top of page
Search

Տարարժեք երկրորդական նախադասությունները ժամանակակից հայերենում

May 30, 2025
1 min read

Updated: Aug 25, 2025

Մինասյան Շողեր (ԼՂՀ,, Արցախի պետական համալսարան)






Լեզվական միավորի համանունությունը նրա ձևաիմաստային փոխհարաբերությունների արդյունք է, որը կարող է դրսևորվել լեզվի բառային, ձևաբանական և շարահյուսական մակարդակներում: Վերջին երկու մակարդակներում դրսևորվող համանունությունը ունի քերականական համանունություն անվանումը:

Համանունություն երևույթը, լեզվական որ մակարդակում էլ որ քննվի, անմիջականորեն կապվում է բազմիմաստության հետ:

Սույն աշխատանքում քննում ենք բարդ ստորադասական նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասության համանունությունը նույն գերադասի առկայությամբ՝ փորձելով տալ նաև նման երկրորդականների առաջացման պատճառները:

Երկրորդական նախադասությունների համանունության առաջացումը հիմնականում պայմանավորված է կապակցող շաղկապների բազմիմաստության, գլխավոր նախադասության մեջ հարաբերյալի բացակայության, երկրորդական նախադասության՝գլխավորի տարբեր անդամների միաժամանակ վերաբերելու հնարավորության, նախադասության շարահարական կապակցության և այլ հանգամանքների հետ:

Բազմաթիվ օրինակներով լուսաբանվում  են շաղկապների բազմագործառույթային արժեքները:


Այսպիսով՝

1. Քերականական համանունությունը կարող է դրսևորվել թե́ լեզվական, թե́ խոսքային մակարդակներում:

2. Երկրորդական նախադասությունների համանունությունը, որը շարահյուսական համանունության դրսևորումներից է, կարող է արտահայտվել նաև նույն գերադասի առկայությամբ:

3. Երկրորդական նախադասությունների համանունություն կարող է առաջանալ գլխավոր անդամ և լրացում (ենթակա-վերաբերության խնդիր), գոյականական անդամի լրացում (որոշիչ-բացահայտիչ, որոշիչ-հատկացուցիչ), բայական անդամի լրացում (խնդիր-խնդիր, խնդիր-պարագա, պարագա-պարագա), գոյականական անդամի լրացում-բայական անդամի լրացում (որոշիչ-խնդիր, որոշիչ- պարագա) երկրորդականների միջև:

4. Երկրորդական նախադասության համանունության առաջացումը պայմանավորող գործոններից են կապակցող շաղկապի բազմագործառույթայնությունը, հարաբերյալի բացակայությունը, երկրորդական նախադասության՝ գլխավորի տարբեր անդամների միաժամանակ վերաբերելու հնարավորությունը, նախադասությունների շարահարական կապակցությունը, լեզվական որոշ կառույցների տարարժեք ընկալումը և այլն:


[ԱՀ. [Մար2000::8-12] – հոլովաձեւերի  համանունություն]


[Մար2000] Ա. Մարգարյան. Հայերենի հոլովները, ԵՊՀ հրատարակչություն Ե., 2000։





 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page