­խա­նել այս հար­ցին նշա­նա­կում է մի­ա­ժա­մա­նակ պա­տաս­խա­նել այն հար­ցին թե ինչ­պի­սի՞ ընդ­հան­րա­ցում­ներ են բառ, խոս­քի մաս և նա­խա­դա­սու­թյան ան­դամ հաս­կա­ցու­թյուն­նե­րը, և ի՞նչ կապ կա սրանց միջև։ Այս հարցն էլ դեռևս լեզ­վա­բա­նու­թյան հա­մար մնում է որ­պես չլուծ­ված հարց[3] [էջ 371]:


Բար­դու­թյուն­ներ

Հար­ցի դժվա­րու­թյու­նը մե­ծա­նում է նաև նրա­նով, որ լեզ­վա­բա­նո­րեն վերջ­նա­կա­նա­պես ճշգրտված չէ խոս­քի մա­սե­րի բո­վան­դա­կու­թյան պլա­նը։ Լեզ­վա­կան մի­ա­վոր­նե­րի մեջ, լի­նեն դրանք՝ մաս­նիկ, բառ, թե բա­ռա­կա­պակ­ցու­թյուն, կամ թե նա­խա­դա­սու­թյուն, ի՞նչ ի­մաստ­ներ ենք ո­րո­նում, ի՞նչ է խոս­քի­մա­սա­յին ի­մաստն ընդ­հան­րա­պես։ Այս հար­ցի ա­նո­րոշ պա­տաս­խա­նը ա­նո­րոշ է դարձ­նում նաև խոս­քի մա­սե­րի պատ­կե­րը։ Ե­թե շա­տե­րի հա­մար «խոս­քի մա­սե­րի ուս­մուն­քը ուս­մունք է բա­ռե­րի մա­սին» (Чикобава, 1968) մի­այն, ա­պա ու­րիշ­նե­րի հա­մար այն ուս­մունք է շա­րա­հյու­սա­կան մի­ա­վոր­նե­րի, այ­սինքն ոչ մի­այն բա­ռե­րի, այլև բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի մա­սին։ Ըստ այս մո­տեց­ման, «Խոս­քի մա­սե­րը (...) հետ­ևո­ղա­կան քե­րա­կա­նա­կան մո­տեց­ման դեպ­քում դառ­նում են ոչ թե բա­ռե­րի կար­գեր, այլ վեր­լու­ծա­կան կամ հա­մադ­րա­կան բա­ռաձ­ևե­րով ար­տա­հայտ­վող մի­ա­վոր­նե­րի կար­գեր։ Ընդ ո­րում, նույն բա­ռույ­թի հա­րա­ցույ­ցը մտնող բա­ռաձ­ևե­րը կա­րող են պատ­կա­նել տար­բեր խոս­քի մա­սե­րի... Դրա­նից հետ­ևում է, որ խոս­քի մա­սե­րը մի­նի­մում շա­րա­հյու­սա­կան մի­ա­վոր­ներ են և ոչ թե ձևա­բա­նա­կան մի­ա­վոր­ներ, ինչ­պես հա­ճախ կար­ծում են...»[4] [էջ 366]:

Բայց մեր բե­րած վեր­ջին հա­մա­նիշ զույ­գե­րը, ինչ­պես նկա­տե­ցինք, այլ բնույ­թի են։ Ե­թե ծծմբա­կան թթու կա­պակ­ցու­թյու­նը շա­րա­հյու­սո­րեն տրոհ­վում է նա­խա­դա­սու­թյան եր­կու ո­րո­շիչ—ո­րո­շյալ ան­դամ­նե­րի, ա­պա հոր պես, հմուտ կեր­պով, դաշ­տի մեջ, ցրտի պատ­ճառով և այլն մի­ա­վոր­նե­րը շա­րա­հյու­սո­րեն մի ամ­բող­ջու­թյուն են' նա­խա­դա­սու­թյան մեկ ան­դամ։ Այս­պես, ու­րեմն ե­թե տրա­մա­բա­նո­րեն ծծմբաթ­թու և ծծմբա­կան թթու նույն կոնկ­րետ հաս­կա­ցու­թյունն են' լեզ­վա­կան եր­կու ձևե­րով ար­տա­հայտ­ված, ա­պա լեզ­վա­բա­նո­րեն սրանք, հա­մա­նիշ­ներ լի­նե­լով հան­դերձ, լեզ­վա­կան տար­բեր մա­կար­դակ­նե­րի ու ըստ այդմ ամ­բող­ջու­թյամբ ի­րար չնույ­նա­ցող լեզ­վա­կան ի­մաստ­նե­րի ու հաս­կա­ցու­թյուն­նե­րի ար­տա­հայ­տիչ­ներ են։ Հոր պես բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը, սա­կայն, ի­րեն հայ­րա­բար հա­մա­նի­շի նման դառ­նա­լով նա­խա­դա­սու­թյան մեկ ան­դամ, խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տով էլ դառնում են մի ամ­բող­ջու­թյուն. հոր պես վար­վել կա­պակ­ցու­թյան մեջ գոր­ծո­ղու­թյան հատ­կա­նի­շի (հայ­րա­բար) գա­ղա­փա­րը չեն ար­տա­հայ­տում ոչ հոր և ոչ էլ պես բա­ռե­րը' զատ֊­զատ վերց­րած, այլ այդ ի­մաս­տը ար­տա­հայ­տում են մի­աս­նա­բար, շա­րա­հյու­սո­րեն' պես֊ը այդ­տեղ դառ­նում է գո­յա­կա­նը մակ­բա­յաց­նող փո­խա­կեր­պիչ (տրանս­լյա­տոր)։

Այս հար­ցում մենք հա­մա­միտ չենք Է. Ա­թա­յա­նին, որն իր «Խոս­քի մա­սե­րը, նրանց տար­բե­րա­կիչ հատ­կա­նիշ­նե­րը և դա­սա­կարգ­ման չա­փա­նիշ­նե­րը» խիստ ու­շագ­րավ ու­սում­նա­սի­րու­թյան մեջ վե­րո­հի­շյալ շա­րա­հյու­սա­կան մա­կար­դա­կի կա­ռույց­նե­րը հա­մա­րում է բա­ռաձ­ևեր և ա­ռան­ձին խոս­քի մա­սեր մեր­ժե­լով նրան­ցում «լի­ի­մաստ» բա­ռե­րի շա­րա­հյու­սա­կան երկ­րոր­դա­կան գոր­ծա­ռու­թյան տե­սա­կե­տը։ Չի կա­րե­լի ան­տե­սել այն հան­գա­ման­քը, ոք այդ կա­պակ­ցու­թյուն­նե­րում «լի­ի­մաստ» բա­ռե­րը շա­րու­նա­կում են պահ­պա­նել ի­րենց նախ­կին բուն խոս­քի մա­սին ա­ռանձ­նա­հա­տուկ կա­պակ­ցե­լի­ու­թյան շա­րա­հյու­սա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը (բա­րի հոր պես, սաս­տիկ ցրտի պատ­ճա­ռով) [էջ 373]:


Մո­տե­ցում­ներ կար­գա­վոր­մա­նը

Աբեղյան

Բայն ա­ռանձ­նաց­նե­լով որ­պես խոս­քի կենտ­րոն, նրա գլխա­վոր ան­դա­մը' Մ. Ա­բե­ղյա­նը մնա­ցած բա­ռերն ա­ռանձ­նաց­նում է բա­յի և ա­պա նոր մի­մյանց հետ ու­նե­ցած նախ շա­րա­հյու­սա­կան և ա­պա ի­մաս­տա­յին լրա­ցա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րով [էջ 170]։

Այս­պի­սով, Մ. Ա­բե­ղյա­նը «Աշ­խար­հա­բա­րի շա­րա­հյու­սու­թյան» մեջ «Բա­ռե­րը նա­յե­լով ի­րենց նշա­նա­կու­թյան և խոս­քի նկատ­մամբ կա­տա­րած պաշ­տո­նին» բա­ժա­նում է բայ, գո­յա­կան, ա­ծա­կան, մակ­բայ, կա­պակ­ցա­կան բա­ռեր և ձայ­նար­կու­թյուն տե­սակ­նե­րի։ Դե­րա­նու­նը, թվա­կա­նը և ան­կախ գոր­ծա­ծու­թյան դեր­բայ­նե­րը հա­մա­րում է գո­յա­կա­նի, ա­ծա­կա­նի և մակ­բա­յի երկ­րոր­դա­կան տե­սակ­ներ, իսկ կա­պակ­ցա­կան բա­ռե­րի կապ և շաղ­կապ տա­րա­տե­սակ­նե­րի մա­սին, սրանց ա­ռան­ձի՞ն բա­ռա­տե­սակ, թե կա­պակ­ցա­կան բա­ռե­րի երկ­րոր­դա­կան տե­սակ լի­նե­լու մա­սին, ո­րո­շա­կի բան չի ա­սում։ Հետ­ևու­թյու­նը պարզ է` Ա­բե­ղյա­նը բա­ռե­րի ա­ռան­ձին տե­սակ է հա­մա­րում այն բառ­ախմբն­րը, ո­րոնք ընդ­հան­րա­ցած են նա­խա­դա­սու­թյան մեջ կա­տա­րած շա­րա­հյու­սա­կան պաշ­տո­նով։ Դե­րա­նուն, թվա­կան, դեր­բայ տար­բե­րա­կում­նե­րը մնում են բա­ռա­տե­սակ­նե­րի ներ­սում, իբրև երկ­րոր­դա­կան տե­սակ­ներ, քա­նի որ գլխա­վոր քա­ռա­տե­սա­կին ու­նե­ցած սրանց ի­մաս­տա­յին հա­կադ­րու­թյու­նը չի զու­գորդ­վում նաև գոր­ծա­ռա­կան (ֆունկ­ցի­ո­նալ) հա­կադ­րու­թյամբ։ Ա­հա թե ին­չու Ա­բե­ղյա­նի բառե­րի դա­սա­կարգ­ման մե­թո­դը, ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել են շա­տե­րը, իր գլխա­վոր հի­մուն­քով մնում է շա­րա­հյու­սա­կան [էջ 176]:

Ի­մաս­տա­յին սկզբուն­քով» լուծ­ված էր նաև դեր­բայ­նե­րի բայ խոս­քի մաս ճա­նա­չե­լու հար­ցը։ Դեր­բայ­նե­րի խոս­քի մա­սա­յին հար­ցե­ցի պատ­մու­թյան մա­սին Ա­շոտ Աբ­րա­հա­մյա­նը գրում է, «Պա­լա­սա­նյա­նից հե­տո մինչև Ա­բե­ղյա­նը հան­դես ե­կած ա­ռան­ձին հե­ղի­նակ­նե­րի մոտ (օ­րի­նակ' Ա. Բա­հաթ­րյան, Հար. Թու­մա­նյան) քննարկ­վող հար­ցում նկա­տե­լի է մի կար­ևոր նո­րու­թյուն, այդ այն է, որ դեր­բայն ար­դեն չի հա­մար­վում ա­ռան­ձին խոս­քի մաս, դեր­բա­յա­կան ձևե­րը հան­վում են խոս­քի մա­սե­րի ցան­կից և ու­սում­նա­սիր­վում են բա­յի հետ[5] [էջ 207]:


Աբ­րա­հա­մյան

«Լե­զուն ար­տա­քին աշ­խար­հի ա­ռար­կա­նե­րի, հատ­կա­նիշ­նե­րի ան­վա­նում­նե­րի, դրանց ցույց տվող բա­ռե­րի գու­մար կամ շղթա չէ. այդ ան­վա­նում­նե­րից բա­ցի լե­զուն ար­տա­հայ­տում է նաև նրանց տար­բեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այլև խո­սո­ղի վե­րա­բեր­մուն­քը: Այս ե­րեք կող­մե­րը ի­րենց ար­տա­ցո­լումն են գտել նաև խոս­քի մա­սե­րի մեջ, և այդ պատ­ճա­ռով հա­մա­պա­տաս­խա­նա­բար գո­յու­թյուն ու­նեն ե­րեք տար­բեր բնույ­թի խոս­քի մա­սեր: Դրանք են` նյու­թա­կան ի­մաստ ու­նե­ցող (գո­յա­կան, ա­ծա­կան, թվա­կան, դե­րա­նուն, բայ, մակ­բայ), հա­րա­բե­րու­թյուն­ներ ար­տա­հայ­տող (կապ, շաղ­կապ), խո­սո­ղի վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տող խոս­քի մա­սեր (ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռեր, ձայ­նար­կու­թյուն­ներ)» (Աբ­րա­հա­մյան, ևք, 1974 : 27-28): Խոս­քի մա­սե­րի այս­պի­սի ստո­րա­կար­գու­մը կա­րե­լի է հե­տե­ւյալ գծագ­րով ներ­կա­յաց­նել (Աբ­րա­հա­մյան ևք, 1974 : 32|33) հի­ման վրա]`


 



Ա­թա­յան

 (Атаян, 1970) աշ­խա­տու­թյան հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րը ամ­փոփ­վում են հետ­ևյալ դրույթ­նե­րում.

1.    Մի­ա­չափ մո­տեց­ման մեր­ժում: Մի ա­ռան­ձին չա­փա­նիշ (մի­այն ի­մաս­տա­բա­նա­կան, մի­այն ձևա­բա­նա­կան, կամ մի­այն շա­րա­հյու­սա­կան) ի վի­ճա­կի չէ ա­պա­հո­վել բա­ռե­րի հա­մար­ժեք և ամ­բող­ջա­կան դա­սա­կար­գում:

2.    Տար­բե­րա­կիչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ: Տար­բե­րա­կիչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը դի­զե­լով ձե­ւա­վոր­վում են յու­րա­քան­չյուր խոս­քի մա­սի մի­ջու­կը և ծայ­րա­մա­սե­րը: Բա­ռե­րը կա­րող են ու­նե­նալ ի­րենց դա­սի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան հա­վա­քա­ծու (նա­խա­տիպ բա­ռեր) կամ մի­այն են­թա­բազ­մու­թյուն (ան­ցու­մա­յին եր­ևույթ­ներ):

3.    Չա­փա­նիշ­նե­րի ստո­րա­կար­գում: Կախ­ված լեզ­վի կա­ռուց­ված­քա­յին տե­սա­կից (օ­րի­նակ՝ թեք­վող, ագ­լու­տի­նա­տիվ կամ մե­կու­սաց­նող լե­զու­ներ), չա­փա­նիշ­նե­րի կար­ևո­րու­թյու­նը կա­րող է տար­բեր լի­նել. սա­կայն, ընդ­հա­նուր լեզ­վա­բա­նու­թյան մեջ դրանք պետք է կի­րառ­վեն հա­մա­պար­փակ:

*

(Բար­սե­ղյան, 1980)

Խոս­քի մա­սե­րը, ըստ Ա­թա­յա­նի, ինչ­պես և այդ տե­սու­թյան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, «շա­րա­հյու­սա­կան նվա­զա­գույն մի­ա­վոր­նե­րի դա­սեր» (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է) են, ո­րոն­ցում բա­ռե­րը խմբա­վո­րում են ի­րենց կա­տե­գո­րի­ալ (ա­ռաջ­նա­յին-գոր­ծա­ռա­կան) հատ­կա­նիշ­նե­րով[6] [էջ 362]:


Ա­ղա­յան

Խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման հիմ­նա­կան ե­լա­կետ ու­նե­նա­լով բա­ռե­րի այս խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը, ա­պա հաշ­վի առ­նե­լով նաև նրանց ձևա­վո­րու­մը և կի­րա­ռու­թյու­նը խոս­քի մեջ' Ա­ղա­յա­նը լեզ­վի բո­լոր բա­ռե­րը բա­ժա­նում է 5 խմբի' «ա­ռար­կա­յի հաս­կա­ցու­թյուն ար­տա­հայ­տող բա­ռեր, հատ­կա­նիշ ար­տա­հայ­տող բա­ռեր, խոս­քի մա­սա­յին ի­մաստ ու­նե­ցող բա­ռեր, նյու­թա­կան ի­մաս­տից զուրկ բա­ռեր, զգաց­մուն­քի բա­ռեր» (էջ 385)։

1. «Ա­ռար­կա­յի հաս­կա­ցություն ար­տա­հայտող բա­ռե­րը գո­յա­կան­ներն

են» (էջ 385)։

2. «Հատ­կա­նիշ ար­տա­հայտող բա­ռե­րը բա­ժան­վում են 4 խմբի բայ, ա­ծա­կան, թվա­կան, մակ­բայ» (էջ 386)։

3. «Թվարկ­ված խոս­քի մա­սե­րին հա­կադր­վում են դե­րա­նունները, ո­րոնք ար­տա­հայ­տում են ոչ թե ա­ռար­կա­յի կամ հատ­կա­նի­շի հաս­կա­ցու­թյուն, այլ որ­ևէ խոս­քի մա­ռի (գո­յա­կա­նի և այլն)' ընդ­հա­նուր ի­մաստ» (էջ 396)։

4. «Նյու­թա­կան ի­մաս­տից զուրկ, քե­րա­կա­նա­կան ի­մաստ ար­տա­հայ­տող բա­ռերն են կա­պե­րը, շաղ­կապ­նե­րը, հո­դե­րը» (էջ 398)։

5. «Զգաց­մուն­քի բա­ռեր... Իբրև խոս­քի մաս այդ բա­ռե­րը կոչ­վում են ձայ­նար­կու­թյուն­ներ կամ մի­ջար­կու­թյուն­ներ» (էջ 400-401),

Ներ­կա­յաց­նե­լով խոս­քի մա­սե­րի այս ա­վան­դա­կան հա­մա­կար­գը՝ Ա­ղա­յա­նը նրանց սահ­մա­նում­նե­րի մեջ նո­րու­թյուն չի մտցնում։ Սա­կայն ել­նե­լով իր աշ­խա­տու­թյան բնույ­թից' նա խո­սում է նաև տար­բեր լե­զու­նե­րում այս կամ այն խոս­քի մա­սի նկա­րագ­րի, մաս­նա­վոր հատ­կա­նիշ­նե­րի, ստո­րա­կար­գա­յին կամ ներ­քին դա­սա­կարգ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին։ Վեր­ջում անհ­րա­ժեշտ է գտնում նաև հի­շատւս­կել, որ «Թվարկ­ված խոս­քի մա­սե­րը, ի­հար­կե, պար­տա­դիր չեն բո­լոր լե­զու­նե­րի հա­մար» կան լե­զու­ներ, ո­րոնք չեն զա­նա­զա­նում ա­ծա­կանն ու մակ­բա­յը, կան լե­զու­ներ, ո­րոնք զուրկ են իս­կա­կան կա­պե­րից, կան լե­զու­ներ, ո­րոնք հոգ չու­նեն և այլն։ Սա­կայն լե­զու­նե­րի գե­րակշ­ռող մա­սում առ­կա են գո­յա­կան­նե­րը, բա­յե­րը, թվա­կան­նե­րը, դե­րա­նուն­նե­րը, ձայ­նար­կու­թյուն­նե­րը, ա­ծա­կան­նե­րը, մակ­բայ­նե­րը, կա­պերն ու շաղ­կապ­նե­րը։ Քիչ են այն լե­զու­նե­րը, ո­րոնց մեջ ա­ծա­կա­նը նույ­նա­նում է մակ­բա­յի կամ բա­յի հետ» (էջ 401) [էջջ 287-8]:

Այս­պի­սով, Էդ. Ա­ղա­յա­նի զա­նա­զա­նած հինգ բա­ռախմ­բե­րից եր­կու­սը' «ա­ռար­կա­յի հաս­կա­ցու­թյուն ար­տա­հայ­տող բա­ռե­րի» և «հատ­կա­նիշ ար­տա­հայ­տող բա­ռե­րի» խմբե­րը, ո­րոնք բո­վան­դա­կում են գո­յա­կան, ա­ծա­կան, թվա­կան, բայ և մակ­բայ խոս­քի մա­սե­րը, դա­սա­կարգ­վում են ի­մաս­տա­յին սկզբուն­քով, ո­րոնց մեջ հե­ղի­նա­կի կող­մից բա­ռա­յին, քե­րա­կա­նա­կան և խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ու սահ­մա­նում­նե­րը կա­տար­ված են մի­աս­նա­կան սկզբուն­քով, հաս­կա­նա­լի ու հետ­ևո­ղա­կան են։ Այս եր­կու­սին մի­ա­վո­րած դե­րա­նուն­նե­րի, ձևա­կան բա­ռե­րի և ձայ­նար­կու­թյուն­նե­րի բա­ռախմ­բե­րը, որ­պես այլ կար­գի բա­ռեր, նա֊ խորվ­նե­րի հետ չու­նե­նա­լով խոս­քի­մա­սա­յին հա­մա­սեռ հատ­կա­նիշ­ներ, ար­հես­տա­կա­նո­րեն բնու­թագր­վել են այդ չու­նե­ցած հատ­կա­նիշ­նե­րով' մա­սամբ զրկվե­լով սե­փա­կան հատ­կա­նիշ­նե­րի ի­րա­կան նկա­րագ­րից, մա­սամբ էլ խախ­տե­լով ա­ռար­կա­յա­կան ու հատ­կան­շա­յին խոս­քի մա­սե­րի վե­րա­բե­րյալ մշակ­ված հաս­կա­ցու­թյուն­նե­րի գի­տա­կա­նու­թյունն ու սրանց հետ­ևո­ղա­կան կի­րա­ռու­մը։

Այս­պի­սի պատ­կեր ի­րե­նից ներ­կա­յաց­նում է խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման ար­դի տե­սու­թյու­նը, և սա մի­այն Ա­ղա­յա­նի սույն աշ­խա­տու­թյա­նը բնո­րոշ եր­ևույթ չէ։ Նա այդ տե­սու­թյան հակասություն­ներն ու թե­րու­թյուն­նե­րը լավ գի­տակ­ցում է և ե­թե ո­րոշ հնա­րա­վոր շտկում­ներ տեղ­նու­տե­ղը չի մտցնում, ա­պա դրա պատ­ճառ­նե­րից մեկն էլ այս քննվող աշ­խա­տու­թյան դա­սագր­քա­յին բնույթն է, որն ստի­պում է հե­ղի­նա­կին ըն­դուն­ված դա­տո­ղու­թյուն­նե­րից ու սխե­մա­նե­րից շատ չհե­ռա­նալ։ Իր մի այլ, ոչ դա­սա­կարգային բնույ­թի աշ­խա­տու­թյան մեջ Ա­ղա­յա­նը կա­տա­րում է խոս­քի մա­սե­րի ա­վե­լի խոր, բազ­մա­հատ­կա­նիշ վեր­լու­ծու­թյուն, ո­րի մեջ վե­րը նշված հա­կա­սու­թյուն­նե­րի ու թե­րու­թյուն­նե­րի զգա­լի մա­սը սրբագր­ված է [էջջ 293-4]:


Ա­ճա­ռյան

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի իր դա­սա­կար­գու­մը և սրանց պատ­մա­հա­մե­մա­տա­կան ա­մե­նա­լայն ու խոր վեր­լու­ծու­թյունն է տվել մե­ծա­նուն հա­յա­գետ Հրա­չյա Ա­ճա­ռյանը «Լի­ա­կա­տար քե­րա­կա­նու­թյուն հա­յոց լեզ­վի» բազ­մա­հա­տոր աշ­խա­տու­թյան մեջ։ Ոչ մի­այն իր ան­ցած փու­լե­րի, այլև հնդեվ­րո­պա­կան ու բազ­մա­թիվ այլ լեզ­վա­ըն­տա­նիք­նե­րի լե­զու­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ քննվող հա­յե­րենն հա­մար Հ. Ա­ճա­ռյանը շատ հար­մար է գտել խոս­քի մա­սե­րի ա­վան­դա­կան սխե­ման։

«Լի­ա­կա­տար քե­րա­կա­նու­թյան» 3֊րդ հա­տո­րի սկզբում գո­յա­կա­նի քննու­թյու­նից ա­ռաջ Ա­ճա­ռյանը շատ հա­մա­ռոտ շա­րադ­րում է լե­զու­նե­րում խոս­քի մա­սե­րի ա­ռա­ջա­ցու­մը և սրանց բա­ռախմ­բե­րի ու ա­ռան­ձին տե­սակ­նե­րի «տրա­մա­բա­նա­կան բա­ժա­նու­մը» (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է)։ Սա­հե­րը, որ­պես խոս­քի մաս, նախ բա­ժան­վում են եր­կու խմբի' 1. փո­փոխ­վող և 2. ան­փո­փո­խե­լի։

Փո­փոխ­վող խոս­քի մա­սերն ու­նե­նում են եր­կու ստո­րա­բա­ժա­նում' ա­նուն և բայ: «Ա­նունն իր հեր­թին բա­ժան­վում է զա­նա­զան տե­սակ­նե­րի, այն է' գո­յա­կան, ա­ծա­կան, դե­րա­նուն»։ Կան բա­ռեր էլ » ո­րոնք նշա­նա­կու­թյամբ բայ են, իսկ գոր­ծա­ծու­թյամբ ա­նուն, սրանք էլ կոչ­վում են ա­նեՐ­ևույթ կամ դեր­բայ:

Ան­փո­փո­խե­լի բա­ռերն էլ լի­նում են մակ­բայ, նա­խադ­րու­թյուն և շաղ­կապ:

«Բո­լո­րո­վին դուրս է մնում ձայ­նար­կու­թյու­նը: Ձայ­նար­կու­թյուն­նե­րը ի­րա­պես բա­ռեր շեն, այլ ձայ­ներ, ո­րոնց նշա­նա­կու­թյու­նը կախ­ված է ար­տա­հայ­տու­թյան տո­նից»։

«Այս է ա­հա բա­ռե­րի տե­սակ­նե­րի տրա­մա­բա­նա­կան բա­ժա­նու­մը, ո­րը կոչ­վում է խոս­քի մա­սեր (մա­սունք բա­նի)»[7],

Նախ նկա­տենք, որ Հ. Ա­ճառյա­նը բա­ռե­րը խոս­քի մա­սե­րի տրո­հե­լիս գոր­ծա­ծում է հա­յե­րե­նի ա­վան­դա­կան քե­րա­կա­նու­թյան մեջ տա­րա­ծում գտած «խոս­քի մաս» (մա­սունք բա­նի) կամ «բա­ռե­րի տե­սակ» տեր­մին­նե­րը որ­պես հո­մա­նիշ­ներ։ Այս տեր­մի­նա­գոր­ծա­ծու­թյան մեջ նա նման­վում է Այ­տը­նյա­նին և ոչ թե Ա­բե­ղյա­նին [էջջ 233-4]:

Խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման և բնու­թագր­ման մեջ նա դի­մում է բա­ռե­րի ի­մաս­տա­յին, ձևա­կան և շա­րա­հյու­սա­կան հատ­կա­նիշ­նե­րին (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է) ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան [էջջ 293-4]:


Ղա­փան­ցյան

«Այս­պի­սով, ու­րեմն,— եզ­րա­կաց­նում է Ղա­փան­ցյա­նը,— մենք ու­նե­նում ենք հետ­ևյալ «մա­սունք բա­նի»֊նե­րը— 1) ձայ­նար­կու­թյուն..., 2) գո­յա­կան..., 3) ա­ծա­կան­ներ..., 4) թվա­կան..., 5) դե­րա­նուն..., 6) բայ..., 7) մակ­բայ..., 8) կա­պա­կան ֆոր­մալ բա­ռեր—նա­խա­դիր կամ հե­տա­դիր և շաղ­կապ...»[8]։ Սրան­ցից հե­ղի­նա­կը նախ­նա­կան և հիմ­նա­կան խմբեր է հա­մա­րում գո­յա­կա­նը, ա­ծա­կա­նը եւ բա­յը [էջ 363]:


Պա­լա­սա­նյան

Աղ­վի տե­սու­թյան մեջ հետ­ևե­լով Ա. Այ­տը­նյա­նին, իսկ ման­կա­վար­ժու­թյան ու մե­թո­դի­կա­յի հար­ցե­րում շա­րու­նա­կե­լով զար­գաց­նել Խ. Ա­բո­վյա­նի հա­յացք­նե­րը' Ստ. Պա­լա­սա­նյա­նը մի­ա­ժա­մա­նակ քա­ջա­տե­ղյակ է և օգ­տա­գոր­ծում է իր ժա­մա­նա­կի ռու­սա­գի­տու­թյան և ռու­սա­կան ման­կա­վար­ժա­կան մտքի նվա­ճում­նե­րը։ Ռուս ա­կա­նա­վոր լեզ­վա­բան Ֆ. Բուս­լա­ևի պես Պա­լա­սա­նյանն էլ հետ­ևում է քե­րա­կա­նա­կան տրա­մա­բա­նա­կան դպրո­ցին և մա­սամբ կրում է այդ ուղ­ղու­թյան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը[9]։ Սա­կայն ինչ­պես Բուս­լա­ևի[10], այն­պես էլ Պա­լա­սա­նյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րը զերծ են տրա­մա­բա­նա­կան քե­րա­կա­նու­թյան ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րից։ «Ստ. Պա­լա­սա­նյա­նը, օգ­տա­գոր­ծե­լով տրա­մա­բա­նա­կան քե­րա­կա­նու­թյան այդ ա­մե­նա­ար­ժե­քա­վոր կող­մը (խոս­քի և մտքի, քե­րա­կա­նու­թյան և տրա­մա­բա­նու­թյան սերտ կա­պի գի­տակ­ցու­մը Հ.Բ.),— գրում է Թ. Ջա­հա­րյանը,— ձգտել է հե­ռու մնալ նրա դի­դակ­տի­կա­կան ա­րատ­նե­րից»[11] [էջ 157]։

Ստ. Պա­լա­սա­նյանն, ի տար­բե­րու­թյուն իր նա­խորդ բո­լոր հայ քե­րա­կան­նե­րի, բա­ռե­րը խոս­քի մա­սե­րի բա­ժա­նե­լիս, որ­պես տե­սա­կան հի­մունք, ըն­դու­նում է նրանց բա­ռա­յին նշա­նա­կու­թյուն­նե­րը։ Բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը նա բա­ցատ­րում է «բա­ռե­րի նշա­նա­կու­թյու­նը» վեր­նագ­րի տակ, ա­պա, շեշ­տը դնե­լով բա­ռե­րի ար­տա­հայ­տած հաս­կա­ցու­թյուն­նե­րի վրա, եզ­րա­կաց­նում է` «բա­ռե­րը ի­րենց պա­րու­նա­կած հաս­կա­ցո­ղու­թյուն­նե­րի հա­մե­մատ այլ և այլ կարգե­րի են բա­ժան­վում, ո­րոնք քե­րա­կա­նու­թյան մեջ կոչ­վում են մա­սունք բա­նի, այ­սինքն խոսքի մա­սեր»[12]։

Իսկ ի՞նչ է հաս­կա­նում Պա­լա­սա­նյա­նը բա­ռա­յին հաս­կա­ցու­թյուն­ներ կամ, իր տեր­մի­նով, «հաս­կա­ցո­ղու­թյուն­ներ» ա­սե­լով։

Բա­ռե­րի ար­տա­հայ­տած նշա­նա­կու­թյուն­նե­րը կամ հաս­կա­ցու­թյուն­նե­րը պար­զա­բա­նե­լու հա­մար Ատ. Պա­լա­սա­նյանն իր վեր­լու­ծու­թյունն սկսում է նա­խա­դա­սու­թյան մեջ բա­ռե­րի կոնկ­րետ նշա­նա­կու­թյուն­նե­րի բա­ցատ­րու­թյամբ։ Բայց այս մո­տե­ցու­մը մե­թո­դա­կան, ման­կա­վար­ժա­կան հնարք է մի­այն և եր­բեք էլ չի նշա­նա­կում, թե նրա հա­մար խոս­քի մա­սե­րի նշա­նա­կու­թյուն­նե­րը խոս­քա­յին մա­կար­դա­կի ի­րո­ղու­թյուն­ներ են և պայ­մա­նա­վոր­ված են բա­ռե­րի մաս­նա­կի կի­րա­ռու­թյուն­նե­րում նրանց պա­րու­նա­կած հաս­կա­ցու­թյուն­նե­րով։ Այս­պես, օ­րի­նակ, գո­յա­կա­նի խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տը բա­ցատ­րե­լիս, նա գո­յա­կան­նե­րը գոր­ծա­ծում է, ըստ նրանց նշա­նա­կու­թյան, զա­նա­զան պաշ­տոն­նե­րում և մի­ա­ժա­մա­նակ մատ­նան­շում, որ գո­յա­կա­նի հա­մար է­ա­կա­նը ոչ թե նրա տար­բեր պաշ­տոն­ներ վա­րելն է, այլ այն, որ «... ըստ նշա­նա­կու­թյան, այդ բա­ռե­րը այլ և այլ ա­ռար­կա­նե­րի ա­նուն­ներ են» [էջ 158]։

(Ա.Հ. Սա կա­րե­լի մեկ­նա­բա­նել, որ բո­լոր շա­րա­հյու­սա­կան ա­ռարկայական դե­րե­րում (են­թա­կա, խնդիր) գոր­ծած­վում են  ա­ռար­կա­նե­րի ա­նուն­ներ ներ­կա­յացնող բա­ռեր):

Թեև վեր­ջին օ­րի­նակ­նե­րը մենք բե­րե­ցինք Պալա­սա­նյա­նի գրա­բա­րի քե­րա­կա­նու­թյու­նից, բայց աշ­խար­հա­րա­րի քե­րա­կա­նու­թյան մեջ ևս սկզբուն­քը նույնն է։ Գո­նե հաս­կա­ցա­կան նշա­նա­կու­թյան խոս­քի մա­սե­րի մեջ) որ­պես բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին նշա­նա­կու­թյուն ճա­նաչ­վում է տվյալ բա­ռա­տե­սա­կը մի­ա­վո­րող ա­մե­նա­ընդ­հա­նուր նշա­նա­կու­թյու­նը։ Ուս­տի այս հար­ցում չի կա­րե­լի չհա­մա­ձայ­նել պրոֆ. Ա. Աբ­րա­հա­մյա­նին, ո­րը գրում է` «Ինչ­պես տես­նում ենք, խոս­քի մա­սե­րի տար­բեր­ման ու խմբա­վոր­ման հիմ­քում (Պա­լա­սա­նյա­նը) դնում է բա­ռե­րի պա­րու­նա­կած հաս­կա­ցու­թյուն­նե­րի (իր նշու­մով հաս­կա­ցո­ղու­թյուն­նե­րի) բնույ­թը, այ­սինքն մո­տա­վո­րա­պես այն, ինչ այժմ ըմբռ­նում ենք որ­պես բա­ռի քե­րա­կա­նա­կան ընդ­հա­նուր ի­մաստ»[13]։

Սա­կայն խոս­քի մա­սե­րը զա­նա­զա­նե­լու Պա­լա­սա­նյա­նի գոր­ծադ­րած այս տրա­մա­բա­նա­կան սկզբուն­քը մի­աս­նա­կան կի­րա­ռում չէր կա­րող ու­նե­նալ, քա­նի որ բո­լոր բա­ռախմ­բե­րը կամ տե­սակ­նե­րը չեն, որ ար­տա­հայ­տում են հաս­կա­ցու­թյուն, ուս­տի և ու­նեն դա­սա­կարգ­ման տրա­մա­բա­նա­կան կամ հաս­կա­ցա­կան հի­մունք, և ա­պա նույն հաս­կա­ցու­թյու­նը կա­րող է լեզ­վա­կան բո­լո­րո­վին տար­բեր մի­ջոց­նե­րով ար­տա­հայտ­վել։ Ա­հա թե ին­չու թեև Պա­լա­սա­նյա­նը նույ­նիսկ այն­պի­սի բա­ցար­ձակ քե­րա­կա­նա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող խոս­քի մա­սի հա­մար, որ­պի­սին նա­խադ­րու­թյունն է, կա­րո­ղա­նում է միջ­նա­դա­րի ո­րոշ ռա­ցի­ո­նա­լիստ­նե­րի նման տրա­մա­բա­նա­կան սահ­մա­նում գտնել` «Այն բա­ռե­րը, ո­րոնք ցույց են տա­լիս ա­ռար­կա­նե­րի փո­խա­դարձ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, կոչ­վում են նա­խադ­րու­թյուն»[14], բայց և այն­պես դե­րան­վան, դեր­բա­յի, շաղ­կա­պի սահ­մա­նում­նե­րի ու վեր­լու­ծու­թյուն­նե­րի հիմ­քում շա­րու­նա­կում է դնել բա­ռե­րի քե­րա­կա­նա­կան, մաս­նա­վո­րա­պես շա­րա­հյու­սա­կան հատ­կա­նիշ­նե­րը։ Բայց չէ՞ որ նա­խադ­րու­թյան վե­րո­հի­շյալ սահ­մա­նումն էլ, վերջ ի վեր­ջո, տրված է քե­րա­կա­նա­կան հի­մուն­քով, քա­նի որ նա­խադ­րու­թյուն­նե­րը ա­ռար­կա­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս ոչ թե որ­պես բա­ռա­յին ան­կախ մի­ա­վոր­ներ, այլ որ­պես նա­խա­դա­սու­թյան կա­ռուց­ված­քի տար­րեր, կամ բա­ռե­րի ո­րոշ կա­պակ­ցու­թյուն­նե­րի քե­րա­կա­նա­կան ար­տա­հայ­տիչ­ներ։

 

Մեր եզ­րա­կա­ցու­թյու­նը պարզ է։ Ստ. Պա­լա­սա­նյա­նը բա­ռե­րը ըստ խոս­քի մա­սե­րի դա­սա­կար­գե­լիս իր տրա­մա­բա­նա­կան կամ ի­մաս­տա­յին սկզբուն­քը կի­րա­ռում է մի­այն նյու­թա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բա­ռե­րի նկատ­մամբ, իսկ քե­րա­կա­նա­կան նշա­նա­կու­թյան, այլև ո­րոշ կար­գի նյու­թա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րը տար­բե­րա­կում է ըստ նա­խա­դա­սու­թյան մեջ ի­րենց կա­տա­րած շա­րա­հյու­սա­կան֊­քե­րա­կա­նա­կան գոր­ծա­ռու­թյան և ըստ այգմ էլ դրանք սահ­մա­նում է։ Այս­պես, օ­րի­նակ, «Այն բա­ռե­րը, ո­րոնք նա­խա­դա­սու­թյունները և նա­խա­դա­սու­թյան ան­դամ­նե­րը մի­մյանց հետ կա­պում են, կոչ­վում են շաղ­կապ»[15]։ «Այն բա­ռե­րը, ո­րոնք գործ են ած­վում իբրև բայ և մի­ան­գա­մայն իբրև գո­յա­կան կամ ա­ծա­կան ա­նուն, կոչ­վում են դեր­բայ»[16]։ «Այն բա­ռե­րը, ո­րոնք գո­յա­կան և ա­ծա­կան ա­նուն­նե­րի տեղ են դրվում, կոչ­վում են դե­րա­նուն»[17]։ Իբրև մեր ա­սա­ծի ընդ­հան­րա­ցում, չի կա­րե­լի չհի­շել խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մի­աս­նա­կան սկզբունք մշա­կե­լու մա­սին Հ. Պա­ուլի վեր­ևում հի­շա­տակ­ված այն միտ­քը, թե «Տար­բե­րակ­ման խիստ տրա­մա­բա­նա­կան հա­մա­կարդ հաս­տա­տե­լու փոր­ձե­րը ընդ­հան­րա­պես ան­հիմն են»[18] [էջջ 159-60]:

Ինչպես աս­վեց, Պա­լա­սա­նյանն ա­ռա­ջին քե­րա­կանն էր, որ թվա­կանն ան­ջա­տեց ա­ծա­կա­նից, որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս։ Հե­տա­գա­յում նրա հետ­ևո­ղու­թյամբ թվա­կանն ինք­նու­րույն խոս­քի մաս ճա­նա­չե­ցին նաև Հար. Թու­մա­նյանն[19] ու Գր. Վան­ցյա­նը[20], և այդ տար­բե­րա­կու­մը հա­յե­րե­նի քե­րա­կա­նու­թյան մեջ քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­ցավ։

Ատ. Պա­լա­սա­նյա­նը մի շարք նո­րու­թյուն­ներ բե­րեց նաև դե­րա­նուն­նե­րի ստո­րա­կարգ­ման մեջ։ «Մի­ջա­կան ա­նուն­ներ»֊ից հա­նեց մինչ այդ դե­րա­նուն չհա­մար­վող ու «մաս­նա­կան ա­նուն» / «ընդ­հան­րա­կան ա­նուն» տեր­մին­նե­րով դա­սա­կարգ­ված բա­ռե­րը և մտցրեց դե­րա­նուն­նե­րի մեջ, որ­պես «ա­նո­րոշ դե­րա­նուն­ներ»։ Ու­րեմն Պա­լա­սա­նյա­նի ա­նո­րոշ դե­րա­նուն­նե­րը ի­րենց մեջ մի­ա­վո­րում են նրա նա­խորդ­նե­րի կող­մից «մի­ջա­կան ան ունք» կոչ­ված, իսկ հե­տա­գա­յում 1930-ա­կան թվա­կան­նե­րից սկսած ո­րո­շյալ, ա­նո­րոշ, ժխտա­կան, փո­խա­դարձ դե­րա­նուն­նե­րի մեջ դաս­ված բա­ռե­րը։ Ո­րոշ «մի­ջա­կան ա­նուն»֊ներ, ինչ­պես, օ­րի­նակ, ա­մեն, բո­լոր, ողջ, ամբողջ, Պա­լա­սա­նյա­նը դեռևս դե­րա­նուն չի հա­մա­րում։ Որ այս բա­ռե­րը ոչ բո­լոր հատ­կա­նիշ­նե­րով են նույ­նա­նում բուն դե­րա­նուն­նե­րին և սրանց դե­րա­նուն լի­նե­լը այ­սօր էլ վե­ճեր ու կաս­կած­ներ է հա­րու­ցում[21], խո­սում է Պա­լա­սա­նյա­նի լեզ­վա­բա­նա­կան նրբան­կա­տու­թյան օգ­տին։ Պա­լա­սա­նյա­նը ա­նո­րոշ դե­րա­նուն­նե­րի մեջ է դրել նաև նա­խորդ քե­րա­կան­նե­րի կող­մից «մի­ջա­կան ա­նուն­նե­րի» մեջ իբրև վե­րա­բե­րա­կան ա­նուն­նե­րի տա­րա­տե­սակ հա­մար­ված և դեռևս Զեյ­թուն­ցու կող­մից դե­րա­նուն ճա­նաչ­ված ինչ­պի­սի, այս­քան, նույն­չափ և նման ցու­ցա­կան­նե­րը։ Նա, այս­պի­սով, իր քե­րա­կա­նու­թյան մեջ ըն­դու­նում է դե­րան­վան' անձ­նա­կան, հար­ցա­կան, ցու­ցա­կան, ստա­ցա­կան, հա­րա­բե­րա­կան և ա­նո­րոշ տե­սակ­նե­րը։ Ե­թե սրանց ա­վե­լաց­նենք նաև ո­րո­շյալ դե­րա­նուն­նե­րը, ո­րոնք թեև այս­տեղ մի­աց­ված են ա­նո­րոշ­նե­րին, բայց Պա­լա­սա­նյանր իր «Ընդ­հա­նուր տե­սու­թյուն ար­ևե­լյան գրա­վոր լեզ­վի հա­յոց» գրքում հա­մա­րում է դե­րան­վան ա­ռան­ձին տե­սակ, ա­պա կա­րող ենք ա­սել' Պա­լա­սա­նյանն ա­ռա­ջին հայ քե­րա­կանն է, ո­րի աշ­խա­տու­թյուն­նե­րում հա­յե­րե­նի դե­րա­նուն­նե­րը ներ­կա­յաց­վում են ան­հա­մե­մատ լրիվ տե­սա­կա­վոր­մամբ և բա­ռա­ցան­կով, մի բան, որ այ­լազ­գի լեզ­վա­բան­ներ Շրյո­դերն ու Հ. Պե­տեր­մա­նը վա­ղուց հա­մա­րյա ա­րել է­ին։

Ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի դե­րա­նուն­նե­րի հար­ցա­կան և պա­տաս­խա­նա­կան խմբե­րի հա­կադ­րու­թյու­նը, գո­յա­կան դե­րա­նուն -- ա­ծա­կան դե­րա­նուն հա­կադ­րու­թյու­նից զատ [էջջ 161-2]:


Ջա­հու­կյան

Բո­վան­դա­կու­թյու­նը կո­դա­վոր­վում է ար­տա­հայ­տու­թյան պլա­նում ինչ­պես գո­յա­բա­նա­կան-տրա­մա­բա­նա­կան նշան­նե­րով` բա­ռե­րով, այն­պես էլ քե­րա­կա­նա­կան նշան­նե­րով` մաս­նիկ­նե­րով ու տո­նե­րով, եւ սրանց հա­մակ­ցու­թյուն­նե­րով: Ի վեր­ջո, խոս­քը ծա­վալ­վում է որ­պես տեքս­տա­յին (բա­նա­վո­րը` խո­սա­յին) բա­ռա­ձե­ւե­րից կա­ռուց­ված բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի հա­րադ­րու­թյուն: Վեր­լու­ծա­կան լե­զու­նե­րում (օ­րի­նակ` Չի­նա­կան ըն­տա­նիք) բա­ռե­րը (այս լե­զու­նե­րի հա­մար բառ հաս­կա­ցու­թյան օգ­տա­գոր­ծու­մը տե­սա­կա­նո­րեն ճիշտ չէ) ան­փո­փոխ են. հա­րա­ցու­ցա­յին թե­քում­նե­րը բա­ցա­կա­յում են: Հա­մադ­րա­կան բնա­կան լե­զու­նե­րում, ո­րոնց կար­գին է պատ­կա­նում բնա­կան լե­զու­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, կո­դա­վո­րու­մը ար­վում է թվարկ­ված բո­լոր մի­ջոց­նե­րով:

«Խոս­քի մա­սե­րի` բա­ռե­րի ո­րոշ խմբեր լի­նե­լու դրույ­թը պետք է հաս­կա­նալ պայ­մա­նա­կա­նո­րեն: Ե­թե մի կողմ թող­նենք այն կար­ծի­քը, որ իս­կա­կան բա­ռը քե­րա­կա­նո­րեն ձևա­վոր­ված (լի­նի այն հա­մադ­րա­կան թե վեր­լու­ծա­կան բա­ղադ­րու­թյուն) բառն է, և որ հետ­ևա­բար, խոս­քի մա­սե­րի դա­սա­կար­գու­մը պետք է լի­նի շա­րա­հյու­սա­կան նվա­զա­գույն մի­ա­վոր­նե­րի դա­սա­կար­գում (Է. Ա­թա­յան), ա­պա հար­կա­վոր է նկա­տի առ­նել, որ խոս­քի մա­սեր դիտ­վող շատ մի­ա­վոր­ներ ոչ թե բա­ռեր են, այլ բա­ռախմ­բեր (հմմտ. բա­յաձ­ևեր` գրել տված է լի­նում, ե­ղա­նա­կա­կան բա­ռեր` կար­ծես թե, շաղ­կապ­ներ` ոչ մի­այն – այլև և այլն): Այս­պի­սով, բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րի հաս­կա­ցու­թյու­նը պետք է տար­բե­րել բա­ռե­րի հաս­կա­ցու­թյու­նից: Խոս­քի մա­սե­րը ոչ թե բա­ռե­րի խմբեր են, այլ բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րի խմբեր» (Ջա­հու­կյան, 1974 : 133):

*

(Բար­սե­ղյան, 1980)

Մի բան, որ հա­կա­սում է լեզ­վի ի­րա­կան պատ­կե­րին Գ. Ջա­հու­կյանն ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն է դարձ­նում «ա­ներ­ևույ­թը» կամ ա­նո­րոշ դեր­բա­յը բա­յի դի­մա­վոր ու ան­դեմ բո­լոր ձևե­րի նա­խաձև հա­մա­րե­լու վե­րա­բե­րյալ Մրքուզի ար­տա­հայ­տած հետ­ևյալ ու­շագ­րավ կար­ծի­քին: «Եւ զայս ևս ճշգրտիւ ի­մա, զի իս­կա­կան քե­րա­կա­նու­թիւն է ա­ներ­ևոյթն բայ, զի ի նմա­նէ ե­լա­նեն ա­մե­նայն բայք ա­մա­նա­կա­կանք, և ըն­դու­նե­լու­թիւնք և ա­նու­անք ստո­րո­գա­կանք և ոչ իս­կա­կանք, որ­պէս Պետ­րոս, եր­կինք, եր­կիր և նմանք սո­ցին, այլ որ ինչ նախ­կինց են­թա­կա­յից ե­լա­նեն, որ­պէս սուրբ, մա­քուր, ար­դար և նմանք սո­ցին, այ­սո­ցիկ ինք­նա­գոյնն է ա­նե­րե­ւոյթն որ­բար՝ սրբել, և նոյնս թէ կա­մի­ցիս ա­նուն յօ­րի­նել, լի­նի սուրբ. և թէ կա­մի­ցիս առ­նել սահ­մա­նա­կան ներ­գոր­ծա­կան, լի­նի սրբեմ. և նոյն ա­նե­րե­ւոյթ ե­թէ կա­մի­ցիս առ­նել ըն­դու­նե­լու­թիւն ներ­կայ ներ­գոր­ծա­կան, լի­նի սրբող, կրա­ւո­րա­կան սրբե­լի, իսկ թե ի­ցէ բառ ինչ ընդ­մի­ջա­կան ներ­գոր­ծա­կերպ որ­պէս բո­ղո­քել, լի­նի ըն­դու­նե­լու­թիւն բո­ղո­քիչ, իսկ թէ կրա­ւո­րա­կերպ, իլն լի լի­նի, որ­զան ա­ներ­ևոյթ՝ նա­յիլ, իսկ ըն­դու­նե­լու­թիւն՝ նա­յե­ցե­ալ: Եւ այս­պէս ա­մե­նե­ցունց ծնող եր­ևի ա­ներ­ևոյթ բայն»: Այս­պի­սով, ըստ Մրքուզի, սրբել բա­յից են սկզբնա­վոր­վում կամ ծնվում ոչ մի­այն սրբեմ, սրբող, սրբե­լի և այլ դի­մա­վոր ու ան­դեմ («ըն­դու­նե­լու­թիւն») ձևե­րը, այլև սուրբ ա­ծա­կա­նը» [էջ 87]:

Ջա­հու­կյա­նի հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­յին-գոր­ծա­ռա­կան սկզբուն­քով կա­տա­րած վե­րո­հի­շյալ դա­սա­կարգ­ման մեջ ա­ռա­ջին հեր­թին աչ­քի է դար­նում ի­մաս­տա­յին սկզբուն­քով կա­տար­ված այ­լոց դա­սա­կար­գում­նե­րում մեր կող­մից նկատ­ված ո­րոշ հա­կա­սու­թյուն­նե­րի յու­րո­վի լու­ծու­մը [էջ 334]

[Ի­մաս­տույթ] Եվ քա­նի որ Գ. Ջա­հու­կյա­նը բա­ռա­յին մի­ա­վոր ա­սե­լով հաս­կա­նում է «բա­ռա­յին մեկ ար­ժեք ու­նե­ցող հա­մադ­րա­կան և վեր­լու­ծա­կան կազ­մու­թյուն­նե­րը, այ­սինքն մեկ «լի­ի­մաստ» բա­ռի և մեկ կամ մի քա­նի մաս­նիկ­նե­րի ու ոչ֊ «լի­ի­մաստ» բա­ռե­րի զու­գակ­ցու­թյուն­նե­րը», ա­պա նրա հա­մար խոս­քի մա­սե­րը ոչ մի­այն բա­ռեր, այլև, իր վե­րո­հի­շյալ ըմբռն­մամբ վերց­ված, «բա­ռա­յին մի­ա­վոր­ներ» են [էջ 338] ։

Շա­րա­հյու­սու­թյան մեջ գո­յա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյան կա­ղա­պա­րի վեր­լու­ծու­թյամբ ա­ռանձ­նաց­վում են ե­րեք կար­գի ո­րո­շիչ բա­ռեր` ա) ա­ծա­կան կամ բուն ա­ծա­կան, բ) թվա­կան կամ թվա­կան ա­ծա­կան, գ) դե­րան­վա­նա­կան կամ դե­րան­վա­նա­կան ա­ծա­կան և հա­րա­բե­րիչ բա­ռեր կամ կա­պեր: Գո­յա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյան մեջ ա­ծա­կանն ու թվա­կա­նը կա­րող են ու­նե­նալ մա­կո­րո­շիչ բա­ռեր (մա­կա­ծա­կան­ներ և մակթ­վա­կան­ների ո­րոնք հե­ղի­նա­կը մի­աց­նում է մակ­բայ­նե­րի հետ' դնե­լով ընդ­հա­նուր պայ­մա­նա­կան «մակ­բայ» ան­վան տակ։

Բա­յա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյան քննու­թյան մեջ ա­ռանձ­նաց­վում են' ա) ո­րո­շիչ բա­ռեր կամ մակբայ­ներ և բ) հա­րա­բե­րիչ բա­ռեր կամ ստո­րա­դա­սա­կան շաղ­կապ­ներ:

Այս եր­կու' գո­յա­կան և բա­յա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րից դուրս, որ­պես նա­խա­դա­սու­թյա­նը հա­րող կա­ղա­պա­րի մեջ մտնող բա­ռեր, ա­ռանձ­նաց­վում են ձայ­նար­կու­թյուն­ները և ե­ղա­նա­կա­կան բա­ռե­րը:

Վեր­ջա­պես, այս բո­լո­րից զատ, ա­ռանձ­նաց­վում են տար­բեր տի­պի կա­ղա­պար­նե­րի տար­բեր «լի­ի­մաստ» մի­ա­վոր­նե­րը ո­րո­շող կամ հա­րաբե­րող բա­ռե­րի եր­կու խմրեր' ա) ե­ղա­նա­կա­կան բառ-մաս­նիկ­ներ, բ) հա­մա­դա­սա­կան շաղ­կապ­ներ:

Այս­պի­սով ստաց­վում է խոս­քի մա­սե­րի հետ­ևյալ հա­մա­կար­գը` 1. գո­յա­կան ա­նուն, 2. գո­յա­կան դե­րա­նուն, 3. ձևա­բա­նա­կան բառ-մաս­նիկ­ներ, 4. ա­ծա­կան (բուն ա­ծա­կան), 5. թվա­կան (թվա­կան՝, ա­ծա­կան), 6. դե­րան­վա­նա­կան (դե­րան­վա­նա­կան ա­ծա­կան), 7. կապ, 8. բայ, 9. մակ­բայ, 10. ստո­րա­դա­սա­կան շաղ­կապ, 11. ձայ­նար­կու­թյուն, 12. ե­ղա­նա­կա­կան բառեր, 13. ե­ղա­նա­կա­կան բառ-մաս­նիկ­ներ, 14. հա­մա­դա­սա­կան շաղ­կապ­ներ  [էջ 338-9]

Գ. Ջա­հու­կյա­նը 1976 թ. հրա­տա­րա­կած իր «Խոս­քի մա­սե­րի կա­ղա­պա­րա­յին դա­սա­կար­գու­մը» աշ­խա­տան­քում լրա­ցում­ներ ու ճշգրտում­ներ է կա­տա­րում «Հա­յոց լեզ­վի տե­սու­թյան հի­մունք­նե­րում» խոս­քի մա­սե­րի իր կա­տա­րած գոր­ծա­ռա­կան֊­շա­րա­հյու­սա­կան դա­սա­կարգ­ման մեջ (Ա.Հ.  Նյութա-համակցային կաղապար)։ «Որ­քան մեզ հայտ­նի է, —գրում է նա,— խոս­քի մա­սե­րի կա­ղա­պա­րա­յին դա­սա­կարգ­ման սկզբուն­քը լեզ­վա­բա­նու­թյան մեջ որ­պես այդ­պի­սին հստա­կո­րեն ձևա­կերպ­վում է ա­ռա­ջին ան­գամ» (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է)։ «Խոս­քի մա­սե­րի կա­ղա­պա­րա­յին դա­սա­կար­գու­մը,— պար­զա­բա­նում է հե­ղի­նա­կը,— բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րի խմբա­վո­րումն է ըստ նա­խա­դա­սու­թյուն կազ­մող և լրաց­նող կա­ղա­պար­նե­րի մեջ նրանց գրա­ված ո­րո­շա­կի դիր­քե­րի (բաշխ­ման)։ Ի տար­բե­րու­թյուն նա­խա­դա­սու­թյան ան­դամ­նե­րի այս դեպ­քում բա­ցառ­վում են կրկնվող տար­րե­րը, և հաշ­վի չեն առն­վում նա­խա­դա­սու­թյան մեջ ա­ռան­ձին շա­րույթ կազ­մող բա­ռե­րի ու բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի են­թա­կա-խնդրա­յին ու պա­րա­գա­յա­կան գոր­ծառու­թյուն­նե­րը»[22]։

Բա­ցի այս, այս­տեղ «կա­ղա­պար­նե­րի ան­դամ­նե­րը քննվում են ըստ հիմ­նա­կան, ի­րենց է­ու­թյա­նը հա­տուկ գոր­ծա­ռու­թյան (հին քե­րա­կա­ե­րի հորջորջ­մամբ' «ըստ բնու­թյան») և ոչ թե ըստ երկ­րոր­դա­կան, է­ի ոխ անց­մամբ կամ փո­խա­կերպ­մամբ պայ­մա­նա­վոր­ված, գոր­ծա­ռու­թյան («ըստ գրու­թյան»)»[23] [էջջ 339-40]:

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի տե­սու­թան մեջ Գ, Ջա­հու­կյա­նի վե­րը շա­րադր­ված տե­սա­կան վեր­լու­ծու­թյուն­ներն ու դա­սա­կար­գում­նե­րը հար­ցի լուծ­ման ճա­նա­պար­հին ար­ժե­քա­վոր են և տարբերվում են նա­խորդ հե­ղի­նակ­նե­րի քննու­թյուն­նե­րից նաև նրա­նով, որ այս­տեղ հե­ղի­նա­կը սե­փա­կան խոսք է ա­սում դա­սա­կարգ­ման տար­բեր սկզբունք­նե­րի թե­րու­թյուն­նե­րի ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին եր­բեք չջա­նա­լով հիմ­նա­վո­րել սրան­ցից մե­կի ան­վե­րա­պահ նա­խա­պատ­վու­թյու­նը մյուս­նե­րի հան­դեպ, մի­ա­ժա­մա­նակ չմո­ռա­նա­լով հի­շեց­նել' լեզ­վա­կան բո­լոր կար­գի վեր­լու­ծու­թյուն­նե­րը լեզ­վա­կան ի­մաստ­նե­րի քննու­թյա­նը ծա­ռա­յեց­նե­լու մա­սին (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է) [էջ 342]:

Եվ քա­նի որ սպա­սար­կու բա­ռե­րը (կապ, շաղ­կապ), ձայ­նար­կու­թյուն­նե­րը այդ­պի­սի գոր­ծա­ռու­թյամբ հան­դես չեն գա­լիս, ու­րեմն խոս­քի մա­սեր չեն։ Ա­ռան­ձին խոս­քի մաս չեն նաև դե­րա­նուն­նե­րը, ո­րոնք բաշխ­վում են մյուս խոս­քի մա­սե­րի վրա, թվա­կա­նը նույ­նա­նում է ա­ծա­կա­նին (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է) [էջ 362]:

 

Հա­յե­րե­նի քե­րա­կա­նու­թյան զար­գաց­ման պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում թվա­կա­նի, դե­րան­վան, դեր­բայ­նե­րի, քե­րա­կա­նա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րի ու ձայ­նար­կու­թյուն­նե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյան մա­սին շա­րու­նակ­վող զա­նա­զան վե­ճե­րը բնավ էլ ան­հիմն չեն։ Այդ հան­գա­ման­քը ինք­նին ա­պա­ցույց է այն բա­նի, որ բո­լոր բա­ռե­րը հա­վա­սա­րար­ժեք խոս­քի մա­սեր հա­մա­րե­լը և դրանց բո­լո­րի վե­րա­բե­րյալ լեզ­վա­կան ի­մաստ­նե­րի մեզ ծա­նոթ կա­ռուց­վածք­նե­րի հի­ման վրա

 մի­աս­նա­կան ու քիչ թե շատ ըն­դու­նե­լի հա­մա­կարգ ներ­կա­յաց­նե­լը անհ­նար է։ Մեզ հայտ­նի չէ խոս­քի­մա­սա­յին ի­մաստ հաս­կա­ցու­թյան մի այն­պի­սի սահ­մա­նում, որ հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րեր ե­թե ոչ խոս­քի մաս հա­մար­վող բո­լոր բա­ռախմ­բե­րին, ա­պա գո­նե նյու­թա­կան կամ հիմ­նա­կան խոս­քի մա­սե­րին' ամ­բող­ջու­թյամբ վերց­րած։ Երբ, օ­րի­նակ, հա­յե­րե­նում բո­լոր դե­րա­նուն­նե­րը մի­ա­վոր­վում են մեկ խոս­քի մասի մեջ, բո­լոր մակ­բայ­նե­րը` մի այլ, իսկ թվա­կան­նե­րը դիտ­վում են իբրև ա­ծա­կան­նե­րից ան­կախ ի­րենց բա­ռա­յին ի­մաստ­նե­րից աբստրահված խոս­քի­մա­սա­յին ա­ռան­ձին ի­մաստ ու­նե­ցող բա­ռա­խումբ, խոս­քի­մա­սա­յին ի­մաստ հաս­կա­ցու­թյու­նը ան­գամ նյու­թա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րի հա­մար դառ­նում է ան­հաս­կա­նա­լի ու ան­սահ­մա­նե­լի:

Խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­բա­նա­կան դա­սա­կար­գու­մը հետ­ևո­ղա­կան և ար­դյու­նա­վետ կա­րող է լի­նել մի­այն այն դեպ­քում, երբ այն ճիշտ է ներ­կա­յաց­նում լեզ­վի ի­մաս­տա­բա­նա­կան կար­գե­րի ստո­րա­կար­գու­թյու­նը։ Լեզ­վի բո­վան­դա­կու­թյան պլա­նում ձայ­նար­կու­թյուն­ներն ու բնա­ձայ­նու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս զգաց­մունք ու կամք կամ չի­մաս­տա­վոր­ված բնա­կան ձայ­ներ և դուրս են մնում կա­պակց­ված խոս­քից։ Կա­պակ­ցա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րը ի­մաս­տա­յին կոնկ­րե­տու­թյուն և ի­րա­կան դրսևո­րում ստա­նում են կա­պակց­ված խոս­քի մեջ մի­այն, ո­րից դուրս նրանց գի­տակ­ցու­մը դար­ձյալ են­թադ­րում է այդ կա­պակ­ցու­թյուն­նե­րը։ Այս բա­ռախմ­բե­րը դնել ա­նուն­նե­րի շար­քում, ո­րոնք հաս­կա­ցու­թյուն­ներ են ան­վա­նում և հիմք են դառ­նում կա­պակց­ված խոս­քի, և այս ու մնա­ցած կար­գի բո­լոր բա­ռե­րի հա­մար աշ­խա­տել գտնել մի ընդ­հա­նուր «խոս­քի­մա­սա­յին ի­մաստ» հատ­կա­նիշ,— այլ բան չի նշա­նա­կում, քան հրա­ժա­րում դա­սա­կարգ­ման ի­մաս­տա­յին սկզբուն­քից։ Այս կար­գի հաս­կա­ցու­թյուն­ներն ու ան­հետ­ևո­ղա­կա­նու­թյուն­նե­րը ի վեր­ջո հան­գեց­նում են այն բա­նին, որ ո­մանց կող­մից խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մեջ «ի­մաս­տա­բա­նա­կան չա­փա­նի­շը» ընդ­հան­րա­պես հայ­տա­րար­վում է կեղծ չա­փա­նիշ (фиктивный)[24]»

Հար­ցի յու­րա­տե­սակ լու­ծում է տրվում այն լեզ­վա­բան­նե­րի կող­մից, ո­րոնք ա­ռանձ­նաց­նում են ոչ մի­այն խոս­քի մա­սեր, այլև խոս­քի մա­սե­րի խմբեր։ Վեր­ջին­նե­րիս մեջ բա­ցա­հայտ­վում են ի­մաս­տա­յին և գոր­ծա­ռա­կան ընդ­հան­րու­թյուն­ներ, ո­րոնք հեշ­տաց­նում են ամ­բողջ հա­մա­կար­գի մի­ա­վոր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկա­րա­գի­րը, ա­պա­հո­վում են նրանց տրվող սահ­մա­նում­նե­րի գի­տա­կա­նու­թյու­նը։ Այս նկա­տա­ռու­մով, ինչ­պես նկատ­ված է ռու­սա­գի­տու­թյան մեջ, ռու­սե­րե­նի հա­մար շա­րու­նա­կում է օ­րի­նա­կե­լի մնալ Վ. Վ, Վի­նոգ­րա­դո­վի դա­սա­կար­գու­մը, որ­տեղ խոս­քի մա­սե­րը բա­ժան­վում են և' խոս­քի մաս­նիկ­նե­րից, և' ձայ­նար­կու­թյուն­նե­րից, և' ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րից, ո­րով նրանց նկատ­մամբ հե­ղի­նա­կի կի­րա­ռած ի­մաս­տա­կա­ռուց­ված­քա­յին վեր­լու­ծու­թյու­նը դառ­նում է մի­ան­գա­մայն հետ­ևո­ղա­կան։ Հա­յե­րե­նի հա­մար նմա­նօ­րի­նակ դա­սա­կար­գում կա­տա­րում է Մ. Ա­բե­ղյա­նը՝ այն տար­բե­րու­թյամբ մի­այն, որ այս­տեղ ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րը մի­ա­վոր­վում են խոս­քի մաս­նիկ­նե­րին։

Բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին այս­պի­սի խմբա­վոր­ման և տեր­մի­նա­վոր­ման դեմ հիմ­նա­կան ա­ռար­կու­թյուն­նե­րից մեկն այն է, որ լեզ­վի բա­ռա­պա­շա­րը բա­ժան­վում է խոս­քի մա­սե­րի և ոչ խոս­քի մա­սե­րի, ու խոս­քի մաս հաս­կա­ցու­թյու­նը դա­դա­րում է բո­լոր բա­ռե­րին ա­ռանձ­նա­հա­տուկ լեզ­վա­կան կարդ լի­նե­լուց։ Ի­րոք որ այդ­պի­սի դա­սա­կարգ­մամբ խոս­քի մա­սե­րի հա­մա­կար­գից դուրս են թողն­վում նախ ձայ­նար­կու­թյուն­նե­րը և ա­պա խոս­քի մաս­նիկ­ներ հա­մար­վող քե­րա­կա­նա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րը կա­պերն ու շաղ­կապնե­րը, իսկ այլ լե­զու­նե­րի հա­մար նաև հո­դե­րը։ Ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռերն ու բառ-մաս­նիկ­նե­րը ա­ռան­ձին խոս­քի մա­սեր հա­մար­վե­լու դեպ­քում այդ հա­մա­կար­գից նույն­պես դուրս են մնում։ Այս­պի­սի մո­տե­ցու­մը, որ հա­կա­սում է լեզ­վի բո­լոր բա­ռե­րը խոս­քի մա­սե­րի տրո­հե­լու ա­վան­դա­կան դար­ձած սո­վո­րույ­թին, բա­ռա­պա­շա­րը բա­ժա­նում է խոս­քի­մա­սա­յին ի­մաստ ու­նե­ցող և այդ­պի­սին չու­նե­ցող խմբե­րի, ո­րով, խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը բա­ռա­յին ի­մաստ­նե­րից վե­րա­ցարկ­վե­լու տե­սա­կե­տից ել­նե­լով, թվում է, թե մերժ­վում է ոչ խոս­քի մաս ե­ղող բա­ռե­րի նաև բա­ռա­յին ի­մաստ ու­նե­նա­լու հան­գա­ման­քը, գրա­նով իսկ, ի վեր­ջո, մերժ­վում է նրանց որ­պես լի­ար­ժեք բա­ռեր ճա­նա­չե­լու դա­տո­ղու­թյու­նը ևս [էջ 376]։

 

Խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը բա­ռա­յին ի­մաստ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, ուս­տի և բա­ռա­յին կամ բա­ռա­քե­րա­կա­նա­կան կար­գեր հա­մա­րե­լու մո­տեց­մամբ ա­ռաջ­նորդ­վե­լիս, նույն հստա­կու­թյամբ չենք կա­րող ա­սել, թե գի­շե­րով բա­ռաձ­ևը վե­րո­հի­շյալ նա­խա­դա­սու­թյուն­նե­րում ի՞նչ խոս­քի մաս է։ Մի մեկ­նա­բա­նու­թյամբ գի­շե­րով­֊ը գի­շեր գո­յա­կա­նի գոր­ծի­ա­կան հո­լովն է' «Դա չի կա­րե­լի բա­ցատ­րել գի­շե­րով» նա­խա­դա­սու­թյան մեջ վերց­ված իր բուն գո­յա­կա­նա­կան կի­րա­ռու­թյամբ, իսկ «Գնաց գի­շե­րով» նա­խա­դա­սու­թյան մեջ վերց­ված գո­յա­կա­նի ոչ հիմ­նա­կան (ոչ ա­ռաջ­նա­յին), այլ մակ­բա­յա­կան կի­րա­ռու­թյամբ։

Երկ­րորդ մեկ­նա­բա­նու­թյամբ «Գի­շե­րով գնաց» նա­խա­դա­սու­թյան մեջ «գի­շե­րով»-ը այլևս գո­յա­կա­նի հո­լո­վաձև չէ։ Այն ձևա­բա­նո­րեն անտ­րո­հե­լի, բա­ռա­յին և խոս­քի­մա­սա­յին ինք­նու­րույն ար­ժեք ու­նե­ցող մի­ա­վոր է' գի­շեր գո­յա­կա­նի գի­շե­րով հո­լո­վաձ­ևից ա­ռա­ջա­ցած հա­մա­նուն մակ­բայ։ Այս մո­տեց­մամբ վե­րա­ցա­կան գո­յա­կան­նե­րի հա­մա­պա­տաս­խան հո­լո­վաձ­ևե­րից ա­ռա­ջա­ցած ինք­նու­րույն բառ մի­ա­վոր­ներ են ճա­նաչ­վում կե­սօ­րին, կես­գի­շե­րին, ցե­րե­կով, վեր­ջում, սկզբում տի­պի մակ­բայ­նե­րը, պատ­ճա­ռով, նպա­տա­կով, հետ­ևան­քով, ձեռ­քով, ուղ­ղու­թյամբ, ե­րե­սից, մա­սին, ժա­մա­նակ, հաշ­վին, պատվին, մի­ջո­ցին և այլ կա­պե­րը [էջ 475]:

Ս. Աբ­րա­հա­մյա­նի, Ն. Պառ­նա­սյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում վե­րո­հի­շյալ կար­գի գո­յա­կան­նե­րի ան­ցու­մը մակ­բայ­նե­րի և կա­պե­րի հա­մար­վում է ա­վարտ­ված և ար­ձա­նագր­վում է նոր խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տով հա­մա­նուն բա­ռե­րի ա­ռա­ջա­ցու­մը [էջ 476]

Ի դեպ, հոր պես կա­պակ­ցու­թյու­նը իր հեր­թին կա­րոդ է վա­րել ա­ծա­կա­նի պաշ­տոն (հոր պես մարդ), ո­րը կնշա­նա­կի, թե բա­ռա­կա­պակ­ցու­թյամբ (շա­րա­հյու­սո­րեն) ար­տա­հայտ­ված ա­ծա­կան — մակբայ խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­ներն էլ բա­ռա­յին ար­տա­հայ­տու­թյուն ու­նե­ցող ա­ծա­կան — մակ­բա­յի պես մի­այն դիր­քա­յին տար­բե­րա­կում ու­նեն (լավ մարդ, լավ խո­սել, հոր պես մարգ, հոր պես սի­րել): 373

Ռու­սե­րե­նի խոս­քի մա­սե­րի տե­սու­թյան ճա­նաչ­ված գի­տակ Ա.Ե. Սուպ­րունն, ի­հար­կե, չի սխալ­վում, երբ գտնում է, որ խոս­քի մա­սե­րի մեջ բա­ռա­յի­նի ու քե­րա­կա­նա­կա­նի ի­մաս­տա­յին բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ո­րո­շե­լիս և դրա հի­ման վրա խոս­քի մա­սե­րը սահ­մա­նե­լիս չի կա­րե­լի չհետ­ևել Կու­րի­լո­վի­չի և Սլոտ­տի այն դա­տո­ղու­թյա­նը, ըստ ո­րի «ա­ռաջ­նա­յին շա­րա­հյու­սա­կան գոր­ծա­ռություն­նե­րը բխում են խոս­քի մա­սե­րի բա­ռային նշա­նա­կու­թյուն­նե­րից և ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են այդ նշա­նա­կու­թյուն­նե­րի յու­րա­հա­տուկ փո­խա­կեր­պու­մը (транспозицию)[25]։

Սա­կայն շա­տե­րի նման մեր այս հե­ղի­նակն էլ ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է, որ Կու­րի­լո­վի­չի պաշտ­պա­նած վե­րո­հի­շյալ դրույ­թը ըն­դու­նե­լի է ոչ միշտ։ Այս­պես, օ­րի­նակ, թվա­կան­նե­րի հա­մար բա­ռա­յին ի­մաստ­նե­րից ծա­գած կամ ձևա­վոր­ված քե­րա­կա­նա­կան թվա­կան խոս­քի­մա­սա­յին ի­մաստ դժվար է ցույց տալ, սրան­ցում քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը բա­ցա­սա­կան բնույթ ու­նեն, մինչ­դեռ դե­րա­նուն­նե­րը մի­ան­գա­մայն քե­րա­կա­նաց­ված խոս­քի մաս կամ խոս­քի մա­սեր են։ Այս նկա՛­տա՛­ռու­մով բո­լո­րո­վին այլ խմբեր են կազ­մում կա­պակ­ցա­կան բա­ռերն ու ձայ­նար­կու­թյուն­նե­րը, ո­րոնց բա­ռա­յին ու խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րի ու սրանց փո­խա­հա­րա­բե­րության հար­ցը հա­վա­նա­բար դեռևս շա՛տ պի­տի զբա­ղեց­նի լեզ­վա­բա­նու­թյա­նը [էջ 373]:

 

Սահ­մա­նա­փակ­ման, ընդգծ­ման, ա­ռանձ­նաց­ման ե­րան­գա­կան­ների նշա­նա­կու­թյամբ գոր­ծած­վում են ա­ռանձ­նա­պես, ա­ռա­վե­լա­պես, բա­ցա­ռա­պես, գե­րա­զան­ցա­պես, գլխա­վո­րա­պես, հատ­կա­պես, մաս­նա­վո­րա­պես, պար­զա­պես և այլ մակ­բայ­նե­րը, երբ գոր­ծած­վում են ոչ թե բա­յի, այլ «լի­ի­մաստ» այլ բա­ռե­րի հետ (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է. Այստեղ «հետ»-ը պետք չէ հաս­կա­նալ որ­պես այդ բա­ռե­րի հետ քե­րա­կա­նա­կան եւ, նույ­նիսկ, ի­մաս­տա­յին կա­պի նշան: Սրանք վե­րա­բե­րա­կան բա­ռեր են: Տե՛ս գա­լիք օ­րի­նակ­նե­րը)։ Հմմտ. ա­ռանձ­նա­պես Ա­րա­մը (կար­միր, նա, ա­րագ, ե­րեք)։ Ինչ­պես բո­լոր ե­րան­գա­կալ­նե­րը, սրանք էլ ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռեր չեն (Ա.Հ. Ընդգ­ծում­նե­րը իմն են)։ Բա­ցի այս, վե­րո­հի­շյալ մակ­բայ­նե­րը նույ­նիսկ այդ ոչ մակ­բա­յա­կան գոր­ծա­ռու­թյան մեջ ամ­բող­ջու­թյամբ զրկված չեն ի­րենց նյու­թա­կան նշա­նա­կու­թյու­նից և բա­ռա­կազ­մա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ էլ հեշ­տու­թյամբ չեն կա­րող մի­ա­վոր­վել ե­րան­գա­կան բառ-մաս­նիկ­նե­րին։ Այդ­պի­սի հան­գա­մանք­նե­րը նկա­տի ու­նի Գ. Ջա­հու­կյա­նը, որ ա­ծա­կա­նի, թվա­կա­նի, մակ­բա­յի հետ գոր­ծած­վող մո­տա­վո­րա­պես, ար­տաք­նա­պես տի­պի բա­ռե­րը, ո­րոնք ի­րենց գոր­ծա­ռու­թյամբ շատ են մոտ մեր բե­րած մակ­բայ­նե­րին (հմմտ. մո­տա­վո­րա­պես քսան (հաս­կա­նա­լի), ար­տաք­նա­պես գե­ղե­ցիկ), ա­ռանձ­նաց­նում է մյուս նյու­թա­կան խոս­քի մա­սե­րից և մակլ­րա­ցա­կան­ներ ան­վամբ ճա­նա­չում է որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս[26] [էջ 457]:


Ընդ­հա­նուր ամ­փո­փում

Հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման նոր շրջա­նի տե­սու­թյուն­նե­րի մեջ կա­տա­րած քննու­թյու­նից պարզ­վում է, որ այդ դա­սա­կար­գում­նե­րը, չնա­յած ի­րենց տե­սա­կան սկզբունք­նե­րի ու տեր­մի­նա­գոր­ծա­ծու­թյան տար­բե­րու­թյուն­նե­րին, իբրև դա­սա­կարգ­ման ար­դյունք ստա­նում են խոս­քի մա­սե­րի նույն ա­վան­դա­կան հա­մա­կար­գը։ 19-րդ դա­րում այլ լե­զու­նե­րի քե­րա­կա­նա­գետ­նե­րի նման հայ քե­րա­կան­ներն էլ, նախ­կին «ա­նուն» խոս­քի մա­սը տրոհ­վե­լով գո­յա­կան, ա­ծա­կան, թվա­կան խոս­քի մա­սե­րի, հա­յե­րե­նում տար­բե­րա­կում են տա­սը խոս­քի մաս։ Պա­լա­սա­նյա­նի հա­ջորդ­նե­րը, ի­րա­գոր­ծե­լով Պե­տեր­մա­նի ա­ռա­ջար­կը, դեր­բա­յը (նախ­կին «ըն­դու­նե­լու­թյուն») խոս­քի մա­սը մի­ա­վո­րում են բա­յին և ստա­նում հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի այ­սօր­վա հա­մա­կար­գը։ Պա­լա­սա­նյա­նի ու նրա հա­ջորդ­նե­րի ծա­ռա­յու­թյու­նը լի­նում է այս ա­վան­դա­կան հա­մա­կար­գի մեջ ա­ռանձ­նաց­ված խոս­քի մա­սե­րի է­ա­կան ու երկ­րոր­դա­կան հատ­կա­նիշ­նե­րի գի­տա­կան վեր­լու­ծու­թյունն ու նրանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զա­բա­նու­մը։

Ե­թե մի կողմ թող­նենք հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի հա­մա­կար­գում ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րի և նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րի, իբրև ինք­նու­րույն խոս­քի մա­սե­րի, ա­ռանձ­նաց­ման ա­ռա­ջարկ­նե­րը, ինչ­պես նաև ո­րոշ խոս­քի մա­սե­րի բնու­թագր­ման վե­րա­բե­րյալ ե­ղած ա­ռան­ձին տա­րա­կար­ծու­թյուն­նե­րը, ա­պա խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման նոր շրջա­նի վե­րը բնու­թագր­ված տե­սու­թյուն­նե­րի մեջ հիմ­նա­կա­նը և ա­մե­նա­տա­րած­վա­ծը ի­մաս­տա­բա­նա­կան-տրա­մա­բա­նա­կան դա­սա­կար­գու­մը կամ հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ա­վան­դա­կան հա­մա­կար­գը ի­մաս­տա­յին-ի­մա­ցաբա­նա­կան հի­մուն­քով մեկ­նա­բա­նե­լու, հիմ­նա­վո­րե­լու մո­տե­ցու­մը կլի­նի։ Նոր շրջա­նի հա­յա­գետ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը (Ստ. Պա­լա­սա­նյան, Ա. Ղարի­բյան, Գ. Սևակ, էդ. Ա­ղա­յան, Ս. Աբ­րա­հա­մյան) խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մի­ակ կամ հիմ­նա­կան սկզբունք են հա­մա­րում բա­ռե­րի ի­մաս­տա­յին հատ­կա­նի­շը, ըստ այդմ էլ մեկ­նա­բա­նում են խոս­քի մա­սե­րի ա­վան­դա­կան հա­մա­կար­գը։

Հեռու լի­նե­լով խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­բա­նա­կան դա­սա­կարգ­մա­նը հետ­ևող բո­լոր հա­յա­գետ­նե­րին այս հար­ցում նույն հա­յացք­նե­րը վե­րագ­րե­լու մտքից (նրանց հա­յացք­նե­րի ընդհան­րու­թյուն­ներն ու տար­բե­րու­թյուն­նե­րը տե­սանք իր տե­ղում)' մենք նկատում ենք Մ. Ա­բե­ղյա­նի և Հր. Ա­ճա­ռյա­նի' խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման տե­սա­կան սկզբունք­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր նա­խորդ­նե­րից և մի­մյան­ցից։

Մ. Ա­բե­ղյա­նը, ինչ­պես տե­սանք, խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման ի­մաս­տա­բա­նա­կան֊­շա­րա­հյու­սա­կան կամ ի­մաս­տա­բա­նա­կան- գոր­ծա­ռա­կան սկզբուն­քի հետ­ևորդ է։ Ա­բե­ղյա­նը բա­ռե­րը բա­ժա­նում է խոս­քի մա­սե­րի ըստ այն նշա­նա­կու­թյուն­նե­րի, ո­րոն­ցով' պայ­մա­նա­վոր­վում է նրանց հիմ­նա­կան կի­րա­ռու­թյու­նը նա­խա­դա­սու­թյան մեջ։ Ե­թե բա­ռի նշա­նա­կու­թյան տար­բե­րակ­մա­նը չի հե­տեւում գոր­ծա­ռա­կան տար­բե­րա­կում, ա­պա այդ ի­մաս­տա­յին բա­ժա­նու­մը խոս­քի­մա­սա­յին տար­բե­րա­կիչ ար­ժեք չու­նի։ Այդ սկզբուն­քի հետ­ևո­ղա­կան կի­րա­ռու­թյու­նը Ա­բե­ղյա­նին բե­րում է այն հա­մոզ­ման, որ նա­խա­դա­սու­թյան ան­դամ չե­ղող և նյու­թա­կան բո­վան֊ դա­կու­թյուն չու­նե­ցող բա­ռե­րը խոս­քի մա­սեր չեն։ Դրանք հա­յե­րե­նում եր­կու այլ խմբեր կազ­մող բա­ռեր են,

ա) ձայ­նար­կու­թյուն­ներ, որ ընդ­հան­րա­պես դուրս են մնում խոս­քի կա­պակ­ցու­թյու­նից և բ) ձևա­կան (քե­րա­կա­նա­կան) նշա­նա­կու­թյան բա­ռեր, ո­րոնք ան­վան­վում են «խոս­քի մաս­նիկ­ներ»։

Հր. Ա­ճա­ռյա­նը թեև նա­խա­դա­սու­թյու­նից դուրս ըն­դու­նում է' ըստ նշա­նա­կու­թյան կամ է­ա­պես ի­րա­րից տար­բեր­վող խոս­քի մա­սեր, բայց և այն­պես բա­ռե­րի այլ խոս­քի մա­սե­րի պաշ­տո­նով գոր­ծած­վե­լը հա­մա­րում է խոս­քի­մա­սա­յին փո­խան­ցում։ Այս­պի­սով, Ա­ճա­ռյա­նի խոս­քի մա­սե­րի ո­րոշ­ման հի­մուն­քը դառ­նում է բա­ցար­ձակ շա­րա­հյու­սա­կան, չնա­յած որ նա «Լի­ա­կա­տար քե­րա­կա­նու­թյան» հա­տոր­նե­րում թվա­կա­նը քննում է թվա­կան, դե­րա­նուն­նե­րը դե­րա­նուն, իսկ դեր­բայ­նե­րը' բայ ան­վա­նում­նե­րով։

Այս­պի­սով, խոս­քի մա­սե­րի տար­բե­րակ­ման մեր քննած տե­սու­թյուն­նե­րը լի­նում են ե­րեք սկզբուն­քի 1. ի­մաս­տա­բա­նա­կան, 2. ի­մաս­տա­բա­նա­կան-շա­րա­հյու­սա­կան, 3. շա­րա­հյու­սա­կան։

Ի­րենց բուն է­ու­թյամբ այս սկզբունք­նե­րից և ոչ մե­կը ան­խառն չէ։ Այ­սու­ա­մե­նայ­նիվ Մ. Ա­բե­ղյա­նը մնում է որ­պես ի­մաս­տա­յին֊­շա­րա­հյու­սա­կան, իսկ Հ. Ա­ճա­ռյա­նը' շա­րա­հյու­սա­կան սկզբուն­քով հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րը դա­սա­կար­գող լեզ­վա­բան։ Ի­մաս­տա­բա­նա­կան սկզբուն­քին հետ­ևող հա­յա­գետ­ները այդ սկզբուն­քի ըմբռնման ու կի­րառ­ման, ա­պա նաև բա­ռե­րի ի­մաս­տա­յին և այլ հատ­կա­նիշ­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաշ­վառ­ման մեջ տար­բեր մո­տե­ցում­ներ ու­նեն։

Ի­մաս­տա­բա­նա­կան սկզբունք կի­րա­ռող Ստ. Պա­լա­սա­նյա­նը ա­ռա­ջար­կում է խոսքի մա­սե­րի տրա­մա­բա­նա­կան դա­սա­կար­գում. բո­լոր բա­ռե­րի նշա­նա­կու­թյուն­նե­րը հա­մա­րում է հաս­կա­ցու­թյուն­ներ և «բա­ռե­րը ի­րենց պա­րու­նա­կած հաս­կացություն­նե­րի հա­մե­մատ» բա­ժա­նում է խոս­քի մա­սե­րի։ Ու­սու­ցո­ղա­կան նպա­տա­կով գրված քե­րա­կա­նու­թյան մեջ նա նպա­տակ չու­նի բա­ռե­րի դա­սա­կարգ­ման ա­վե­լի խոր տե­սու­թյուն տա­լու, նրանց այլ հատ­կա­նիշ­նե­րի և ի­մաս­տա­յի­նի հա­րա­բե­րու­թյու­նը վեր­լու­ծե­լու և այլն։

Մեր այս պա­հան­ջը կա­տա­րում է Գ. Սևա­կը, ո­րը, բո­լոր բա­ռե­րի մեջ հա­վա­սա­րա­պես տես­նե­լով «լեզ­վա­կան­֊ի­մա­ցա­բա­նա­կան ընդ­հա­նուր ի­մաստ», սա էլ դարձ­նում է նրանց խոս­քի­մա­սա­լին տար­բե­րակ­ման մի­ակ հի­մուն­քը' մեր­ժե­լով բա­ռե­րի մնա­ցած բո­լոր (ձևա­կան֊ձ­ևա­բա­նա­կան, բա­ռա­կազ­մա­կան, ի­րադ­րա­յին, շա­րա­հյու­սա­կան) հատ­կա­նիշն երր։

Ս. Աբ­րա­հա­մյա­նի խոս­քի մա­սե­րի աս­տի­ճա­նա­կան դա­սա­կարգ­ման մեջ թեև աս­ված է, որ «բա­ռե­րի ընդ­հա­նուր ի­մաս­տը ևս չի կա­րող հան­դի­սա­նալ մի­ակ ընդ­հա­նուր հի­մունք բո­լոր խոս­քի մա­սե­րի մի­աս­նա­կան դա­սա­կարգ­ման հա­մար»[27], բայց հե­ղի­նա­կը չի մո­ռա­նում ա­սել նաև, որ «նրանց դա­սա­կարգ­ման խնդրում ա­ռա­վել մեծ տեղ պետք է տալ բա­ռե­րի ընդ­հա­նուր ի­մաս­տին»[28], այն­պես որ բա­ռե­րի ձևա­բա­նա­կան, շա­րա­հյու­սա­կան, բա­ռա­կազ­մա­կան հատ­կա­նիշ­նե­րը կա­րող են գնա­հատ­վել «ա­ռան­ձին խոս­քի մա­սե­րի լրիվ ու սպա­ռիչ ճա­նաչ­ման հա­մար ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան» մի­այն։ Ա­հա թե ին­չու Աբ­րա­հա­մյա­նի աս­տի­ճա­նա­կան դա­սա­կարգ­ման ե­թե ոչ մի­ակ, ա­պա հիմ­նա­կան սկզբուն­քը դառնում է ի­մաս­տա­յի­նը, սրա ա­մե­նա­լայն ըմբռն­մամբ, իսկ մյուս­նե­րը մնում են որս­վես լրա­ցու­ցիչ, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան գոր­ծադր­վող սկզբունք­ներ։

Ա. Ղա­րիբյա­նը թեև այդ լրա­ցու­ցիչ սկզբունք­նե­րի գոր­ծադր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան հար­ցում ա­վե­լի վա­րա­նոտ է, բայց նա ևս գտնում է, որ բա­ռե­րը պի­տի դա­սա­կար­գել ըստ նրանց նշա­նա­կու­թյան, քիչ դեպ­քում նաև ըստ գոր­ծա­ծու­թյան»[29]։

Ի տար­բե­րու­թյուն Աբ­րա­հա­մյա­նի, ո­րը մեր­ժում է դա­սա­կարգ­ման տար­բեր սկզբունք­նե­րի մի­աս­նա­կան կի­րա­ռու­մը և հնարա­վոր է հա­մա­րում ի­մաս­տա­յին սկզբունք­նե­րին զու­գա­հեռ բա­ռե­րի այլ հատ­կա­նիշ­նե­րի հի­ման վրա խոս­քի մա­սի տար­բե­րա­կում դա­սա­կարգ­ման տար­բեր աս­տի­ճան­նե­րում մի­այն' Էդ. Աղա­յանր խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման ընդ­հա­նուր հի­մունք է հա­մա­րում բա­ռե­րի չորս հատ­կա­նիշ, ա) ա) ի­մաստ, բ) ձեւ, գ) ձևա­վո­րում, դ) գոր­ծա­ռու­թյուն»[30]: Հա­յե­րե­նի հա­մար սրան­ցից է­ա­կան է հա­մա­րում եր­կու­սը' «խոս­քի­մա­սա­յին ի­մաստ և գոր­ծա­ռու­թյուն»։ Այս եր­կու հատ­կա­նիշ­նե­րի հի­ման վրա կա­տա­րած վեր­լու­ծու­թյուն­նե­րից հե­տո գա­լիս է այն հա­մոզ­ման, «որ մենք կա­րող ենք մի կողմ թող­նել լրա­ցու­ցիչ հատ­կա­նիշ­նե­րը և իբ­րեւ հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի՝ դա­սա­կարգ­ման հի­մունք ըն­դու­նել մի­այն խոս­քա­մա­սա­յին ի­մաս­տը»[31]: Այս­պի­սով, Ա­ղա­յա­նի հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի բազ­մա­հատ­կա­նիշ դա­սա­կարգ­ման ողջ ըն­թաց­քը դառ­նում է աշ­խա­տան­քա­յին մե­թոդ կամ ե­ղա­նակ, ո­րով ըստ հե­ղի­նա­կի, ա­պա­ցուց­վում է, որ հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի դա­սա­կար­գու­մը կա­րե­լի է կա­տա­րել մեկ հիմ­նա­կան, այն է' ի­մաս­տա­յին սկզբուն­քով։ Ճիշտ է, թե Աբ­րա­հա­մյա­նը, թե' Ա­ղա­յա­նը այս­տեղ խո­սում են ոչ ա­մեն կար­գի ի­մաս­տի, այլ խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տի բա­ցա­հայտ­ման և ըստ այդմ' բա­ռե­րի դա­սա­կարգ­ման մա­սին, բայց այդ «խոս­քի­մա­սա­յին ի­մաստ» հաս­կա­ցու­թյու­նը ո՜չ նրանց և ո'չ էլ այ­լոց հա­մար դեռևս ճա­նաչ­ման մի­աս­նա­կան հի­մունք­ներ ու դի­տակ­ցում չու­նի [էջջ 316-9]:

Նա­խորդ մա­սում շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյան հար­ցը քննե­լիս տե­սանք, թե ինչ­պես Գ. Ջա­հու­կյա­նը ու­րիշ­նե­րի կող­մից ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րի շար­քը դաս­վող այսպի­սով, այ­սու­ա­մե­նայ­նիվ, այ­սու­հան­դերձ, արդ, հետ­ևա­բար, մի խոս­քով, այլև, նախ, երկ­րորդ, եր­րորդ տի­պի բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րը մտցնում է կա­պակ­ցա­կան խոս­քի մա­սե­րի խմբի մեջ' սրանք առկապ ան­վան­մամբ հա­վա­սար հա­կադ­րու­թյան մեջ դնե­լով կա­պե­րին, ստո­րա­կա­պե­րին և հա­մա­կա­պե­րին [էջ 448]:

 

Տար­բեր լե­զու­նե­րի, մաս­նա­վո­րա­պես հնդեվ­րո­պա­կան լե­զու­նե­րի հա­մար հան­րույ­թա­յին ար­ժեք ու­նեն ա­ռար­կա­յա­կա­նու­թյան, գոր­ծըն­թա­ցա­յին (փո­փոխ­վող) հատ­կա­նի­շի, կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի և հատ­կա­նի­շի հատ­կա­նի­շի խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը։ Հայ քե­րա­կա­նա­գի­տու­թյու­նը ևս այս կար­գա­յին չորս հատ­կա­նիշ­նե­րի հի­ման վրա հա­յե­րե­նի ան­վա­նա­կան բա­ռե­րը բաշ­խում է չորս խոսքի մա­սե­րի' գո­յա­կան, բայ, ա­ծա­կան, մակ­բայ։ Կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի ներ­սում դա­սա­կար­գիչ ար­ժեք տա­լով ո­րա­կա­կան հատ­կա­նիշ—քա­նա­կա­կան հատ­կա­նիշ տար­բե­րակ­մա­նը` ա­վան­դա­կան քե­րա­կա­նու­թյու­նը հա­յե­րե­նում ա­ծա­կա­նից տար­բեր խոս­քի մաս է ճա­նա­չում նաև թվա­կան ա­նու­նը (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է. Սա ար­տա­հայ­տում է հե­ղի­նա­կի կող­մից կա­տար­ված աղ­բյուր­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը, բայց փաս­տա­ցի այդ կար­ծի­քը գործ­նա­կա­նում վեր­լու­ծա­կան հիմ­նա­վո­րում չու­նի: Լա­վա­գույն դեպ­քում  «ա­ծա­կա­նից տար­բեր»-ի փո­խա­րեն պի­տի լի­ներ «գո­յա­կա­նից տար­բեր»:) [էջ 465]:

Այս­պիսով, լրա­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ գո­յա­կան, ա­ծա­կան, մակբա­յա­կան դերբայ­նե­րը, իբրև լրա­ցում բաշխ­վե­լով տար­բեր խոս­քի մա­սե­րի վրա, իբրև լրա­ցյալ շա­րունա­կում են մնալ բայ։ Սա այդ բա­յաձ­ևե­րի խոս­քի­մա­սա­յին֊­շա­րա­հյու­սա կան բնու­թագ­րի բնո­րոշ կողմն է [էջ 490]:


Ամ­փո­փում` Խոս­քի մա­սե­րը

Խնդրի զար­գաց­ման պատ­մու­թյու­նը վեր­լու­ծե­լուց եւ բազ­մա­թիվ մե­նագ­րու­թյուն­նե­րի եւ հոդ­ված­նե­րի տե­սու­թյու­նը տա­լուց հե­տո Բար­սե­ղյանը (1980) խոս­քի մա­սե­րը բա­ժա­նում է ե­րեք մեծ խմբի` 


Ա­նուն

«Իսկ ի՞նչ բան է ա­նու­նը։ Տար­բե­րիչ նշան, ակն­բախ որ­ևէ հատ­կա­նիշ, ո­րը ես դարձ­նում եմ ա­ռար­կան բնո­րո­շող' ա­ռար­կա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ, որ­պես­զի այն պատ­կե­րաց­նեմ իմ ընդ­հան­րա­կա­նու­թյան մեջ[32]». 

Մենք քա­նիցս վե­րա­հաս­տա­տել ենք խոս­քի մա­սե­րը նա­խա­դա­սու­թյան մեջ տար­բեր պաշ­տոն­նե­րում քե­րա­կա­նո­րեն մաս­նա­գի­տա­ցած բա­ռա­կար­գեր ճա­նա­չե­լու տե­սա­կե­տը։ Այդ ըմբռն­մամբ բա­ռա­յին և խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րի կա­պը մա­սի և ամ­բող­ջի սո­վո­րա­կան հա­րա­բե­րու­թյուն չէ. բա­ռա­յին ի­մաս­տը խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տի մաս­նա­վոր դրսևո­րու­մը չէ, խոս­քի­մա­սա­յին ի­մաստն էլ ոչ թե բա­ռա­յին ի­մաստ­նե­րի ընդ­հան­րա­ցում է, այլ այդ ի­մաստ­նե­րի հի­ման վրա նրանց մշտա­պես ստանձ­նած հիմ­նա­կան (ա­ռաջ­նա­յին) գոր­ծա­ռու­թյուն­նե­րի ի­մաս­տա­յին ընդ­հան­րա­ցումն է։ Հետ­ևա­բար խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը բա­ռա­յին ի­մաստ­նե­րի կա­պակ­ցե­լի­ու­թյան և լրա­ցա­կա­նու­թյան քե­րա­կա­նա­կան (շա­րա­հյու­սա­կան) հատ­կա­նիշ­ներն են։ Խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը, լի­նե­լով բա­ռե­րի գոր­ծա­ռա կան բաշխ­ման հետ­ևանք, մի­ա­ժա­մա­նակ ի­րենց հեր­թին պայ­մա­նա­վո­րում են այդ բաշ­խու­մը և նրան զու­գոր­դող քե­րա­կա­նա­կան մաս­նա­կի հատ­կա­նիշ­նե­րի ողջ հա­մա­կար­գը։ Բա­ռա­յին և քե­րա­կա­նա­կան (ձգա­բա­նա­կան և շա­րա­հյու­սա­կան) հատ­կա­նիշ­նե­րի ի­րենց այս փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ է, որ խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը, ըստ ո­րի և խոս­քի մա­սե­րը դառ­նում են բա­ռա­քե­րա­կա­նա­կան կար­գեր։

Տար­բեր լե­զու­նե­րի, մաս­նա­վո­րա­պես հնդեվ­րո­պա­կան լե­զու­նե­րի հա­մար հան­րույ­թա­յին ար­ժեք ու­նեն ա­ռար­կա­յա­կա­նու­թյան, գոր­ծըն­թա­ցա­յին (փո­փոխ­վող) հատ­կա­նի­շի, կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի և հատ­կա­նի­շի հատ­կա­նի­շի խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը։ Հայ քե­րա­կա­նա­գի­տու­թյու­նը ևս այս կար­գա­յին չորս հատ­կա­նիշ­նե­րի հի­ման վրա հա­յե­րե­նի ան­վա­նա­կան բա­ռե­րը բաշ­խում է չորս խոս­քի մա­սե­րի' գո­յա­կան, բայ, ա­ծա­կան, մակ­բայ։ Կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի ներ­սում դա­սա­կար­գիչ ար­ժեք տա­լով ո­րա­կա­կան հատ­կա­նիշ—քա­նա­կա­կան հատ­կա­նիշ տար­բե­րակ­մա­նը ա­վան­դա­կան քե­րա­կա­նու­թյու­նը հա­յե­րե­նում ա­ծա­կա­նից տար­բեր խոս­քի մաս է ճա­նա­չում նաև թվա­կան ա­նու­նը (էջ 465)

1.     Գո­յա­կան ա­նուն — Ա­ռար­կա կամ ա­ռար­կա­յա­կան հաս­կա­ցու­թյուն ան­վա­նող բա­ռե­րը կոչ­վում են գո­յա­կան ա­նուն (էջ 466)

a.    Հա­սա­րակ գո­յա­կան ա­նուն — ա­ռար­կա­նե­րի տե­սա­կի ա­նուն (էջ 466)

b.     Հա­տուկ գո­յա­կան ա­նուն — ե­զա­կի ա­ռար­կա­յի, ան­ձի ա­նուն (էջ 467)

c.     Թանձ­րա­ցա­կան գո­յա­կան — ի­րա­կան ա­ռար­կա սե­ղան, մա­տիտ, թան, մկրատ, քար, ծառ, գնացք, մե­քե­նա, կամ զգա­յա­կան ըն­կալ­ման ա­ռար­կա` ջուր, հող, դաշտ, ան­տառ, կրակ, քա­մի, ձայն, լույս ան­վա­նող: Վեր­ջին­ներս, ինչ­պես նաև ան­ձե­րի ու կեն­դա­նի­նե­րի ա­նուն­նե­րը քույր, տղա, բժիշկ, կով, արջ), սո­վո­րա­բար ա­ռար­կա­յի ա­նուն չեն աս­վում, բայց, ի­րա­կան ա­ռար­կա­նե­րի ա­նուն­նե­րի պես չլի­նե­լով նյու­թա­կան և զգա­յա­կան ըն­կալ­մամբ ճա­նաչ­վող հաս­կա­ցու­թյուն­նե­րի ա­նուն­ներ, կազ­մում են թանձ­րա­ցա­կան գո­յա­կան­նե­րի հիմ­նա­կան մա­սը (էջ 468-9)

d.    Վե­րա­ցա­կան գո­յա­կան — ան­վա­նում են հատ­կա­նի­շի, գոր­ծո­ղու­թյան, հա­րա­բե­րու­թյան և այլ­նի վե­րա­ցա­կան հաս­կա­ցու­թյուն ինչ­պես, օ­րի­նակ, սեր, գութ, ե­ռանդ, քա­նակ, ո­րակ, ժամ, տա­րի, շա­բաթ, սպի­տա­կու­թյուն, գե­ղեց­կու­թյուն, կռիվ, ծեծ, շար­ժում, մետր, կի­լոգ­րամ, զար­գա­ցում, հե­ղա­փո­խու­թյուն, վա­ճառք, վե­րա­բեր­մունք, գոր­ծարք և այլն:

2.     Ա­ծա­կան ա­նուն — Ա­ռար­կա­յի կա­յուն հատ­կա­նիշ նշա­նա­կող ան­վա­նում

a.    Ո­րա­կա­կան

b.     Հա­րա­բե­րա­կան

3.     Բայ— բա­ռեր, ո­րոնք ցույց են տա­լիս ա­ռար­կա­յի գոր­ծո­ղու­թյու­նը կամ դրու­թյու­նը (վի­ճա­կը) որ­պես ըն­թացք։

a.    Դի­մա­վոր (էջ 489)

i.               ան­կա­տար,

ii.              վա­ղա­կա­տար,

iii.            կա­տա­րե­լի (ա­պառ­նի),

iv.            ժխտա­կան

b.     Ան­դեմ

i.               ա­նո­րոշ [գո­յական],

ii.              նա­խըն­թա­ցա­կան (են­թա­կա­յա­կան), [ա­ծական],

iii.            հա­րա­կա­տար, [ա­ծական],

iv.            ա­պա­կա­տար, [ա­ծական], [2-րդ ա­պառ­նի` գո­յական]

v.              հա­մըն­թա­ցա­կան [մակ­բա­յական],

c.     Մակ­բայ — գոր­ծո­ղու­թյան, դրու­թյան, ո­րա­կա­կան կամ այլ հատ­կա­նի­շի հատ­կա­նիշ ցույց տվող խոս­քի մաս (էջ 493)

4.     Թվա­կան ա­նուն — Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի թվա­կա­նի բա­ռա­կա­պակ­ցա­կան֊­քե­րա­կա­նա­կան և բա­ռա­կազ­մա­կան֊­քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րի մաս­նա­գի­տա­կան քննու­թյու­նը հա­յա­գետ­նե­րին բե­րում է այն հա­մոզ­մա­նը, որ թվա­կան­նե­րը, չեն տար­բեր­վում ա­ծա­կան­նե­րից (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է. Հե­տաքր­քիր է, որ ո­մանք հատ­կան­շում թվա­կա­նի գո­յա­կա­նա­կան է­ու­թյու­նը, բայց շա­րու­նա­կում են պնդել, որ այն ա­ծա­կան է) (էջ 498)

[Ա.Հ. ար­տա­հայ­տում են թվա­յին, հաշ­վե­լի քա­նա­կի ի­մաստ եւ բա­ռա­կազ­մա­կան հատ­կու­թյան շնոր­հիվ ձե­ւա­բա­նա­կան յու­րա­հա­տուկ օ­րենք­նե­րի հա­մա­ձայն կա­րող է վերկր­նա­բար նոր, ան­սահ­մա­նա­փակ մե­ծու­թյան թվա­կան­ներ ստեղ­ծել, ինչ­պես նա­եւ գո­յա­կան ի­մաս­տույթ­ներ (կա­պե­րի նման` տես): Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն ա­ռանձ­նաց­վում են թվա­կա­նի հե­տեւյալ ի­մաս­տա­յին տար­բե­րակ­նե­րը`

a.    Բա­ցար­ձակ (նա­եւ կո­տո­րակա­յին­նե­րը) թա­վա­կա­նը գո­յա­կան է

b.     Բաշ­խա­կան թա­վա­կա­նը մակ­բայ է

c.     Դա­սա­կան թա­վա­կա­նը ա­ծա­կան է]


Դե­րա­նուն

Գո­յա­կան դե­րա­նուն. — Ա­ռար­կա կամ ա­ռար­կա­յի դեմք մատ­նան­շող դե­րա­նուն­նե­րը կոչ­վում են գո­յա­կան դե­րա­նուն։ Գո­յա­կան դե­րա­նուն­ներ են' ես (մենք), դու (դուք), նա (նրանք), ին­քը (ի­րենք, ինք­նե­րը), սա (սրանք), դա (դրանք), նա (նրանք), մե­րոնք, ձե­րոնք, ի­րար, մի­մյանց, մեկ­մե­կու (մեկ­մե­կի), ո՞վ (ով­քե՞ր), ի՞նչ (ինչե՞ր), ո՞­րը (ո­րո՞նք), յու­րա­քան­չյուր ոք, ո­մանք, մե­կը, մեկն ու մե­կը, մի քա­նի­սը, ոչ մե­կը, ո­չինչ, ոչ ոք (էջ 509):

Ա­ծա­կան դե­րա­նուն. — Ա­ռար­կա­յի հատ­կա­նիշ մատ­նան­շող դե­րա­նուն­նե­րը ա­ծա­կան դե­րա­նուն­ներ են։ Դրանք են' այս, այդ, այն, սույն, նույն, միև­նույն, մյուս, այս­պի­սի, այդ­պի­սի, այն­պի­սի, նույն­պի­սի, այ­սինչ, այ­նինչ, ա­մեն, ա­մեն մի, ա­մե­նայն, այլ, բո­լոր, յու­րա­քան­չյուր, ողջ, ամբողջ, հա­մայն, ոմն, որոշ, ուրիշ, որ­ևէ, որ­ևի­ցե, ինչ-որ, ինչ-ինչ, մի, ո՞ր, որ­պի­սի՞, ինչ­պի­սի՞ (էջ 512):

Թվա­կան (թվա­կան-ա­ծա­կան) դե­րա­նուն. — Ա­ռար­կա­յի քա­նա­կա­յին հատ­կա­նիշ մատ­նան­շող դե­րա­նուն­նե­րը թվա­կան (թվա­կան-ա­ծա­կան) դե­րա­նուն­ներ են։ Դրանք են' այս­քան, այդ­քան, այն­քան, նույն­քան, այս­չափ, այդ­չափ, այն­չափ, նույն­չափ, քա՞­նի, որ­քա՞ն, ինչ­քա՞ն, ինչ­չա՞փ, որ­չա՞փ։ ո՞­րե­րորդ, քա­նի՞­ե­րորդ (էջ 512):

Մակ­բայ դե­րա­նուն. — Գոր­ծո­ղու­թյան հատ­կա­նիշ կամ հատ­կա­նի­շի հատ­կա­նիշ մատ­նան­շող դե­րա­նուն­նե­րը մակ­բայ դե­րա­նուն­նե­ը են։ Գրանք են' այս­պես, այդ­պես, այն­պես, նույն­պես, այս­տեղ, այդ­տեղ, այն­տեղ, նույնտեղ, ինչ­պե՞ս, ին­չո՞ւ, ո՞ւր, որտե՞ղ, ե՞րթ, երբեւէ, երբևի­ցե (էջ 513):

Բայ դե­րա­նուն.— Գոր­ծո­ղու­թյան ընդ­հա­նուր հար­ցում ար­տա­հայ­տող ի՞նչ ա­նել, ի՞նչ լի­նել բա­յե­րը վեր­լու­ծա­կան կազ­մու­թյան (հա­րադ­րա­կան) բայ դե­րա­նուն­ներ են։ Ինչ­պես գո­յա­կան, ա­ծա­կան, թվա­կան, մակ­բայ հար­ցա­կան դե­րա­նուն­նե­րով ար­տա­հայտ­վում է հար­ցում ա­ռար­կա­յի, ո­րա­կա­կան հատ­կա­նի­շի, քա­նա­կա­կան հատ­կա­նի­շի, հատ­կա­նի­շի հա­կա­նի­շի մա­սին (ո՞վ, ի՞նչ, ինչ­պի­սի՞, ինչ­քա՞ն, ինչ­պե՞ս, ե՞րբ...), այդ­պես էլ ի՞նչ ա­նել (ի՞նչ լի­նել) հար­ցով ար­տա­հայտ­վում է հար­ցում ա­ռար­կա­յի գոր­ծո­ղու­թյան մա­սին։ Այս­պես' Ո՞վ ե­կավ:— Ա­րամը. Ա­րամր ի՞նչ ա­րեց:— Ե­կավ:

Սպա­սար­կու բա­ռեր

Այս թվար­կու­մը կազմ­վել է 461 է­ջի գծան­կա­րի հի­ման վրա: Սպա­սար­կու բա­ռե­րը բա­ժան­վում են եր­կու խմբի` ա) Քե­րա­կա­նա­կան-վե­րա­բե­րա­կան նշա­նա­կու­թյան բա­ռեր, եւ բ) Հու­զար­տա­հայտ­չա­կան մի­ջար­կու բա­ռեր:

Քե­րա­կա­նա­կան-վե­րա­բե­րա­կան բա­ռե­րի են­թա­տե­սա­ներն են`

1.     Կա­պակ­ցա­կան բա­ռեր

a.    Հա­մա­դա­սա­կան շաղ­կապ­ներ

b.    Ստորա­դա­սա­կան շաղ­կապ­ներ

c.    Առ­կա­պեր

d.    Կա­պեր

2.     Մտա­ծա­կան վեր­բեր­մուն­քի բա­ռեր

a.    Շա­րա­հյու­սա­կան բառ-մաս­նիկ­ներ (ե­ղա­նա­կա­կան­ներ)

b.     Ե­ղա­նա­կավո­րող բա­ռեր (ե­ղա­նա­կա­կան­ներ)

3.     Պա­տաս­խա­նա­կան բա­ռեր

Հու­զար­տա­հայտ­չա­կան բա­ռե­րի են­թա­տե­սա­ներն են`

1.     Ձայ­նար­կու­թյուն­ներ

2.     Նմա­նա­ձայ­նու­թյուն­ներ


Հա­վել­ված Բ 

Ի­մաստ` բա­ռա­յին եւ քե­րա­կա­նա­կան

Մի կող­մից նկա­տե­լով սպա­սար­կու խոս­քի մա­սե­րից մի քա­նի­սի սահ­մա­նա­փակ բա­ռա­քա­նակ ու­նե­նա­լու ի­րո­ղու­թյու­նը, մյուս կող­մից խո­րաց­նե­լով բա­ռե­րի բա­ռա­յին և քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րի ա­ռանձ­նա­կի վեր­լու­ծու­թյուն­նե­րը' Բուս­լա­ևը հան­գեց բա­ռի եր­կա­կի բնույ­թի մեկ իբրև բա­ռա­րա­նա­յին, այ­սինքն բա­ռա­յին մի­ա­վո­րի, մեկ իբրև քե­րա­կա­նա­կան մի­ա­վո­րի ըմբռնմա­նը[33]։

«Բա­ռա­յին ու քե­րա­կա­նա­կան ի­մաստ­նե­րի այլ ըմբռ­նում­նե­րի դեպ­քում կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ի­մաս­տա­յին կա­ռուց­ված­քին տրվում են ու­րիշ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ։ Ե­թե ըն­դուն­վում է, որ «Բա­ռի բա­ռա­յին ի­մաս­տը ար­տա­ցո­լում է ի­րա­կան աշ­խար­հի ա­ռար­կա­ներն ու եր­ևույթ­նե­րը» և «ըստ այդմ բա­ռա­յին ի­մաս­տով օժտ­վում են լեզ­վի բո­լոր բա­ռե­րը», ա­պա կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ի­մաս­տա­յին հա­մա­կար­գում ան­պայ­ման մատ­նանշ­վում է նաև բա­ռա­յին ի­մաս­տը։ Ինչ­պես աս­վեց, Վ. Վ. Վի­նոգ­րա­դո­վը սպա­սար­կու բա­ռե­րի բա­ռա­յին ի­մաս­տը նույ­նաց­նում է նրանց քե­րա­կա­նա­կան ի­մաս­տին, այ­սինքն այդ բա­ռե­րի գոր­ծա­ռա­կան դե­րով պայ­մա­նա­վոր­ված քե­րա­կա­նա­կան֊­շա­րա­հյու­սա­կան ի­մաստ­նե­րը սրանց հա­մար դիտ­վում են որ­պես բա­ռա­յին ի­մաստ­ներ» (էջ 399):


Հա­վել­ված Գ 

Չհրա­պա­րակ­ված այն մա­սե­րը, ո­րոնք հոդ­վա­ծի կամ վե­րո­բե­րյալ մշա­կում­նե­րի մաս չեն:


Դա­սեր

Ստո­րեւ ներ­կա­յաց­ված դա­սա­կար­գու­մը կամ դրա անն­շան ըն­դար­ձա­կում­նե­րը դե­ռեւս պահ­պան­վում են բա­ռա­րան­նե­րի մեծ մա­սում

1.     Գո­յա­կան (ա­նուն­ներ)`

1.     Բառ կամ բա­ռա­տարր (?), ո­րը նշա­նա­կում է ո­րե­ւէ վե­րա­ցա­կան (վե­րա­ցա­կան գո­յա­կան, օ­րի­նակ՝ տուն (home”, կամ կոնկ­րետ է­ու­թյուն (կոնկ­րետ գո­յա­կան, օ­րի­նակ՝ շե­նու­թյուն (house”. մարդ (ոս­տի­կա­նու­թյան սպա, Մայքլ), տեղ (ա­փա­մերձ, Լոն­դոն), բան (վզկապ, հե­ռուս­տա­ցույց), գա­ղա­փար [վի­ճակ (՞)] (եր­ջան­կու­թյուն) կամ ո­րակ (քա­ջու­թյուն): Գո­յա­կան­նե­րը կա­րող են դա­սա­կարգ­վել նա­եւ որ­պես հաշ­վե­լի (հաշ­վա­կան) կամ ան­հաշ­վե­լի գո­յա­կան­ներ

2.     Դե­րա­նուն (փո­խա­րի­նում կամ վե­րա­տե­ղա­վո­րում)

1.     գո­յա­կա­նի (եւ ա­ծա­կա­նի` ան­վա­նա­կան ձե­ւի) կամ գո­յա­կան ար­տա­հայ­տու­թյան փո­խա­րի­նող (նրանք, նա): Դե­րա­նուն­նե­րը նա­խա­դա­սու­թյուն­նե­րը դարձ­նում են ա­վե­լի կարճ և պարզ, քա­նի որ դրանք փո­խա­րի­նում են գո­յա­կա­նա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րին:

3.     Ա­ծա­կան (նկա­րագ­րում, սահ­մա­նա­փա­կում է)

1.     գո­յա­կա­նի կամ դե­րան­վան (՞) փո­փո­խիչ (մեծ, քաջ): Ա­ծա­կան­նե­րը ա­վե­լի ճշգրտում մեկ այլ բա­ռի (գո­յա­կան) ի­մաս­տը:

4.     Բայ (նշում է դառ­նա­լը կամ լի­նե­լը)

1.     գոր­ծո­ղու­թյուն (քայ­լել), պա­տա­հույթ (պա­տա­հել) կամ վի­ճակ (լի­նել) նշա­նա­կող բառ: Ա­ռանց բա­յի չկա ստո­րո­գում կամ նա­խա­դա­սու­թյուն

5.     Մակ­բայ (նկա­րագ­րում, սահ­մա­նա­փա­կում է)

1.     ա­ծա­կա­նի, բա­յի կամ այլ մակ­բա­յի (շատ, բա­վա­կա­նին) փո­փո­խիչ։ Բա­յե­րը լե­զուն ա­վե­լի ճշգրիտ են դարձ­նում:

6.     Կապ (վե­րա­բե­րում է)

1.     բառ, ո­րը բա­ռե­րը մի­մյանց հետ կա­պում է եւ ա­պա­հո­վում է ձեւաշարակարգային համաձայնեցումը նա­խա­դա­սու­թյան մեջ

2.     [կա­պը, որ ճշտում է տա­րա­ծա­ժա­մա­նա­կա­յին, ինչ­պես նա­եւ չա­փա­քա­նա­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ (ի­մաս­տույ­թի բարդ հո­լո­վա­յին ձե­ւը սահ­մա­նե­լուց եւ ըն­դու­նե­լուց հե­տո կա­պը ոչ թե նա­խա­դա­սու­թյան, այլ` ա­ծան­ցի նման, խոս­քի մա­սի բա­ղադ­րիչ է դառ­նում)]

7.     Շաղ­կապ (մի­աց­նում է)

1.     շա­րա­հյու­սա­կան մի­ակցող; կա­պում է բա­ռե­րը, ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը կամ կե­տե­րը (և, բայց): Շաղ­կապ­նե­րը կա­պում են բա­ռե­րը կամ բա­ռե­րի խում­բե­րը

2.     [շաղ­կա­պը խոս­քը կազ­մող բա­ռե­րի եւ բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ է ար­տա­հայ­տում:]

8.     Ձայ­նար­կու­թյուն (ար­տա­հայ­տում է զգաց­մունք­ներ և հույ­զեր)

1.     զգաց­մուն­քա­յին ող­ջույն կամ բա­ցա­կան­չու­թյուն (Հու­զա, Ա­վաղ): Միջ­նոր­դու­թյուն­նե­րը ար­տա­հայ­տում են ու­ժեղ զգաց­մունք­ներ և հույ­զեր:

9.     Հոդ (նկա­րագ­րում է, սահ­մա­նա­փա­կում)

1.     ո­րո­շա­կի­ու­թյան (-ը, -ն) կամ ստա­ցա­կա­նու­թյան (-ս,-դ, -ն) քե­րա­կա­նա­կան նշագ­րում: Հոդ միշտ չէ, որ նշված է խոս­քի մա­սե­րի մեջ։ Ո­րոշ քե­րա­կան­նե­րի կող­մից այն հա­մար­վում է ա­ծա­կա­նի տե­սակ կամ եր­բեմն օգ­տա­գործ­վում է «ո­րո­շիչ» (ա­վե­լի լայն դաս) տեր­մի­նը [հոդ, հոդ­ված` article]։


Խոս­քի մա­սե­րի սահ­մա­նա­զեր­ծու­մը

Խոս­քի մա­սե­րի սահ­ման­նե­րը ա­ղոտ են: Հա­մա­տեքս­տից դուրս վերց­ված բա­ռա­խում­բը հա­ճախ անհ­նար է ո­րե­ւէ մի խոս­քի մա­սի հատ­կաց­նել: Բանն այն է, որ չ’կա հատ­կա­նիշ­նե­րի մի ո­րե­ւէ բազ­մու­թյուն, ո­րոն­ցով հնա­րա­վոր լի­նի բա­ռե­րը մի­ան­շա­նա­կո­րեն բա­ժա­նել գո­յականնե­րի, ա­ծա­կան­նե­րի, թվա­կան­նե­րի, մակ­բայ­նե­րի, դե­րա­նուն­նե­րի, ևն: Մենք մի­յան կա­րող ենք ա­սել, որ գո­յա­կան­նե­րը հիմ­նա­կա­նում նշա­նա­կում են վի­ճակ­ներ (ա­ռար­կա­ներ), ա­ծա­կան­նե­րը` վի­ճակ­նե­րի հատ­կու­թյուն­ներ, թվա­կան­նե­րը` նույ­նան­ման վի­ճակ­նե­րի քա­նակ, դե­րա­նուն­նե­րը` վե­րո­բե­րյալ ձե­ւե­րի ցու­ցիչ­ներ, բա­յե­րը` վի­ճակ­նե­րի փո­փո­խու­թյուն­ներ, մակ­բայ­նե­րը` այդ փո­փո­խու­թյուն­նե­րի ձե­ւե­րը, կա­պե­րը` վի­ճակ­նե­րի գո­յա­բա­նա­կան եւ տա­րա­ծա­ժա­մա­նա­կա­յին, իսկ շաղ­կապ­նե­րը` տրա­մա­բա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Այս հատ­կա­նիշ­նե­րով ո­րոշ­ված խոս­քի մա­սա­յին բազ­մու­թյուն­նե­րի սահ­մա­նը ո­րոշ դեպ­քե­րում ոչ թե ա­ղո­տա­նում, այլ պար­զա­պես ան­հե­տա­նում է: Բա­ռե­րի ո­րոշ խմբեր կա­րող են ե՛ւ վի­ճակ, ե՛ւ վի­ճակ­նե­րի հատ­կա­նիշ ար­տա­հայ­տել, քա­նի որ գո­յա­բա­նո­րեն վի­ճակ­նե­րը, նրանց փո­փո­խու­թյան ար­դյուն­քը եւ փո­փո­խու­թյան մաս­նա­վոր ձե­ւը` ան­փո­փո­խու­թյու­նը (վի­ճա­կում մնա­լը), եւ հատ­կա­նիշ­նե­րը փո­խար­կե­լի են: Օ­րի­նակ` մեծ, մե­ծա­ցած, կամ ան­վա­նում (կա­ռա­վա­րում, ևն), ո­րը կա­րող է ե՛ւ վի­ճակ (գո­յա­կան) լի­նել, ե՛ւ վի­ճա­կի փո­փո­խու­թյուն (բա­յա­ձեւ): Հայ­տա­րա­րու­թյուն բա­ռը կա­րող է նշա­նա­կել ե՛ւ ա­ռար­կա (պա­տին կպցրած հայ­տա­րա­րու­թյուն), ե՛ւ գոր­ծո­ղու­թյուն (կա­րան­տին հայ­տա­րա­րել). եր­կու դեպ­քում էլ բա­ռը գո­յա­կան է: Հայ­տա­րա­րու­թյուն եւ հայ­տա­րա­րել բա­ռա­ձե­ւե­րը հո­մա­նիշ­ներ են:

Վե­րո­բե­րյալ բար­դու­թյուն­նե­րի ամ­փո­փիչ ցանկում կա­վե­լաց­նենք եւս մի քա­նի օ­րի­նակ`

1.     Տար­բեր ի­րույթ­նե­րի հո­մա­նի­շու­թյուն` մեծ եւ մե­ծա­ցած, հայ­տա­րա­րու­թյուն եւ հայ­տա­րա­րե­լը

2.     Տար­բեր ի­րույթ­նե­րի հա­մա­նու­նու­թյուն` ա­րագ մե­քե­նա, ա­րագ վա­զել. ան­վա­նում (նոր ան­վա­նում, նա ան­վա­նում է) Մե­քե­նան սլա­նում էր ընդ­դեմ քա­մու հո­սան­քին. ՄԲ⩴ADV + GEN + DAT:  Մե­քե­նան պայ­քա­րում էր ընդ­դեմ քա­մու հո­սան­քի դեմ (?). ԳԲ⩴ADJ + GEN + REV (հո­սանք բա­ռի հա­կա­դար­ձա­կան հո­լով)

3.     Բազ­մա­սե­ռու­թյուն` տար­բեր խոս­քի մա­սե­րին հա­տուկ բա­ռա­քե­րա­կա­նա­կան հատ­կու­թյուն­նե­րի կրում`

1.     գո­յա­կա­նա­բար գոր­ծած­վող ա­ծա­կան, թվա­կան, բայ` կար­մի­րը, մե­կը, մո­տե­նա­լը: Դի­տար­կում. Կար­միր բա­ռը` որ­պես գույ­նի ան­վա­նում, գո­յա­կան է: Նման Դի­տար­կում կա­րե­լի ա­նել նա­եւ մեծ (չա­փի ան­վա­նում), վե­րեւ (դիր­քի ան­վա­նում), ևն: Մե­կը բա­ռա­ձե­ւը գոր­ծած­վում է նա­եւ ան­հատ, անձ­նա­վո­րու­թյուն ինչ­պես նա­եւ [հե­ռաց­ված] են­թա­կա` Մեկն ա­սի, այդ ինչ ես ա­նում, ի­մաստ­նե­րով

1.     դեր­բա­յա­կան գո­յա­կան­ներ (գե­րուն­դի­ում)` փո­խան­ցե­լիք (սա կա­րող ո­րոշ­չա­յին/ա­ծա­կա­նա­կան ի­մաս­տով գոր­ծած­վել`փո­խան­ցե­լիք գու­մար), փո­խան­ցում (Անդ­րե­ա­սյա­նը փո­խան­ցում է գնդա­կը Իշ­տո­յա­նին: Ճշգրիտ եւ սուր փո­խան­ցում գո­ո՜­ո­ոլ:}

2.     դե­րա­ծա­կան­ներ` փո­խան­ցող, փո­խան­ցած, փո­խան­ցե­լի. Սո­վո­րա­կան ա­ծա­կա­նից տար­բեր­վում է կրա­վո­րա­կան մի­ջա­ծանց ստա­նա­լու հատ­կու­թյու­նով` փո­խանց­վող, փո­խանց­ված, փո­խանց­վե­լի.

4.     Ա­ծա­կա­նա­բար (որ­պես ո­րո­շիչ) գոր­ծած­վող գո­յա­կա­նի հո­լո­վա­ձեւ կամ բա­յա­ձեւ` բե­ղով (բե­ղա­վոր) մարդ, ու­շա­ցած գնացք,

5.     Որ­պես կապ գոր­ծած­վող

1.     ա­ծա­կան` հա­վա­սար. Հրդե­հին հա­վա­սար {ՈԲ, EQU` Հա­մար­ժե­քա­կան հո­լով} վնաս, Անձ­րեւն ու կար­կու­տը վնա­սում էր շի­նու­թյա­նը հրդե­հին հա­վա­սար (ՄԲ): Ա­ռա­ջին նա­խա­դա­սու­թյան մեջ հա­վա­սար-ը կա­րե­լի է ա­ծա­կան հա­մա­րել` ՈԲ գլխա­վոր ան­դամ, կամ կապ, ո­րով կամ­վում է հրդեհ բա­ռի հա­մար­ժե­քա­կան հո­լո­վա­ձեւ

2.     մակ­բայ` հե­տո

3.     գո­յա­կան` ըն­թաց­քում, գծով, հե­տե­ւից, ևն


Խոսքի մասերի դասերն ու ենթադասերը

Գրեթե (՞) բոլոր լեզուներն ունեն գոյական եւ բայ, բայց այս երկուսից դուրս տարբեր լե­զու­նե­րի միջեւ կան զգալի տարբերություններ: Օրինակ:

·       Ճապոներենն ունի ածականների երեք դաս

·       Չինարենը, կորեերենը, ճապոներենը եւ վիետնամերենն ունեն անվանական դա­սա­կար­գիչների դաս (մի բոքոն հաց (՞), կտոր մը երկինք (՞”:

·       Մի շարք լեզուներում ածականն ու մակբայը կամ ածականն ու բայը (վիճակային բայ) չեն տարբերում


Հա­վել­ված Դ 

Շաղ­կապ

«Դրա հա­մար էլ  շաղ­կապ­նե­րը սահ­ման­վում են որ­պես բա­ռեր, «...ո­րոնք ար­տա­հայ­տում են տրա­մա­բա­նա­կան-քե­րա­կա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ և կա­պեր ոչ մի­այն շա­րույ­թի կամ նա­խա­դա­սու­թյան կա­ռուց­ված­քի մեջ մտնող հա­մա­զոր բա­ռե­րի ու բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի միջև, այլև բարդ շա­րա­հյու­սա­կան մի­ա­վո­րում­նե­րի կա­ռուց­ված­քում ե­ղող բա­ռե­րի խմբե­րի միջև, շա­րույթ­նե­րի միջև, նա­խա­դա­սու­թյուն­նե­րի միջև, դարձ­վածք­նե­րի միջև» (Виноградов, 1947. Բ : 424։

«Շաղ­կապ­նե­րը մատ­նան­շում են կա­պակց­վող տար­րե­րի միջև ո­րո­շա­կի ի­մաս­տա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ և ծա­ռա­յում են նրանց միջև շա­րա­հյու­սա­կան կա­պե­րի ար­տա­հայտ­ման հա­մար» (Грамматика, 1970 : 312. Բ : 424):

Վ. Վի­նոգ­րա­դո­վը գտնում է, թե «...շաղ­կապ­ներն, ըստ է­ու­թյան, դուրս են ձևա­բա­նու­թյան սահ­ման­նե­րից», և ա­պա հաս­տա­տում է Ա. Ա. Շախմա­տո­վի միտ­քը այն մա­սին, թե «Շաղ­կա­պը ի­մաստ ու­նի ոչ թե ինք­նին, այլ որ­պես այս կամ այն կա­պակ­ցու­թյան ցու­ցիչ, որ­պես այդ­պի­սի կա­պակ­ցու­թյան բա­ռա­յին ար­տա­հայ­տիչ» (Виноградов, 1947. Բ : 425։


Կապ

«Կա­պե­րի ու շաղ­կապ­նե­րի մի­ջեւ ե­ղած է­ա­կան տար­բե­րու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ ե­թե կա­պե­րի ո­րոշ մա­սը սեր­տո­րեն կապ­ված է հո­լո­վա­կան դրու­թյան հետ եւ հնա­րա­վոր է, ինչ­պես Վանդ­րի­եսն է օ­րի­նակ բե­րում, մե­կի փո­խա­րի­նու­մը մյու­սով, կամ էլ ե­թե նրանք զա­նա­զան նշա­նա­կու­թյուն­նե­րով ու ե­րանգ­նե­րով ճշգրտում, լրաց­նում են հո­լո­վա­կան ի­մաստ­նե­րը, հե­տե­ւա­բար կապ­վում են բա­ռա­հա­րա­բե­րա­կան ձե­ւույթ­նե­րի (տվյալ դեպ­քում հո­լո­վա­կան ի­մաստ ու­նե­ցող ձե­ւույթ­նե­րի) հետ, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել շաղ­կապ­նե­րի մա­սին, ո­րոնց ի­մաս­տա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներն ար­տա­հայ­տե­լու հա­մար լե­զուն ոչ բա­ռա­հա­րա­բե­րա­կան ձե­ւույթ ու­նի, ոչ էլ մի ու­րիշ ձե­ւա­բա­նա­կան մի­ջոց (այս­տեղ նկա­տի չու­նենք ին­տո­նա­ցի­ա­յի, շեշ­տի, շա­րա­դա­սու­թյան, ար­տա­սա­նա­կան դա­դա­րի եւ այլ դեպ­քե­րը, ո­րոնք հե­ռու են այդ պա­հանջ­նե­րը նույն ո­րա­կով ու ծա­վա­լով բա­վա­րա­րե­լուց)» (Գա­րե­գի­նյան, 1963 : 23):


Վե­րա­նա­յում­նե­րի պատ­մու­թյուն

Անուն

Ամսաթիվ

Փոփոխման նկարագրությունը

Տբրկ

Արամ Հայրապետյան

07/23/23

Նախնական տարբերակ

0.1

Արամ Հայրապետյան

06/15/26

 Ավելացրի օրինակներ Խոսքի մասերի սահմանազերծումը հատվածում, դրանց մեկնաբանությունները

0.2

Արամ Հայրապետյան

01/09/26

 Կարելի է համարել լրիվ նոր հոդված (տես Տբրկ): Ավելացրի Բարսեղյան (1980) ընթերցման (մեջբերումները բերված են հավելվածում) հիման վրա լրիվ վերամշակում. Արժեքավոր մասը ընդգրկվել է Խոսքի մասերի տեսակավորման ուրվագիծ հովածում:

2.0

Արամ Հայրապետյան

08/09/26

Առանձնացրի` Թվական, Շաղկապ, Եղանակավորող, Ձայնարկություն, Դերանուն, ևն էջերը: Հրապարակեցի Արեւելահայերենի խոսքի մասերի տեսակավորման ուրվագիծը հոդվածի նախնական տարբերակը կայքում:

2.1


[1] Տե՛ս Ա. Բագրատունու քերականության տերմինագործածությունը։

[2] (Ա.Հ. - Ս.Գ. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի չթեքվող խոսքի մասերը, Երևան, 1959)

[3] Եթե պես բառը կապ համարենք, ապա հոր պես-ը կդառնա Համարժեքական (Հայրապետյան, 2022 : 291, 299-300] կամ Մակբայական  (Հայրապետյան, 2022:292] հոլովաձեւ (տես նաեւ` 12.6 Միասնական հոլովում հատվածը (Հայրապետյան, 2022 : 166-170]:  

[4] Э. Р. Атаян, Части речи, их дифференциальные признаки и критерии классификации («Теоретические и практические вопросы преподавания, иностранных языков», АН СССР, М., 1970, էջ 27—28):

[5] Ա.Ա. Աբրահամյան. Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, 1953, էջ 33։

[6] Տե՛ս Э. Р. Атаян, Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, 1968, էջ 157-181:

[7] Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 3, 1937, էջ 15—17։

[8] Գր. Ղափանցյան։ Ընդհանուր լեզվաբանություն, հ. 1, Երևան, 1939, էջ 314։

[9] Թ. Ջահարյանի կարծիքով Պալասանյանի քերականությանը գրված է ոչ այնքան Բուսլաևի, որքան Ա. Սմիռնովի ռուսաց լեզվի դասագրքի սկզբունքներով (տե՜ս Թ.Գ. Ջահարյանի, Բայի ուսուցման հիմունքներ, Երևան, 1956, էջ 16)։

[10] Տե՜ս А. Е.8, Части речи в русском языке, Москва, 1971, էջ 18—21:

[11] Թ.Գ. Ջահարյան, նշվ. աշխ., էջ 17։

[12] Ս. Պալասսւնեան, Քերականություն մայրենի լեզվի, Տփխիս, 1894, էջ 39:

[13] Ա.Ա. Աբրահամյան, Ս. Պալասանյանը և աշխարհաբարի քերականության իր դասագիրքը («Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», № 2) 1974, էջ 29)։

[14] Ս. Պալասանյան, Քերականություն մայրենի լեզվի, Տփխիս, 1894, էջ 79։

[15] Ս. Պալասանյան, նշվ. աշխ., էջ 80։

[16] Նույն տեղում, էջ 77։

[17] Նույն տեղում, էջ 70։

[18] Г. Пауль, Принципы истории языка, М., 1900, էջ 415:

[19] Հար. Թումանյանց, Համառոտ ստուգաբանություն հայոց աշխարհաբար լեզվի, Թիֆչիս, 1904։

[20] Գր. Վանցյան, Դպրոցական քերականություն, ^իֆլիս, 1905։

[21] Տե՞ս 1ր. Ասատրյան, ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, Բ, Երևան, 1973, էջ 125։

[22] ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № I, 1976, էջ 16:

[23] Նույն տեղում, էջ 18:

[24] А. Е. Супрун, Части речи в русском языке, Москва, 1971, էջ 90:

[25] Е. Курилович, Очерки по лингвистике. Сборник статей. М., 1962, էջ 61:

[26] Գ. Ջահուկյան, Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը («Լրաբեր», 1976, № 1, էշ 23)։

[27] Ս. Գ. Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը..., էջ 55։

[28] Նույն տեղում, էջ 54։

[29] Ա. Ղարիրյան, Հայոց լեզու, դպրոցական դասագիրք, 1964, էջ 39։

[30] Է.Հ. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, էջ 113։

[31] Նույն տեղում, էջ 131։

[32] “But what is a name? A mark of difference, a striking characteristic, which I make the character, the representative, of the object in order thereby to represent it to myself in its totality” (Feuerbach, 1910:195)

[33] Տե՛ս А. Е. Супрун, Части речи в русском языке, М., 1971, էջ 19—20:


 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page