top of page
Search

ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՇԱՂԿԱՊՆԵԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ՀԱՅԵՐԵՆՈՒՄ





Հայերենագիտական միջազգային տասներորդ տասներորդ գիտաժողով, 7-9 հոկտեմբերի, 2015թ. Զեկուցումների ժողովածու


Խաչատրյան Նունե (ԼՂՀ, Արցախի պետական համալսարան)

 Հիմնական դրույթները 

Իմաստային տարբերակումը կատարվում է այն բանի հիման վրա, թե շաղկապները կապակցման ինչ բառերի, բառախմբերի ինչn կարգերի հետ են կապակցվում, դիմավոր բայերի եղանակային և ժամանակային ինչ ձևերի հետ են զուգորդվում: Իմաստային տիպերի բացահայտման համար դեր են խաղում կապակցվող նախադասությունների, շաղկապների շարադասությունը, երբեմն էլ համատեքստը: Կարևորվում են  ոգյալի կառուցվածքի և լրացյալի բառաքերականական բնույթը գոյականական անդամի լրացում կախյալ նախադասությունների դեպքում, ինչպես նաև բայի սեռը և բայիմաստը` բայական անդամի լրացում երկրորդական նախադասություններում:

Իրենց դերով առանձնանում են որ, թե մեկնական շաղկապները, որոնք քիչ բացառությամբ մասնակցում են գրեթե բոլոր տեսակի կախյալ նախադասությունների կապակցմանը: Այս շաղկապները ‹‹ցույց են տալիս, որ իրենցով կապակցվող լեզվական միավորը նախորդին լրացում-մեկնությունն ու բացատրությունն է››1:

1) Մեկնական որ, թե շաղկապներով կապակցվող մասը լրացնում է գերադաս նախադասության հիմնականում հոգեկան գործունեություն նշող որևէ բայի, որը կարող է լինել` ա) ներգործական և բ) ոչ ներգործական: Գլխավորի մեջ բացակայում է այն անդամը, որի գործառույթով հանդես է գալիս կախյալ նախադասությունը:

2) Կառուցվածքային այլ տիպ են ներկայացնում որ, թե շաղկապներով կապակցված նախադասությունները, երբ լրացնում են գերադաս նախադասության ոչ թե բային, այլ գոյականին, գոյականական կիրառություն ունեցող որևէ անդամի (Գոյականական անդամ ասելով նկատի ենք ունենում դերանունով, գոյականաբար գործածված բառով արտահայտված անդամները):

3) Որ, թե շաղկապների բազմագործառությանը նպաստում են գլխավոր նախադասության մեջ գործածվող հարաբերյալները: Դրանք ցուցական, երբեմն անորոշ դերանուններ են, դերանվանական կապակցություններ, բառախմբեր:

Իրենց հիմնական իմաստային հարաբերությունները արտահայտելուց բացի, Բազմագործառույթ ստորադասական շաղկապները, բացի թվարկվածներից, նաև նշարկում են այլ հարաբերություններ: Շաղկապների իմաստային տարբերակումը պայմանավորվում է կապակցող բառերի և բառակապակցությունների տեսակով, նրանց կարգերով, ինչպես նաեւ շաղկապվող դիմավոր բայերի ժամաեղանակային ձեւերով:

Քննարկում 

[Վրիպակ` типом соединительными слов -> ... соединительных ... ]

 Հղումներ

1 Մ.Ե.Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Եր., 2002 թ., էջ 398:





 
 
 

Recent Posts

See All
Տեսական լեզվաբանություն

Այս էջում հավաքված են տեսական եւ հաշվողական լեզվաբանությանը առնչվող մենագրությունների, հոդվածների հավաքածուների, եւ այլ հրապարակումների...

 
 
 

Comments


bottom of page