Թվական
Այստեղ քառակուսի փակագծերում տրվում են (Բարսեղյան, 1980) էջերը: Մեջբերումները չակերտավորված չեն: Բնագրից տարբերվող խմբագրումները եւ փոփոխումները` հեռաումները կարճեցնելու նպատակով, ավելացումները պարզաբանելու նպատակով, եւ ֆորմատավորումը ընդգելու համար, արձանագրված են փակագծերում Ա.Հ. նախանիշով:
Մշակումներ
«Չճշգրտվեց թվականի տեղը անունների շարքում։ Մինչև Այտրնյանի քերականության հրապարակ գալը թվականը դեմք կամ դիմային հատկություն չարտահայտող դերանունների հետ «միջական անունք» կոչմամբ, մտցվում է անուն խոսքի մասի մեջ իբրև նրա երկու հիմնական տեսակներից' գոյական և ածական անուններից անջատվող և անվան ու դերանվան միջին դիրքի բառատեսակ։ «Միջական անվան» բառերը, այս թվում, ուրեմն, և թվականներն «Իբրև թե անվան և դերանվան մեջ տեղը կը սեպվին» (Աւետիքեան, 1815 : 32)։ Այտընյանր թվականն առանձնացնում է «միջական անուն»-ներից» և, անուն խոսքի մասի երկու հիմնական ենթատեսակներից` գոյականից և ածականից զատ, ընդունում է սրանց ստորադասվող երեք տիպի անուններ ևս, դրանք են' «1. հատուկ անվանք 2. թվական անվանք և 3. մասնական անվանք» (Այտընյան, 1866 : 28)։ Սակայն նախորդ քերականների պես Այտընյանն էլ թվականը համարում է ածականի տարատեսակ։ Այս մասին նա գրում է. «Ասոնք (թվա- կաննեըը— Հ.Բ.) ամենքն ալ ածական են, անոր համար ալ իրենց գոյականեն առաջ կը դրվին և անհոլով կր մնան. Երկու ձեռքով, հինգ հարյուր հոգվո, Չորրորդ տարի, Տասնական կտոր» (Այտընյան, 1866 : 32)» (Բարսեղյան, 1980 : 150)։
Հանրականություն մայրենի լեզվի» աշխատության մեջ Ստ. Պալասանյանն իր նախորդների զանազանած 9 խոսքի մասերին ավելացնում է 10-րդը' թվական անունը։ Գոյական և ածական անունների միջև ընկած «միջակ» կամ «միջական» անուններից նա առանձնացնում է թվականներն, իբրև գոյական և ածական անուններից տարբեր մի երրորդ անուն խոսքի մաս, իսկ մնացած «միջակ անունները» բաշխում է դերանունների վրա' Դիոնիսիոսի և նրա թարգմանության հայ մեկնիչների ընդունած անուն և դերանուն խոսքի մասերին տալով համարյա այսօրվա տեսքը։ Նա թերևս ավանդապահ է մնում միայն դերբայի ըմբռնման հարցում [էջ 157-8]:
Գոյականի նյութական և մտավոր (վերացական), շնչավոր և անշունչ, հասարակ և հատուկ տարատեսակների, ածականի որակական և հարաբերական, թվականների քանակական և դասական, մակբայների տեղական, ժամանակական, որակական և քանակական տեսակների ստորակարգումն ու պարզաբանումները այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական և ուսուցողական արժեքը։
Ինչպես ասվեց, Պալասանյանն առաջին քերականն էր, որ թվականն անջատեց ածականից, որպես առանձին խոսքի մաս։ Հետագայում նրա հետևողությամբ թվականն ինքնուրույն խոսքի մաս ճանաչեցին նաև Հար. Թումանյանն[1] ու Գր. Վանցյանը[2], և այդ տարբերակումը հայերենի քերականության մեջ քաղաքացիություն ստացավ [էջ 161]:
Գրաբարի քերականության հետևությամբ է, անշուշտ, որ Պալասանյանը ընդունում է ստացական դերանվան առանձին տեսակ, իսկ հարաբերական դերանուն է համարում միայն որ դերանունը։ Թեև նրան հայտնի է և նրա կողմից բացատրվում է թվականի ու ածականի գոյականաբար գործածվելու երևույթը, բայց այդ խոսքի մասերը գրաբարի կանոնով համարվում են փոփոխվող, այսինքն թեքվող խոսքի մասեր։ Թվականն անջատված է ածականից, որպես առանձին խոսքի մաս, բայց դերանվան և անուն խոսքի մասերի հարաբերակցությունը չի ճշգրտված։ Նախորդ շրջանի պես, դերանունները բաժանվում են գոյական և ածական դերանունների. իսկ թվական դերանուն, այլեւ մակբայական դերանունն հասկացությունները դեռևս չկան [էջ 162]:
«Աշխարհաբարի քերականության» մեջ թվականը ածականի մի տեսակ է, որ մտցված է մականվան մեջ, իբրև սրա քանակական և դասական իմաստային տարատեսակը, մինչդեռ Պալասանյանը թվականը համարում է առանձին խոսքի մաս [էջ 171]:
«Աշխարհաբարի շարահյուսության» մեջ Աբեղյանը վերջնականապես որոշել է հայերենի թվական անունների և դերբայների տեղը մյուս բառատեսակների շարքում[3]։ Շարահյուսության մեջ գերանվան պես թվականն էլ է բաշխված նյութական նշանակության բառատեսակների վրա։ Իմաստային ներփակ խումբ կազմող այս բառերը, նայած իրենց քերականական' բառակազմական և շարահյուսական հատկանիշների, բաշխվում են գոյական, ածական, մակբայ բառատեսակների վրա' դառնալով սրանց մի նոր տեսակ կամ «երկրորդական տեսակ»' թվական գոյական (տասնյակ, հիսնյակ, հարյուրյակ), թվական ածական (առաջին, երկրորդ, մի, երկու, երեք), թվական մակբայ (երկիցս, երիցս) անվանմամբ (էջ 9)։ Նույն սկզբունքով վերոհիշյալ երեք բառակարգերի վրա են բաշխվում նաև դերբայները [էջ 176]:
Իրենց թվի ու գործողության նշանակությամբ բուն անուններից անջատվող թվականներն ու դերբայներն առանձին բառատեսակ կամ խոսքի մաս չեն դառնում, քանի որ այս աստիճանում նրանց իմաստային տարբերակումը անուններից չի զուգորդվում գործառական տարբերակմամբ։ Այդպիսի տարբերակում կատարված է նախորդ աստիճանում, ուր թվականների ու դերբայների արտահայտած թվի ու գործողության նշանակությունները վերցված են մեկ որպես ինքնակա գոյություն ունեցող կամ առարկայական, մեկ որպես ոչ ինքնակա հատկանշային, մեկ հատկանիշի հատկանշային հասկացություններ, որոնք էլ համապատասխանաբար կատարում են՞ առարկայական, հատկանշային և պարագայական պաշտոններ ու դրանով էլ միավորվում են գոյական, ածական և մակբայ բառատեսակների մեջ [էջ 191]:
Գալով ածականին և մակբային, Մ. Աբեղյանն ածական խոսքի մասի մեջ է խմբավորում քանակական ու դասական թվականները, ածական դերբայներն ու դերանունները։ Բառերի այսպիսի հավաքածուն, պարզ է, բառային նշանակությամբ ընդհանրացված չէ։ Սակայն Մ. Աբեղյանի վերլուծությամբ այդ բոլոր բառերի նյութական նշանակությունները ընդհանրացված են և ունեն շատ կարևոր միասնություն, այդ այն է, որ սրանք բոլորն էլ արտահայտում են ոչ ինքնակա հատկանիշներ, ուստի և շարահյուսորեն ստորադասվում են գոյականին և դառնում նրա լրացումը (Ա.Հ. ընդգծումն իմն է. քանակական ու դասական թվականները ունեն ինքնակա, համապատասխանաբար` գոյականի եւ ածականի, հատկանիշներ եւ չպիտի ստորադասվեն գոյականին և դառնան նրա լրացում: Օրինակ` ա) Տասը մեծ է յոթից. առաջինը ենթակայական գոյականական բառակապակցության գլխավոր անդամն է, իսկ երկրորդը` խնդրային. բ) Յոթերորդ մարզիկը տասներորդ մասնակցից արագ է վազում. երկուսն էլ ածականներ են, որոնք, ինչպես որեւէ ածական կարո են գոյականաբար գործածվել` Յոթերորդ մարզիկը տասներորդից արագ է)։ Իսկ որ թվականները թվային հատկանիշ են ցույց տալիս (Ա.Հ. ինչի՞ հատկանիշ, ո՞ր առարկայի հատկանիշ` այս հարցի ճիշտ պատասխանը կարեվոր է) և ոչ որակական, իսկ ածական դերանուններն էլ հատկանիշ չեն անվանում, այլ մատնանշում են, սրանք հեղինակի համար խոսքիմասային տարբերակիչ հատկանիշներ չեն։
Այս հարցում կարելի է վիճել Աբեղյանի հետ, և շատերը վիճել և շարունակում են վիճել։ Բայց այստեղ էլ վիճելուց առաջ հարկ կլինի պատասխանել որոշ հարցերի։ Ինչպես, օրինակ, այն հարցին, թե նրան քննադատողները, որ բառային տարբեր նշանակության թվականները, դերբայներն ու դերանունները ածական համարելը Մ. Աբեղյանի կողմից դիտում են որպես սոսկ շարահյուսական հիմունքով կատարված անընդունելի, այլև ոչ գիտական խմբավորում, ի՞նչ սկզբունքով են մեկ մակբայ խոսքի մասի մեջ միավորում լեզվամտածողությամբ իսկ միանգամայն տարբերակված (ինչպե՞ս, ինչքա՞ն (որքա՞ն), ե՞րբ, ո՞ւր տրամաբանական (Ա.Հ.?) տարբեր հարցերի պատասխանող) ժամանակային, տեղի և այլ նշանակության որակական, քանակական` հայրաբար, արագ-արագ, բազմիցս, շատ-շատ, քիչ-քիշ, եոակի, ուշ, շուտ, հիմա, ներքուստ, վեր, հեռու և այլ բառեր։ Պատասխանը պարզ է, սրանց խմբավորողը այդ բառերի հատկանիշի հատկանիշ նշանակելու խոսքիմասային նշանակությունն է և սրանց բոլորի պարագայական գործառությունը։ Եթե այսպիսի բառախմբավորումը կարելի է անվանել բառաքերականական սկզբունքով կատարված խմբավորում է իսկ մեր կարծիքով, դա իրականում ավելի շուտ քերականական սկզբունքով կատարված խմբավորում է, ապա Մ. Աբեղյանի' ածական խոսքի մասի տարբերակման հիմունքն ավելի շուտ կարելի է բառաքերականական համարել, մանավանդ որ ածականի ներսում այնքան իմաստային խայտաբղետություն չկա, որքան մակբայի ներսում։
Կարծես ավելի վիճելի է թվում բուն թվականները թվական ածական (Ա.Հ. ընդգծումն իմն է) համարելը, բայց այդ հարցում էլ Մ. Աբեղյանի մոտեցումը միանգամայն տրամաբանական է։ Թվականների դիրքը հնդեվրոպական լեզուների խոսքի մասերի շարքում ընդհանրապես որոշակի չէ։ Այդ վեճը միայն հայերենին վերաբերող վեճ չէ։ (Ա.Հ. ընդգծումն իմն է)
Ահա թվականների մասին արտահայտված այս կարգի կարծիքներից մեկը՝ «Թվականներն օժտված չեն խոսքի մասի վառ (ярко) արտահայտված հատկանիշներով և տարբեր լեզուներում գրավում են տարբեր դիրք։ Այն լեզուներում, որտեղ նրանք չունեն դերանուններից միանգամայն որոշակի քերականական տարբերություններ, ինչպես, օրինակ, թուրքական լեզուներում, աոանձին խոսքի մաս չեն կազմում, հնդեվրոպական լեզուներում դասական թվականները ածականներ են (Ա.Հ. ընդգծումն իմն է), իսկ քանակականները լեզուների մեծ մասում ունեն ինչպես ձևաբանական (Ա.Հ. ընդգծումն իմն է), այնպես էլ շարահյուսական մի քանի առանձնահատկություններ, և պետք է ճանաչվեն որպես առանձին խոսքի մաս։ Բայց մի քանիսում, ինչպես լիտվերենում, սանսկրիտում որոշ թվականներ (լիտվերենում' մինչև տասը, սանսկրիտում` մինչև 20) ունեն ածականի քերականական հատկանիշներ, մյուսները' գոյականի և առանձին խոսքի մաս չեն կազմ ում»[4]։
Պարզ չէ՞, որ այս կամ այն լեզվի քերականական կառուցվածքի բնութագրման տեսակետից ընդհանրապես, իսկ խոսքի մասերի վերլուծության տեսակետից' մասնավորապես, առարկաների թվային հատկանիշ ցույց տվող (Ա.Հ. ընդգծումն իմն է) բառերը իմաստային մի բառախմբում ներկայացնելուց ոչ պակաս կարևոր է պարզել նաև այն, թե այդ բառերը շարահյուսական և ձևաբանական ինչ փոխհարաբերության մեջ են լեզվի մյուս բառատեսակների հետ։
Ասել, թե աշխարհի բոլոր լեզուներում հինգը հինգ է, իսկ հարյուրը' հարյուր, և սրանք մի բառատեսակ են կազմում, դեռ շատ բան չի նշանակում, բայց իմանալ, որ լիտվերենում մինչև տասը, իսկ սանսկրիտում մինչև 20-ը թվական ածական են, իսկ մյուս քանակականները թվական գոյական, կամ, ասենք, իմանալ, որ պարսկերենում թվական-գոյական կապակցության մեջ հոլովվող անդամը ոչ թե գոյականն է (քսան աշակերտի, 20 աշակերտից), այլ թվականը («աշակերտ քսանի», «աշակերտ քսա- նից»), նշանակում է իմանալ այդ լեզուների կառուցվածքի այն բնորոշ կողմերը, որոնք կապված են թվային հատկանիշ ցույց տվող (Ա.Հ. ընդգծումն իմն է) բառերի հետ։
Հետևաբար շարահյուսորեն ածականին նույնացող հայերենի թվականները կարող են համարվել ածականի մի տարատեսակ, և Մ. Աբեղյանը այս հարցում էլ իր մոտեցմամբ չի խախտում բառերը խոսքի մասերի բաժանելու ո՛չ բառաքերականական և ո՞չ էլ, մանավանդ, քերականական սկզբունքը [էջջ 197-9]:
Ս. Աբրահամյանի այս մեկնաբանության մեջ անորոշ է մնում" «խոսքի մասերի անցյալի ըմբռնումը» ձևակերպումը, և թույլ են տրվում պատմական որոշ անճշտություններ։
Պարզվում է, որ Ա. Ղարիբյանի և Գ. Սևակի հիմնական ծառայությունը հայերենի խոսքի մասերի ուսմունքի պատմության մեջ եղավ այն, որ նրանք խոսքի մասերի որոշման հիմունք ճանաչեցին բառերի ընդհանուր իմաստները (Ա.Հ. ընդգծումն իմն է), իսկ այնուհետև այդ սկզբունքի կիրառմամբ «սահմանազատվեցին ածականն ու թվականը..., որպես ինքնուրույն խոսքի մասեր», «... իմաստային հիմքի վրա դերբայները ևս ճանաչվեցին իբրև բայի արտահայտության ձևեր», «վերանայվեց դերանվան տրադիցիոն ճանաչումը դարձյալ իմաստային հիմունքով, և այլ խոսքի մասերի շարքը դասված դերանունները միավորվեցին մեկ խոսքի մասի մեջ...»։ Եվ այս ամենը «իմաստային սկզբունքով»։ Բայց չէ՞ որ Մ. Աբեղյանն էլ, ըստ նշանակության բառերի դասակարգում կատարելով, ստանում է չորս խոսքի մաս և, դարձյալ ըստ նշանակության, դերանունները բաշխում է երեք խոսքի մասերի վրա, իսկ Գ. Սևակն ու Ա. Ղարիբյանը «դարձյալ իմաստային», այսինքն նշանակության սկզբունքով բոլոր դերանունները միավորում են մեկ խոսքի մասի մեջ' ստանալով Աբեղյանի ստացածի հակառակ արդյունքը։ Նշանակում է' դեռ քիչ է ասել «ըստ նշանակության», կամ «ըստ ընդհանուր իմաստի», պետք է պարզել, թե այդ ո՞ր նշանակության մասին է խոսքը։ Գալով խոսքի մասերի իմաստային դասակարգման մեթոդին, ինչպես վերը տեսանք, այն հայտնի էր և կիրառվում էր քննվող ժամանակաշրջանից շատ տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ առաջ, որի լավագույն հայ ներկայացուցիչն Ստ. Պալասանյանն էր։ Պալասանյանր նույն իմաստային սկզբունքով թվականը վաղուց էր անջատել ածականից, որպես առանձին խոսքի մաս, իսկ դերանուններն էլ միավորել որպես մեկ առանձին խոսքի մաս, թեև գոյական դերանունները առանձին խոսքի մաս էին հարյուրամյակներ առաջ։ Մեր այս ասածները նոր հայտնություններ չեն։ Թվական անվան նվիրված իր մենագրության մեջ Ս. Գյուլբուդաղյանը գրում է, «Պալասանյանր, սակայն, թվական անունը ներկայացնում է իբրև առանձին խոսքի մաս... Թվականն իբրև առանձին խոսքի մաս ներկայացված է նաև Հար. Թումանյանի և Գր. Վանցյանի աշխատություններում»[5] [էջջ 206-7]:
Ինչպես ցույց են տալիս խոսքի մասերի տեսության վերաբերյալ վերջին տասնամյակում ծավալված բանավեճերի արդյունքները, ռուսագիտությունը, նայած տվյալ լեզվի կառուցվածքի, ֆորմալիզմ ու անգիտություն չի տեսնում ո չ թվականներն ու դերանունները մյուս խոսքի մասերի վրա բաշխելու, ոչ խոսքի մասեր և խոսքի մասնիկներ տարբերակելու, ոչ էլ դերբայները բայի հարացույցից հանելու տեսակետների մեջ։ Դեռ ավելին, այդ տեսակետները գնալով լայն ճանաչում ու գործածություն են գտնում [էջջ 231]:
Ամփոփենք։ Ա. Ղարիբյանի և Գ. Սևակի քերականագիտական գործունեության շնորհիվ հայագիտության մեջ գիտական ճանաչում գտան խոսքի մասերի տեսության մի քանի վիճելի հարցերի հետևյալ լուծումները.
1. Թվականն իր բոլոր տեսակներով վերահաստատվեց որպես առանձին խոսքի մաս, թեև լեզվաբանության մեջ նրա ինքնուրույն խոսքի մաս լինելու տեսական վեճը չի ավարտված։
2. Դերանունն, իր ճշգրտված բառացանկով, վերահաստատվեց որպես առանձին խոսքի մաս, թեև լեզվաբանության մեջ այդ մասին եղած տեսական վեճը շարունակվում է։
3» Ամրացավ և տեսականորեն հիմնավորվեց դերբայների' բայ խոսքի մաս կամ բայաձևեր համարվելու տեսակետը, թեև լեզվաբանության մեջ առանձին դերբայների խոսքիմասային պատկանելության մասին տեսական վեճերը նույնպես ավարտված չեն։
4. Տեսականորեն հիմնավորվեց և ավելի գործնական դարձավ խոսքի մասերի իմաստային կամ տրամաբանական դասակարգման սկզբունքը, թեև շարունակվում է քննադատությունը' այդ սկզբունքի, դասակարգման մյուս սկզբունքներից անջատ, հետեւողականորեն կիրառելու անօգտակարության ու անհնարինության վերաբերյալ [էջ 232]:
Այդ կապակցությամբ Աճառյանը դրում է. «Հին քերականները ածականները բաժանում էին հինգ տեսակի. որակական, թվական, ցուցական, ստացական և անորոշ: ...Մենք այս գլխում խոսում ենք միայն որակական ածականի մասին, մյուսները տե՛ս թվականի և դերանունների բաժնում» (հ. 1, էջ 4-5)։
Ինչպես տեսնում ենք, Աճառյանը պարզապես հետևում է իր ասած հին քերականների տերմինաբանությանը, իսկ լեզվի համակարգը ներկայացնելիս ոչ միայն ածական դերանուններն էլ դերանուն է համարում և դերանվան մեջ էլ վերլուծում, այլև ածական խոսքի մաս համարված թվականն էլ առանձնացնում է և քննվում իբրև իմաստային բոլորովին ինքնուրույն բառակարգ անդրադառնալով նրա ծագմանը և մարդու մտածելու կարողության զարգացման զուգահեռ տարբեր կառուցվածքի ու զարգացման աստիճա՛նի, լեզուների թվային այլազան պատկերին [էջ 246]:
Ս. Աբրահամյանի հիշատակած անվան և դերանվան քերականական տարբերություններից մեկն էլ այն է, որ թվականը դառնում է միայն որոշիչ, բայց ոչ պարագա, մինչդեռ այսքան, այդքան, որքան և այլ թվական դերանունները դառնում են նաև բայի լրացում` պարագա, «օր. այսքան մարդ, այդքան գիրք, այդքան աշակերտ, այլև' այդքան խոսել, այսքան աշխատ ել, որքան պարապեր և այլն» (էջ 45) [էջ 252]:
Հետևաբար երբ ասվում է այսքան մարդ և այսքան խոսել, այս կապակցությունների այսքան-ը ածականական արժեք ունի, այսքան խոսել կարող է նշանակել՝ այսքան ժամ, այսքան տևողությամբ, կամ ուղղակի' շատ, քիչ, (Ա.Հ. ստորակետ) կարճ, երկար և այլն, բայց ոչ այսքան անդամ: Իսկ եթե այդ այսքան-ը իրոք թվային հասկացություն մատնանշի, ապա թվականների պես նա էլ կկապակցվի անդամ բառին, և կստացվի' այսքան անգամ խոսել, որ նշանակում է երկու, երեք, քսան և այլն անդամ խոսել [էջ 252]:
Աբրահամյանի կարծիքով' «Խոսքի մասերի տարբերությունների և ընդհանրությունների քննությունը ցույց է տալիս, որ նրանց դասակարգման խնդրում առավել մեծ տեղ պետք է տալ բառերի ընդհանուր իմաստին» (էջ 54)։ «Մասնավորապես նյութական իմաստ ունեցող խոսքի մասերի որոշման հիմքում պետք է դնել բառերի ընդհանուր խոսքիմասային իմաստը, որպես դասակարգման ընդհանուր հիմունք...» (էջ 222)։ «Այդ հիման վրա են միմյանցից տարբերվում և միմյանց հակադրվում ածականն ու թվականը, եղանակավորող բառերն ու ձայնարկությունը և այլն» (էջ 54) [էջջ 259-60]:
«Այսպես, ածականը և թվականը իրարից տարբերվում են նրանով, թե ինչ հատկանիշ են ցույց տալիս, մինչդեռ ածականի ու գոյականի տարբերությունը որոշելիս առաջինի բուն խոսքիմասային իմաստը կարևոր չէ. կարևորն այն է, որ նա առարկայի հատկանիշ է ցույց տալիս։ Բայց բուն իմաստը բացառիկ կարեվորություն ունի ածականի ու թվականի բաժանումը կատարելիս, քանի որ նա միակ չափանիշն է այդ հարցում» (Աբրահամյան, էջ 78) [էջ 268]:
Թվականի առաջացումը ըստ Աղայանի «...կապված է ոչ այնքան խոսքի մասերի առանձնացման, որքան մարդկանց հաշվելու կարողության զարգացման հետ» (409)։ Հետևաբար «... թվականները առանձնանում են որպես խոսքի մաս ավելի ուշ, քան մյուս խոսքի մասերը» (Էջ 410)։
Դերանուններն ու թվականները ըստ ձևաբանական հատկանիշների և խոսքիմասային ընդհանուր իմաստի բաշխվում են նախորդ չորս խոսքի մասերի վրա։
Այս դասակարգումը Աղայանը համարում է «խոսքի մասերի իմաստային խմբավորում» և գտնում է հետաքրքրական «այն տեսակետից, որ դերանունների և թվականների մեջ ներքին դասակարգումով բացահայտում է զանազան խմբերի հարաբերակցությունը խոսքի մյուս մասերի հետ ըստ իմաստի։ Բայց դրա հետ միասին նա ստեղծում է խառնաշփոթություն խոսքի մասերի դասակարգման մեջ» (էջ 113) [էջ 296]:
Ահա թե ինչու բոլոր դերանուններին հավասարապես վերագրվում են գոյականի, ածականի, թվականի և մակբայի խոսքիմասային իմաստներ, իսկ հետո Էլ սրանք դերանվան համար էական հատկանիշ կամ խոսքիմասային իմաստ չեն ճանաչվում, և Աղայանի կազմած իմաստային դասակարգման տախտակը մաքրվում է այս +/- նշանից և նրա բերած վերոհիշյալ հակասություններից [էջջ 307-8]:
Իմաստային հակադրության երրորդ աստիճանում ստանում է աոարկայնություն-որակայնություն հակադրությունը, ուր որակայնության հատկանիշով բնութագրված են գոյականին, որպես առարկայական նշանակության բառի, հակադրվող հատկանշային բոլոր բառերը` բայ, ածական, թվական, մակբայ։ Դասակարգման 6-րդ աստիճանում ածականի և թվականի հատկանշային հակադրությունը ձևակերպված է որակային հատկանիշ-քանակային հատկանիշ (էջ 126), այսինքն այստեղ էլ որակայնությունը հակադրվում է քանակայնության։
Երկատման 5-րդ աստիճանում մակբայը ածականից և թվականից անջատող հատկանիշ է համարված ինքնակա հատկանիշ- զուգորդող հատկանիշ հակադրությունը։ Եթե զուգորդող հատկանիշ անվամբ կարելի է բնութագրել մակբայը որպես հատկանիշի վրա դրվող, ուստի նրան զուգորդող հատկանիշ, ապա ինքնակա հատկանիշ անվանումը, որպես ածականի և թվականի իմաստային հատկանիշի անվանում, շատ աննպատակահարմար և շփոթեցնող է։ Աղայանն իզուր է իր իսկ բանիցս գործածած «առարկայի հատկանիշ — հատկանիշի հատկանիշ» ձևակերպումը փոխարինել «ինքնակա հատկանիշ—զուգորդող հատկանիշ» ձևակերպումով։
Զուգորդող հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ արտահայտող բառերի առանձնացումը հատկանիշ ցույց տվող բառերից թե՛ Ս. Աբրահամյանի, թե՛ Աղայանի դասակարգման մեջ կատարվում է երկատման ավելի բարձր աստիճանում, քան ածականի և թվականի տարբերակումն իրարից: Այնպես որ մակբայ խոսքի մասի առանձնացումն ու ճանաչման ընթացքը նախորդում են ածականին ու թվականին մինչդեռ պիտի լինի հակառակը։
«Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» աշխատության մեջ ճշգրտելով «Լեզվաբանության ներածության» մեջ արտահայտած իր կարծիքը' Աղայանր ձայնարկություններն անջատում է հասկացություն կամ նյութական նշանակություն ցույց տվող բառերից և միավորում է «ոչ հասկացական իմաստ» ունեցող այլ կարգի բառերին [էջջ 309-10]:
Արդի հայերենի թվական անվան բառաքերականական ընդհանուր նկարագրին է նվիրված Ս. Գյուլբոլդաղյանի «Թվական անունը ժամանակակից հայերենում» (1964 թ.) ուսումնասիրությունը։
«Թվական անունն իբրև խոսքի մաս» բնութագրելուց առաջ հեղինակը համառոտակի շարադրում է անուն խոսքի մատերից հայ քերականության մեջ ամենից ուշ առանձնացված այս խոսքի մասի պատմությունը։ Այդ առանձնացումը կատարվեց 19֊րդ գարի վերջերին։ Առաջինը, ինչպես վերը տեսանք, Ատ. Պալասանյանն է, որ թվականը անջատում է ածականից և քննում որպես ինքնուրույն խոսքի մաս։ Ս. Գյուլբոլգաղյանը արձանագրում է այս փաստը, բայց Պալասանյանի աշխատություններում գտնելով նաև թվականը ածականի մի տեսակ համարելու միտք եզրակացնում է, թե նա «խոսքի մասերը բնորոշելիս, դարձյալ, ելնում է բառի շարահյուսական դերից (Ա.Հ. Ընդգծումն իմն է), ուստի թվականը ածականի մի տարատեսակ է համարում (Ա.Հ. ինչո՞ւ)»[6]։
Գյուլբուդաղյանի երկմտությունն այս հարցում ավելորդ է։ Պալասանյանը որոշակիորեն թվականը առանձնացնում է ածականից և քննում է այն, որպես անկախ խոսքի մաս, որին հետագայում հետևում են և ուրիշ քերականներ, ինչպես ճիշտ նկատում է ինքը Գյուլբուդաղյանը։
Ճշգրտման կարիք ունի նաև այն միտքը, թե Պալասանյանը «խոսքի մասերը բնորոշելիս, դարձյալ, ելնում է բառերի շարահյուսական դերից (Ա.Հ. Ընդգծումն իմն է)»։ Ստ. Պալասանյանն ինչպես իր տեղում տեսանք, խոսքի մասերը հիմնականում որոշում է տրամաբանական, և ոչ շարահյուսական սկզբունքով, որի ապացույցներից մեկն էլ հենց թվականը ածականից անջատելն է (Ա.Հ. Ընդգծումն իմն է)։
Թվական խոսքի մասի վերաբերյալ տրված նոր շրջանի վերլուծությունների ու սահմանումների մեջ Գյուլբուդաղյանը ավելի ընդունելի ու գիտական է համարում Գ. Սևակի թվականի բնորոշումը, ուստի և նրա հետևողությամբ տալիս է թվականի հետևյալ սահմանումը, «Թվական կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկաների տարբերակված քանակային հատկանիշ թիվ ու թվական կարգ և կարող են արտահայտվել հատուկ թվանշաններով» (էջ 10)։
Թվականի, որպես առանձին խոսքի մասի, տարբերությունը ածականից և քանակային հատկանիշ ցույց տվող մյուս բառերից Ս. Գյուլբուդաղյանը տեսնում է հետևյալ կետերում,
1. Քանակային նշանակության մյուս բառերը (այսքան, այգքան, շատ, քիչ և այլն) «ցույց են տալիս քանակ ընդհանրապես, առանց տարբերակելու, թե դա կոնկրետ որքան է, իսկ թվականը ցույց է տաղիս տարբերակված քանակը...»։
«2. Թվական անունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրանք կարող են արտահայտվել ոչ միայն ամբողջական բառերով, այլև թվանշաններով` 6 (վեց), 8 (ութ), 100 (հարյուր), 5֊րդ (հինգերորդ), 6֊րդ (վեցերորդ), 5-5 (հինգ֊ հինգ), 1/5 (մեկ հինգերորդ), 3/4 (երեք չորրորդ կամ երեք քառորդ) և այլն, և այլն» (էջ 10)։
«3. Թվականների 3֊րդ առանձնահատկությունն այն է, որ նրանք որևէ որոշիչ չեն ունենում, առավել ևս թվական որոշիչ» (էջ 11):
«4. Թվականները թվի քերականական կատեգորիա չունեն, հոդ չեն ստանում, եթե թիվ կամ թվական կարգ ցույց տվող բառը հոգնակի թվով է գործածված կամ որևէ հոդ ունի, նշանակում է տվյալ թվականը գործածված է գոյականաբար, փոխանուն է» (էջ 12):
«5. ...թվական անվան մյուս առանձնահատկությունն այն է, որ նա բայի հետ պարագայի պաշտոնով չի կարող գործածվել, նա կարող է դրվել միայն գոյականի կամ գոյականաբար գործածվող բառի հետ (Ա.Հ. Ընդգծումն իմն է)» (էջ 13)։
Այսպես, ուրեմն, թվականի խոսքիմասային իմաստը «տարբերակված քանակային հատկանիշ» ցույց տալը կամ անվանելն է, որը բոլոր լեզուների համար ունի լեզվական հանրույթի (ունիվերսալի) արժեք և կարող է արտահայտվել թվանշաններով։ Թվականի այս խոսքիմասային իմաստը զուգորդվում է նաև ձևաբանական և շարահյուսական վերը հիշատակված առանձնահատկություններով, որոնցով, հակադրվելով ածականին ու թվականից կազմված մյուս խոսքի մասերին, թվականն առանձնանում է որպես ինքնուրույն խոսքի մաս։ Սա է թվականը ածականից անջատ առանձին խոսքի մաս ճանաչելու կասկածները փարատող ամենածավալուն և հիմնավոր բացատրությունը նոր շրջանի հայագիտության մեջ [էջջ 344-6]:
ժա) Անվանական բառերն ունեն հիմույթային արժեք և բառակազմություն։ Բացառությամբ քանակական թվականների, անուններն, ի տարբերություն լեզվի ոչ անվանական, միայն վերարտադրվող բառերի, նաև արտադրվող բառեր են [Ա.Հ.՞՞՞]։
....
Տարբեր լեզուների, մասնավորապես հնդեվրոպական լեզուների համար հանրույթային արժեք ունեն առարկայականության, գործընթացային (փոփոխվող) հատկանիշի, կայուն (անփոփոխ) հատկանիշի և հատկանիշի հատկանիշի խոսքիմասային իմաստները։ Հայ քերականագիտությունը ևս այս կարգային չորս հատկանիշների հիման վրա հայերենի անվանական բառերը բաշխում է ԼոԲս խոս^Ւ մասերի' գոյական, բայ, ածական, մակբայ։ Կայուն (անփոփոխ) հատկանիշի ներսում դասակարգիչ արժեք տալով որակական հատկանիշ—քանակական հատկանիշ տարբերակմանը ավանդական քերականությունը հայերենում ածականից տարբեր խոսքի մաս է ճանաչում նաև թվական անունը [էջջ 464-465]:
Վերացական գոյականների մեծ մասը բաղադրյալ բառեր են կազմված բայերից և ածականներից։ Կան և թվականներից կազմված գոյականներ։
Այդպիսի գոյականներում վերցվում են`
ա) գործողությունն իբրև առարկա, օրինակ' խրախուսանք, տանջանք, գալուստ, հանգիստ, գովեստ, կարծիք, ավետիք, վարմունք, զբաղմունք, հարված, դարձված, քչքչոց, խշխշոց, հաղթություն, փրկություն, ժխտում, հաստատում, ելույթ, հավաքույթ, զեկույց, ծնունդ, արթունք, գովք, լվացք, ընթացք, ստուգարք, գործարք.
բ) որակական հատկանիշն իբրև առարկա, օրինակ' մեծություն, լավություն, քաղաքականություն, արագություն, չարիք, բարիք, լայնք, երկայնք.
գ) քանակական հատկանիշն իբրև առարկա, օրինակ' տասնորդ, քառորդ, յոթնյակ, քառյակ, երկվություն, երեքնուկ, քառասունք, ութերորդցի:
Նման գոյական անուններում առարկայականության կարգային իմաստն արտահայտվում է բառակազմական ձևույթներով (ածանցներով)։ Այդ վերջածանցները բայարմատներից, բայահիմքերից, ածականներից ու, մասամբ, թվականներից կազմում են գոյականներ և, սրանց գործընթացային և հատկանշային կարգային իմաստները վերածելով առարկայականի, կատարում են բառակազմական խոսքիմասակերտ կամ խոսքիմասակազմիչ դեր [էջ 470]:
Բացի այս, վերոհիշյալ քերականական հատկանիշները յուրահատուկ են ոչ բոլոր վերացական գոյականներին, կամ սրանց ոչ բոլոր կիրառություններին։ Այսպես, օրինակ, ժամանակի, չափ ու կշռի անուն գոյականները (ժամ, օր, կիրակի, շաբաթ, ամիս, տարի, դար, մետր, սանտիմետր, կիլոմետր, լիտր, գրամ, կիլոգրամ, տոննա) գործածվում են միայն թվական լրացումով (երկու ժամ, հինգ գրամ, տասը լիտր), իսկ առանց այդպիսի լրացման գործածկվելիս, սովորաբար վերցվում են հոգնակի ձևով (օրեր, տարիներ, կիլոմետրեր) [էջջ 472-3]:
Թվականները ածական խոսքի մաս համարելու դեպքում նրանց ածանցումը կգիտվի ո՛չ թե խոսքիմասակազմության, այլ բառակազմություն նույն խոսքի մասի (ածականի) ներսում։ Թվականն աոանձին խոսքի մաս համարելու դեպքում էլ վերոհիշյալ ածանցված թվականները (բացի -ակի ածանցով կազմվածներից, որոնք հիմնականում մակբայներ են) կմտցվեն թվական խոսքի մասի մեջ։ Այնպես որ կարելի է ասել, թե թվականները, իբրև խոսքի մաս, կա՜մ ածականներ են, կա՜մ էլ նրանցից ածականներ չեն կազմվում, նրանց ածանցված ձևերը թվական խոսքի մասի ենթատեսակներ են [էջ 482]:
ԱՆՈՒՆ. — Անուն խոսքի մասերից խոսքիմասային պատկանելությամբ ոչ միայն հայերենի, այլև շատ այլ լեզուների քերականությունների մեջ թվականը դեռևս իր կայուն տեղն ու ճշգրտված բառացանկը չունեցող կարգ է։ Ինչպես տեսանք, գրական նոր հայերենի առաջին իսկ քերականություններում թվականն առանձնացվում է ածականից որպես ինքնուրույն խոսքի մաս. մի երևույթ, որ ոմանց կողմից գնահատված է որպես քերականագիտական նվաճում։ Սակայն այդ իրողությունը չի խանգարում Մ. Աբեղյանին' թվականները այլ խոսքի մասերի վրա բաշխելու կամ նրա բուն տեսակները «թվական֊ածական» համարելում խանգարում նաև Հ. Աճառյանին' այս հարցում համարյա նույն կերպ վարվելու։ Այս անվանի հայագետների այդպիսի մոտեցումը ավանդապահության կամ հնացած կարծիքի պաշտպանության արտահայտություն կհամարվեր, եթե հարցր լեզվաբանորեն իրոք լուծված լիներ [էջ 497]:
Թվականներն առանձին տարատեսակ են նաև իրենց ձևույթային կազմով։ Նրանք կազմում են համրանքային (нумеративный) ձևույթների առանձին տեսակ և առանձնանում են մնացած անվական (номинативный), ցուցական (указательный) և քերականական (грамматический) ձևույթների խմբերից [էջ 502]:
Չառնչվող դիտարկումներ
Էջատակի ծանոթագրություն, էջ 157` Ջուհարյանի կարծիքով Պալասանյանի քերականությանը գրված է ոչ այնքան Բուսլաևի, որքան Ա. Սմիռնովի ռուսաց Լեզվի դասագրքի սկզբունքներով (տե՛ս Թ.Գ. Ջուհարյան, Բայի ուսուցման հիմունքներ, Երևան, 1956, էջ 16)։
Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հաչոց լեզվիր, հատոր 4, Ա գիրք, էջ 4։
Հմմտ. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեղվի ձևաբանության հարցեր, Ա, էջ 115 — 121։
Գրականություն
G. Frege. Die Grundlagen der Arithmetik (1884), §§ 21-25: Հայերեն թարգմանությունը եւ գերմաներեն բնագիրը:
Այտընյան Ա., Քննական քերականություն աշխարհարար կամ արդի հայերեն լեզվի, Վիեննա, 1866
Աւետիքեան Գ., Քերականութիւն հայկական, Վենետիկ, 1815
Բարսեղյան Հ. Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևանի համալսարանի հրատարակություն. Ե., 1980
Գալստյան Ս. Ա., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Ե., 1978։
Գյուլբուդաղյան Ս. Վ., Թվական անունը ժամանակակից հայերենում , 1964։
Հայրապետյան Ա., (2022) Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. Agoulis, Concord, (ավտոռեֆերատ)
[1] Հար. Թոէմանյանց, Համառոտ ստուգաբանություն հայոց աշխարհաբար լեզվի, Թիֆչիս, 1904։
[2] Գր. Վանգյան, Դպրոցական քերականություն, Թիֆչիս, 1905։
[3] Տե'ս «Աշխարհաբարի քերականություն», էջ 57։
[4] А. Н. Савченко, Части речи как грамматические и лексико-грамматические классы слов в индоевропейских языках (նշվ. ժողով., էջ 186—187):
[5] Ս.Վ. Ղյալթոսլազյան, Թվական անունը ժամանակակից հայերենում, 1934, էջ 7։
[6] Ս.Վ. Գյուլբուդաղյան, Թվական անունը ժամանակակից հայերենում , 1964, էջ 7։
Comments