top of page
Search

Խաղացեք PolyWordlot - Հայերեն Բառային Խաղ

Updated: Apr 9

Խաղացեք PolyWordlot` Մուտք

Հեղինակ` Իլյա Վոլվովսկի


Ընդհանրական

Այս էջը նկարագրում է PolyWordlot բառային խաղի հայերեն տարբերակի ա­ռանձ­նա­հատկությունները, որը Wordle-ի բարելավված եւ բազմալեզու տարբերակն է։

Արևելահայերեն Վիքիպեդիան եւ Վիքիբառարանը ընտրվել են որպես հայերեն բա­ռա­ձեւերի կորպուս։ Տվյալների պատրաստման էջը մանրամասն նկարագրում է տվյալ­ների մաքրման գործընթացը։


Ինչպե՞ս խաղալ

Էկրանն ու կանոնները

Կանոնները պարզ են. դուք ունեք 6 փորձ՝ օրվա բառը գուշակելու համար: Ահա խաղի էկրանը`


Խաղի ժամանակ հերթական բառը մուտքագրելուց հետո, կանաչով են ընդգծվում այն տառերը, որոնք կան գուշակվող բառի նույն դիրքում, դեղինով, եթե դիրքը սխալ է, եւ սեւով, երբ տառը գուշակվող բառում չկա։


Խաղալու համար պետք է գրանցվել՝ տրամադրեք ձեր էլ. փոստը եւ ստեղծեք գաղտնաբառ։ Գրանցման պատճառները հետևյալն են՝ 1) հավելվածը վի­ճա­կա­գրու­թյուն է տրամադրում ձեր հաջողությունների մասին՝ հաղթած և պարտված խա­ղե­րի քանակը (սեղմեք էկրանի վերևի ձախ կողմում գտնվող պատկերակը). ու­րիշ­նե­րը չեն կարողան խաղալ ձեր փոխարեն. 2) եթե մոռանաք գաղտնաբառը, ապա վե­րականգնման հրահանգը կուղարկվի ձեր էլ. փոստին։


Սրանք ձեր իրական էլ. փոստով գրանցվելու միակ պատճառներն են։ Այնու­ա­մե­նայ­նիվ, եթե դուք չեք վստահում հավելվածին, ապա կարող եք խաղալ՝ էլ. փոստի նման (ֆորմատի) «կեղծ», «հնարովի» անունով։ Այս դեպքում, եթե մոռանաք գաղտ­նա­բառը, ապա ձեզ, բնականաբար, ոչինչ չի ուղարկվի։


Գլոբուսի պատկերակը նախատեսված է այն լեզուները ընտրելու համար, որոնցով ցան­կանում եք խաղալ։ Այս պահին (2026-π) իրացված են 🇺🇸Անգլերեն, 🇷🇺Ռուսերեն, 🇫🇷Ֆրանսերեն, 🇪🇸Իսպաներեն, 🇮🇱Եբրայերեն, 🇦🇲Հայերեն լեզուներով բառարանները։


Ծրարի պատկերակը նախատեսված է Արձագանքի՝ սխալների մասին հա­ղոր­դա­գրու­թյունների և առաջարկությունների համար, ձախ ուղղված սլաքը Ելքն է։


Ամեն օր կարող եք գուշակել յուրաքանչյուր երկարության մեկ բառ (ամբողջ թիվ 5-ով իջնող ցանկը)՝ 5-ից 7 նիշ։


Թեստավորման համար սեղմեք ([Daily]` Օրական) վարսլաց ցանկը։ Դուք կարող եք ստանալ Փորձարկողի (թեստավորողի` [Practice]) հատուկ մուտք Արձագանքի էլ. փոս­տի միջոցով, եթե այն անմիջապես մատչելի չէ։


Կարևոր է նաև ձեր ընկալումը հարմարեցնել բառի երկարությանը նիշերով, այլ ոչ թե տառերով, քանի որ «ու»-ն 2 նիշանոց տառ է, եւ չկա մեկ «և» նիշ. «առեւտուր» բառի երկարությունը 8 է։


Ստեղնաշարի դասավորություն

Իրացված հնչյունական ստեղնաշարի դասավորությունը RFC: EN-0004-ում առաջարկված փոփոխության փոփոխությունն է - տե՛ս Armenian Characters set review:

[“չ”, “ձ”, “շ”, “է”, “ռ”, “թ”, “ղ”, “ը”, “օ”, “փ”]

["ք", "ժ", "ե", “ր”, "տ", "յ", "ւ", "ի", “ո”, "պ"]

["ա", "ս", "դ", "ֆ", "գ", "հ", “ջ”, "կ", “լ”]<delete>

["զ", “խ”, "ց", "վ", "բ", "ն", "մ", “ծ“, “ճ”]<return>


«Այս դասավորությունը հիմնված է եւրոպական լեզուներում լատինական տառերի արտասանության արեւելահայերենին մոտիկության վրա։ Այն ունի լրացուցիչ ուղ­ղե­ցույց հայերեն տառերի դիրքը հիշելու համար։ «Եչ», «Ռեհ», «Տյուն», «Վո», «Պեհ» եւ «Չա» տառերին ստեղներին համապատասխանում են հնչյու­նա­կա­նորեն մոտ «Էհ», «Ռա», «Տո», «Օ», «Պյուր» եւ «Չեհ» տառերը (վերեւ -> աջ դիր­քում)։ «Օ» տառը կապված է 0 թվանշանի հետ, «Ձա» տառը՝ «2» թվանշանի հետ» (RFC: EN-0004)։ Բացի այդ, վերեւի երկու շարքերի մեջտեղում «յիւղը» բառն է ուր­վագծ­վում:


[Տես RFC: EN-0004-ը՝ արեւմտահայերենի հնչյունական ստեղնաշարի դա­սա­վո­րու­թյան համար, որը մշակվել է վերը նշված սկզբունքներով։]


Առաջարկություններ

Խաղը օգտակար է ոչ միայն հաճույքի, այլեւ ուսանման համար. Երբ մկնիկի կուր­սո­րը պահում եք մուտքագրված ամբողջական բառի վրա, հավելվածը ցույց է տալիս բա­ռի սահմանումը։


Նման հավելվածը կարող է օգտագործվել ոչ միայն լեզվական հմտությունները բա­րե­լավելու, այլեւ առարկաներ սովորելու համար՝ օգտագործելով աշ­խար­հա­գրու­թյան, քիմիայի, անատոմիայի եւ այլնի տերմինների թեմատիկ բառարաններ։


Խաղացողի միավորները

Խաղացողները կարող են շարակարգվել հաջող գուշակության արդյունքում կու­տակ­ված միավորների հիման վրա: Յուրաքանչյուր գուշակված բառի համար խա­ղա­ցողը վաստակում է բառի երկարության միավորներ: Լեզվի ուսուցումը խրա­խու­սե­լու համար կիրառվում է միավորների հատկացման աստիճանական կարգ: Երկ­րորդ լեզվով յուրաքանչյուր գուշակված բառի համար միավորները կրկնա­պատկ­վում են, երրորդի համար՝ եռապատկվում, եւ այդպես շարունակ: Օրինակ, եթե խա­ղա­ցողը գուշակել է 3 4 նիշանոց բառ 2 լեզվով, ապա միավորները առաջին լեզվի հա­մար 3x4 է, իսկ երկրորդ լեզվի համար՝ 3x(4x2)՝ ընդհանուր 36 միավոր (մեկ լեզվով 6 բառի համար կլիներ ընդամենը 24): Եթե խաղացողն ունի 3 4 նիշանոց բառ երեք լե­զուներից յուրաքանչյուրում, ապա միավորները դառնում են 3x4 + 3x(4x2) + 3x(4x3) = 72:


Որպեսզի ավելի հավակնոտ մարդիկ խաղան PolyWordlot խաղի կայքէջում ամեն օր հրապարակվում է խաղացողների լավագույն 20 (50 կամ 100)-յակը:


Բառերի խաղային հաճախականությունը

Լեզվաբանների համար միգուցե հետաքրքիր է իմանալ գուշակման ընթացքում փորձ­ված բառերի հաճախականությունները: Խաղի բառարանի ավելի լավ ձե­ւա­վոր­ման համար օգտակար է վիճակագրություն ստանալ որոշակի բառի գուշակման քայլերի միջին քանակը:


Խաղացեք PolyWordlot:


Կարեվոր է: Եթե ​​ունեք առաջարկներ կամ խաղում գտել եք անպատշաճ բառեր (ցանկացած լեզվով), խնդրում ենք հայտնել aram.hayrapetyan@gmail.com հասցեով կամ, ավելի լավ է, օգնեք բարելավել տվյալների ավտոմատ մաքրումը։

 
 
 

Comments


bottom of page