top of page
Search

Ձայնարկություն

3 days ago
5 min read


Տե­սու­թյուն

Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը:

***

Քաղ­վածք­ներ

Ձայ­նար­կու­թյուն­ներ

Հու­զա­կան է դառ­նում այն, երբ կամ գոր­ծա­ծում ենք հու­զա­կա­նու­թյան այդ­պի­սի ե­րանգ տվող հաս­կա­ցա­կան բա­ռեր, ա­սենք' Ես հի­ա­ցած եմ, Ես յո­թե­րորդ երկն­քումն եմ և այլն, և կամ էլ երբ վե­րա­բեր­մուն­քը ար­տա­հայ­տում ենք պար­զա­պես զգաց­մուն­քի ոչ հաս­կա­ցա­կան, այլ ան­մի­ջա­կան վե­րա­բե­րա­կան բա­ռե­րով ձայ­նար­կու­թյուն­նե­րով, ինչ­պես, ասենք, հա­մա­պա­տաս­խան հնչերան­գով ար­տա­հայտ­ված' ա՜խ (էջ 384):

Զգա­ցա­կան վե­րա­բեր­մուն­քը կա­րե­լի է ար­տա­հայ­տել դա­տո­ղու­թյան խոս­քե­րում հաս­կա­ցու­թյուն ար­տա­հայ­տող այն­պի­սի բա­ռե­րով, ո­րոնք ու­նեն հու­զա­ար­տա­հայտչական ե­րանգ։ Նա քնում է, նստած է, ու­տում է և այլ ար­տա­հայտ­չա­կա­նո­րեն չե­զոք մտքե­րի դի­մաց կա­րող են լի­նել' Նա նիր­հում է, բազմած է, ճա­շա­կում է, կամ' Նա մռփում է, շնթռկած է, խժռում է սուբ­յեկ­տիվ վե­րա­բեր­մուն­քի զու­գորդ­մամբ ար­տա­հայտ­ված մտքեր։ Երկ­րորդ դեպ­քում զգա­ցա­կան վե­րա­բեր­մուն­քը ար­տա­հայտ­ված է հաս­կա­ցա­կան նշա­նա­կու­թյան բա­ռե­րի մի­ջո­ցով, որ­պես սրանց հու­զա­ար­տա­հայտ­չա­կան հատ­կա­նիշ (քնել—նիր­հել — ննջել — մրա­փել — մռփել. ու­տել — ճա­շա­կել—խփշտել—խժռել—լա­փել և այլն)։ Այս դեպ­քում, ու­րեմն, սուբ­յեկ­տիվ վե­րա­բեր­մուն­քի գի­տակ­ցու­մը հետ­ևանք է բա­ռի հաս­կա­ցա­կան նշա­նա­կու­թյա­նը և նրա­նից ան­բա­ժան է ու ոչ ան­կախ:

Խոս­քին հու­զա­ար­տա­հայտ­չա­կան ե­րանգ են տա­լիս զգա­յա­կան վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տող ա­ռան­ձին տե­սա­կի բա­ռեր` ջա՜ն, ա՜խ, ուխա՜յ, վա՜յ, ա­մա՜ն, օ՜ֆ, թո՜ւ և այլն։ Սրանք էլ հու­զա­կան վե­րա­բեր­մուն­քի սոսկ ար­տա­հայ­տու­թյուն են, ա­ռանց հաս­կա­ցու­թյան զու­գորդ­ման։ Սրանց նշա­նա­կու­թյու­նը լոկ ի­րեն­ցով ար­տա­հայտ­ված տար­բեր զգա­ցա­կան վե­րա­բեր­մունք­նե­րի գի­տակ­ցումն է մեր կող­մից (էջ 385):

Ի­մաս­տա­յին նույն ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ են օժտ­ված կա­մա­յին վե­րա­բեր­մուն­քի բա­ռե­րը' դե՛, հե՛յ, հա­րա՜յ, փի՛շտ, քշա՜ — քշա՜ և այլն։ Սրան­ցում բա­ռի­մաս­տի գո­յու­թյան ա­պա­ցույ­ցը դար­ձյալ այն պատ­ճա­ռա­բա­նու­թյունն է, որ լեզ­վա­կան ա­վան­դույ­թով այս կար­գի բա­ռերն էլ հա­սա­րա­կայ­նո­րեն գի­տակց­վում են, որ­պես զա­նա­զան կա­մա­յին ցան­կու­թյուն­ներ, պա­հանջ­ներ ար­տա­հայ­տող բա­ցա­կան­չու­թյուն­ներ։ Սա­կայն սրան­ցում այդ կա­մա­յին-հրա­մա­յա­կան ցան­կու­թյուն­նե­րի գի­տակ­ցա­կան ըն­կա­լումն ան­հա­մե­մատ թույլ է (էջ 386):

Ձայ­նար­կու­թյուն­նե­րի ի­մաս­տա­յին կող­մի քննու­թյան մեջ ու­սում­նա­սի­րող­նե­րը մաս­նա­վո­րա­պես ընդգծում են հնչե­րան­գի դե­րը։ Սրանք այն­պի­սի բա­ռեր են, ո­րոնց ի­մաս­տա­յին ար­ժե­քը պայ­մա­նա­վոր­ված է հնչե­րան­գով, ինչ­պես նաև դի­մա­խա­ղով և շար­ժում­նե­րով (էջ 386):

Ի­մաս­տա­յին «կա­ռուց­ված­քով» մի­ան­գա­մայն այլ տի­պի բա­ռեր են ձայ­նար­կու­թյուն­նե­րի տե­սակ հա­մար­վող նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Ընդ­հան­րա­պես վե­րա­բե­րե­լով խոս­քի հու­զա­ար­տա­հայտ­չա­կան կող­մին սրանք, ի տար­բե­րու­թյուն ձայ­նար­կու­թյուն­նե­րի, զգա­ցա­կան ու կա­մա­յին ոչ մի վե­րա­բեր­մունք չեն ար­տա­հայ­տում։ Այգ նկա­տի ու­ներ Լ.Վ. Շչեր­բան, որ գրում էր, թե «Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ մի­յա­ո՜ւ-մի­յա­ո՜ւ, վաո՜ւ-վաո՜ւ[1] և նման այս­պես կոչ­ված նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը ձայ­նար­կու­թյուն­ներ հա­մա­րե­լու ոչ մի հիմք չկա»[2]։ Հա­յա­գի­տու­թյան մեջ Էդ. Ա­ղա­յա­նը նույն հի­մուն­քով նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը հա­մա­րում է ա­ռան­ձին խոս­քի մաս (էջ 388):


Նմա­նա­ձայ­նու­թյուն­ներ

Նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը ա­ռան­ձին խոս­քի մաս հա­մա­րող լեզ­վա­բան­նե­րը նրան­ցում

«ա) ձայ­նար­կու­թյուն­ներն ար­տա­հայ­տում են հուզ­մունք և կամք, նմա­նա­ձայ­նու­թյան բա­ռե­րը հան­դես են գա­լիս որ­պես ձայ­նա­յին կամ շար­ժում­նա­յին տպա­վո­րու­թյուն­նե­րի (образов)  պայ­մա­նա­կան ար­ժեք­ներ և չեն ար­տա­հայ­տում ո'չ հույզ, ո չ (կամք. ,

բ) նմա­նա­կեր­պու­թյան բա­ռերն ու­նեն հնչյու­նա­կան կազ­մու­թյամբ պայ­մա­նա­վոր­վող նշա­նա­կու­թյուն, նրանք ան­մի­ջա­բար «ար­տա­հայ­տում են եր­ևույթ­ներ, դրա­նով նրանք տար­բեր­վում են ոչ մի­այն ձայ­նար­կու­թյուն­նե­րից, այլև մնա­ցած խոս­քի մա­սե­րից.

գ) նմա­նա­կեր­պու­թյան շատ բա­ռեր հակ­ված են բազ­մի­մաս­տու­թյան. բազ­մի­մաստ նմա­նա­կեր­պու­թյան բա­ռե­րում վառ ար­տա­հայտ­ված է երկ­րոր­դա­կան նշա­նա­կույ­թյուն­ներ զար­գաց­նե­լու մի­տում, որ յու­րա­հա­տուկ է մյուս խոս­քի մա­սե­րին (հիմ­նա­կան և սպա­սար­կու), այն դեպ­քում, երբ ձայ­նար­կու­թյուննե­րում այդ­պի­սի նշա­նա­կու­թյուն­ներ չեն ա­ռա­ջա­նում.

դ) կրկնու­թյուն­նե­րը նմա­նա­կեր­պու­թյան բա­ռե­րում ծա­ռա­յում են ոչ մի­այն ըն­դօ­րի­նակ­ված եր­ևույթ­նե­րի ու­ժե­ղաց­ման հա­մար, ինչ­պես այդ տեղ է գտնում ձայ­նար­կու­թյուն­նե­րի մեջ, այլ մատ­նան­շում են նրանց տևա­կա­նու­թյու­նը, բնու­թագ­րում են այդ ե­րե­ւույթ­նե­րը քա­նա­կա­կան և ո­րա­կա­կան տե­սա­կետ­նե­րից»[3] (էջջ 389-90):

Ի տար­բե­րու­թյուն լեզ­վի մնա­ցած ամ­բողջ բա­ռա­պա­շա­րի, նմա­նա­ձայ­նու­թյուն­ներն, ինչ­պես տե­սանք, չեն ար­տա­հայ­տում ո՜չ ա­ռար­կա­նե­րի ու հատ­կա­նիշ­նե­րի, ո՜չ սրանց հա­րա­բե­րություն­նե­րի գա­ղա­փար­ներ և ո՜չ էլ զգա­ցա­կան ու կա­մա­յին զա­նա­զան վե­րա­բեր­մունք­ներ։ Նրանք նյու­թի շարժ­ման ձայ­նա­յին տպա­վո­րու­թյուն­նե­րի լեզ­վա­կան պատ­ճեն­ներն են և ու­նեն հենց այգ «հնչյու­նա­կան կազ­մու­թյամբ պայ­մա­նա­վոր­վող նշա­նա­կություն». Այդ նշա­նա­կու­թյու­նը լեզ­վա­կան «ի­մաստ» է դառ­նում այն­քա­նով, որ հա­սա­րա­կայ­նո­րեն գի­տակց­վում է իբրև բնա­կան այս կամ այն եր­ևույ­թի ձայ­նա­յին ըն­դօ­րի­նա­կում, ո­րով էլ տը՜զ բա­ցա­կան­չու­թյու­նը կապ­վում է ոչ թե շան, այլ ճան­ճի հետ, ըն­կալ­վում է իբրև նրա ար­ձա­կած ձայ­նը, իսկ Սա հա՜ֆ-հա՜ֆ-ը իբրև շան հա­չո­ցի ձայ­նը, որ­պի­սի տար­բե­րակ­մամբ էլ նրանք գի­տակց­վում և լեզ­վում վե­րար­տադր­վում են իբրև բա­ռեր (էջ 390):

Հա­յե­րե­նի դեր­բա­յա­կան ֊ալ վեր­ջա­վո­րու­թյամբ ձևա­վոր­վե­լով որ­պես բայ նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը հե­տո ա­զատ կեր­պով ա­ծանց­մամբ դառ­նում են ա­ծա­կան­ներ և գո­յա­կան­ներ, (տզան, բզան, շրխկան, քստքստան, տզոց, բզոց, շրխկոց, քստքո­տոց և այլն) (էջջ 392-3): Տե՜ս նա­եւ Հայ­րա­պե­տյան, 2022 : 97-100);

 

Այս ա­մե­նը մեզ բե­րում են այն հա­մոզ­ման, որ նմա­նա­ձայ­նու­թյուն­ներն, ի­րոք, ի­րենց բո­վան­դա­կու­թյամբ և բա­ռա­յին հատ­կա­նիշ­նե­րով տար­բեր­վում և ա­ռանձ­նա­նում են ձայ­նար­կու­թյուն­նե­րից որ­պես ա­ռան­ձին բա­ռա­տե­սակ։

Ձայ­նար­կու­թյուն­նե­րը բնու­թագր­վում են հետ­ևյալ հատ­կա­նիշ­նե­րով

ա) ձայ­նար­կու­թյուն­նե­րի բա­ռա­յին ի­մաս­տը (лексическое зн.) կամ, Էդ. Ա­ղա­յա­նի տեր­մի­նով ա­սած, բա­ռի­մաս­տը (значение слова) նրան­ցում մար­դու զգա­ցա­կան ու կա­մա­յին վե­րա­բեր­մունք­նե­րի գի­տակ­ցումն է տվյալ լեզ­վով խո­սող հա­սա­րա­կու­թյան կող­մից.

բ) ի­րենց այդ վե­րա­բեր­մունքային բո­վան­դա­կու­թյու­նը ձայ­նար­կու­թյուն­ներն ար­տա­հայ­տում են հա­մա­պա­տաս­խան հնչե­րան­գով, ո­րը նրան­ցում հա­րուստ ու բազ­մա­զան է.

գ) ձայ­նար­կու­թյուն­նե­րի հնչե­րան­գը հա­ճախ զու­գակց­վում է նաև դի­մա­խա­ղով (мимика) և այլ շար­ժում­նե­րով.

գ) կո­չա­կան այս կա­մա­յին ձայ­նար­կու­թյուն­նե­րը բո­վան­դա­կու­թյամբ ան­հա­մե­մատ աղ­քատ են. նրանք ա­վե­լի շուտ բառ-կան­չեր են, բառ֊դր­դիչ­ներ.

ե) ձայ­նար­կու­թյուն­նե­րը զուրկ են բա­ռա­կազ­մա­կան և բա­ռա­թե­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից. կո­չա­կան ձայ­նարկություն­նե­րը մեծ մա­սամբ կրկնա­վոր­ներ են (քշա՜֊քշա՜, ջո՜ ւ֊ջո՜ւ-ջո՜ւ, հե՜յ- հե՜յ, ծի՜վ-ծի՜վ),

զ) ձայ­նար­կու­թյուն­նե­րը ար­տասանորեն եր­բեմն դուրս են դա­լիս լեզ­վի հնչյու­նա­կան հա­մա­կար­գի սահ­ման­նե­րից.

է) ձայ­նար­կու­թյուն­նե­րը ար­տա­հայ­տում են մար­դու զգաց­մուն­քը և կամ­քը ան­մի­ջա­բար, դրանք հիմ­նա­կա­նում ոչ֊­հա­ղոր­դակ­ցա­կան, ար­տա­հայտ­չա­կան բնույ­թի են, այ­սինքն նա­խա­տես­ված են ոչ թե հա­ղոր­դակց­ման, այլ ար­տա­հայտ­չու­թյան հա­մար[4]:

Նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը բնու­թագր­վում են հետ­ևյալ հատ­կա­նիշ­նե­րով'

ա) նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը չեն ար­տա­հայ­տում ո՛չ զգա­յա­կան, ո՛չ էլ կա­մա­յին որ­ևէ վե­րա­բեր­մունք, նրանք ձայ­նա­յին կամ շար­ժում­նա­յին տպա­վո­րու­թյուն­նե­րի պատ­ճառ­ներ են, կամ բնա­կան ու կեն­դա­նա­կան ձայ­նե­րի ըն­դօ­րի­նա­կում­ներ.

բ) նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րի նշա­նա­կու­թյու­նը ան­մի­ջա­կա­նո­րեն պայ­մա­նա­վոր­ված է նրանց հնչյու­նա­կան կող­մով, ո­րի հետ կապ­վում է տվյալ լեզ­վով խո­սող հան­րու­թյան կող­մից այդ եր­ևույ­թի գի­տակ­ցու­մը.

գ) նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը բառ-նշան­ներ են, ո­րոն­ցում նշա­նը նշա­նա­կու­թյան սիմ­վո­լը չէ, այս­տեղ բառ-նշանն ու «նշա­նա­կու­թյու­նը» նույ­նա­նում են.

գ) նմա­նա­ձայ­նու­թյուն­ներն ու­նեն հնչյու­նա­կան ար­տա­հայ­տու­թյան և ար­տա­սա­նակ­ան֊հն­չե­րան­գա­յին յու­րա­հատ­կու­թյուն­ներ.

ե) նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը զուրկ են բա­ռա­կազ­մա­կան և բա­ռա­թե­քա­կան ա­ռանձ­նա­հատկու­թյուննե­րից.

զ) նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը կա­տա­րում են բա­ռա­կազ­մա­կան֊­հի­մույ­թա­յին ակ­տիվ դեր[5] (էջջ 393-4):

 

Ձայ­նար­կու­թյուն­ներն ա­ո­ան­ձին խոս­քի մաս հա­մա­րող բո­լոր լեզ­վա­բան­նե­րը գրան­ցում այդ­պի­սի խոս­քի­մա­սա­լին ի­մաստ են հա­մա­րում զգա­ցա­կան ու կա­մա­յին վե­րա­բեր­մուն­քի ար­տա­հայ­տումն ընդ­հան­րա­պես։ Նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րի մեջ չտես­նե­լով այդ­պի­սի ընդ­հա­նուր ի­մաստ ու­րիշ­ներն, ինչ­պես տե­սանք, վեր­ջին­ներն ա­ռանձ­նաց­նում են իբրև ա­ռան­ձին խոս­քի մաս և սրանց հա­մար էլ խոս­քի­մա­սա­յին ի­մաստ են ճա­նա­չում բնա­կան ձայ­նե­րի, իբ­րեւ ձայ­նա­յին տար­բեր եր­ևույթ­նե­րի, գի­տակ­ցումն ընդ­հան­րա­պես։ Նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը ձայ­նար­կու­թյուն­նե­րին մի­ա­վո­րող լեզ­վա­բան­նե­րից ո­մանք էլ, ճշգրիտ լի­նե­լու հա­մար, ձայ­նարկու­թյունն իբրև խոս­քի մաս ի­մաս­տա­բա­նո­րեն սահ­մա­նում են այն­պես, որ իր մեջ մի­ա­վո­րի նաև նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը, այն է' «Այս­պի­սով, ձայ­նար­կու­թյուն­ներն ար­տա­հայ­տում են ան­մի­ջա­կան զգաց­մունք ու կամք կամ հան­գես են գա­լիս որ­պես ձայ­նա­կան տպա­վո­րու­թյան ան­մի­ջա­կան ար­տա­հայ­տու­թյուն»[6] (էջ 395):

Խոս­քի մա­սե­րը ճա­նա­չե­լով որ­պես բա­ռա­քե­րա­կա­նա­կան կար­գեր խոս­քի քե­րա­կա­նա­կան կա­պակ­ցու­թյու­նից դուրս մնա­ցող բա­ռե­րում լեզվի քե­րա­կա­նա­կան կա­ռուց­ված­քի թե­լադ­րան­քով ու նրա­նով պայ­մա­նա­վոր­ված խոս­քի­մա­սա­յին վե­րա­ցարկ­ված քե­րա­կա­նա­կան ի­մաստ­նե­րի ո­րո­նու­մը մենք շատ այլ լեզ­վա­բան­նե­րի պես հա­մա­րում ենք ա­նօգ­տա­կար գործ։ Ե­թե խոս­քի մա­սերն ի­մաս­տա­յին ընդ­հան­րու­թյուն­նե­րի հի­ման վրա շա­րա­հյու­սա­կան գոր­ծա­ռու­թյամբ մաս­նա­գի­տաց­ված բա­ռախմ­բեր են, ա­պա խոսքիմա­սա­յին ի­մաս­տը բա­ռա­յին նշա­նա­կու­թյուն­նե­րի հի­ման վրա գո­յա­ցող այն ընդ­հա­նուր քե­րա­կա­նա­կան ի­մաստն է, որն ար­տա­հայտ­վում է բա­ռե­րի կա­պակ­ցե­լի­ու­թյան կամ լրա­ցա­կա­նու­թյան նե­րու­նա­կու­թյամբ։ Հետ­ևա­բար, ձայ­նար­կու­թյուն­նե­րը կա­րե­լի է ի­մաս­տա­յին ե­թե ոչ ե­րեք, ա­պա եր­կու նոր խմբե­րի բա­ժա­նել, նմա­նա­ձայ­նու­թյուն­նե­րը դի­տե­լով որ­պես մի­ան­գա­մայն այլ բո­վան­դա­կա­յին պլան ու­նե­ցող բա­ռա­խումբ։ Բայց այս տար­բե­րա­կու­մը խոս­քի­մա­սա­լին չի։ Ձայ­նար­կու­թյուն­նե­րը զուրկ են խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տից կամ ու­նեն խոս­քի­մա­սա­յին զրո ի­մաստ։ Հա­յե­րե­նի խոս­քի­մա­սա­յին հա­մա­կար­գի մեջ նրանք կա­րող են մտնել որ­պես այդ հա­մա­կար­գի բա­ցա­սա­կան հատ­կան­շա­կիր ան­դամ։

***

Փո­խառ­նե­լով ծրագ­րա­վոր­ման բնա­գա­վա­ռի եզ­րա­բանու­թյու­նը կա­րե­լի ա­սել, որ եթե սո­վո­րա­կան բա­ռը (ի­մաս­տույթ) վերա­ցա­կան փո­փո­խա­կան է, ո­րին ի­մաստ է  նշա­նա­կում ա) տվյալ հա­մայնքը եւ բ) մաս­նա­կի հա­մա­տեքստը, ա­պա նմա­նա­ձայ­նու­թյու­նը տա­ռա­ցի[7] է, որն ինքն իր պատ­կեր է նշա­նա­կում:

 

Գրա­կա­նու­թյուն

Բար­սե­ղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր­ևա­նի հա­մալս. հրատ. Ե., 1980.



[1] Ես սա 90-ականների ամերիկանիզմ էի համարում, քանի որ ռուսական կինոներից մեկում հերոսը զարմացած ասում  է. “И откуда у тебя это վաո՜ւ? Պարզվում է (տես Շչերբայի ստորեւ հղված աշխատությունը), սա վաղուցվա պատմություն է: Չնայած առանձ համատեքստի նշանակությունը պարզ չէ: Միգուցե սա էլ կենդանական:

[2] Л.В. Щерба, Избранные работы по русскому языку, М,, 1957, Էջ 67:

[3] Р.К. Кунгуров, А.Н. Тихонов, Изобразительные слова как самостоятельная часть речи, («Вопросы теории частей речи», 1966, Էջ 258):

[4] Հմմտ. А. И. Германович, Междометия русского языка, Киев, 1966, էջ 13, 37։ Գ.Բ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության 1974, էջ 361—368։

[5] Հմմտ. р. К. Кунгуров, А. Н. Тихонов, նշվ. աշխ. էջ 254, 258: Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 364։

[6] Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 364։

[7] Այս համատեքստում սա գոյականաբար գործածվող ածական է` literal [meaning], որը լայնորեն գործածվելու պարագայում գյուղացի, քաղաքացի ածականների նման որպես գոյական կսկսի ընկալվել: Եթե ձեր մերձակայքում ծրագրավորող կա, հարցրեք` նա ավելի մանրամասը կբացատրի:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 
Եղանակավորող բառեր

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Այս­պի­սով ստաց­վում է խոս­քի մա­սե­րի հետ

 
 
 

Comments


bottom of page