Եղանակավորող բառեր
Տեսություն
Ստորեւ բերված մեջբերումները (Բարսեղյան, 1980) համապատասխան էջերով նվիրված են ձայնարկությունների քննարկմանը:
***
Քաղվածքներ
Այսպիսով ստացվում է խոսքի մասերի հետևյալ համակարգը` 1. գոյական անուն, 2. գոյական դերանուն, 3. ձևաբանական բառ-մասնիկներ, 4. ածական (բուն ածական), 5. թվական (թվական՝, ածական), 6. դերանվանական (դերանվանական ածական), 7. կապ, 8. բայ, 9. մակբայ, 10. ստորադասական շաղկապ, 11. ձայնարկություն, 12. եղանակական բառեր, 13. եղանակական բառ-մասնիկներ, 14. համադասական շաղկապներ [էջ 338-9]
Ինչպես ռուսերենում, այնպես էլ հայերենում եղանակավորող բառերի ու բառ-մասնիկների առաջացումը այլ բան չէ, քան նյութական նմանակության բառերի, կապակցությունների, դարձվածքների ու նախադասությունների կառուցվածքային մեկուսացման, որպես խոսքի բովանդակության նկատմամբ խոսողի սուբյեկտիվ-եղանակական վերաբերմունքի արտահայտման միջոց գործածվելու արդյունք։ Ինչպես շատերի կողմից ցույց է տրված, լեզվական տարբեր ծավալի ու բովանդակության միավորներ, անջատվելով նախադասության կառուցվածքից, որպես խոսողի սուբյեկտիվ վերաբերմունքի արտահայտման շարահյուսական միջոց, աստիճանաբար զրկվում են իրենց նյութական բովանդակությունից ու քերականական հատկանիշներից, մեր ըմբռնմամբ, դադարում են խոսքի մաս լինելուց և վեր են ածվում եղանակավորման քերականական֊շարահյուսական իմաստ ձեռք բերած միավորի (էջ 441)։
Ծագումնաբանորեն եղանակավոր բառերը առաջին հերթին՝ կապվում են մակբայների հետ, ապա միջանկյալ նախադասությունների, մասնավորապես սրանց բայ-ստորոգյալի հետ (երևի, գուցե, կարծեմ, կարծես, դժբախտաբար, բարեբախտաբար, համարյա, ասենք, ասես, գրեթե): Գոյական, ածական, դերանուն բառաձևերի (հարկավ, իրավ, իրոք, իհարկե, ցավոք, անպատճաո, անկասկած, անշուշտ, իսկապես որ և այլն) անցումը եղանակավորող բառերի տեղի է ունենում սրանց պարագայական, այսինքն մակբայական գործառության շնորհիվ միայն (էջ 442)
Այս դասակարգմամբ եղանակավորող բառերի, որպես մեկ բառակարգի կամ «խոսքի մասի», կազմում, իբրև նրա տեսակներ, կմտնեն' ա) խոսքի բովանդակության հավաստման և բ) այդ բովանդակության զգացական գնահատման վերաբերմունքի եդանակականներ։ Այլ կերպ սրանք կարելի է անվանել խոսքի բովանդակության իսկության հավաստման և գնահատման եղանակավորող քառեր։
1. Հավաստման եղանակավորող բառերը լինում են երկու տեսակի' հաստատական և երկբայական:
Ա) Հաստատական եղանակավորող բառեր են արդարև, անշուշտ, անկասկած, անպատճաո, անտարակույս, անպայման, իսկապես (որ), իհարկե, իրոք (որ), իրավ (որ), հավաստյավ, հարկավ:
Բ) Երկբայական եղանակավորող բառերը լինում են ա) հավանականության կամ թվաք սղության ասես, հմմտ. «Ասես հրդեհ էր ընկել», «Ասես բոյովացել, հասակ էինք նետել»), գուցե, երեի, թերևս, կարծեմ (թե), կարծես (թե), համարյա (թե), միգուցե բ) անհավանականության' իբր (թե), իբրև (թե), գ) հարցական' արդյո՞ք, մի՞թե, չլինի՞ (թե): Առավելապես ժխտական բայաձևերի հետ հարցական նախադասություններում գործածվում են նաև հո, խոմ, բա երանգական բառ-մասնիկները (հմմտ. հո չի՞ եկել, խոմ քնած չէ՞, բա չասացի՞):
2. Գնահատման եղանակավորող բառերը լինում են երկու տեսակի' ա) զղջման կամ կարեկցական' դժբախտաբար, տարաբախտաբար, ցավոք, բ) խրախուսականն կամ հավանության բարեբախտաբար: Զղջական իմաստով գործածվում են նաև ախր, չէ՞ որ բառերը (հմմտ. ախր (չէ՞ որ) ոչինչ չգիտի, ախր (չէ՞ որ) քնած է) (էջ 458-9):
Վերջապես, ամփոփեչուց առաջ նկատենք, որ Գ. Ջահուկյանը բուն եղանակային—վերաբերողական բառերի ու բառախմբերի թվարկումն ավարտում է այսպես' «Սրանց մեջ պետք է դրվեն ապա, ահավասիկ ցուցական֊առկայացական բառերը»[1]։ Սակայն բաշխական քննությամբ վերաբերողական եղանականիշ բառերի իմաստները բնութագրելիս, նա ավելացնում է. «Այս իմաստներից առաջին հերթին պետք է նշել, ցուցա-անմիջականությունր, որ դրսևորվում է ահա, ահավասիկ բառերի միջոցով և բառիս բուն առումով վերաբերողական իմաստ չէ»[2]։ Կասկածից վեր է, ուրեմն, որ բուն իմաստով եղանակավորող բառեր չեն նաև այս ցուցական բառերը։
Տարբեր հետազոտողների կողմից եղանակավոր բառերի մեջ մտցվող տարբեր նշանակությունների ու բնույթի բառերի բովանդակության վերոհիշյալ համառոտ քննությունից անգամ երեւում է, որ եղանակավորման կարգի իմաստային սահմաններից իրենց հիմնական գործառական նշանակությամբ դուրս են մնում կամ եղանակավորող բառեր չեն`
1. ժխտական առանձին կարգը ձևավորող ոչ, չէ, մի' բառ֊մասնիկները, աչդ նշանակությամբ գործածվող բնավ, երթեք մակբայները.
2. պատասխանական այո', ո'չ բառերը.
3. ձևակազմական մի', թո'ղ, պիտի, մի, ավելի, երանի, ոչ, եւեթ բառ֊մասնիկները.
4. կամային և զգացական֊հուզական նշանակության դե (դե'հ), ապա (հապա), բա, բաս, երանի, երնեկ ձայնարկությունները. արի, եկ, տես, բեր բայաձևերը.
5. ցուցական-առկայացական ահա, ահավասիկ, այ բառերը.
6. եղանակական երանգ ունեցող զիջական, անջատական, մեկնական նշանակության հետևյալ շաղկապներն ու շաղկապական բառերը՝ այսուհանդերձ, այսուամենայնիվ, այնուամենայնիվ, այնուհանդերձ, այդուհանդերձ, ինչևէ, ինչևիցե, համենայն դեպս, ի դեպ, ի միջի այլոց, ընդհակառակն, սակայն, ընդսմին, այսպիսով, ըստ որում, բնդ որում, արդ, օրինակ, դիցուք, ուրեմն, մի խոսքով, այլ կերպ ասած և ալքն.
7. մտքերի կապակցություն ու հերթականություն ցույց տվող նախ, վերջապես, առաջին, երկրորդ, երրորդ շաղկապական բառերն ու թվականները.
8. խրախուսական, հորդորական ապրես, ապրի, ապրեք, կեցցե, կեցցես, կեցցեք բայաձևերն ու ձայնարկությունները.
9. քաղաքավարական խնդրեմ, ներեցեք, համմե, համեցեք, ներողություն, շնորհակալություն բայաձևերն ու գոյականները.
10. դարձվածքային ոճական նշանակության սատանան տանի, աստված փրկի, աստված գիտի, փառք աստծո, գլուխը քար, հերն անիծած և այլն միավորները.
11. նախկինում շաղկապների ու մակբայների վրա բաշխվող, իսկ այժմ սխալմամբ սաստկական ու սահմանափակման եղանակավորող բառեր համարվող ա) անգամ, նույնիսկ, իսկ, մինչև իսկ, մինչև անգամ, մանավանդ, նամանավանդ, հենց, ևեթ, բ) գեթ, գոնե (գոնյա), լոկ, սոսկ, միայն, միմիայն, թեկուզ, ինչպես նաև, առանձնապես, առավելապես, բացառապես, գլխավորապես» նաակապես, մասնավորապես և այլն բառերը։
Բուն եղանակականներին (սխալմամբ) միավորված վերոհիշյալ բառերն ու բառախմբերը առանձնացնելուց հետո հայերենում կունենանք եղանակական սուբյեկտիվ վերաբերմունքի երկու կարգի բառեր' ա) բառեր, որոնցով արտահայտվում է խոսքի բովանդակության, այսինքն նրանում հաստատվող կամ ժխտվող եղելության և իրականության փոխհարաբերությունը ըստ խոսողի հավաստիության կամ իմացության, այն է` երեխան քնած է, երեի (գուցե, կարծեմ, արդյոք, միթե...) երեխան քնած է. իհարկե (իրոք, հարկավ, անկասկած, անշուշտ, իսկապես, իրավ...) երեխան քնած է. բ) բառեր, որոնցով արտահայտվում է խոսողի զգացական-հուզական գնահատող վերաբերմունքը խոսքի բովանդակության, այսինքն նրանում հաստատվող կամ ժխտվող եղելության նկատմամբ. այն է' դժբախտաբար (տարաբախտաբար, ցավոք) երեխան քնած է. բարեբախտաբար երեխան քնած է (էջջ 450-451)։
Եղանակավորող բառերը նախադասության անդամների կապակցություններից անջատված և նյութական ու քերականական մասնակի իմաստներից զրկված, չձևափոխվող միավորներ են (էջ 453)։
Այս ամենը նկատի ունենալով եղանակավորող բառերից վերը թվարկված այլ կարգի բառերը առանձնացնելուց հետո, պետք է առանձնացնել սաստակական ու սահմանափակման երանգականները: Բովանդակության պլանում Գ. Ջահուկյանը սրանց վերագրում է «մասնակի եղանակավորող» իմաստ, քանի որ սաստկական անգամ, իսկ, հենց, ևեթ, մանավանդ, մինչև անգամ, մինչև իսկ, նամանավանդ, նույնիսկ և սահմանափակման գեթ, գոնե, գոնյա, թեկուզ, լոկ, միայն, միմիայն, սոսկ ու նման բառերը վերաբերում են ոչ թե ամբողջ նախադասությանը, այլև նրա առանձին անդամներին (էջ 456)։
Գրականություն
Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևանի համալս. հրատ. Ե., 1980.
Հայրապետյան Ա. (2022) Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. AGOULIS, Concord, (ավտոռեֆերատ)
[1] Գ.Բ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե. 380
[2] Նույն տեղում, էջ 385։
Comments