top of page
Search

Ձեւական լեզուներ

Jul 23, 2023
2 min read

Ըստ ծագման` լեզուները կարելի է բաժանել երկու խմբի` ա) բնական (կենսաբանական), մարդկային էվոլյուցիայի հետեւանքով առաջացած եւ բ) արհեստական (ձեւական)` մարդու կողմից մշակված: Առաջին խմբի օրինակներ են մարդկությանը հայտնի կենդանի եւ մեռյալ լեզուներն ու բարբառները: Սրանք արտադրել եւ արտադրում են ինչպես բանավոր, այսինքն` ձայնային պատկերների, այնպես էլ գրավոր` գրանշանների, համակցություններ:

Ձեւական լեզուները` մաթեմատիկան եւ ծրագրավորման լեզուները, գրավոր (ավելի ստույգ` ոչ ձայնային) խոսք են արտադրում: Առաջին դեպքում դրանք բանաձեւերն են, իսկ երկրորդ դեպքում` ծրագրերը:

Սրանց տարբերությունները բնական լեզուներից հետեւյալն են`

  1. արտադրողական օրենքների պարզությունը եւ, գործնականում, բացառությունների բացակայությունը

  2. միայն գրավոր լինելը

  3. իրադրաժամանակի բացակայությունը. ծրագրավորման լեզուների համար կարելի խոսքի երկու կերպ առանձնացնել` հաջորդական եւ զուգընթացային

  4. եղանակների սակավությունը`

    1. մաթեմատիկայում երկուսն են` պատմողական (պնդում, նշանակում) եւ դատողական

    2. ծրագրավորման լեզուներում` պատմողական (ստորոգելիական), հարցական (պայմանական), եւ հրամայական:

Վերջիններիս քերականությունը կարող է լինել պարզ եւ բարդ, ինչպես նաեւ ունենալ հատկությունների տարբեր բազմություններ: Օրինակ` թվանշանների տասնական ներկայացման մաթեմատիկական [ենթա]լեզուն արտադրում է թվանշաններով ներկայացված խոսք (թվեր), որոնք կարելի է փոխակերպել բառանշաններով (բնական խոսքով)` 2017 - «երկու հազար տասնյոթ», կամ թվաբանական խոսքից` «2017 - 60 = 1957» նախադասությունը թարգմանվում է որպես «երկու հազար տասնյոթից հանած վաթսուն հավասար է հազար ինը հարյուր հիսունյոթի»:

Մաթեմատիկան կամ ծրագրավորման լեզուները նկարագրվում են մետամաթեմատիկական լեզվով, որի արտադրանքը համապատասխանաբար ընդհանրական մաթեմատիկական կամ մասնավոր ծրագրավորման լեզուն է: Այսինքն, մետալեզվի խոսքը լեզու է, որով, օրինակ, բանաձեւեր կամ ծրագրեր են գրում: Սրանք համապատասխանաբար մաթեմատիկական եւ ծրագրավորման լեզուների խոսքն են հանդիսանում:

Աշխատության սահմաններում բնական լեզունրի, մասնավորապես` հայերենի, քերականությունը ներկայացվում է որպես կոնտեքստազերծ (context-free) լեզու [Cho1963]: Այսպիսի լեզուները նկարագրվում են Բեկուս-Նաուրի ձեւով (BNF), որը մի քանի տասնամյակ օգտագործվում է ձեւական, մասնավորապես` ծրագրավորման լեզուներ սահմանելիս (առաջինը FORTRAN-ն էր, 1950-ականներին):

Այստեղ հայերենի ե՛ւ ձեւաբանական, ե՛ւ շարահյուսական կաղապարները ըստ էության նկարագրվում են BNF մետալեզվով, ձեւավորվում է ոչ թե ավանդական արտադրողական, այլ համակցություններ սահմանող բանաձեւերով, ինչպես նաեւ աղյուսակներով: Երկու դեպքում էլ նկարագրվում են եզրերից կամ սրանցից սերված նշաններից նոր նշանների շարքեր արտադրելու օրենքները:

--

[Cho1963] N. Chomsky, M.P. Schützenberger, The algebraic theory of context free languages". In P. Braffort, D. Hirschberg (eds.).

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page