top of page
Search

Ի կապով հոլովական ձեւեր

Jul 23, 2023
1 min read

Մեծ մասամբ հնացած, բայց դեռ օգտագործվող, ի կապի նշանակություններն են [ԺԲԲ1969::2.294-296]`

  1. դեպի – ի հավերժություն,

  2. մինչեւ – ի մահ (ցմահ),

  3. մատուցում – [վերադարձրու] ի տեր,

  4. միջոց – [օրհնյա] ի տեր,

  5. հայցականով գործիական – ի ձայն <երաժշտական գործիքի>,

  6. հայցականով տրական – [հեթանոսությունից] ի քրիստոնեություն [ածեց],

  7. հայցականով կամ տրականով ներգոյական – ի սիրտ, ի ծոց,

  8. հպատակ – ի վնաս, ի կարգս,

  9. որպես – ի պատասխան:

Ի կապը զգալի քանակով կայուն կապակցություններ է կազմում, որոնք ունեն յուրահատուկ, ինքնություն (բաղադրիչ խնդրից անկախ եւ տարբեր) նշանակություն` ի բարին կատարել, ի բաց առյալ, ի գետ լինել, ի խնդիր, ևն: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան (բերված օրինակներում հիմնականում` բայական) իմաստույթ է:

--

[ԺՀԲ1969] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ.1-4. ՀՍՍՀ ԳԱ հրա­տա­­րակ­չություն, Ե., 1969-1980։

 
 
 

Recent Posts

See All
Ձեւական իմաստաբանություն

(տարբերակ 0.1) Բովանդակություն Լյամբդա հաշվարկը. 2 Լյամբդա հաշվարկը հաշվողական գիտություններում. 2 Լյամբդա հաշվարկը իմաստաբանությունում. 3 Իմաստի սահմանում. 3 Համեմատական պատկերը. 4 Ձեւական իմաստաբան

 
 
 
Թվական

Թվա­կան խոս­քի մա­սը Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 

Comments


bottom of page