top of page
Search

Նախադասությունների կապակցման բառական միջոցները տեքստում

May 26, 2025
2 min read

Updated: Aug 25, 2025





Հայերենագիտական միջազգային տասներորդ տասներորդ գիտաժողով, 7-9 հոկտեմբերի, 2015թ. Զեկուցումների ժողովածու


Բարսեղյան Ամալյա (Հայաստան, ԳԱԱ լեզվի ինստիտուտ)


Հիմնական դրույթները 

Տեքստաբանության ժամանակակից ուղղություններում տրվում է տեքստի հետևյալ սահմանումը. «Տեքստը համակարգված կառուցվածքային բարձրագույն ձև է, որ բովանդակում է հաղորդում աշխարհի մի հատվածի վերաբերյալ, կազմված է հեղինակի մտահղացումով, ունի կառուցվածքային (կոմպոզիցիոն), իմաստաբանական և գործաբանական (պրագմատիկ) միասնություն, վերամշակված է համապատասխան լեզվի գործառական և ոճական նորմերի»[4]։

Ինչպես նշեցինք, միակարծություն չկա նաև տեքստի նվազագույն միավորի առանձնացման և անվանման մեջ։ Ոմանք անվանում են պարբերություն (ուրիշները, պարբերություն ասելով, ի նկատի ունեն միայն գրավոր արտահայտությունը), մյուսները՝ գերնախադասական (գերֆրազային՝ СФЕ) միասնություն, շարահյուսական բարդ ամբողջություն, միկրոտեքստ, դիսկուրս և այլն։

Գ. Ջահուկյանը տեքստի նվազագույն միավորը համարում է պարբերությունը (հինույթ)։ «Հինույթի կամ հինույթների մեկ միասնական ամբողջությունը, որը հանդես է գալիս որպես ավարտուն տեքստ (հենք)՝ լիահինույթ»[5]։

Նախադասությունների կապակցման բառական միջոցներ են շաղկապները, շաղկապական բառերն ու բառակապակցությունները, որոնք նաև տեքստի բաղկացուցիչների կապակցման միջոցներ են։ Այս դերով հանդես են գալիս նաև նյութական իմաստ ունեցող խոսքի մասերից դերանունները, շատ գոյականներ, ածականներ, մակբայներ և այլն, տարբեր նախադասություններում մեկ ընդհանուր անդամը, որոնք, բացի նախադասության մեջ կատարած իրենց շարահյուսական դերից, ունեն կապակցական արժեք՝ հարաբերության մեջ մտնելով տեքստ կազմող նախադասությունների հետ (վերջիններիս քննությունը մեր նպատակից դուրս է)։

Դրանք են՝

·      ա) համադասական շաղկապները (և, ու, բայց, սակայն, իսկ և այլն),

·      բ) ստորադասական շաղկապները (որ, որովհետև, որպեսզի և այլն),

·      գ) շաղկապական բառերը և կապակցությունները (ինչ վերաբերում է, այսպիսով, այսպես ուրեմն, օրինակ և այլն)։

Դիտարկվում են հատվածներ`

1.    Մերուժան Սիմոնյանի «Հուր-հուր թիթեռի պատմությունը» գրքից

2.    Մերուժան Սիմոնյանի «Սև աքլորականչի համաստեղությունը» ժողովածուից

3.    Ս. Աբրահամյանի «Ժամանակակաից գրական հայերեն» գրքից։

4.    Վ.Դավթյանի «Անկեզ մորենի» բանաստեղծությունների շարքը

Ներտեքստային կապի միջոց է նաև շաղկապի, շաղկապական բառի ու նախադասության (նախադասությունների) կրկնությունը։

Քննարկում

Երկու դիտարկում կապված ոչ թե հոդվածի այլ հոդվածում բերված այս քաղվածքի վերաբերյալ`

Մի հատված էլ բերենք Ս. Աբրահամյանի «Ժամանակակաից գրական հայերեն» գրքից։

«Շատ ինքնատիպ է թվականների կազմությունը (1)։ Եթե նկատի ունենանք, որ ամեն մի թիվ մի թվական է, ապա կստացվի, որ որքան թիվ է հնարավոր կազմել, այնքան էլ թվական կա (2)։ Իսկ հնարավոր թվերի քանակն անսահմանափակ է (3)։ Եթե նկատի ունենանք քանակականներից կազմվող մյուս թվականները ևս, ապա պարզ կդառնա, որ սահմանափակ քանակությամբ արմատներով ու ածանցներով կարելի է կազմել անսահմանափակ թվով թվականներ (4)։ Այսպիսով՝ միլիոնավոր ու միլիարդավոր թվականները կազմվում են արմատական թվականների տարբեր դասավորություններով (5)։ Ուրիշ ոչ մի խոսքի մասի հատուկ չէ այսպիսի ազատ կազմությունը (6)։»

·       Դիտարկում 1. Թվական ձեւույթների (<100, որոնք միասինգ են գրվում) եւ իմաստույթների ձեւավորման BNF-ով նկարագրված ձեւական քերականությունը տե՛ս [Հայ2022::67, 274].

·       Դիտարկում 2. Բնական լեզուների քերականության ամենակարեվոր հատկանիշներից մեկը, այն է, որ սահմանափակ միջոցներով կարելի է արտահայտել անսահմանափակ քանակի մտքեր: Հենց սրանով է մարդկային լեզուն տարբերվում կենդանիների «լեզվից»: Բացի թվականներից թվում է, թե «սահմանափակ քանակությամբ արմատներով [, մասնիկներով,] ու ածանցներով կարելի է կազմել անսահմանափակ թվով» բաղադրյալ շաղկապներ, եթե դրանք իմաստույթ, այլ ոչ թե բառակապակցություն համարենք:

 Հղումներ

4 В.А.Маслова, Современные направления в лингвистике, М., 2008, էջ 27։

5 Գ.Ջահուկյան, Շարահյուսական ուսումնասիրություններ, Ե., 2003, էջ 63։



 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page