top of page
Search

Նյութա-համակցային կաղապար

Aug 21
7 min read

Updated: Aug 23

Pre Scriptum-1` մինչեւ սրա համար տեղ գտնեմ] Լեզվաբանությունը՝ որպես գիտություն մարդկային լեզվի մասին, պատկանում է հասարակական գիտությունների խմբին: [Չգտա, թե ով է ասել` համաձայն չեմ. լեզվաբանությունը ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է վերացական նշաններով մթքերի կոդավորման համակարգերը, որոնք խոսք են արտադրում: Խոսքի հատուկ ենթաբազմություններից մեկը` դատողությունները, ուսումնասիրվում են տրամաբանության կողմից, որը հիմք է հանդիսանում մաթեմատիկայի: Այսինքն տրամաբանությունը եւ մաթեմատիկան հիմքում խոսքային կառուցվա]քների օրինաչափությունների ուսումնասիրություններ են:]


Pre Scriptum-2` Սա  Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին գրքի չհարապարակված հատվածներից է, որը մյուսներից ուշ եմ այստեղ փակցնում, քանի որ ուզում էի Ջահուկյանի մոտեցմանը զուգահեռ քննարկել Արիստոտելի (եւ ալոց) խոսքի մասերի սահմանման սմզբումնքները, բայց ժամանակ չգտա:


1.1         Մոտեցում 

«Ինչպիսի՞ն պետք է լինի լեզվի ընդհանրական իդեալական կաղապարը`» [Ջահ1974::16]

1.     «… ընդհանրական սերող կաղապարում`

a.     բոլոր միավորները պետք է ոչ միայն քերականորեն ճիշտ լինեն, այլև իմաստային (ի տարբերություն գոյություն ունեցող սերող կաղապարների),

b.     կաղապարը պետք է կիրառելի լինի բոլոր լեզուների նկատմամբ,

c.     ընդգրկի լեզվի բոլոր կողմերը,

d.     սպառիչ բնույթ ունենա» [Ջահ1974::16]:

2.     Լեզվական միավորները ընտրելիս հիմք կ’ընդունենք գոյաբանական-ֆիզիկական ավելի ընդհանուր միավորներ: «… սերումը մեզ համար ունի երկու էտապ` գոյա-իմացաբանական և լեզվա-հաղորդակցային: Առաջին դեպքում մենք դուրս ենք գալիս լեզվի սահմաններից և մտնում փիլիսոփայության, սեմիոտիկայի և մյուս գիտությունների մեջ (մի բան, որ լեզվաբանները սովորաբար համարում են արտալեզվական խնդիր) և կառուցում ընդհանուր-նյութական կաղապար, երկրորդ դեպքում մենք մնում ենք լեզվի սահմաններում և կառուցում լեզվական կաղապար» [Ջահ1974::17]:

3.     «… ընդհանրական ուսմունք ստեղծելու համար պետք է նկատի առնել հատկանիշներն ու հարաբերությունները, առանձին լեզուները քննելիս` ե՛ւ հատկանիշներն ու հարաբերությունները, ե՛ւ դրանցով բնորոշվող միավորները» [Ջահ1974::17]:

4.     Խոսքը դիտարկվում է որպես քերականական օրենքների համաձայն համկցված լեզվական միավորների (ձևույթների) հաջորդականություն: Լեզուն նշանների և նրանց համակցման օրենքների համակարգ կառուցվածք է, որը խոսք է արտադրում:

5.     «Նախադասությունը այն միավորն է, որի մեջ հանդես են գալիս լեզվական բոլոր իմաստները և ձևերը: Այդ պատճառով էլ ընդհանրական լեզվական կաղապարը կարող է լինել առաջին հերթին նախադասության կաղապար. Այդ կաղապարից կարող են որոշ փոխակերպմամբ ստացվել մյուս կարգի կաղապարները: Այս առումով նախադասության կաղապարը կլինի լիակաղապար մյուս կարգի (մասնակի) կաղապարների համար» [Ջահ1974::22]:

Վերոբերյալ 1a. կետի մասին նշենք, որ իրականացման համար այստեղ առաջարկված կաղապարը ավելի համեստ նպատակ է դնում` սերել ավարտուն բովանդակություն ունեցող նախադասություններ: Հիմնական պատճառն այն է (տես Բովանդակություն եւ նշանակություն հատվածում), որ իմաստի վավերացումը կախված է ոչ միայն քերականական, այլ նաեւ արտալեզվական հանգամանքներից, ինչպիսիք են խոսքի հաղորդման ժամանակը, խոսողի եւ ունկնդրողի մշակութային անցյալը, ևն:  Մեզ հայտնի չէ իմաստայնության պարզ սահմանում եւ, հետեւապես, որոշման ձեւական (ֆորմալ, մաթեմատիկական) մեթոդ:

1.1.1      [1.3.1] Գոյաբանական կարգեր

«Յուրաքանչյուր նախադասության բովանդակություն ստացվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշ կողմերի դրսևորմամբ» [Ջահ1974::22]: «… նախադասության մեջ արտահայտվող կարգերը (կատեգորիաները) և՛ օբյեկտիվ-հաղորդային, և՛ սուբյեկտիվ-հաղորդակցային բնույթի են» [Ջահ1974::23]:

«Նախադասության օբյեկտիվ բովանդակությունը որոշվում է նախադասության հնարավոր անդամների ամենատարբեր համակցումներով։ Այսպիսով, նախադասության օբյեկտիվ բովանդակության լիակաղապարը կազմելու համար պետք է թվել նախադասության բոլոր հնարավոր անդամները՝ բառերի և բառակապակցությունների բոլոր հնարավոր գործառությունները։ Այս անելու դեպքում մենք կստանանք բոլոր ածականների և բայերի օբյեկտիվ տիպերը, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ առարկաների զանազան տարբերությունների դրսևորումներ։ Սրանցից էլ կարելի է ստանալ գոյականներ և մակբայներ» [Ջահ1974::23]:

1.1.2      Առարկայական կարգեր եւ եզրերի հարաբերություններ

Կաղապարման առաջին փուլ. «հատկանիշների հիման վրա կառանձնացվեն գոյաբանական ընդհանուր կարգեր, որոնք վերջին հաշվով նախադասության անդամների նշանակումներն են…  …[Ն]ախադասության անդամների և գոյաբանական կարգերի (կատեգորիաների) գաղափարները կհամընկնեն. հմմտ. սուբյեկտ, օբյեկտ, տարածություն, ժամանակ, պատճառ, նպատակ, պայման և այլն՝ մի կողմից և ենթակա, խնդիր, տեղի պարագա, ժամանակի պարագա, պատճառի, նպատակի, պայմանի պարագաներ և այլն՝ մյուս կողմից։ Այս կատեգորիաներն ստանալուց հետո կարելի է կառուցել նախադասության ընդհանուր կաղապարը, որտեղ իրար կհաջորդեն հիշյալ կարգերը՝ տալով տարբեր կարգի համակցություններ։ Այս համակցությունների միջուկները կլինեն ընդհանրական բայատիպերը, որոնք կոնկրետ լեզուներում կիրականանան տարբեր չափերով և տարբեր հոմանիշներով։ Սրանց հետ կմիանան սուբյեկտիվ-իրադրական կարգերը» [Ջահ1974::23]:

Գոյաբանական (օբյեկտիվ-հաղորդական) կարգերը ստացվում են առարկաների ամենաէական չ’խաչաձեւվող հատկությունների հիման վրա [Ջահ1974::23-26]՝

1.     Պարունակայնություն,

2.     Բաղկացականություն,

3.     Հաշվականություն,

4.     Վիճակայնություն,

5.     Նշանայնություն:

Կարգերի հատկանիշի երկուական՝ առկա է - 1, թե՞ ոչ - 0, կոդավորումը կ’կատարենք հատկանիշներին նշանակելով կշիռներ, համաձայն տրված (վերոհիշյալ) դիրքերի։ Օրինակ՝ 10010 կ’կոդավորի այն կարգը, որը 1 - նշանական է, 0 – ոչ-վիճականական, 0  – ոչ-հաշվական, 1 – բաղկացական եւ 0 – ոչ-պարունակական։

 

Գոյաբանական կարգեր

Առարկայի հատկություններ

Ուղղություն

Կախում

Ձեւ

Որակ

Տեղ

Կարգ

Չափ

Քանակ

Նպատակ

Պատճառականություն

Եղանակ

Վիճակակազմ

Ժամանակ

Ընթացք

Տեւողություն

Բազմակատարություն

Վիճակայնություն

0

0

0

0

0

0

0

0

1

1

1

1

1

1

1

1

Հաշվականություն

0

0

0

0

1

1

1

1

0

0

0

0

1

1

1

1

Բաղկացականություն

0

0

1

1

0

0

1

1

0

0

1

1

0

0

1

1

Պարունակայնություն

0

1

0

1

0

1

0

1

0

1

0

1

0

1

0

1

Դիտարկում 1. Աղյուսակը չ’բարդացնելու նպատակով մի կողմ թողնենք նշանայնությունը. «միայն թե հիշենք, որ նշանը որպես իրական աշխարհի դրսևորում ունի միևնույն հատկությունները, ընդ որում գրային նշանը` միայն առաջին երեքը, հնչականը` նաեւ վիճակայնությունը»  [Ջահ1974::25]:

Դիտարկում 2. Գոյաբանանական (ինչպես նաեւ խոսքի-մասային) կարգերը որոշելիս, միգուցե ավելի արդյունավետ կլիներ ոչ թե երկուական, այլ բազմարժեք տրամաբանության գործածումը: Տես հատկանիշին հարաբերվելու [1.2] խմբերը   Քերականական օրենքների տեսակները հատվածը:

«Գոյաբանական այս կարգերը հավասարապես կիրառելի են ոչ միայն բովանդակության, այլև արտահայտության պլանների նկատմամբ, որովհետև արտահայտության պլանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրական աշխարհի մի մասնակի դրսևորումը. թե՛ հնչանշանները, թե՛ գրանշանները, թե՛ շարժանշանները վերջին հաշվով իրական աշխարհի մասնակի դրսևորումներ են, և նրանց տարբերությունների՝ չափի, ձևի, տեղի ուղղության և այլ կարգի տարբերություններ։

Եթե նկատի առնենք, որ՝

a.     Նախադասության բովանդակությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նյութական առարկաների իրական հարաբերության (շարժման, գործողության) կամ մտավոր հարաբերության (համեմատության, տարբերացման) նշանակում,

b.     Գոյաբանական հիշյալ կարգերից ոչ-վիճակայինները հանդես են գալիս որպես հարաբերության որոշիչներ, իսկ վիճակայինները որպես հարաբերությունների (որոնք առնվում են իբրև վիճակներ) որոշիչներ, ապա կարելի է առաջնային (միջուկային, սկզբնային) նախադասությունների համար տալ հետևյալ ընդհանուր բանաձևը՝

[(R)r1, … , 16 (R)] r117, … 32 [(R)r1, … , 16 (R)],

Որտեղ R-ը հարաբերվող եզրն է, r-ը հարաբերությունը, r1-ը՝ հարաբերությունների հարաբերությունները։

Նկատի ունենալով, որ՝

1)    յուրաքանչյուր առարկա բնութագրվում է որոշ վիճակով,

2)    յուրաքանչյուր հարաբերություն հանդես է գալիս որպես որոշ վիճակ,

3)    նշանայնությունը, որպես առարկայական աշխարհի մեզ համար  հատուկ կարևորություն ունեցող դրսևորում, կարող է ներկայացվել առանձին հանգամանալից սխեմայով (կաղապարով),

- այս բանաձևի մեջ կատարենք մասնակի փոփոխություններ.

1)    առաջին կարգի հարաբերությունները ներկայացնենք որպես վիճակներ, և առարկան ու վիճակը դիտենք իրարից անբաժան.

2)    վիճակը սրանով իսկ դիտենք որպես օբյեկտ (հարաբերվող եզր) և ոչ թե որպես հարաբերություն, իսկ հարաբերությանը տանք անկախ արժեք.

3)    այս կապակցությամբ ուշադրության կենտրոնում պահենք օբյեկտն իր վիճակով և, հանենք հարաբերության եզրերից մեկը.

4)    առայժմ հանենք նշանակության հետ կապված կարգերը և դրանք քննենք ընդհանուր  գոյաբանական կարգերի քննությունից հետո։

Այս դեպքում, նկատի ունենալով, որ հարաբերիչ բառերը (բայերը, կապերը, շաղկապները) սովորաբար արտահայտում են երեքից ոչ ավելի առարկայական եզրերի (լինեն դրանք եզակի թե հոգնակի օբյեկտներ) և երկուսից ոչ ավելի վիճակային եզրերի հարաբերություն, կունենանք՝

(Rr(Rr))RS1, … , 8 ( rS1, … , 8)

մասնակի բանաձևը, որտեղ R-ն առարկան է, S-ը՝ վիճակը, r-ն հարաբերությունը։

Վիճակի և հարաբերության այսպիսի տարբերակումից հետո մեզ համար հարկավոր է պարզել հարաբերության կարգերի բնույթը (հարաբերության տարբեր դրսևորումները)։ Կարելի է տարբերել հարաբերության երկու դրսևորում՝ համեմատություն և բուն հարաբերություն։ Պայմանավորվենք հարաբերությունը լայն առումով՝ որպես համեմատության և բուն հարաբերության միասնություն՝ կոչել վերաբերություն, նրա երկու դրսևորումները՝ համեմատություն և հարաբերություն։ Հասկանալի է, որ համեմատությունը հիմնական սուբյեկտիվ-իմացական ակտն է (վերջին հաշվով նաև նախադասության հանգույցը), հարաբերությունը՝ օբյեկտիվ վերաբերություն» [Ջահ1974::27-28]:

«Համեմատությունը և հարաբերությունը իրարից անկախ են, այսինքն՝ ==-ը չի բացառում ->-ը և ընդհակառակն. ե՛ւ նույնական, ե՛ւ տարբեր օբյեկտները կարող են հարաբերվել (օբյեկտը կարող է հարաբերվել ե՛ւ ինքն իր,  ե՛ւ այլ օբյեկտների հետ)» [Ջահ1974::29]:

1.     == - նույնություն կամ մեկ եզր. վերաբերությունը (համեմատությունը) երկու էական հատկություն ունի՝ ա. եզրերի քանակի փոփոխությունը որակական տարբերություն առաջ չի բերում, բ. այդ հարաբերությունը համարժեքային է, այսինքն՝ անդրադարձ է, համամասն և փոխանցելի։

«Շունը է կենդանի» կարող է բնութագրվել և տարբերվել որպես՝

1.     Շունը (է) – R(==)

2.     (է) կենդանի - (==)R

3.     Շունը (է կենդանի) – R(==R)

4.     (Շունը է) կենդանի – (R==)R

2.     -> - հարաբերությունը կարող է տալ հետևյալ չորս հարացուցային եզրերը («Հակոբն ունի գիրք» օրինակը)՝

1.     Հակոբն (ունի) – R(->)

2.     (ունի) գիրք - (->)R

3.     Հակոբն (ունի գիրք) – R(->R)

4.     (Հակոբն ունի) գիրք – (R->)R

«Փոխակերպման դեպքում առաջին եզրը կլինի հատկացուցիչ («ունեցող»՝ Հակոբի), երկրորդը՝ հատկացյալ, երրորդը՝ տվյալ հատկացյալով բնութագրվող («գիրք ունեցող», «որ գիրք ունի»), չորրորդը՝  տվյալ հատկացուցիչով բնութագրվող («Հակոբին պատկանող», «որ Հակոբին է պատկանում»)։ Քանի որ միևնույն Հարացուցային եզրը կարող է բնութագրվել հակադիր հարաբերություններով, ուստի և մեկ առարկան որպես հարաբերության եզր բնութագրելու դեպքում մենք կարող ենք փոխել ոչ թե հարաբերիչի դիրքը (R-> և ->R ձևով), այլ շրջել հարաբերիչը  (->R  և <-R կամ R->  և R<- ձևով)» [Ջահ1974::30]:

Եթե ուշադրության կենտրոնում գտնվող օբյեկտը («ենթական») դիտենք որպես հարաբերության ձախակողմյան եզր ապա աջակողմյան հարացուցային եզրերը կբնութագրվեն» [Ջահ1974::31]՝

1)    =օR - ինքնուղղվածություն (ինքն իրենից կախում)

2)    ==R - նույնություն. «Շունը կենդանի է»

3)    ->R - հատկացում - հատկացուցիչ. «Հակոբն ունի գիրք»

4)    <-R - հատկացում - հատկացյալ. «Գիրքը Հակոբինն է»

5)    <>R - ե՛ւ հատկացուցիչ, ե՛ւ հատկացյալ

6)    >R> - անհատկացում՝ ոչ (հատկացուցիչ) – ոչ (հատկացյալ)։

Ոչ կենտրոնական անդամները բնութագրվում են 3) – 6) հարաբերություններով [Ջահ1974::30]:

«Գոյաբանական և գործառական կարգերի փոխհարաբերությունը կարելի է արտահայտել

{[(R)r(R)]r1[(R)r(R)]}<>(Sb<>Ad<>Adv)»

բանաձևով, «որտեղ Sb-ն նշանակում է գոյական  (լայն առումով), Ad-ն՝ ածական (լայն առումով), և Adv-ն՝ մակբայ (լայն առումով)» [Ջահ1974::34]:

«Ածական» եւ «մակբայ», «որոշիչ» եւ «մակորոշիչ» անունների տակ չպետք է հասկանալ անպայման բառային առանձնակի դրսեվորումներ. Այդ իմաստները կարող են արտահայտվել լրացյալների կազմում. հմմտ. տնակ == փոքր տուն, տեր==տիրող (ունեցող) անձնավորություն ևն։

Ամփոփելով մինչեւ հիմա ասվածները՝ կարելի է նշել, որ, այսպիսով, ընդհանրական լեզվական կաղապարի քննությունը պարունակում է հետեւյալ չորս կարգի հասկացությունների հետեւողական բացահայտումը.

1.     Գոյաբանական – 32 հնարավոր իմաստային նվազագույն կարգերից առանձնացնենք առաջին հերթին առաջին երեք հատկանշի՝ պարունակայնություն, բաղկացականություն եւ հաշվականություն, հիման վրա ստացվող ութ կարգեր [կարգի, կախման, քանակի, կազմի (որակի), չափի, ձեւի, տեղի (դիրքի) եւ ուղղության], որոնք հետեւողականորեն կարելի է կիրառել առարկայական, վիճակային, նշանային եզրերի նկատմամբ։ Սակայն՝ քանի որ մենք ամեն ինչ հանգեցնում ենք օբյեկտը բնորոշող կատեգորիաներին, ապա սրանով իսկ թողնում ենք մեկ եզր, իսկ վիճակայնությունը եւ նշանայնությունը դիտում որպես այդ եզրը (որպես քննվող առարկան՝ «ենթական») բնութագրող լրացուցիչ հատկանիշներ։

2.     Իմացաբանական-տրամաբանական – Տարբերենք «հիշյալ եզրերի միջեւ ըստ տվյալ կատեգորիաների հաստատվող երեք կարգի հարաբերություն՝ համեմատություն (A-A)՝ երկու եզրով՝ համեմատելի [A==(A)] եւ համեմատյալ [(A)==A], բ. հակադրություն  (A->A)՝ երկու եզրով՝ հակադրելի  [A->(A)] եւ հակադրյալ  [(A)->A], գ. հակասություն(A-A)՝ երկու եզրով՝ ժխտելի (դրական)   [A--(A)] եւ ժխտյալ (բացասական) [(A)--A]։ Նկատի առնելով՝ ա. համեմատվող եզրերի նույնությունն ու տարբերությունը եւ բ. քննության առարկային («ենթակային») միշտ սկզբնական դիրք հատկացնելու հետեւանքով միայն հաջորդող եզրերը նշաններով օժտելու անհրաժեշտությունը, մենք մտցնում ենք ->-ին հակադիր <-  նշանը եւ ստանում ենք վեց հնարավոր հարաբերիչ» (տես նախորդ էջում)։

3.     «Լեզվա-գործառական. – Այս դեպքում նկատի են առնվում տվյալ հատկանիշներն ունեցող և հարաբերվող եզրերի՝ լեզվական-նշանային կազմիչների գործառական արժեքները. Տարբերվում են ա). ինքնին հարաբերվող՝ «անկախ» միավորներ կամ «գոյականներ», բ). գոյականներից կախված՝ առաջին աստիճանի կախյալ միավորներ՝ «որոշիչներ» («ածականներ»՝ այս բառի լայն իմաստով) և գ). որոշիչներից կախված՝ երկրորդ աստիճանի կախյալ միավորներ՝ «մակորոշիչներ» («մակբայներ» լայն իմաստով)։ Հարկավոր է նկատի առնել, որ տվյալ դեպքում հաշվի են առնվում ոչ միայն բառերը, այլև մասնիկները և սրանց փոխարինող միջոցներով արտահայտվող միավորները. այսպես «գոյական» ասելով պետք է հասկանանք ոչ միայն ես, քաղաք, Պետրոս բառերը, այլև, օրինակ՝ գնաց-ի-ի ի-ն, որ ցուց է տալիս առաջին դեմքի հարաբերվող եզր (==ես). «որոշիչ» ասելով պետք է հասկանալ ոչ միայն այս, նոր, փոքր բառերը, այլև, օրինակ՝ տնակ-ի ակ-ը, որ կատարում է որոշիչ բառի դեր (տն-ակ==փոքր տուն) և այլն։

4.     Իրադրա-կոնտեքստային. – Այս դեպքուն նկատի են առնվում այն տարրերը, որոնք ներկայացնում են առաջին երկու կարգի հասկացությունների իրականացումը ըստ առարկաների և վիճակների հարաբերությունները հաղորդման և կոնտեքստային շրջապատի նկատմամբ (դեմք, եղանակ, որոշյալ-անորոշություն, փոխարինում-ակնարկում)» [Ջահ1974::36-37]:



 

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page