Շաղկապ
Տեսություն
Ինչպես եւ թվականի դեպքում, քերականական շաղկապների խոսքիմասային ուսումնասիրությունը սկսենք շարահյուսությունից: Ինչպես երեւում է ստորեւ բերված (Բարսեղյան, 1980) մեջբերումներից կապակցական սպասարկու բառերի մասին ասածներից կարելի քաղել հետեւյալ ձեւաբանական եւ շարահյուսական տարրերը`
Ձեւաբանական մասնիկներ`
1. Կապեր, որ իմաստույթներից հարադրական հոլովական իմաստներ են կառուցում
2. մի անորոշ հոդը,
3. բայի վրա դրվող` պիտի, մի՛, թող (?), հապա (?), երանի(?) բառ֊մասնիկները + պիտի որ, պետք է [որ] – սրանք գորշ հատվածում են` իմաստույթնե՞ր:
4. եմ, լինել, տալ օժանդակ բայերը
5. [ավելի-ն շատ ավելի, մի քիչ ավելի, պակաս, քիչ, ևն հետ միասին մակբայ է, որի օգնությամբ հայերենում առավելական (նվազական) ածականական բառակապակցություններ ( ի տարբերություն Հայրապետյան (2022) էջջ 66-7) կառուցվում:]
Խոսքի մասեր
1. Ստորակապ
2. Համակապ
Առկապները մակբայերեն, որոն վերաբերական եւ հարաբերական բառերի դեր են կատարում խոսքում (իմաստաբանական, խոսույթային շաղկապներ (եթե այդ բառը լեզվաբաններին ավելի է դուր գարիս):
***
Քաղվածքներ
Շաղկապները չունեն խոսքից դուրս գտնվող որևէ հասկացական օբյեկտ, լինի այն թևկապ հարաբերության հասկացություն։ Դրա համար էլ շաղկապները սահմանվում են որպես բառեր, «...որոնք արտահայտում են տրամաբանական-քերականական հարաբերություններ և կապեր ոչ միայն շարույթի կամ նախադասության կառուցվածքի մեջ մտնող Համազոր բառերի ու բառակապակցությունների միջև, այլև բարդ շարահյուսական միավորումների կառուցվածքում եղող բառերի խմբերի միջև, շարույթների միջև, նախադասությունների միջև, դարձվածքների միջև»[1] (էջ 424)։
Ռուսերենի համար նաև նկատված է, որ «համադասական շաղկապները առաջացել են վաղուց, և նրանց, այլ խոսքի մասերից առաջացած լինելու հետքերը չեն պահպանվել»:[2]
Այս կարգի ծագումնաբանական ու իմաստային բազմազանություններ են արձանագրված նաև հայերենի շաղկապներին նվիրված ուսումնասիրություններում։ Իմաստային կառուցվածքով ու քերականացման աստիճանով, անշուշտ տարբեր են և, ու, որ, թե, կամ, իսկ և այլ շաղկապները այնուամենայնիվ, այնուհանդերձ, որպեսզի, կարծես թե, մանավանդ որ, չնայած որ, ոչ միայն... այլ նաև և այլ բարդ (Ա.Հ. Այս շաղկապների կարեվորությունը ոչ թե բարդությունն է, այլ իմաստային լինելը) շաղկապներից (էջ 425)։
Կապակցական բառերի ընդունված ներքին դասակարգումները, անշուշտ, գիտական դասակարգումներ են և պայմանավորված են լեզվի իրական կառուցվածքով։ Հայերենի կապակցական բառերը եռանդամ հակադրությամբ 1. կապեր, 2. համադասական շաղկապներ, 8. ստորադասական շաղկապներ տարատեսակների բաժանելու' Մ. Աբեղյանի մոտեցումը միանգամայն հիմնավոր է ու ընդունելի (Ա.Հ. Ինչո՞ւ)։ Կապակցական բառերը առանձին խոսքի մաս համարելու դեպքում, դրանք երկու խոսքի մասերի վրա բաժանելու մոտեցումը ոչնչով էլ ավելի հիմնավորված ու գիտական չէ քան դրանք 3 կամ 4 խոսքի մասերի վրա բաժանելու առաջարկը։ Սակայն իրականում կապակցական բառերում չի կարելի ցույց տալ ո'չ երկու, և ո'չ էլ երեք կամ չորս խոսքիմասային իմաստներ։ Կապակցական բառերի ընդհանուր գործառական արժեքները, իրենց շարահյուսական հատկություններով, բառային, թե բառային-քերական ական կամ սոսկ քերականական ընդհանուր իմաստներ, ապա նաև խոսքիմասային իմաստներ հայտարարելը լեզվի խոսքիմասային համակարգի ոչ տեսությանը և ոչ գործնական նկարագրությանը չի օգնում (Ա.Հ. Ինչո՞ւ)։ Կապակցական բառերում խոսքիմասային ընդհանուր իմաստ որոնող, գիտնականները, առաջնորդվելով իրենց այդ նպատակադրմամբ և շեշտը դնելով կապ կամ շաղկապ համարվող բառերի, այսպես կոչված, «խոսքիմասային֊ընդհանրական» հատկանիշների վրա, հաճախ անտեսում են կապակցական բառերի իմաստային֊գործառական ներքին տարբերությունները։ Այդ նպատակադրումից հեռու և անկաշկանդ ուսումնասիրությունները ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեսակետից ավելի ցանկալի և օգտակար արդյունքների են հասնում։ Այսպես, օրինակ, Գ. Ջահուկյանի վերջին տարիների հայերենի կառուցվածքին նվիրված տեսական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բառերի խոսքիմասային դասակարգումը բնավ էլ ինն կամ տասը բառային դասերով չի ավարտվում։ Ընդ որում՝ կապակցական բառերի ներսում ոչ միայն կարելի է երկուսի (կապ — շաղկապ) փոխարեն տեսնել եռանդամ (կապ—ստորադասական շաղկապ — համադասական շաղկապ) բառակարգային հակադրություն (Ա.Հ. ՞. Apples and oranges), այլև շաղկապական առանձին բառակարգ կարելի է համարել ոմանց կողմից համադասական շաղկապ, իսկ ոմանց կողմից եղանակավորող բառ համարվող այսպիսով, այսուամենայնիվ, այսուհանդերձ, հետևաբար, արդ և նման բառերը։ Գ. Ջահուկյանն իր «Խոսքիմասերի կաղապարային դասակարգման» մեջ կապակցական բառերի, կամ իր տերմինով ասած կապահարաբերական խոսքի մասերի ներսում տեսնում է ոչ թե երկու (կապ, շաղկապ), այլ հինգ խոսքի մաս' կապ, ստորակաս, համակապ, առկապ, բաո-մասնիկ[3]
Առկապ անվամբ ստորադասական և համադասական շաղկապներից Ջահուկյանի անջատած բառերն ու «բառային միավորները» (այսպիսով, այսուհանդերձ, այնուհանդերձ, այնուամենայնիվ, արդ, հետևարար, մի խոսքով, նշանակում է, կարճ ասած և այլն), անկախ այն բանից, թե նախկինում ինչ խոսքի մասի մեջ են մտցվել մակբայի, շաղկապի, թե եղանակավորող բառերի, գործառական արժեքով ինչ-որ չափով տարբերվել են սրանցից։ Նկատի ունենալով նաև այս կարգի բառերը' Գ. Գարեգինյանը գրում է` «Շաղկապների ձևաբանական կազմի և նրանց ու այլ խոսքի մասերի մեր համառոտ քննությունը ավարտելու համար ավելորդ չենք համարում թվարկել այն բառերը, որոնք, չունենալով շաղկապի խոսքիմասային արժեք, կարող են համադասական և ստորադասական հարաբերություններ արտահայտող բառերի դերում լինել։ Կարող են նաև ավարտված նախադասությունների, պարբերությունների և խոսքի հատվածների միջև տրամաբանական կապեր ստեղծել»[4]։
Գ. Ջահուկյանը, որ ազատ է շաղկապներն անպայման համադասական և ստորադասական տեսակների վրա բաշխելու ավանդական մոտեցման կաշկանդող սովորույթից, այս տիպի շաղկապական բառերի խոսքիմասային պատկանելության մասին չտալիս է հետևյալ բացատրությունը «Այսպիսով֊ի տիպի բառային միավորները, որպես միջանկյալ բառեր, իրոք հիմք կա միավորելու եղանակային բառերի հետ, բայց բուն արժեքով սրանք կապակցական բնույթ ունեն (կոնտեքստի (Ա.Հ. Այսինքն, իմաստաբանական են, խոսույթային) հետ կապված արտահայտում են տրամաբանական հետևություն, ամփոփում և այլն)։ Պատահական չէ, որ դրանք հաճախ դրվում են շաղկապական բառերի մեջ, մանավանդ որ կարող են հանդիպել գերադաս (գլխավոր) նախադասությունների մեջ, որպես ստորադասական շաղկապների հարաբերակից բառեր' թեև ...այնուամենայնիվ, թեպետ... այսուհանդերձ և այլն։ Այսպիսով, սրանց համար բնորոշ է անկախ կամ գլխավոր նախադասության սկզբում հանդիպելը և նախորդ նախադասության (նախադասությունների) այն կապակցելը (Ա.Հ. Կապակցվում են ոչ թե նախադասությունները, այլ բովանդակությունները, մտքերը), մինչդեռ բուն եղանակականները խոսողի վերաբերմունքի արտահայտիչներ են և դիրքով ավելի անկայուն։ Կարևոր է և այն, որ այսպիսով֊ի տիպի բառերը և բուն եղանակականները կարող են հանդիպել նաև հազվադեպ նաև հաջորդում (այսպիսով, դժբախտաբար... ցավոք սրտի, այսպիսով...)»[5]:
Նման դասակարգման դեպքում առկապ կհամարվեն տարրեր հայագետների կողմից խոսքիմասային միավոր համարվող հետևյալ բառերը նույնպես' ուրեմն, ինչպեսևէ, ինչևէ, ինչևիցե, օրինակ, դիցուք, միով բանիվ, ընդսմին, այն է, ասենք, ընհնակառակը, նախ, առաջ, նախ և առաջ, առաջին, երկրորդ, երրորդ, վերջապես, ի վերջո, վերջիվերջո և այլն։
Ւ դեպ, այս եզրակացությունը հաստատվում է իր իսկ Ջահուկյանի հետևյալ դատողությամբ. «Կարգ և թվարկում (խոսքի հաջորդական մասերի ցույց տվող նախ, երկրորդ, երրորդ և այլ բառերը գործածվում են եղանակային բոլոր ձևերի հետ առանց սահմանափակման։ Սա նշանակում է, որ այգ բառերն ավելի շուտ շաղկապական արժեքի են և պետք է հանել բուն եղանականիշ, վերաբերողական բառերի թվից»[6]։
Սակայն, մեր կարծիքով, բառակապակցությունից դուրս վերցված թվականների «կարգ ու թվարկումը» ցույց տալու գործածությունը նրանց չի զրկում իրենց նյութական (թվային) իմաստից, ուստի և թվականների (առաջին, երկրորդ, երրորդ) այդ գերում գործածվելը նշան չէ նրանց անցման, ինչպես եղանակավորող բառերի, այնպես էլ շաղկապների (էջ 426-9):
Ինչ վերաբերում է բաո-մասնիկներին, ապա սրանք «հանդիպում են տարբեր «լիիմաստ» խոսքի մասերի հետ և կատարում են քերականական մասնիկների (վերջավորությունների) դեր... հարում են հատկապես գոյականներին, բայերին և ածականնեներին»[7] և հանգես են գալիս որպես այգ խոսքի մասերի «համադրական ձևերի (Ա.Հ. Bingo!!, ձեւաբանական` ձեւույթներով կազմված, իմաստույթների, այլ ոչ թե շարահյուսական` իմաստույթներով կառուցված, բառակապակցությունների մասին է խոսքը) շարքերի (հարացույցի) վերլուծական անդամներ (Ա.Հ. Որոնք մենք անվանոմ ենք իմաստույթներ` կարճության համար)». դրանք են' ածականի հետ գործածվող ավելի-ն, գոյականի մի անորոշ հոդը, բայի վրա դրվսղ` պիտի, մի՛, թող, հապա, երանի բառ֊մասնիկները, եմ, լինել, տալ օժանդակ բայերը (էջ 429):
Գրականություն
Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևանի համալս. հրատ. Ե., 1980.
Հայրապետյան Ա. (2022) Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. Agoulis, Concord, (ավտոռեֆերատ)
[1] Виноградов В.В., Русский язык, Москва, 1947, էջ 552
[2] А. Н. Гвоздев, Современный русский литературный язык, М., 1901, էջ 421:
[3] Գ.Բ. Ջահուկյան, Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը (ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», № 1, 1976, էջ 26)։
[4] Գ.Լ. Գարեգինյան, Շաղկապները ժամանակակից հայերենում, 1963, էջ 54—55։
[5] Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 24։
[6] Գ.Բ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, էջ 385։
[7] Նույն տեղում, էջ 23։ (Ա.Հ. Սա միգուցե նախորդ աղբյուրին է վերաբերում: Համենայնդեպս «Նույն տեղում»-ի 23 էջում նման բան չկա:)
Comments