top of page
aramhayr

Հայոց ՀԹՏ իրացումներ

Updated: 4 days ago





Տեսություն

Հայերեն բանավոր խոսքի ճանաչման եւ սինթեզման գործնական արժեք ունեցող համա-կարգեր դեռ (2023-07-20) չկան, ավելի ստույգ, մանամասն քննության կարիք ունեն. տես` Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջերի Հայկական հատվածի հետեւյալ ցանկերը`

  1. 6. Armenian spell checking

  2. 12. Monolingual, Bilingual, and Multilingual dictionaries

  3. 30. Հայերեն խոսքի ճանաչում

  4. 40. Թարգմանիչներ

Այս ամժնի մասին ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիքներ մեզ հայտնի չեն:

Գրավոր եւ մատենագիր աղբյուրների թվանշացումը ավելի լավ վիճակում է: Սակայն շատ դեպքերում նյութերի պատկերներ են դարանված (a1 եւ a2 քայլերից հետո. տե՛ս գծագիրը Թվային հումանիտար գիտություններ (ԹՀԳ) էջում), ինչը լիարժեք թվանշացում չէ: Այն կարելի կոչել թվայնացում, թվանշացումից տարբերելու համար: Սա իհարկե շատ կարեվոր է նյութերի պատկերների պահպանման եւ որոնման համար (տե՛ս օրինակ` Մ.Աբեղյան. Երկեր. Հ. Ա, A Comprehensive Dictionary English-Armenian): Սակայն տեքստի, բովանդակության ուսումնա-սիրման կամ գործածման հարմարության տեսանկյունից սա բավարար չէ` մեքենական վեր-լուծումը կամ եզրերի որոնումը հնարավոր է միայն թվանշային տեքստի դեպքում:

Այս առումով դրական բացառություններ են Հայ մատենագրութեան թուանշային գրադարան, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ. Գրադարան, եւ ԱՐԵՒելահայերենի Ազգային Կորպուս (ԱՐԵՎԱԿ) նախագծերը: Վերջինս հատկանշական է նաեւ նրանով, որ բառակազմի պիտակա-վորումը մեքենացված է կատարվել uniparser-grammar-eastern-armenian պիտակավորման համակարգով: Սա պիտակավորման ալգորիթմական իրացում է, մեծ ծավալի բառարանի հենքի վրա, որը մասնավորապես պարունակում է բառաձեւի բոլոր թեքույթները եւ նրանց հա-մապատասխանող պիտակները (այս դրույթը պարզաբանվում/ճշտվում է): Պիտակավորման այս համակարգը կգործածվի այլ լեզուների ծառադարաններ կառուցելու համար (տես` Արեւ-ելահայերենի ազգային կորպուս` արդի վիճակն ու հեռանկարները: [Դիտարկում. Ես մի շարք հարցեր ունեմ հեղինակներին` The Eastern Armenian National Corpus: State of the Art and Per-spectives: questions, comments, սակայն նրանց ուշադրությունը գրավել չի հաջողվում: Աջակ-ցություն համար երախտապարտ կլինեմ];

Ըստ HyeTagger ծրագրի հեղինակի պիտակավորումն այդ համակարգում կատարվում է «եռգրամների պիտակների հաջորդականություններին Բայեսյան «միամիտ» դասակարգչի եւ քողարկված Մարկովյան մոդելի զուգահեռ կիրառմամբ:»

Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ)-ի Վիքիպեդիայում սրբագրման աշխա-տանքները շարունակվում են կամավորների ջանքերով: Քանի որ սրբագրումը մեքենացված չէ, գործընթացը շատ դանդաղ է: [Դիտարկում. Ըստ Արեւելահայերենի ազգային կորպուս` արդի վիճակն ու հեռանկարները հոդվածի ԱՐԵՎԱԿ ծառադարանում պիտակավորված են ՀՍՀ բոլոր 13 հատորները]: Պետք է հետազոտել, թե ինչու չեն գործածվում մեքենածված սրբագրման համակարգերը, օրինակ` Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջեր-ում թվարկված համակարգերից որեէ մեկը:]

Նայիրի-ն միալեզու եւ երկլեզու (երկկողմանի հայ-անգլերեն եւ հայ-ֆրանսերեն) ինտեգրաց-ված բառարանների առցանց համակարգ է: Այն նաեւ առաջարկում է հայերեն ստեղնաշար եւ ուղղագրիչներ:

Առցանց բառարանների կարգին է դասվում նաեւ Վիքիբառարանը: Այս նախագծի նպա-տակն է «սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով»։ Քանի որ այս նույն գործիքով` Wiktionary (անգլերեն տարբերակը), նման բառարաններ կառուցվում են այլ լեզուների համար, այն մեքենաբար դառնում է բազմալեզու բառարան:

Universal Dependencies նախագծում ներկայացված են ինչպես արեւելա-, այնպես արեւմտա- հայերենը: Նախագծի տեսական հիմունքները ներկայացված են Universal Dependencies հոդ-վածում: Տես նաեւ Խոսքի-նկարագրությունը-համընդհանուր-կախվածություններով:

Armenian verb conjugation կայքում կարելի է ստանալ տրված բայի բոլոր տեքստային ձեւերը (անվանական ձեւեր սերող կայքէջ գտնել չհաջողվեց):

Ամփոփում

Կայքերի վերոնշյալ եւ ընդլայնված ցանկը ավելացման եւ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Սակայն մի քանի ոչ մասնագիտական դիտարկումներ արդեն կարելի է արձանա-գրել:

Կայքէջերի գործածելիության (հարմարության) խնդիրներից են` գործածողի միջերեսի ան-կռահելականությունը (non-intuitive UI), էջերով (բովանդակությունով) երթեւեկելու բարդու-թյունը, օգնության (help) բացակայությունը կամ սակավությունը: Առաջին էջը այցելողին անմի-ջապես ակնհայտ չէ կայքի նպատակը, թիրախային լսարանը (սրա ամենա վառ օրինակն է Հայկական մատենագիտություն կայքը): Կայքերը այնպես չեն նախագծված, որ այցելուն ուզե-նա մնալ կայքում, նայել մյուս էջերը, վերադառնալ:

Իրացված ՏՏ-ները մատչելի չեն (վճարովի կամ անվճար) առցանց ծառայությունների ձեւով: Այսինքն չունեն (կամ հրապարակված չեն) կի­րառ­ման ծրագ­րա­յին միջերես (APIs): Նախագծի շրջանակում կատարված աշխատանքները ավարտվում են, բայց լուծումները չեն ապրան-քացվում: Սրա պատճառով սրբագրիչ, պիտակավորող, գրա/ձայնանշանները ճանաչող, էլեկտրոնային բառարանները, ևն չեն կարող այլ կիրառումներում օգտագործվել: Որպես դրական օրինակ կարելի նորից բերել ԱՐՎԱԿ-ի ծրագրային համակարգի [գոնե] կոդի (source code) մատչելիությունը` uniparser-grammar-eastern-armenian.

Իրացումների գերակշռող մեծամասնությունը նախագծին հատկացված գումարի սպառվելուց հետո չեն փոփոխվում կամ սպասարկվում: Ե՛ւ ֆունկցիաները, ե՛ւ պարունակությունը սառեցվում է, մինչդեռ ժամանակակից ՏՏ նախագծերը շահագործվում են անընդհատ (հարատեւ) ինտեգրման (CI) եւ առաքման (CD) միջավայրում: Եթե առաջ կար ծրագրային համակարգի մի որեւէ տարբերակի իրացման ավարտ, ապա հիմա այդ հասկացությունը բավարար մեծածավալ համակարգերի դեպքում բացակայում է` ամեն ինչ հարատեւ իրացման փուլում է: Ամեն բան դառնալու, այլ ոչ թե լինելու վիճա-կում է: Որպես օրինակ նշենք Viber-ը` տպավորությունն այնպիսին է, որ այն նորացվում ամեն երկու շաբաթը մեկ, որ համընկնում է ժամանակակից համակարգերի հարատեւ առաքման ամենատարածված հաճախականությանը:

Դինամիկան ավելի կարեվոր է պարունակության համար: Օրինակ, կորպուսները պետք է հարատեւ նորացման ռեժիմում աշխատեն: Բացառություն են կազմում որեւէ ժամանակա-հատվածի գրականության կորպուսները: Բայց այստեղ էլ նյութի մուտքագրման գործընթաց-ները պետք է հեշտությամբ կրկնելի (repeatable) լինեն, օրինակ` սխալները ուղղելու համար:

Ծրագրային համակարգը չպետք է սառեցվի` օգտատերի միջերեսը, վերլուծման/որոնման ալգորիթմները պետք է բարելավման շարունակական գործընթացում գտնվեն:

Ավաղ, Հայոց ԹՀՏ նույնիսկ ամենահաջող իրացումները, հիմնականում, ոչ թե ապրող, շնչող համակարգեր են, այլ «կոթողներ» են: [Սա, միգուցե, հայոց մշակութին հատուկ «խորքային կառուցվածք» է` մենք անհամեմատ ավելի լավ կոթողներ, օրինակ` խաչքարեր, կառուցողներ ենք, քան Αντικυθήρων. մատիտ, մկրատ, դոմկրատ. անիվ, մեքենա, պտուտակ, ուղղաթիռ, ծրագիր, առբանյակ. ևն (բացի քարե գմբեթից ու հազարաշենից ոչինչ մտքիս չի գալիս): Բայց բացի հնարելուց, նաեւ կարեվոր է ուրիշների հնարածները գնահատել եւ արագ ներդնել: Որոշ բաներ հաջողացրել ենք` գիր, գիրք, կրոն, պատմագրություն, պոեզիա, կինո, թատրոն, մաթեմատիկա, [աստղա]ֆիզիկա, լեզվաբանություն, միկրոծրագրավորում, մակարոնի արտադրություն (՞), ևն: -:)]

Հայոց ԹՀՏ որակի Բեւեռային աստղի պետք է ընտրել https://www.merriam-webster.com: Հիմնական դիտողությունները կարճ կրկնենք`

  • Կայքերը հարմար չեն (այս կայքի նման).

  • Էջերը հրապուրիչ չեն (այս կայքի էջերի նման).

  • Մի շարք դեպքերում ոչ թե պարունակության բովանդակությունն է թվայնացված, այլ պատկերը (ոչ թե տեքստը, այլ գիրքը). որոնումն անհնարին է (բացի ՆԱՅԻՐԻ բառարանների պատկերային բառարաններում որոնելու հնարամիտ լուծումից).

  • Պարունակությունն ու ֆունկցիաները սառեցված են. «կոթողացված»:

Վարկանշում

Կայքերի եւ ծրագրային կիրառումների վարկանշումը եւ շարակարգումը դժվար եւ մասնա-գիտական գործընթաց է: Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջերը գնահատելիս մենք պետք է պատասխանենք այս հարցերին`

  1. Ինչքանո՞վ որակյալ է հայտարարված ֆունկցիայի իրացումը : Օրինակ` եթե սրբագրիչ է, ապա ստուգել մի քանի 500-ից ավել բառ պարունակող տեքստեր եւ հաշվարկել կեղծ ճիշտ, եւ կեղծ սխալ, արդյունքների տոկոսները: Կեղծ ճիշտ ելքերի կշիռը պետք է ավելի մեծ լինի, օրինակ` կրկնակի, սրբագրիչի գնահատականը իջեցնելու համար:

  2. Ֆունկցիոնալ հարստությունը: Օրինակ` եթե սրբագրիչ է, ապա բացի սրբագրելուց ինչպիսի այլ գործիքակազմ ունի` ա) տեքստերը դարանվում են համակարգում, բ) գործածողը կարող է իր բառարանները ավելացնել: Սրանք կարող են ա) ընդհանրա-կան, բ) մասնագիտական, կամ գ) տեքստին հատուկ լինեն: Այն կարո՞ղ վրիպակների ուղղումներ առաջարկել: Դրա որակը, ևն: Ո՞ր ուղղագրություններն է «հասկանում»:

  3. Հարմարություն. օրինակ` եթե սրբագրիչ է, ապա ինչքանով է հարմար տեքստի վերբեռ-նումը, հաճախորդի բառարանների կառավարումը, ևն:

  4. Գրավչությունը` ինչպե՞ս է «ինքն իրեն վաճառում», գովազդում: Ինչպիսի՞ն է ձեւավո-րումը:

  5. «Հուշարձանեցման» (կոթողացման) մակարդակը` միայն նայել, հիանալ, թե ինչ-որ ծառայություններ են առաջարկվում: Օրինակ` նորացվում են արդյոք տվյալները, ինչ հաճախականությամբ, ևն:

Կորպուսները, բառարանները, այլ պարունակություն ունեցող կիրառումների համար վերոբերյալ հատկանիշներին կարելի ավելացնել ծավալը, մուտքագրման սխալները, ևն:

Հետեւություն

Մասնագետների ընտրությունը

Եթե մարդիկ չիմանային ֆիզիկա, մաթեմատիկա եւ չկառուցեին էքսկավատորներ, կռունկներ, բետոնե բաղադրիչների գործարաններ, ևն, ապա մինչեւ օրս երեւի 2-3 հարկանի շենքերում բնակվեինք: Բրուկլինի կամուրջով դեպի Մանհետեն գնալիս չէինք հիանա երկնաքերների տեսարանով, չէինք հասկանա քաղաքակրթություն բառի ամենահիմքային, ամենամերկ, ամենազուլալ իմաստը:

Ոչ մասնագետների համար ծրագրային համակարգերի (software) կառուցումը գուցե միայն մակերեսային նմանություն ունի շինարարության հետ, սակայն զուգահեռները իրականում խորքային են: Այդ խորքային կապը ոչ միայն մաթեմատիկական եւ ճարտարագիտական ընդ-հանրական հիմունքներ են, շինարարական գործիքների` քլունգի, բահի եւ էքսկավատորի զու-գահեռներն են ծրագրավորողական գործիքների` ծրագրավորման լեզուների, խմբագրերի, սրբագրիչների, տվյալների շտեմարանների, ևն հետ: Կամ  - արտադրության գործընթացի կառուցում անվանելու, ճարտարապետական մոտեցումների եւ աշխատանքների կազմակերպման ընդհանրականության մեջ:

Մի բան ակնհայտ է` երկու ոլորտներում էլ «երկնաքեր» կարող են կառուցել միայն բարձրորակ մասնագետները, ովքեր կարող են ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվել: Այստեղ մասն-ա-գետ բառի տառացի իմաստը շատ կարեվոր է` ոչ թե շատ խելոք, շատ վարժված մարդ, այլ տվյալ մասն-ա-վոր բնագավառում գործելու համար կրթված, վարժված խելոք մարդ (տես` Թվային հումանիտար գիտություններ էջի վերջում): Թվային հումանիտար գիտու-թյունները հումանիտար մասնագետների կրթության ոլորտն է: Այն կտա այնպիսի գիտելիք-ներ, որոնք ոչ այդքան կարեվոր են, որպեսզի բանասերը կամ պատմաբանը Python-ով ծրագ-րեր գրի, այլ որ կարողանա ճիշտ եւ պարզ հատկանշել բարդ ծրագրային համակարգի պա-հանջները: Հումանիտար մասնագետները պետք է ասեն թե ինչ է պետք անել, թողնելով ՏՏ մասնագետներին ինչպես անելու որոշումը: Մեր իրողության մեջ այս երկու խնդիրներն էլ նույն անհատն (!) է լուծում: Այդ պատճառով է, որ «կոթողաշինությունից» հեռու չենք գնում:

Բավական չէ գիրքի կամ բառարանի էլեկտրոնային տարբերակը ստեղծել: Կարեվոր է դրա հիման վրա հաշվողական գիտություններում մշակված եւ էլեկտրոնային միջավայրով տրամադրված ֆունկցիաներ կառոցել: Միտքս ավելի պարզ դարձնելու համար Շարժանկարի գյուտից անմիջապես հետո մարդիկ սկսեցին (եւ մինջ օրս շարունակում են) թատերական բեմադրությունները ժապավենի վրա նկարել եւ անունը կինո դնել: Բայց դա կինո չէ: «Իսկական» կինո սկսեցին նկարել Հիչքոքը, Ֆելինին, Փարաջանովը, Ալովն ու Նաումովը, եւ, հատկապես, Տարկովսկին:

 Թվային հումանիտար գիտությունների հայկական «կինոները» դեռ առջեւում են: 

Երբ հերթական դրամաշնորհը ստանալուն պես մենք վազում, մի բահ ու քլունգ առնում, ու սկսում ենք երկնաքեր կառուցել, ապա այն կամ մինչեւ ավարտը կփլվի կամ երկու հարկանի շենքի կվերածվի: Մենք դա երկնաքեր կհռչակենք (Empire State Building-ից բարձր եւ անհամեմատ գեղեցիկ), հաղթանակ կարձանագրենք, եւ կփախնենք (քաղաքական գործիչների նման): Բայց սա վատթարագույն դեպքը չէ. չստուգված տեղեկությունների համաձայն, դեպքեր են եղել, երբ դրամաշնորհի են դիմել եւ նույնիսկ ստացել, ուրիշների կողմից արդեն արված աշխատանքի համար:

Որպեսզի, օրինակ` Noah Webster's American Dictionary of the English Language կարգի, հայերեն էլեկտրոնային բառարան ստեղծել, պետք է ԹՀՏ մասնագետներ պատրաստել` ՏՏ ճարտարա-գետներ կայքը կառուցելու, իսկ լեզվաբան-բառագետներ կայքի կյանքն ապահովելու համար:

Գործիքակազմի մի տարբերակ առաջարկված է Թվային հումանիտար գիտություններ էջում (տես` գծագիրը):

Օգտվելով այդ գործիքներից եւ համապատասխան մասնագետ-ծրագրավորողների ծառայու-թյուններից լեզվաբանները կկարողանան կիրառումներ (applications) իրացնել, օրինակ` կոր-պուսներ, թե՛ իրենց, եւ թե՛ բանասերների, բառագետների, ևն համար:

Այդ խնդիրները կարող է համակարգել եւ լուծել Հաշվողական Լեզվաբանության կենտրոնը, որը`

  1. Կուսումնասիրի, կնախագծի, կկառուցի եւ կտնօրինի Թվային հումանիտար գիտու-թյուններ-ի համար անհրաժեշտ գործիքները ներդաշնակ միկրոծառայությունների տեսքով

  2. Կստանձնի կորպուսների սպասարկումը, նորացումը, բարելավումը

  3. Կպատրաստի Թվային հումանիտար գիտություններ-ի մասնագետներ

Հետեւություն` բարձրորակ համակարգեր կառուցելու համար պետք են բարձրակարգ մասնագետներ` լեզվաբաններ, պահանջները ձեւակերպելու համար, եւ հաշվողական գիտությունների մասնագետներ այդ պահանջները վերլուծելու, գնահատելու, եւ իրագործելու համար: Առանց այս երկու խմբերի համագործակցության ճիշտ կազմակերպման բարձրորակ լեզվաբանական համակարգ հնարավոր չի կառուցել:

Ֆինանսավորում

Չնայած զգալի ջանքերի, ներդրումների, եւ հաջող իրացումների, մենք որպես մշակույթ դեռ շատ հետ ենք եւ շարունակում ենք հետ ընկնել Թվային հումանիտար գիտությունների կամ տեխնոլոգիաների (ԹՀՏ) ոլորտում: Դրա պատճառները, ինչպես միշտ, ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ: Նշենք հաշվողական լեզվաբանության կամ բնալեզվական սերման եւ վերլուծման (NLP), որը ԹՀՏ-ի գերակշռող մասն է, հետ կապ­վածներից մի քանիսը:

Հայերեն տեքստերի բարձրորակ սրբագրիչը (spell checker) տասնյակներ անգամ ավելի բարդ է, քան անգլերենինը, մինչդեռ անգլերեն սրբագրիչի պահանջվածությունը (պա­հանջարկը), շուկան հարյուրավոր անգամներ ավելի մեծ է: Սա հատուկ է նաեւ բնա­լեզվական հաշվողա-կան տեխնոլոգիաների այլ կիրառումներին` էլեկտրոնային բա­ռա­րաններ եւ հանրագիտա-րաններ, մի- եւ երկ-լեզու կորպուսներ (ծառադարաններ), ևն:

Բնականաբար, եթե անգլերենի սրբագրիչի նախագծումը եւ կառուցումը գրավիչ է, ապա հա-յերենինը ոչ մի առեւտրական հետաքրքրություն չի ներկայացնում:

Համակարգերի, մշակվող տեխնոլոգիաների առեւտրական արժեքը կարելի է բարձրացնել նրանք լեզվից անտեղյակ դարձնելով: Ադպիսի մոտեցում է առաջարկվում Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին գիրքում: Բնալեզվական մոդելը նկարագրվում է, ըստ ենթավերնագրի, հայերենի օրինակով, սակայն, ըստ վերնագրի, էությունը ընդհանրական է:

Մի այլ լուծում է հովանավորչությունը (sponsorship, patronage):

600-700 տարի առաջ Իտալական օլիգարխների` Բորջիաների, Գոնզագաների, Դելլա Ռո-վերեների, Էստեների, Մեդիչիների, Սֆորցաների, եւ Վիսկոնտիների հովանավորչությամբ Իտալական Վերածնունդը հասավ իր գագաթնակետին:

Նմանապես, մի 15-20 տարի հետո, երբ Հայկական օլիգարխները` Գռզոն, Դոդի Գագոն, Լեդի Հակոբը, Լֆիկ Սամոն, Նեմեց Ռուբոն կավարտեն եկեղեցիներ եւ քրիստոնեական աստվածու-թյունների կոթողներ (!!!) կառուցելը եւ իրենց ազատ, բարեգործական գումարներով հայկական արվեստն ու գիտությունը կհեղեղեն, կսկսվի Հայկական Վերածնունդը: Բացառված չէ, որ այն իր ծավալով, մակարդակով, եւ որակով եւրոպականին համարժեք լինի (եթե այս մի քանի տարում երկիրը, պետականությունը չվերանա):

Պետք չէ ափսոսել, որ այսպիսի ուշացումով է սկսվելու Հայկական Վերածնունդը: Հայերը այբուբենը իրենց հինավուրց քաղաքակիրթ հարեւաններից առնվազն 1500 տարի ուշ ստեղ-ծեցին: Սակայն այն լավագույններից է, մինչդեռ եւրոպական ժողովուրդների գերակշռող զան-գվածը (բացի բուլղարներից, հույներից, եւ [նախկին] հարավսլավներից), այդ թվում իտալացի-ները, այբուբեն չունեն: Ուշ լինի, նուշ լինի:

Վերածնունդի խնդիրը ոչ թե 700 տարով ուշանալն է, այլ 15-20 տարի գոյատեւելը, չանհետանալը: Բացի այդ, մեզանից ոմանք, որպես անհատներ, այդ 15-20 տարին չունեն: Պետք է ֆինանսական լուծում գտնել հիմա:

Բարեգործական հատկացումների խնդիրն այն է, որ մրցակցային պայքարը ծավալվում է, հիմնականում, գու-մարը ստանալու, այլ ոչ թե արդյունքների, արտադրանքի շուկայում: [Միգուցե տորթը մեծացնելու փոխարեն սկսվում է իրարից պտառներ խլելը` (տես #3, Լեզվաբանություն, ԱԲ, եւ ՀԹՏ). չգիտեմ, տեղեկություն չունեմ, բայց չեմ զարանա:]

Արտադրանքի մրցակցություն կարելի ստեղծել ԱՄՆ գյուղատնտեսական (սուբսիդավորում) կամ բժշկական ապահովագրության (համավճար) քաղաքականությունը որդեգրելով:

Օրինակ` Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին write-only գիրքի հեղինակին տալ 20000 փարա դրամաշնորհային գումար, որ սովից չմեռնի: Գիրքն ավարտելուց հետո կնշանակվի մի գին, որը համապատասխանում է զարգացած երկրներում նման գրքի շուկայական գնին, օրինակ` 40 փարա: Իհարկե հայ ուսանողները եւ ուսումնասիրողները այդպիսի գումար չեն կարող հատկացնել գիտական գրականություն ձեռք բերելու համար: Այն ուսանողներին, ովքեր գնում գիրքը, վերադարձնում են 35 փարան դրամաշնորհի աղբյուրից (ենթադրենք, որ արդեն ծախսված 20000-ին ավելացվում է 10000): Այսպիսով, ուսանողին այն նստում է 5 փարա, որ մատչելի է, իսկ 40 փարան փակում է գրքի հրապարակման, վաճառքի, եւ հեղինակի գրավարձը:

Այսպիսով գիրք, ծրագիր գրելու «արհեստական» շուկա կստեղծվի:

Դրամաշնորհները կարող են ձեւավորվել բարեգործները, գործարարները, օլիգարխները, կամ պետությունը:

Բանկերը ժամանակակից տեխնոլոգիաներով կապահովեն ֆինանսական գործառույթները, օրինակ ուսանողական քարտ իրագործելով, որով ուսանողները զեղչ գնով կգնեն [դասա]գր-քեր, ուսանողական այլ պիտույքներ: Միգուցե այսպիսի քարտ հայկական բանկերը արդեն առաջարկում են գիտնականներին, ուսուցիչներին, ուսանողներին, նկարիչներին, ևն:

Եզրույթներ

Թվայնացում

Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով անալոգ` ձայնային, գունային (պատկերային), ևն, ազդանշանի հատկանիշների ժամանակատարածային արժեքները վերածվում են թվերի եւ գրանցվում հիշող համակարգում:

Թվանշացումից

Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով թվայնացված անալոգ ազդանշանը վերածվում է գրանշանների, օրինակ` Unicode կոդավորման համակարգի:





19 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page