top of page
Search

Վիքիների ուսումնասիրություն

Updated: May 26

{[( Վանկարկումը կատարվել է hyphenate.py (Տողադարձ) ծրագրով: Դիտողությունների համար շնորհակալ կլինեմ: )]}


 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Ընդ­հա­նուր տե­սու­թյուն

Թվան­շա­յին տվյալ­նե­րից օգտ­վող ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գե­րի` ո­րոն­ման  շար­ժիչ­ների (ՈՇ), մե­քե­նա­յի ու­սան­ման (ՄՈւ),  ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան (ԱԲ), ևն, աշ­խա­տան­քի ո­րա­կը մե­ծա­պես կախ­ված է հա­մա­ցան­ցում առ­կա թվան­շաց­ված տե­ղե­կույթի ո­րա­կից: Նման ծրագ­րա­յին հա­մա­կար­գե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը չի ստու­գում կամ գնա­հա­տում մութ­քա­յին տվյալ­նե­րի ո­րա­կը: Հաշ­վո­ղա­կան գի­տութուն­նե­րի բնա­գավառում այդ­պի­սի հա­մա­կար­գե­րի աշ­խա­տանքային ո­ճը բնու­թագր­վում է որ­պես աղբ մա­տու­ցիր, աղբ ստա­ցիր (garbage in, garbage  out) հա­մա­կար­գեր:

Ընդ­հա­նուր առ­մամբ, այդպի­սի հա­մա­կար­գե­րը վատ նա­խագծ­ված են հա­մար­վում: Բարձ­րո­րակ ծրագ­րա­յին հա­մա­կար­գե­րը «հա­մոզ­վում են», որ մուտ­քա­յին տվյալ­նե­րը ճիշտ են եւ մի­այն դրա­նից հե­տո են զբաղ­վում նրանց ձե­ւա­փո­խում­նե­րով: Սա­կայն ՈՇ, ՄՈւ, ԱԲ եւ նման հա­մա­կար­գե­րը «աղբ մա­տու­ցիր, աղբ ստա­ցիր» տի­պի են ոչ թե վատ նա­խագծ­ված լի­նե­լու, այլ այ­լընտ­րան­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Այդ հա­մա­կար­գե­րը ու­րիշ «ճար չու­նեն», քան են­թադ­րեն, որ թվան­շա­յին տվյալ­ներ ճիշտ են: Սա նրանց բնույ­թից է բխում, այլ ոչ թե ծրագ­րա­վո­րող­նե­րի ծույ­լու­թյու­նից կամ տգի­տու­թյու­նից:  Օ­րի­նակ ՄՈւ հա­մա­կար­գը չի կա­րող մին­չեւ սո­վո­րե­լը տար­բե­րել քե­րա­կա­նա­կան հա­յե­րե­նը ան­քե­րա­կա­նա­կա­նից:

Ընդ­հան­րա­կան բնույ­թի այդ հա­մա­կար­գե­րի մաս­նա­գետ­նե­րը չեն կա­րող մոն­ղո­լե­րեն, վրա­ցե­րեն, բաշկի­րե­րեն, հա­յե­րեն, մա­ո­րի, ևն այլ լե­զու­նե­րով գրված հա­մա­ցան­ցա­յին կոն­տեն­տի ո­րա­կը ստու­գել, ուղ­ղել: Ոչ մի­այն լեզ­վին չտի­րա­պե­տե­լու պատ­ճա­ռով, այլ նա­եւ ա­նե­րե­ւա­կա­յե­լի ծա­վալ­նե­րի պատ­ճառով: Ի­հար­կե, շատ հա­րուստ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը կա­րող են մեծ քա­նա­կու­թյամբ ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ վար­ձել տվյալ­նե­րը ձեռ­քով մաք­րե­լու հա­մար: Բայց դա ար­վում է անգ­լե­րեն, իս­պա­նե­րեն, ֆրան­սե­րեն, չի­նա­րեն, գեր­մա­նե­րեն, ևն լե­զու­նե­րի դեպ­քում:

Բա­ցի այդ «հա­րուստ» լե­զու­նե­րի հա­մար ե՛ւ սրբագ­րող, ե՛ւ տվյալ­նե­րի ո­րա­կը բա­րե­լա­վող այլ հա­մա­կար­գեր են ստեղծ­վել, եւ նրանք ա­վե­լի մեծ քա­նա­կով ակնագնդեր (eye­balls) ու­նեն, ո­րոն­ցից շատ ա­վե­լի մեծ տո­կոսն է օգտ­վում առ­ցանց ռե­սուրս­նե­րից: Սա բա­վա­կան ճնշում է ար­տա­ծում կոն­տենտ ստեղ­ծող­նե­րի վրա: Հա­յե­րենի դեպքում մարդ­կա­յին եւ ծրագ­րա­յին ռե­սուրս­նե­րի վրա այդ ճնշու­մը չկա, չի գոր­ծում կամ շատ փոքր է: Մենք որ­պես մշա­կույթ չենք զգում բարձ­րո­րակ կոն­տենտ հրա­պա­րա­կե­լու կա­րե­վո­րու­թյու­նը: Ես նկա­տի չում­նեմ ան­հե­թեթու­թյուն­նե­րը, ստե­րը, փաս­տե­րի ա­ղա­վա­ղում­նե­րը` սրանք բնո­րոշ են բո­լոր մշա­կույթ­նե­րին (մի­գու­ցե հա­յե­րե­նով դրանց տո­կո­սը ա­վե­լի բարձր է, բայց ես տվյալ­ներ չու­նեմ): Խոսքս վրի­պակ­նե­րի, ան­փույ­թու­թյուն­նե­րի, անճշ­տու­թյուն­նե­րի մա­սին է (տե՛ս Հայ­րա­պե­տյան, (2025-6)` 1.b, 3.b,  4.c, 5.b-c., 8.c.) ո­րոնք հանրու­թյան ճնշման տակ եւ մաս­նակ­ցու­թյամբ (!) պետք է որ ուղղ­վեին:

Վրի­պակ­նե­րով եւ անճշ­տու­թյուն­նե­րով ա­ռատ ին­տեր­նե­տի հան­րա­յին աս­պա­րե­զում (public domain) առ­կա տվյալ­նե­րը  ՄՈւ/ԱԲ հա­մա­կար­գերին «խո­սել» եւ «դա­տել» են սո­վորեցնում: Վա­տո­րակ տվյալ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը պարզ ե­րե­ւում ինք­նաշ­խատ թարգ­մա­նու­թյուն­նե­րում` հա­մե­մա­տե՛ք անգ­լե­րեն-ֆրան­սե­րեն, ռու­սե­րեն-գեր­մա­նե­րեն, իս­պա­նե­րեն-չի­նա­րեն թարգ­մա­նու­թյուն­նե­րի ո­րա­կը այդ լե­զու­նե­րից հա­յե­րեն թարգ­մա­նու­թյուննե­րի ո­րա­կի հետ:

Վի­քի­պե­դի­ա­յի եւ Վի­քի­բա­ռա­րա­նի տվյալ­նե­րը կա­րե­վոր ռե­սուրս են ՄՈւ/ԱԲ հա­մա­կար­գե­րի հա­մար, քա­նի որ դրանք հա­մար­վում են հա­մայն­քի կրթված մաս­նա­բաժ­նի կող­մից ստեղծ­ված բարձ­րո­րակ թվան­շա­յին ռե­սուրս­ներ:

Այս եր­կու շտե­մա­րան­նե­րը հատ­կա­պես կա­րե­վոր են սա­կավ ռե­սուրս­ներ ու­նե­ցող լե­զու­նե­րի դեպ­քում, ոչ մի­այն ՈՇ, ՄՈւ, ԱԲ հա­մա­կար­գե­րին ճիշտ տե­ղե­կույթ մա­տու­ցե­լու հա­մար, այլ նա­եւ ար­ժե­քա­վոր եւ վստա­հե­լի աղ­բյուր հան­դի­սա­նալում ե­րի­տա­սարդ­նե­րի, մե­ծա­հա­սակ­նե­րի, եւ ծե­րե­րի հա­մար: Մենք, որ­պես քյասիբ հա­մայնք, ռե­սուրս­նե­րը ոչ թե պետք է սփռենք է­լեկտ­րո­նա­յին տվյալ­նե­րի ա­վե­լի լավ պա­հես­տա­վորող եւ ար­տա­պատկե­րող գոր­ծիք­ների վրա, այլ կու­տա­կենք եւ կենտ­րո­նա­նանք մեկ Բառարան, ե՛ւ մեկ Հանրագիտարան հո­րով-մո­րով ա­նե­լու վրա: Առնվա­զը սրանք կա­րե­լի է հա­մե­մա­տա­բար էժան, մատ­չե­լի տվյալ­նե­րի շտե­մա­րան­ներ դարձնել այլ ծրագ­րա­յին հա­մա­կար­գե­րի եւ կի­րա­ռում­նե­րի հա­մար: Քա­նի որ Ռու­սա­կան կայ­սե­րու­թյան գու­մար­նե­րը էլ հա­սա­նե­լի չեն, մե­ծա­ծա­վալ եւ բարձ­րո­րակ բա­ռա­րան­ներ եւ Սո­վե­տա­կան հան­րա­գի­տա­րան­ներ գրե­լու հա­մար, պետք է բա­վա­րար­վել հան­րու­թյան կա­մա­վոր­նե­րի` հա­մաղ­բյուր­ման (crowd sourcing), հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով:

Ցա­վոք հա­յե­րը, սո­վո­րա­բար, դժվար են հա­մախմբ­վում մի ո­րե­ւէ նպա­տա­կի շուրջ եւ հե­տե­ւում ընդ­հան­րա­կան կա­նոն­նե­րի: Ցան­կա­ցած հայ­կա­կան կո­մի­տե­ի N ան­դամ ո­րոշ­ման N+1 տար­բե­րակ են ու­նե­նում` կո­մի­տե­ի ա­մեն ան­դամ իր «մի­աք ճիշտ» տար­բե­րա­կը եւ ընդհա­նու­րը, ո­րը բո­լո­րի կող­մից ըն­դուն­վում է ոչ թե որպես ճիշտ, այլ հա­կա­ռա­կը` որ­պես բո­լորի կող­մից ճա­նաչ­ված սխալ: Սա հայ­կա­կան կոն­սեն­սու­սի լա­վա­գույն (մի­գու­ցե մի­ակ) տար­բե­րակն է ():

PolyWordlot խաղի հա­մար տվյալները պատրաստելու ժա­մա­նակ ո­րո­շե­ցի տվյալ­ներ քա­ղե­լու եւ մաք­րե­լու այն­պի­սի հա­մա­կարգ նա­խագ­ծել, որպես­զի այն հնա­րա­վոր լի­նի օգ­տա­գոր­ծել Վիքիպեդիայի եւ Վիքիբառարանի ո­րա­կը ու­սում­նա­սի­րե­լու եւ բա­րե­լա­վե­լու համար:

Սկզբում ո­րո­շել է­ի այս­տեղ սահ­մա­նա­փակ­վել եր­կու  թե­մա­յով. ա) նշել Վի­քի­պե­դի­ա­յի եւ Վիքիբառարանի այն թե­րու­թյուն­նե­րը, վրի­պակ­նե­րը, ո­րոնք բա­ցա­հայտ­վե­ցին Po­ly­Wordlot խաղի հա­մար տվյալները պատրաստելիս, եւ բ) դրանք ուղղե­լու պլան ուր­վագծել: Պլանավո­րել է­ի մոտ մեկ շա­բաթում ա­վարտել, քա­նի որ թե­րու­թյուն­նե­րը ար­դեն բա­ցա­հայտ­վել եւ մա­սամբ ուղղ­վել է­ին մշակ­ված ծրագ­րա­յին հա­մա­կար­գով: Բայց խնդիր­նե­րը թվար­կե­լիս եւ կար­գավորե­լիս հաս­կա­ցա, որ պի­տա­կա­վոր­ման[1] հար­ցե­րը ոչ մի­այն խմբագ­րող­նե­րի ան­փու­թու­թյան (եւ մա­սամբ տգի­տու­թյան), այլ նա­եւ հա­յե­րե­նի ըն­դուն­ված տի­պա­բա­նու­թյան հե­տե­ւանք են: Մի ա­միս ու կես էլ գնաց տի­պա­բա­նու­թյան խնդիր­նե­րը ու­սում­նա­սիրե­լու (որ սկսել է­ի դեռ (Հայ­րա­պե­տյան, 2022)-ում) եւ նախ­նա­կան ար­դյունք­նե­րը (Hayrapetyan, 2025, Հայ­րա­պե­տյան, 2025) վե­րա­շա­րադ­րե­լու վրա:


Տվյալ­նե­րի հա­վա­քում

PolyWordlot խաղի հա­մար տվյալները պատրաստելիս հե­տե­ւյալ գոր­ծո­ղու­թյուն­ներն են կա­տար­վել`

1      Վի­քի­պե­դի­ա­յի հոդ­ված­նե­րի հի­ման վրա հաշ­վարկ­վել են հա­յե­րեն բա­ռե­րի հաճա­խա­կա­նու­թյուն­նե­րը[2]

2      Վի­քի­բա­ռա­րա­նից քաղվել են լեմ­մա­նե­րը ի­րենց խոս­քի մա­սա­յին պի­տա­կով եւ բա­ցատ­րու­թյամբ[3]

3      Այս եր­կու աղ­բյուր­նե­րի տե­ղե­կույ­թը մի­ա­վորվել է ընդհան­րա­կան ցան­կում, ին­չից հե­տո հե­ռացվել են «տա­րօ­րի­նակ» եւ ա­նըն­դու­նե­լի բա­ռե­լը

4      Այդ ցան­կը բա­ժանվել է 5,6, եւ7 նշան ու­նե­ցող բա­ռե­րի ա­ռան­ձին բա­ռա­րան­նե­րի, ո­րոնց մի­ջին զանգ­վա­ծը` ոչ շատ հա­ճախ եւ ոչ շատ հազ­վա­դեպ  բա­ռե­րը, կազ­մում են գաղտ­նի բա­ռե­րի` պա­տաս­խան­նե­րի ցան­կե­րը:

Վե­րոն­շյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կա­տար­մաս ըն­թաց­քում հայտ­նա­բեր­վե­ցին ֆոր­մա­տա­վոր­ման եւ բո­վան­դա­կա­յին խնդիր­ներ:


Խնդիր­նե­րի դա­սա­կար­գու­մը 

Վի­քի­բա­ռա­րան. 

Ֆոր­մա­տա­վո­րում

Չնա­յած շատ պարզ շա­րադր­ված ֆոր­մա­տա­վոր­ման կա­նոննե­րի (Վի­քի­բա­ռա­րան: Օգ­նու­թյուն) հոդ­ված­նե­րում բազ­մա­թիվ  եւ բազ­մազան խախ­տում­ներ կան`

1.     կա­ռուց­ված­քի (տե՛ս Ա հա­վել­ված, Վիքիբառարան: Օգնություն) խախ­տում`

a.     հատ­ված­նե­րի ստո­րա­դա­սու­թյան կամ հեր­թա­կա­նու­թյան խախ­տում (օ­դար­շավ, զանգված [Հարց բա­ռա­գետ­նե­րին` հա­մընկ­նում է զան­գել բայի (ա. զան­գա­հա­րել, բ. շա­ղա­խել, հուն­ցել), կրա­վո­րա­կան նա­խըն­թա­ցա­կան դեր­բա­յի հետ. պա­տա­հա­կա՞ն է:],

b.     hy-<pos> ֆոր­մա­տի պի­տա­կի փո­խա­րեն եր­րորդ մա­կար­դա­կի հատ­վա­ծի ան­վա­նում է գոր­ծած­վում

2.     պի­տա­կի սխալ ֆոր­մա­տա­վորում (ա­կա­մա` {{ած}} {{մկ}}),

3.     բա­ցատ­րու­թյան, նկա­րագ­րու­թյան բա­ցա­կա­յու­թյուն (ար­գե­լել, քթախոռոչքա­րա­կա­մար)

4.     պա­տա­հա­կան, վրի­պակ­նե­րով պի­տակ­նե­րի գոր­ծա­ծում`

a.     hy- ած-, hy-a]-, hy-гв-, hy-ա-, hy-ախ-, hy-ած՝-, hy-ա­ծա­կան-, hy-ած­գո-, hy-ածս-, hy-ա­միս­ներ-, hy-այ-, hy-բ-, hy-բա-, hy-բա­ը-, hy-բալ-, hy-բայ{-, hy-բբայ-, hy-բյ-, hy-բսյ-, hy-գ-, hy-գ․-, hy-գ․-, hy-գա­ծո-, hy-գօ-, hy-դ-[4]

b.     hy-բնձ- սա [Վի­քի­բա­ռա­րան:Օգ­նու­թյուն]-ում չկա, բայց թո­ղել եմ, քա­նի որ չի հա­կա­սում

c.     {{-hy-գո-|ներ}} – (ա­միս) սա չի նկա­րագր­ված (նա­խամ­շա­կում ա­վե­լաց­նել)

d.     այլ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն­նե­րը տե՛ս Բ հա­վել­վա­ծում

5.     ան­փու­թու­թյուն, օ­րի­նակ` հիմք բա­ռի Ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի կրկնա­կի հա­մա­րա­կա­լու­մը. նա­եւ եր­կու Գո­յա­կան հատ­ված

6.     պար­տա­դիր հատ­վա­ծի ան­վան­ման բա­ցա­կա­յու­թյուն (դուք` Ստու­գա­բա­նու­թյուն)

7.     հատ­վա­ծի կա­մա­յա­կան (բա­ռե­ջի նմու­շում չսահ­ման­ված)  ան­վա­նում` 

a.     Բա­ցատ­րու­թյուն (ներկ)

b.     Ծա­գում  (ար­գե­լել)

c.     -hy-բաց- ար­տա­պատ­կեր­վում է որ­պես 2-րդ կար­գի գլխան­վա­նում` Բա­ցատ­րու­թյուն  [Տվյալները պատրաստման ծրա­գի­րը -hy-բաց-ը (գո­տի) հա­մա­րում է սխալ պի­տակ (այն չկա  [Վի­քի­բա­ռա­րան:Օգ­նու­թյուն] ցան­կում) փո­խա­րին­վել է hy-գո-ով (?) – (ծրա­գի­րը պետք է ուղ­ղա­կի ան­տե­սի -hy-բաց- պի­տա­կը]

8.     կա­մա­յա­կան/պա­տա­հա­կան ֆոր­մա­տա­վո­րում` Կա­ղա­պար:-hy-եղբ (ինչ)

9.     կրկնվող հատ­ված­ներ` էլ (Շաղ­կապ, Վե­րա­բե­րա­կան հատ­ված­նե­րը կրկնվում են. բո­վան­դա­կու­թյու­նը տար­բեր է. տե՛ս նա­եւ #5)


Բա­ռա­պա­շար

10.  օ­տար բա­ռի տա­ռա­դար­ձու­թյուն, ո­րը դժվար է հիմ­նա­վո­րել որ­պես ըն­դու­նե­լի  փո­խա­ռու­թյուն (պո­րեբ­րիկ[5], ռոման[6], արենա, սոյուզ, լիլյա, օբոզ): Առն­վազն, պետք է փո­խա­ռու­թյան հա­տուկ ձեւ սահ­մա­նել եւ գոր­ծած­ման [ոչ բա­ռա­րա­նա­յին] օ­րի­նակ­ներ բե­րել

11.  հոգ­նա­կի ձե­ւե­րը`

a.     ո­րոնք անեզական չեն (բա­ներ` երկ­րորդ նշա­նա­կու­թյու­նը, որ դժվա­րու­թյամբ, բայց կա­րե­լի ըն­դու­նել, պետք է մի­ա­կը լի­ներ[7])

b.     քաղբանտարկյալներ, բանտարկյալներ – ուղղ­ված են (redirect)

12.  [հա­րա­ցու­ցա­յին կամ ա­ծան­ցյալ ձե­ւի մուտք` հղվել. այս եւ այլ նման դեպ­քե­րում, երբ ձե­ւը հաշ­վար­կե­լի չէ, մի­գու­ցե պետք է ձե­ւի մուտ­քը ու­նեն­նալ, բայց բա­ցի ձե­ւը նույ­նաց­նե­լուց եւ լեմ­մա­յին հղե­լուց այլ տե­ղե­կույթ չտալ]

13.  նվա­զա­կան, փա­ղաք­շա­կան` դաշտակ (կա բա­ռա­րան­նե­րում)

14.  ա­րեւմ­տա­հա­յե­րեն (եւ գրա­բար) բա­ռե­րը պետք է ա­ռան­ձին (?) Վի­քի­բա­ռա­րա­նում հա­վա­քել` վատասերիլ, կամ հա­տուկ պի­տա­կա­վո­րել` {{-hy-}}, {{-hy-cl}}, {{-hy-ea}}, {{-hy-wa}} 

15.  ուղ­ղագ­րու­թյուն`

a.     պսիխոզ բա­ռը պետք է գրվեր որ­պես փսիխոզ: Չնա­յած, որ ա­ռա­ջին տար­բե­րա­կը մի փոքր ա­վե­լի հա­ճախ է գոր­ծած­վում, վեր­ջինն ա­վե­լի ճիշտ է թվում, քա­նի որ ըստ լեզ­վա­բան­նե­րի (ՖԲ?) հու­նա­րեն ψυχή-ից ա­ծանց­ված հա­յե­րեն բա­ռե­րը հանձ­նա­րա­րում են տա­ռա­դար­ձել փս-ով:

b.     ռաբբի, թե՞ րաբբի (մեր դպրո­ցում այս­պես են սո­վո­րաց­րել):

c.     ուիսթ, թե՞ վիստ (ե­րե­ւի պետք է հատ­կան­շել նա­խընտ­րե­լի կամ տա­րած­ված տար­բե­րա­կը

d.     լոբբինգ`այս դեպ­քում եր­կու 'բ'-ն ճիշտ է թվում (տե՛ս #8 վե­րե­ւում), սա­կայն անգ­լե­րեն այլ բա­ռի, այլ նշա­նա­կության հա­մար` lobbing ([բաս­կետ­բո­լում] բարձր հե­տագ­ծով փո­խան­ցում, [թե­նի­սում, փիքլբո­լում] բարձր հե­տագ­ծով հար­ված, [իս­կա­կան հա­յե­րե­նով] «գնդա­կը կա­խել», «կա­խած պաս տալ» ֆուտ­բո­լում), տա­ռա­դար­ձում է: Մի­գու­ցե ա­վե­լի ճիշտ  է «լոբ­բի­ինգ» տա­ռա­դար­ձու­թյունը: Այս սխա­լը գա­լիս է հղված աղբյու­րից` Ա­շոտ Հայ­րա­պե­տյան, Օ­տար բա­ռե­րի բա­ռա­րան («Նա­ի­րի» հրա­տա­րակ­չու­թյուն), Երեւան, «հե­ղի­նա­կա­յին հրա­տա­րա­կու­թյուն», 2011):

e.     Նաիրի, թե՞ Նա­յի­րի (ո՞ր դեպ­քե­րում): Ոչ մե­կը չկա Վիքի­բա­ռա­րա­նում (տե՛ս #14)


Բո­վան­դա­կու­թյուն

16.  պի­տա­կի բա­ցա­կա­յու­թյուն` անխիղճ, պիտի (ուղ­ղել փա­կագծ­ված բա­ցատ­րու­թյու­նում պի­տի-ն` պիտ. վե­րա­բե­րա­կան պի­տա­կա­վո­րել)

17.  սխալ պի­տա­կա­վո­րում`

a.     քարակամար (ա­ծա­կան), ամպել[8] (ա­ծա­կան)

b.     անբաշխելի (գո­յա­կան), մեծ (գո­յա­կան)

c.     Ե­թե թռչող, տանող, բա­յեր են, ա­պա փոխում-ն (գո­յա­կան) էլ պետք է բայ լի­նի: Քննար­կու­մը տե՛ս ստո­րեւ

d.     փոխանակ` նշված չի, որ կապ է, չնա­յած որ բո­լոր բա­ռա­րան­նե­րում հա­մո­զիչ օ­րի­նակ­ներ են բեր­ված, որ­պես ա­ռա­ջին ի­մաստ, մինչ­դեռ նույն բա­ռա­րան­նե­րում ա­ծա­կան ի­րույ­թի օ­րի­նակ­նե­րը հա­մո­զիչ չեն (սխալ են), քա­նի որ դրան­ցում այն գո­յա­կա­նի դեր է կա­տա­րում: Նա­եւ մակ­բա­յի(?)  դեր կա­րող է խաղալ` «փո­խա­նակ գնա տուն, գնաց գոր­ծի»

18.  զա­վեշ­տա­կան (?), աբ­սուրդ բա­ցատ­րու­թյուն

a.     (օ­ղա­կա­ձեվ. ճիշտ մուտ­քը` օղակաձեւ, կա)

b.     դա (ռազմ.): Հետաքր­քիր կլի­ներ գոր­ծած­ման օ­րի­նակ­նե­րը տես­նել: Ին­չո՞ւ ակ-ը ռազմ. (автомат Калашникова) չու­նի: Ին­չո՞ւ աչք-ը որ­պես հո­մա­նիշ նշված չի ակ-ում:

19.  [ստու­գա­բա­նու­թյան անճշ­տու­թյուն. նեմեց բեր­ված 5 բա­ռա­րան­նե­րից մի­այն ա­ռա­ջի­նում (Է­դու­արդ Բագ­րա­տի Ա­ղա­յան, Ար­դի հա­յե­րե­նի բա­ցատ­րա­կան բա­ռա­րան, Երե­ւան, «Հա­յաս­տան», 1976) կա, այն էլ մա­կե­րե­սա­յին նկա­րագ­րու­թյամբ: Ստու­գա­բա­նու­թյան պատ­մու­թյու­նը պետք է տալ немец (տե՛ս #4) < неймет ([լե­զուն] չհաս­կա­ցող, օ­տա­րա­ցի) (Ա­ճա­ռյա­նի առա­ճար­կած Ստու­գա­բա­նու­թյան պատ­մու­թյուն)]

20.  թարգ­մա­նու­թյան փո­խա­րեն լե­զու­նե­րի ան­վա­նում­ներ` սա

21.  ան­վա­նում­ներ` նկա­րագ­րու­թյան ման­րա­մաս­նե­րը պետք է Վի­քի­պե­դի­ա գնան, օ­րի­նակ` թայմս-ի դեպ­քում հիմ­նե­լու տա­րե­թի­վը ա­վե­լորդ է (ոչ ա­դեկ­վատ): Բա­ռա­րանը պետք է կենտ­րո­նա­նա ուղ­ղագ­րու­թյան, տա­ռա­դար­ձու­թյան, ծագ­ման, բա­ցատ­րու­թյան վրա, այլ ոչ թե  պատ­մա­աշ­խար­հագ­րա­կան մանրամաս­նե­րի: Օ­րի­նակ` Գերմանիա (է­ջա­տա­կի դի­տար­կու­մը պետք է կապ­վի ա­ռա­ջին ի­մաս­տի հետ, իսկ երկ­րոր­դը հե­ռաց­վի) եւ Հա­յաս­տան (Նո­յյան տո՞ւն. համ էլ մի ‘յ’-ն պետք է որ բա­վա­կան լի­նի) բա­ռերն ա­դեկ­վատ են թվում:


Ի­մաս­տույթ­նե­րի տե­սա­կա­վո­րու­մը (պի­տա­կա­վո­րու­մը)

Խոս­քի մա­սե­րի որոշումը

Բա­ցի սոսկ սուբ­յեկ­տիվ անգ­րա­գի­տությունով կամ ան­փու­թությամբ պայ­մա­նա­վոր­ված սխալնե­րի խնդրա­հա­րույց պի­տա­կա­վոր­ման օբ­յեկ­տիվ պատ­ճառ­ներ կան: Դրանք հաս­կա­ցա­կան, սահ­ման­ման խնդիր­ներ են:

«Այն հան­գա­ման­քը, որ, - չ­նա­յած բազ­մա­թիվ քննա­դա­տու­թյուն­նե­րին ու դի­տո­ղու­թյուն­նե­րին, ժխտման ու փո­խա­րին­ման փոր­ձե­րին, դա­սա­կար­գում­նե­րին ու վե­րա­դա­սա­կար­գում­նե­րին, - խոս­քի մա­սե­րի հաս­կա­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ ժա­մա­նա­կա­կից քե­րա­կա­նու­թյան կենտ­րո­նա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րից մե­կը, խո­սում է նրա գո­յու­թյան օբ­յեկ­տիվ հիմ­քե­րի մա­սին» (Ջահուկյան, 1974 : 125):

 Խոս­քի մա­սե­րի ժա­մա­նա­կից կար­գա­վո­րու­մը են­թադ­րում է, որ մի բա­ռը կա­րող է մի քա­նի տար­բեր խոս­քի մա­սե­րի հա­մա­պա­տաս­խա­նել, քա­նի որ խմբա­վո­րու­մը ա­ղոտ է: Հա­յե­րե­նում բա­ռերը կա­րող են ե՛ւ ա­ծա­կաննե­րի, ե՛ւ մակ­բայնե­րի խումբն ընկ­նել, օ­րի­նակ արագ, կամ գո­յա­կաննե­րի եւ ա­ծա­կաննե­րի, օ­րի­նակ` ածական (Վի­քի­բա­ռա­րա­նում մի­այն գո­յա­կանն է նշված չնա­յած, որ է­ջում հիմ­նա­կա­նում որ­պես ա­ծա­կան է գոր­ծած­վում եւ հղված բա­ռա­րան­նե­րում եր­կու խումբն էլ նշված է): Սրանք կա­րե­լի է հա­մա­նուններ նույ­նա­նուններ  հա­մա­րել: Նույ­նա­նուն կա­րե­լի հա­մա­րել նա­եւ դե­րա­նուն­նե­րի, շաղ­կապ­նե­րի, եղանակավորող (սա որ­պես բայ ո­րա­կա­վո­րե­լը առն­վազն տա­րօ­րի­նակ է հնչում) բա­ռե­րի, մակ­բայ­նե­րի, ևն բազ­մու­թյուն­նե­րի հատումնե­րը (Hayrapetyan, 2025): Սա­կայն սրանք շատ ա­վե­լի խճճված են, դժվար նույ­նա­կա­նաց­վող:

Դժվարության հիմ­նա­կան պատ­ճառնե­րից են լեզ­վի եւ խոս­քի մա­սե­րի ոչ հստակ, ոչ ձե­ւա­յին սահ­մանու­մը եւ նույն եզ­րույ­թի գոր­ծա­ծու­մը եր­կու­սի հա­մար: Վեր­ջի­նիս օ­րի­նակնե­րից է շաղ­կա­պը. ի տար­բե­րու­թյուն ու­նենք են­թա­կա, խնդիր – գո­յա­կան, ո­րո­շիչ – ա­ծա­կան, մակ­բայ: Ամ­փո­փե­լով նշենք խոս­քի մա­սե­րի զատումը  բար­դաց­նող  պատ­ճառ­նե­րը`

1.     Ի­րույ­թա­յին հա­մա­նունություն, օ­րի­նակ` նույն բա­ռը ե՛ւ ա­ծա­կան է, ե՛ւ գո­յա­կան (ե­րե­ւի ա­վե­լի ճիշտ է ա­սել «ըն­կալ­վում/գոր­ծած­վում է որ­պես»): Օ­րի­նակ` փոխանակ կապ եւ գո­յա­կան ի­րույթ­նե­րը նույ­նուն­ներ են

2.     Բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի գլխա­վոր ան­դամ­նե­րի, ար­տա­նա­խա­դա­սա­կան ի­մաս­տույթ­նե­րի խմբե­րի եւ խոս­քի մա­սե­րի նույ­նա­նու­թյու­նը: Օ­րի­նակ, շաղ­կա­պը խոս­քի մաս է, ո­րը կա­պում է եր­կու բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամ­նե­րը[9]

Սկսած Ա­րիս­տո­տե­լից խոս­քի մա­սե­րի խմբա­վոր­ման հիմ­քում դրվել են բա­ռի ի­մաս­տը (այս­պես կոչ­ված նյու­թա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բա­ռե­րի) կամ բա­ռի շա­րա­հյու­սա­կան դե­րը:

Այս­տեղ, որդեգ­րե­լով քե­րա­կա­նու­թյան ինք­նա­վա­րու­թյան սկզբուն­քը խոս­քի մա­սե­րի եւ խոս­քի մի­ա­վոր­նե­րի տա­րան­ջա­տու­մը, փոր­ձենք բո­լոր խոս­քի մա­սե­րը սահ­մա­նել շա­րա­հյու­սա­կան (սին­տակ­տիկ) դե­րե­րի հի­ման վրա: Նա­խա­դա­սու­թյան կա­ռուց­ված­քի (Հայ­րա­պե­տյան, 2022 :145,165) եւ կա­ռուց­ված­քա­յին մի­ա­վոր­նե­րի ման­րա­մաս­նե­րի (Hayrapetyan, 2025, Հայ­րա­պե­տյան, 2025) հի­ման վրա ա­ռանձ­նաց­նենք բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի գլխա­վոր ան­դամ­նե­րի, այդ ան­դամ­նե­րը շաղ­կա­պող, եւ խո­սո­ղի վե­րա­բեր­մուն­քը ար­տա­հայ­տող ի­մաս­տույթ­նե­րի դե­րե­րը (ձե­ւա­վոր փա­կագ­ծե­րում թվարկ­ված են դե­րա­կա­տար խոս­քի մա­սե­րը) `

1.     Են­թա­կա­յա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամ {գո­յա­կան, ա­ծա­կան` ի­րա­կան հո­լո­վով, թվա­կան (բա­ցար­ձակ` ի­րա­կան հո­լո­վով), դե­րա­նուն, դե­րա­ծա­կան, դեր­բայ (ա­նո­րոշ, ան­կա­տար, ա­պառ­նի) ան­վա­նա­կան եւ ի­րա­կան հո­լովներով[10]}

2.     Խնդրա­յին բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամ {տե՛ս նա­խոր­դում}

3.     Պա­րա­գա­յա­կան (մա­կո­րոշ­չա­յին) բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամ {մակ­բայ, գո­յա­կան (բա­ցա­ռա­կան հ., ու­ղեկ­ցա­կան հ., ներ­գո­յա­կան հ.), դեր­բայ (ա­նո­րոշ, ան­կա­տար) բա­ցա­ռա­կան, ու­ղեկ­ցա­կան, ներ­գո­յա­կան հո­լով­նե­րով), դե­րա­ծա­կան, ա­ծա­կան(?), դերա­նուն, դեր­բայ (զու­գըն­թա­ցա­կան), թվա­կան (բաշ­խա­կան, կո­տո­րա­կա­յին)}

4.     Ո­րոշ­չա­յին բա­ռա­կա­պակ­ցության գլխա­վոր ան­դամ {ա­ծա­կան, դե­րա­նուն, գո­յա­կան (ան­վա­նա­կան, սե­ռա­կան, բա­ցա­ռա­կան, ու­ղեկ­ցա­կան), դերբայ (ա­նո­րոշ, ան­կա­տար), թվա­կան (դա­սա­կան)}

5.     Ստո­րո­գե­լի­ա­կան (բա­յա­կան) բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամ {բայ, [մարդ­կա­յին] ձայ­նար­կու­թյուն (շըշ, + ՞)}

6.     Շաղ­կապող {տրա­մա­բա­նա­կան, դե­րան­վա­նա­կան, եւ մա­կո­րոշ­չա­յին կա­պակ­ցող}

7.     Կրկնաձայնող {բնա­կան, կեն­դա­նա­կան, եւ մարդ­կա­յին ձայ­նար­կու­թյուն­ներ}

8.     Դի­մո­ղա­կան (կո­չա­կան) բա­ռա­կա­պակ­ցու­թյան {գո­յա­կան (ան­վա­նա­կան), [մարդ­կա­յին] ձայ­նար­կու­թյուն­ներ}

9.     Վե­րա­բե­րա­կան {դե­րան­վա­նա­կան, եւ մա­կո­րոշ­չա­յին կա­պակ­ցող}

10.  Խո­սակ­ցա­յին կա­պակ­ցու­թյուն­ներ {հրա­մա­յա­կան բա­յա­ձեւ}

11.  Խո­սակ­ցա­յին դա­դար­ներ, մա­կա­բույծ բա­ռեր {ձայ­նար­կու­թյուն­ներ, [բա­յա­կան] բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­ներ}


Խոս­քի մա­սե­րի խմբա­վո­րումը

Հաշ­վի առ­նե­լով վե­րո­բե­րյալ խոս­քի մի­ա­վոր­ների ի­րա­ցում­նե­րը կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել հե­տե­ւյալ խոս­քի մա­սե­րը`

1.     Ա­ծա­կան` մեծ, փոքր[11] (ո­րո­շիչ, վի­ճակ, հատ­կա­նիշ), նե­րա­ռյալ

a.     անվանա­կան` ածխահատ [բան­վոր] (ո­րո­շիչ, վի­ճակ)` գո­յա­ծա­կան

b.     դե­րա­ծա­կան` հարձակվող, խորոված (բայ չի` ան­վա­նա­կան է), ուսանելի (գո­յա­կան չի` ա­ծա­կան է)

c.     գո­յա­կա­նի թե­քույթ­ներ` սե­ռա­կան, բա­ցա­ռա­կան, գոր­ծի­ա­կան

d.     դե­րա­նուն­ներ` ա­նո­րոշ (ո­րոշ հա­րա­բե­րա­կան) բոլոր (բո­լո­րը` գո­յա­կան, թե՞ գո­յա­կա­նա­բար գոր­ծած­վող), ուրիշ, այլ (մի­այն դե­րա­նուն, քա­նի որ

e.     թվա­կան (դա­սա­կան)

f.      մա­կա­ծա­կան (ո­րո­շիչ, ո­րոշ­չա­կան) արագ[12] (մակ­բայ եւ ա­ծա­ծա­կան)

2.     Բայ (դի­մա­վոր ի­մաս­տույթ­ներ)` վազել (գոր­ծո­ղու­թյուն, վիճակա­փո­խու­թյուն (վի­ճա­կի ան­փո­փո­խու­թյուն, որ­պես վի­ճա­կա­փո­խության տե­սակ).

3.     Դեր­բայ (ան­դեմ ի­մաս­տույթ­ներ)

4.     Գո­յա­կան` արմունկ (վի­ճակ, ո­րո­շիչ)` «իս­կա­կան» գո­յա­կա­նը չի կա­րող հատ­կա­նիշ (ո­րո­շիչ) լի­նել (մի այլ օ­րի­նակ` տուն)

a.     ա­նո­րոշ դեր­բայ, որ­պես գոր­ծո­ղու­թյան ա­նուն

b.     դերգոյա­կան`ան­կա­տար դեր­բայ` խախտում (է­ջում ուղ­ղել` կար­գա­հա­հա­կան), ա­պառ­նի դեր­բայ` ըմպելիք

c.     դե­րա­նուն` ես, դու (անձ­նա­կան), սա, դա, նա (ցու­ցա­կան)

d.     [գո­յա­կանա­բար գոր­ծած­վող] ա­ծա­կան

e.     թվա­կան (բա­ցար­ձակ` ի­րա­կան հո­լո­վով)

5.     Մակ­բայ` հապճեպ, (ո­րո­շի­չի ո­րո­շիչ, վի­ճա­կա­փո­խու­թյուն ո­րո­շիչ)

a.     զու­գըն­թա­ցա­կան (մակ­բա­յա­կան)` խախ­տե­լիս, ըմ­պե­լիս

b.     դե­րա­նուն (հա­րա­բե­րա­կան) [մակ­բա­յա­կան]` ուր,

c.     թվա­կան (բա­ցար­ձակ` ան­վա­նա­կան հո­լո­վով)

d.     դեր­մակ­բայ (?)` վա­զե­լիս, ե­րա­զե­լիս  

6.     Շաղ­կապ` հենց (2-րդ նշա­նա­կու­թյու­նը որ­պես գո­յա­կան պի­տա­կա­վո­րե­լը, առն­վազն, անս­պա­սե­լի է), թեեւ,

7.     Վե­րա­բե­րա­կան (ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռեր)` ախր (ան­պի­տակ), արդյոք (en, ան­պի­տակ), գուցե (պի­տա­կա­վոր­ված է մակ­բայ, չնա­յած մի­այն մեկ բա­ռա­րա­նում (1967) է այդ­պես նշված, ո­րի հե­ղի­նա­կը հե­տա­գա­յում (2009) այն փո­խել է մակ­բա­յի), հո (մի­այն որ­պես Հ տա­ռի ան­վա­նում է պի­տա­կա­վոր­ված), մանավանդ (1,4-ում` ե­ղա­նա­կա­վո­րող, 2,3-ում` մակ­բայ[13], շաղ­կապ), էլ (Մակ­բայ,  Շաղ­կապ, Վե­րա­բե­րա­կան), գեթ, երեւի

8.     Պա­տաս­խա­նա­կան` այո (պի­տա­կա­վոր­ված է` վե­րա­բե­րա­կան. 1,2,4-ում ե­ղան.), ոչ (պի­տա­կա­վոր­ված է` վե­րա­բե­րա­կան. 1,2,4-ում ե­ղան.)[14],

9.     Օ­ժան­դակ բա­ռեր` թող (հրա­մա­յա­կան), ե­կեք,

10.  Բնա­ձայ­նա­յին (գո­յա­կան)

11.  Մաս­նիկ­ներ` ոչ, պիտի

12.  Դե­րա­նուն` ո­րո­շիչ, վի­ճակ, ձեւ (կերպ)

a.     հա­րա­բե­րա­կան` ինչ, գոր­ծած­վում է որ­պես հար­ցա­կան բառ եւ ժա­մա­նա­կա­յին շաղ­կապ (Hayrapetyan, 2025)

13.  Կապ[15]` պետք է լեզվա­կան, այ­սինքն` ի­մաս­տույթ կառու­ցող, մաս­նիկ­ներ հա­մա­րել, սրանք բա­ռա­կա­պակ­ցու­թյան հետ ան­մի­ջա­կան կապ չու­նեն: Ի­մաս­տույ­թի կազ­մում են ընդգրկ­վում խոս­քի մեջ: Մյուս կող­մից, այս դեպ­քում «դե­պի ո՞ւր» հար­ցա­կան խնդի­րը պետք է [մակ­բա­յա­կա՞ն] ի­մաս­տույթ հա­մա­րել: Ձե­ւույթ է, այ­սինքն լեզ­վի մաս, այլ ոչ թե խոս­քի


Լու­ծում­ներ, խմբագ­րում­ներ

PolyWordlot խաղի հա­մար տվյալները պատրաստելիս վրի­պակ­նե­րի հե­տե­ւյալ ուղ­ղումներ ու բա­ցա­հայ­տու­թյուն­ներ են կա­տար­վել`

1.     Տա­ռաս­խալ­նե­րի, վրի­պակ­նե­րի ուղ­ղում­ներ

2.     Ան­հե­թեթ եւ ոչ ա­դեկ­վատ բա­ցատ­րու­թյուն­նե­րի շտկում: Պետք է հե­տե­ւել, որ­պես­զի հոդ­վա­ծը ի­մաս­տույ­թի (բա­ռի), այլ ոչ թե նշա­նակ­վող հաս­կա­ցու­թյան,   մա­սին լի­նի: Հաս­կա­ցու­թյուն­նե­րը բա­ցատր­վում են Վի­քի­պե­դի­ա­յում

3.     4.a (Ֆոր­մա­տա­վո­րում հատ­վա­ծը վե­րե­ւում) պի­տակ­նե­րի մոտ 30-40 ձեռ­քով ուղղ­վել են: Մնա­ցած­նե­րը, ո­րոն­ցով հա­մե­մա­տա­բար շատ բա­ռեր է­ին պի­տա­կա­վոր­ված ծրագ­րա­յին հա­մա­կար­գով նոր­մա­լաց­վել են PolyWordlot խա­ղի հա­մար: Պայ­թո­նով գրված այդ ծրագրերը կա­րե­լի հար­մա­րեց­նել եւ որ­պես բոտ աշ­խա­տեց­նել Վի­քի­բա­ռա­րա­նում (պետք է պար­զել հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, հա­սա­նե­լի­ու­թյան նրբու­թյուն­նե­րը)

4.     Մի շարք գոր­ծո­ղու­թյուն­ներ ինք­նաշ­խատ ձե­ւով են կա­տար­վում. խրա­խու­սե­լի է որ`

a.     Ուղ­ղում­ներ են կա­տար­ված REDIRECT-ի մի­ջո­ցով

b.     Այլ բո­տե­րով ֆոր­մա­տի եւ անճշ­տու­թյուն­նե­րի ուղ­ղում­ներ են կա­տար­վել

c.     Մակ­րո­ներ են գրվել ար­տա­պատ­կեր­ման ֆոր­մա­տը ստան­դար­տա­վո­րե­լու հա­մար:

d.     Հար­մար մար­կո­յով բո­լոր բա­րան­նե­րը տե­ղադր­վում են է­ջում եւ ինք­նաշ­խատ ձե­ւով հղում է գե­նե­րաց­վում հա­մա­պա­տաս­խան [Նա­յի­րի] բա­ռա­րա­նի է­ջին: Սրա հետ կապ­ված խնդիր­նե­րը տես ստո­րեւ

5.     PolyWordlot խաղի տվյալները մաքրման ծրագրային համակարգի օգ­նու­թյամբ պետք է հե­տա­զո­տել տվյալ­նե­րի հեր­թա­կան դամ­փը, կազ­մել սխալ­նե­րի լի­ար­ժեք ցանկ (Վի­քի­բա­ռա­րան վե­րո­բե­րյալ հատ­վա­ծի օ­րի­նա­կով)  եւ տվյալ­նե­րի շտկու­ներ կա­տա­րել

6.     Wiktionary:Entry layout-ը պետք է թարգ­մա­նել հա­յե­րեն, հար­մա­րեց­նել Վի­քի­բա­ռա­րա­նի, հայ­րե­նա­կան լեզ­վա­բա­նու­թյան, եւ առ­կա խմբագրա­յին ռե­սուրս­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին եւ ու­նա­կու­թյուն­նե­րին եւ հրա­պա­րա­կել:

7.     Բա­ռա­րան­նե­րի ընդգր­կու­մը է­ջում մակ­րո­յի մի­ջո­ցով հե­տե­ւյալ խնդիր­նե­րի է բե­րում`

a.     Բա­ռը կա­րող է բա­ցա­կա­յել ո­րոշ կամ բո­լոր բա­ռա­րան­նե­րում

b.     Ա. Սու­քի­ա­սյան, Հա­յոց լեզ­վի հո­մա­նիշ­նե­րի բա­ռա­րան, Երեւան, «Հայ­կա­կան ՍՍՀ Գի­տու­թյուն­նե­րի Ա­կա­դե­մի­ա­յի Հրա­տա­րակ­չու­թյուն», 1967 թ. տար­բե­րա­կը գրա­կա­նու­թյան ցան­կից կա­րե­լի է հե­ռաց­նել, քա­նի որ շատ սխալ­ներ ու­նի, ո­րոնք ուղղ­վել են 2009 թ. հրա­տա­րա­կու­թյունում (ե­թե, ի­հար­կե, կա­րե­վոր պատ­ճառ­ներ չկան հին տար­բե­րա­կը պա­հե­լու պա­հե­լու հա­մար)

8.     Ստան­դար­տա­վո­րել բար­բառ­նե­րի եւ այլ հատ­կա­նիշ­նե­րի, օ­րի­նակ` հի­նա­ցած, գա­վա­ռա­կան, խո­սակ­ցա­յին, ևն հա­պա­վում­նե­րը

Ի­մաս­տույթ­նե­րի տե­սա­կա­վո­րու­մը (պի­տա­կա­վո­րու­մը)` տես հա­մա­նուն հատ­վա­ծը վե­րե­ւում, պետք է շա­րու­նակ­վի: Ուր­վագծ­ված մո­տե­ցու­մը բեղմ­նա­վոր է թվում: Բայց նույ­նիսկ այն ըն­դու­նե­լու դեպ­քում դեռ շատ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ պետք է ա­նել (օ­րի­նակ` կոր­պուս­նե­րով) ե՛ւ մո­տե­ցու­մը, ե՛ւ մո­տեց­ման ար­դյունք­նե­րը վերջ­նա­կա­նաց­նե­լու հա­մար:

Առ այ­սօր հի­մա­նա­կան ար­դյունք­նե­րը կա­րե­լի է կարճ ամ­փո­փել հե­տե­ւյալ կե­տե­րում`

1.     Խոս­քի կա­ռուց­ված­քի ու­սում­նա­սի­րու­թյան հի­ման վրա պարզ­վում, ճշտվում են խոս­քի մի­ա­վոր­նե­րը (Hayrapetyan, 2025, Հայ­րա­պե­տյան, 2025)

2.     Կազմ­վում են խոս­քի մի­ա­վոր­նե­րը կազ­մող, կա­պակ­ցող, եւ ու­ղեկ­ցող ի­մաս­տույթ­նե­րի տե­սակ­նե­րը` ա) ա­ծա­կան, բ) բայ, գ) գո­յա­կան, դ) դե­րա­նուն (՞), ե) դեր­բայ, զ) մակ­բայ, է) տրա­մա­բա­նա­կան կա­պակ­ցող, ը) քե­րա­կա­նա­կան [մակ­բա­յա­կան, խնդրա­յին, լրա­ցա­կան, վե­րա­բե­րա­կան] կա­պակ­ցող, թ) վե­րա­բե­րա­կան, ի) ձայ­նար­կու­թյուն, լ) քե­րա­կա­նա­կան մաս­նիկ­ներ, այ­սինքն խոս­քի մա­սե­րի: Այս­տեղ բա­ցա­կա­յում է թվա­կա­նը, քա­նի որ այն քե­րա­կա­նա­կան ու­րույն դեր չու­նի: Այն հատ­կանշ­վում է կա­ռուց­ման հա­տուկ քե­րա­կա­նու­թյամբ (Հայ­րա­պե­տյան, 2022 : 67-8, 274-5)

3.     Ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի եւ պար­զա­բա­նում­նե­րի կա­րիք կա դե­րա­նուն­նե­րի մակ­բայ­նե­րի, վե­րա­բե­րա­կան­նե­րի, կա­պակ­ցող­նե­րի (շաղ­կապ­նե­րի) խմբե­րը ճշտե­լու հա­մար

4.     Պատ­ճա­ռա­կան եւ կրա­վո­րա­կան բա­յե­րի բա­ռա­րա­նա­յին ձե­ւեր լի­նե­լու հար­ցը պետք է ճշգրտել


Վի­քի­պե­դի­ա

<ToDo>


Ամ­փո­փում

Եր­կար տա­րի­ներ (10+ տա­րի) հե­տե­ւե­լով Վի­քի­նե­րին ե­կա այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ցածր ո­րա­կի պատ­ճա­ռը ոչ թե տգի­տու­թյունը կամ ան­փու­թու­թյունն է, այլ ան­տար­բե­րու­թյու­նը: Գոր­ծա­ծող­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նից հե­տե­ւում է խմբագ­րե­րի ան­տար­բե­րու­թյու­նը: Ես չեմ կա­րող հա­մա­խոհ­ներ գտնել ո­րոնք շահ­ագրգռ­ված են լեզ­վա­կան եւ գի­տա­կան թվան­շա­յին տե­ղե­կույ­թի ո­րա­կը բարձ­րաց­նե­լում: Մար­դիկ ոչ ու­զում են օգտ­վել Վի­քի­նե­րից, ոչ էլ ստեղծ­մա­նը մաս­նակ­ցել: Հիմ­նա­վո­րու­մը հաս­կա­նա­լի է` [հա­յա­լե­զու] Վի­քի­նե­րը ան­հե­թե­թու­թյուն­նե­րի հա­վա­քա­ծո­ներ են` «հան­րատ­գիտարան­ներ»: Սա, ընդ­հա­նուր առ­մամբ ճիշտ, բայց ծայ­րա­հե­ղա­կան տե­սա­կետ է` ան­տար­բե­րու­թյան դրսե­վո­րում: Այս ան­տար­բե­րու­թյու­նը բե­րում է ա­րա­տա­վոր շրջա­նի` Վիքի­նե­րը ա­նո­րակ են եւ, այդ պատ­ճառով,  բա­նի պետք չեն եւ, հե­տե­ւա­բար, բա­րե­լա­վե­լը ա­նի­մաստ է:

Այս ա­րա­տա­վոր շրջա­նի հատ­ման հա­մար, ա­ռա­ջին հեր­թին պետք է գտնել ոչ ան­տար­բեր մարդ­կանց, ով­քեր հաս­կա­նում են Վի­քի­նե­րի մշա­կույ­թա­յին եւ տեխ­նո­լո­գի­ա­կան կա­րե­վո­րու­թյու­նը` ա) ու­սա­նող­նե­րի (լայ­նա­գույն ի­մաս­տով) հա­մար գի­տե­լիք­նե­րի վստա­հե­լի աղ­բյուր, իսկ բ) ՄՈւ հա­մար ճշգրիտ թե՛ լեզ­վա­քե­րա­կա­նա­կան, թե՛ ի­մա­ցա­բա­նա­կան հու­սա­լի տվյալ­ներ: Դրա­նից հե­տո կգտնվեն ե՛ւ բա­վա­րար կրթված ե՛ւ հե­տաքրք­րա­սեր մար­դիկ, ովքեր ո­րա­կյալ հոդ­ված­ներ կգրեն եւ կկար­դան: Ընդգ­ծենք, որ բարձր ո­րակ կա­րե­լի է ա­պա­հո­վել մի­այն այս եր­կու օգ­տա­տե­րե­րի առ­կայության պա­րա­գա­յում: Պայ­ծառ եւ կրթված ան­ձիք բա­վա­րար չեն: Նյու­թը ար­ժեք է ստա­նում գոր­ծած­ման մի­ջո­ցով, հե­տե­ւան­քով:

Այդ մար­դիկ ոչ թե պա­տա­հա­կան, թաք-ու-բիր ան­հատ­ներ պետք է լի­նեն այլ ազ­գա­յին [մշա­կու­թա­յին] անվ­տան­գու­թյամբ մտա­հոգ­ված զանգ­ված­ներ` ա­վագ դա­սարաննե­րի ա­շա­կերտներ, բու­հա­կան, թեկ­նա­ծու­ա­կան, դոկ­տո­րա­կան ու­սա­նող­ներ, ա­կա­դե­մի­ա­կան ինս­տի­տուտ­նե­րի աշ­խա­տա­կից­ներ, գիտ­նա­կան­ներ, ճար­տա­րա­գետ­ներ, դա­սա­խոս­ներ, ա­մեն ա­ռողջ մարդ: Մի­այն զանգ­վա­ծա­յին ընդգրկ­վա­ծու­թյան դեպ­քում հա­յե­րե­նը սա­կավ ռե­սուրս­ներով լեզ­վից կա­րե­լի է ա­ռաջ մղել բա­վա­րար ռե­սուրս­նե­րով լեզ­վի: Լե­զու­նե­րը, մշա­կույթ­նե­րը մա­հա­նում են, երբ չեն գոր­ծած­վում:

Ա­ռանց մե­ծա­ծավալ, բարձ­րո­րակ թվան­շաց­ված տվյալ­նե­րի անհ­նա­րին է ա­պա­հո­վել ԱԲ գոր­ծիք­նե­րի բարձր ո­րակ` դրանք «աղբ մա­տու­ցիր, աղբ ստա­ցիր» տե­սա­կի հա­մա­կար­գեր են:

Բա­ցի այդ մի­այն ինքնաշ­խատ ո­րա­կյալ մի­ջոց­նե­րի` տե­սա­յին եւ ձայ­նա­յին ճա­նա­չում, սրբագ­րում, պի­տա­կա­վո­րում, ևն, մի­ջոց­նե­րի լայն ներդ­րու­մը կա­րող է կոն­տենտ ո­րակ եւ ծա­վալ ա­պա­հո­վել: Ոչ մի ան­հատ կամ նվի­րյալ­նե­րի խումբ չի կա­րող «ձեռ­քով» տվյալ­նե­րի ո­րակ ա­պա­հո­վել:

Մյուս կող­մից, սա­կավ ռե­սուրս­նե­րով մշա­կույթ­նե­րը ոչ մի­այն սա­կավ թվանշ­ված աղ­բյուր­ներ ու­նեն, բայց նա­եւ մարդ­կա­յին եւ տեխ­նո­լո­գի­ա­կան ռե­սուրս­ներ պա­կաս: Այդ պատ­ճա­ռով մենք պետք է հնա­րա­վո­րին չափ վեր­գոր­ծա­ծենք (reuse) հզոր մշա­կույթ­նե­րի կող­մից ստեղծ­ված գի­տա­կան, տեխ­նո­լո­գի­ա­կան, ևն ռե­սուրս­նե­րը: Օ­րի­նակ` Վի­քի­բա­ռա­րա­նը պետք է բե­րել թե ո­րա­կա­կան, թե ծած­վա­լա­յին այն մա­կար­դա­կի, որ մյուս բո­լոր կի­րա­ռում­նե­րի, օ­րի­նակ` Գան­ձա­րա­նի (Հայ­րա­պե­տյան, 2024), հա­մար: Ու­ժե­րը պետք է մի­ա­վո­րել (տես Հաշվողական լեզվաբանության միջբուհական կենտրոն)` փոքր ին­տե­լեկ­տու­ալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ուղ­ղել մեծ խնդիր­նե­րի լուծ­ման:

Որ­պես ա­ռանձ­նա­պես շատ ռե­սուրս կամ ներդ­րում չպա­հան­ջող գոր­ծո­ղու­թյուն, պետք է, անգ­լե­րեն տար­բե­րա­կի նման, պար­տադ­րել Վի­քի­պե­դի­այի «Քա­ղա­քա­կա­նու­թյունը, կա­նոն­ները եւ ու­ղե­ցույց­ները» երկ­քայլ հրա­պարակման մի­ջո­ցով` ա) խմբա­գի­րը ստեղ­ծում է բո­վան­դա­կա­յին է­ջը եւ հաձ­նում հաս­տատ­ման, բ) հա­տուկ ի­րա­վունք­ներ ու­նե­ցող փոր­ձա­ռու խմբա­գի­րը հաս­տա­տում կամ մեր­ժում է հոդ­վա­ծը:


Եզ­րույթ­ներ

Դե­րա­ծա­կան - «Տար­բե­րում են ե­րեք տե­սա­կի ա­ծա­կան դեր­բայ­ներ կամ դե­րա­ծա­կան­ներ՝ -ող, -ած եւ -­լի: Սա­կայն, ինչ­պես կտես­նենք, լի-ով կազ­մու­թյուն­նե­րը չի կա­րե­լի դի­տել որ­պես իս­կա­կան դե­րա­ծա­կան ձեւեր, այլ պետք է դնել բուն ա­ծա­կան­նե­րի մեջ» (Ջահուկյան, 1974 : 514): Նա­խըն­թա­ցա­կան եւ հա­մըն­թա­ցա­կան դեր­բայ­նե­րը դե­րա­ծա­կան կան­վա­նենք:

Ի­մաս­տույթ – տե՛ս Եզրույթներ

Ի­րույթ (քեր.) – տե՛ս Եզ­րույթ­ներ հատ­վա­ծում (Հայ­րա­պե­տյան, 2022 : 342-3)

Կա­խյալ դեր­բայ - տե՛ս Ձեւա­բայ

Պար­փա­կու­թյուն – տե՛ս Եզրույթներ

Ձեւա­բայ - ան­դեմ բայ, ո­րոն ի տար­բե­րու­թյուն դեր­բայ­նե­րի, ինք­նու­րույն չեն կա­րող գոր­ծած­վել եւ բա­ռա­կա­պակցու­թյան գլխա­վոր ան­դամ չեն կա­րող լի­նել` ան­կա­տար (-ում),  կա­տա­րե­լի (-ու), վա­ղա­կա­տար (-ել), ժխտա­կան ({-ա, -ի})

Սա­կավ ռե­սուրս­նե­րով լե­զուները ան­հա­մե­մատ փոքր ծա­վա­լով թվա­յին, տեքս­տա­յին եւ ա­ու­դի­ո տվյալ­ներով են ներ­կա­յաց­ված ին­տեր­նե­տում, ին­չը խո­չըն­դո­տում է բնա­կան լեզ­վի մշակ­ման (NLP) գոր­ծիք­նե­րի, ինչ­պի­սիք են թարգ­մա­նիչ­նե­րը եւ խոս­քի ճա­նա­չու­մը, զար­գա­ցու­մը: Դրանք դա­սա­կարգ­վում են մեկ­նա­բան­ված (պի­տա­կա­վոր­ված) տվյալ­նե­րի հա­վա­քա­ծու­նե­րի բա­ցա­կա­յու­թյան, առ­ցանց սահ­մա­նա­փակ ներ­կա­յու­թյան եւ հաշ­վո­ղա­կան գոր­ծիք­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյան հի­ման վրա, հա­ճախ ան­կախ խո­սող­նե­րի թվից  [Albarino, 2025); Lupaşcu et al, (2025); Mirela, (2024); Zhong et al, (2024)]:

Փիքլ­բոլ – թե­նի­սին շատ նման (բադ­մին­տո­նի եւ պինգ-պոն­գի տար­րեր ու հատ­կու­թյուն­ներ ու­նե­ցող) սպոր­տաձեւ է, ո­րի դեպ­քում եր­կու կամ չորս խա­ղա­ցող­ներ հարթ մա­կե­րե­սով թի­ա­կով հար­վա­ծում են պլաս­տիկից պատ­րաստ­ված անց­քա­վոր, դա­տարկ գնդա­կին ցան­ցի վրա­յով հա­կա­ռա­կոր­դի կի­սա­դաշտ տե­ղա­փո­խե­լու մի­տու­մով, մինչեւ կող­մե­րից մե­կը չկա­րո­ղա­նա վե­րա­դարձ­նել գնդա­կը։


Գրա­կա­նու­թյուն

A. Hayrapetyan, (2025). Conjunctions in Eastern Armenian,

M. Lupaşcu, A-C. Rogoz, M.S. Stupariu, R.T. Ionescu. (2025). Large Multimodal Models for Low-Resource Languages: A Survey. arxiv.2502.05568v2

V. Mekhitarian. (2012). History of Armenian Standard Code for Information Interchange, 1987 - 2012. 10.13140/RG.2.2.32299.03369 (Վ.Մխի­թա­րյան. ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ)

T. Zhong, Zh. Yang, Zh. Liu, R. Zhang, W. You, Y. Liu, H. Sun, Y. Pan, Y. Li, Y. Zhou, H. Jiang, J. Chen, X. Li, T. Liu. (2024) Opportunities and Challenges of Large Language Models for Low-Resource Languages in Humanities Research. arXiv:2412.04497

Հր. Ա­ճա­ռյան. (1926) Հա­յե­րեն ար­մա­տա­կան բա­ռա­րան. Ե­րե­ւա­նի հա­մալ­սարա­նի հրա­­տարակ­չու­թյուն, Ե. Յառաջաբան

Ա. Հայրապետյան. (2025-6) Տեսական լեզվաբանություն. Գրքե­րի եւ հոդ­ված­նե­րի տե­սու­թյուն, քննու­թյուն. գրա­խո­սա­կան­ներ, դի­տար­կում­ներ.

Գ. Ջա­հու­կյան. (1974) Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի տե­սու­թյան հի­մունք­նե­րը. ՀՍՍՀ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի հրա­տա­րակ­չու­թյուն, Ե.


Հա­վել­ված­ներ

Ա. Վիքի­բա­ռա­րա­նի է­ջի կա­ռուց­ված­քը

Այս կա­ռուց­ված­քը կազմ­վել է Վի­քի­բա­ռա­րա­նի տվյալ­նե­րը ու­սում­նա­սի­րե­լու հի­ման վրա, օգ­նու­թյան [8] եւ այլ օգ­տա­կար է­ջեր հայտնա­բե­րե­լուց ա­ռաջ`

  <page>

    <title>խո­րո­ված</title>

            <!-- elements or opening XML tags -->

                        <text bytes="2164" sha1="rtgbsa3czaj2b8dtteocoz23zil2nqs" xml:space="preserve">'

            <!-- language tag like {{hy-}} -->

            <!-- Some optional text with or without wikimarkup might be here -->      

== Ստու­գա­բա­նու­թյուն ==

            <!-- Some optional text with or without wikimarkup might be here -->      

            <!-- POS section

                        <!-- Line that contains POS tags like in {{hy-<pos>-}} format like {{hy-բայ-}} for VERB -->

                        <!-- POS tag section description -->

                        <!-- Bullet-items starting with "# " of the <title> word definitions

                        #

                        #

                        ...

                        -->

                        <!-- Line that contains POS tags like in {{hy-<pos>-}} format like {{hy-բայ-}} for VERB -->

                        <!-- POS tag section description -->

                        <!-- Bullet-items starting with "# " of the <title> word definitions

                        #

                        #

                        ...

                        -->

             -->

            <!-- Some optional text with or without wikimarkup might be here -->      

 

==== Հո­մա­նիշ­ներ ====

                        <!-- Bullet-items with the <title> word synonyms

                        #

                        #

                        ...

                        -->

            <!-- Some optional text with or without wikimarkup might be here -->      

            <!-- elements or closing XML tags -->

            </text>

  </page>

XML-ի այս նկա­րագ­րու­թյու­նը չի հա­կա­սում հիմ­նօ­րի­նա­կող Վի­կի է­ջե­րին: Սրա վրա է հիմն­ված PolyWordlot-ի Տվյալների պատրաստում-ը: Վատ ֆոր­մա­տա­վոր­ված ( տե՛ս Ֆոր­մա­տա­վո­րում հատ­վա­ծը) ե­ջե­րը նա­խամ­շակ­ման ալ­գո­րիթմ­նե­րով ձե­ւա­փոխ­վում են այս կա­ռուց­ված­քին, ին­չից հե­տո հիմ­նա­կան ծրագ­րա­յին հա­մա­կար­գը տե­ղե­կու­թյու­նը քա­ղում եւ պա­հես­տա­վո­րում է խա­ղում գոր­ծա­ծե­լու հա­մար:


Բ. Վիքի­բա­ռա­րա­նի պի­տակ­նե­րի ար­տա­պատ­կե­րու­մը

Ա­ռա­ջին սյու­նա­կում (Current conversion map) տրված է այժմ գոր­ծած­վող ար­տա­պատ­կե­րու­մը: Երկ­րորդ սյու­նա­կում (Help document map) տրված է հանձ­րա­րա­րե­լի ար­տա­պատ­կե­րու­մը, այ­սինքն ե­թե խմբագ­րող­նե­րը հե­տե­ւե­ին ուղ­ղոր­դում­նե­րին (Օգ­նու­թյուն): Ըն­դուն­ված եւ այլ պի­տակ­նե­րը տե՛ս (Հայ­րա­պե­տյան, 2022 :120-1, 228-31):

#

Current conversion map

Help document map

1

hy-ած-  ADJ

hy-ած-  ADJ

2

hy-մակ-  ADV

hy-մակ-  ADV

3

hy-գո-   NOUN

hy-գո-   NOUN

4

hy-գոյ-   NOUN


5

hy-բայ-  VERB

hy-բայ-  VERB

6

hy-նբ-  VERB


7

hy-չբ-  VERB


8

hy-կր-  VERB


9

hy-դեր-  PRON

hy-դեր-  PRON

10

hy-թվ-   NUM

hy-թվ-   NUM

11

hy-կապ-  ADP

hy-կապ-  ADP

12

hy-շաղ-  CONJ

hy-շաղ-  CONJ

13

hy-ձա-   INTJ

hy-ձա-   INTJ

14

hy-մաս-  MOD


15

hy-եղբ-  MOD

hy-եղբ-  MOD

16

hy-հատ-  PLC

hy-հատ-  PLC

17

hy-հպվ-  ABBR

hy-հպվ-  ABBR

18

hy-բնձ-  NAT


19

hy-անվ-  NOML (չի գործածվում)



Գ. Դեր­բայ­ներ

[Սա Վի­քի­պե­դի­ա­յի հոդ­վա­ծից է (որն իր հեր­թին պատ­ճեն­ված է Սո­վե­տա­կան Հան­րա­գի­տա­րա­նից). փա­կագ­ծե­րում այ­լընտ­րա­կան ա­վա­նում­ներ են (Հայ­րա­պե­տյան, 2022) բեր­ված:]

Դեր­բայ­ներ, բա­յի ան­դեմ ձեւեր, ո­րոնք, ու­նե­նա­լով բա­յի ի­մաստ ու սե­ռի քե­րա­կա­նա­կան կարգ, ցույց են տա­լիս գոր­ծո­ղու­թյուն՝ ա­ռանց ե­ղա­նա­կի, ժա­մա­նա­կի, դեմ­քի ու թվի[1]։

Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րենն ու­նի ութ դեր­բայ, ո­րոն­ցից չորսն ան­կախ են, չոր­սը՝ կա­խյալ։

Ան­կախ դեր­բայ­նե­րը ու­նեն ինք­նու­րույն շա­րա­հյու­սա­կան կի­րա­ռու­թյուն եւ ան­կախ բա­ռա­յին մի­ա­վոր­ներ են։ Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի ան­կախ դեր­բայ­ներն են՝

·      ենթակայական դերբայ (հա­մըն­թա­ցա­կան)

·      համակատար դերբայ (զու­գըն­թա­ցա­կան)

·      հարակատար դերբայ (նախըն­թա­ցա­կան)

Կա­խյալ դեր­բայ­նե­րը, որ կոչ­վում են նաեւ ձեւա­բա­յեր, ինք­նու­րույն շա­րա­հյու­սա­կան կի­րա­ռու­թյուն չու­նեն եւ նա­խա­դա­սու­թյան մեջ գոր­ծած­վում են մի­այն օ­ժան­դակ բա­յի ներ­կա­յի ու ան­ցյա­լի ձեւե­րի հետ։ Կա­խյալ դեր­բայ­նե­րը, գոր­ծած­վե­լով օ­ժան­դակ բա­յե­րի հետ, նա­խա­դա­սու­թյան մեջ կա­րող են դառ­նալ մի­այն պարզ ստո­րո­գյալ։

Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի կա­խյալ դեր­բայ­ներն են՝

·      ապակատար դերբայ (կա­տա­րե­լի)

 

Դերբայ

Հիմք

Վերջավորություն

Անորոշ

Կարդ, պատմ

ալ, ել

Ենթակայական

կարդ, պատմ

ող, ացող

Հարակատար

կարդ, պատմ

ած, ացած

Համակատար

կարդ, պատմ

ալիս, ելիս

Անկատար

կարդ, պատմ

ում, ում

Վաղակատար

կարդ, պատմ

ել, ացել

Ապակատար

կարդ, պատմ

ալու, ելու

Ժխտական

կարդ, պատմ

ա, ի

 

Ա­ծա­կա­նա­կան դեր­բայ

Դեր­բայ­նե­րի այն ձեւե­րը, ո­րոնք բա­յա­կան հիմ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րի հետ ու­նեն նաեւ ա­ծա­կա­նա­կան կի­րա­ռու­թյուն­ներ ան­վան­վում են ա­ծա­կա­նա­կան դեր­բայ­ներ։ Հա­յե­րե­նում այս­պի­սի նշա­նա­կու­թյուն ու­նեն հարակատարապակատարենթակայական դեր­բայ­նե­րը։ Օ­րի­նակ՝ պատ­ռած նա­մակ, վա­զող նա­պաս­տակ եւ այլն[2]։


Վե­րա­նա­յում­նե­րի պատ­մու­թյուն

Անուն

Ամսաթիվ

Փոփոխման նկարագրությունը

Տբրկ

Արամ Հայրապետյան

05/22/26

Նախնական տարբերակ

0.1

 

 

 

0.2

 

 


[1] Պիտակավորում ասելով այտեղ հասկանում ենք իմաստույթների խոսքի մասային պատ­կա­նե­լու­թյան որոշումը: Պիտակը խոսքի մաս նշանակող ցանկացած կոդ է:

[2] Հաճախականությունները հաշվարկվել են ամեն տեքստային ձեւի համար առանձին:, այլ նույն լեմմայից (բառարանային ձեւից) ածանցված ձեւերի գումարային հաճախականությունը: Լեզվաբանների համար պետք է որ հետաքրքիր լինեն լեմմաների ինչպես գումարային, այնպես էլ ածանցյալների, հա­րա­ցու­ցա­յին ձեւերի հաճախականությունները: Այս հնարավորությունը շուտով (հուսա՜նք) կիրագործվի ArmParser-ը ապրանքացնելուց հետո: Խաղի համար օգտագործվել են միայն լեմմաների հաճախականությունները

[3] Ներկայիս տարբերակը խաղի ժամանակ չի օգտվում հաճախականությունից, նկարագրությունից, կամ պիտակից, սակայն այն կարող է ցույց տալ, օրինակ` երբ մկնիկի ցուցիչը գտնվում է բառի մտացածին վանդակի վրա (տե՛ս PolyWordlotՏվյալների պատրաստում)

[4] Սրանք ձեռքով ուղղվել են մարտին. պետք է որ ապրիլյան dump-ում չլինեն: Ստուգել, ուղղել

[5] Այս բառաձեւի ընդգրկումը (հղված բառարանում ներառյալ) այնքան տարօրինակ եւ անսպասելի էր, որ այն կարելի էր որպես աբսուրդ տեսակավորել: Բանն այն է, որ նույնիսկ ռուսերենում այն համարվում է Ստ. Պետերբուրգի խոսույթին հատուկ: Միգուցե դրանով է բացատրվում Ճարտարապետական պատ­կե­րա­զարդ բառարանում նրա ընդգրկումը` հայ ճարտարապետներից շատերը (Թամանյանը մասնավորապես) Ստ. Պետերբուրգում են կրթություն ստացել:

[6] Սա Վիկիպեդիայի հաճախ (լայնորեն) գործածվող բառերի ցանկում է, բայց, իհարկե սուբ­յեկ­տի­վո­րեն, հայերեն չի հնչում

[7] Հոգնակի ձեւի հետ չշփոտելու համար լավ կլիներ ուղղագրել “բաններ”` երկու ն-ով: Հայերենում նկատելի է տենդենցը փոխառյալ բառերում տառերի կրկնությունները վերացնել, սակայն կան խախտումներ, օրինակ` լեմմա:

[8] Անգլերեն թարգմանությունը պետք է լիներ to cloud (կամ ավելի պահպանողական to cover by clouds) եւ գրված է` {{արտասանություն|was clouded}}. սա անկախ ֆորմատավորման, թե բովանդակային կարգավորելուց շատ վատ սխալ է:

[9] Համադասական շաղկապներով են կառուցվում նաեւ նախադասության բաղադրյալ անդամներ, օրինակ` «հաղթող թիմի մարզիչները եւ խաղացողները»: Սա արհեստականորեն կարելի դիտարկել որպես «հաղթող թիմի մարզիչները եւ հաղթող թիմի խաղացողները» խորքային կառույցի մակերեսային սղված արտահայտում:

[10] Այստեղ գործածվող հոլովների անվանումները եւ գործառույթների վերլուծությունը տես (Հայ­րապետյան, 2022 :171-5)

[11] Երկուսն էլ կարող են անվանական համարվել, քանի որ գոյական էլ են (ոչ սոսկ գոյականաբար գործածվող ածական)

[12] Մակբայական նկարագրությունում պետք է հապճեմ-ը ուղղել

[13] Սա զարմանալի է` մակբայ դասակարգողները գոնե մի օրինակ պետք է բերեին, երբ բառը կապվում է ածականի կամ բայի հետ որպես մակորոշիչ: Ինչպես շատ դեպքերում, բարդությունների հանդիպելիս հայ լեզվաբանները անցնում են գիտակամ ռեժիմից առասպելականի: Պարզվում է, որ իմ (Հայրապետյան, 2022) վստահությունը սկզբնաղբյուրների նկատմամբ հիմք չուներ

[14] Երկու դեպքում էլ պիտակը` -hy-եղբ-, ճիշտ է, բայց արտապատկերվում է որպես Վերաբերական

[15] Կապը խոսքի մաս համարելը դժվար է հիմնավորել, քանի որ այն խոսքում չի «երեւում»` նա իմաստույթ կազմող, հոլովային վերջածանցի դեր կատարող ձեւույթ է, որը իմաստույթի միջոցով (կազմում) է խոսք մտնում


 
 
 

Recent Posts

See All
Եզրույթներ

Այստեղ բերված են այն եզրույթները, որոնք բացակայում են գրքում կամ անհաջող են ձեւավակերպված այնտեղ: Անհատկանիշ ( անգլ.՝ wildcard) - Հաշվողական գիտություններում (Computer science), ՏՏ-ում գործածվող ե

 
 
 
Գունային եզրույթներ

Հարյուր տարվա իմ մենության ընթացքում մի քանի փորձ արեցի գույների մասին գրել [1] : Լեզու․ իրականության հայելին և ճարտարապետը նայելիս, զգացի, որ թե­ման հասունացել է: Չնայած, որ սպիտակի երանգրերի մասին

 
 
 

Comments


bottom of page