Փոխանվանական հոլովում
- aramhayr
- Mar 13, 2024
- 1 min read
5.5.8 Փոխանվանական հոլովում
Հատկացյալի զեղչման դեպքում հատկացուցիչը (սեռականի/տրականի ձեւը) հոդ է առնում, օրինակ՝ Սարգս-ին-ը, Սարգս-ին-ները։ Ստացված բառաձեւն իր մեջ ամփոփում է նաեւ զեղչված գոյականի (հատկացյալի) իմաստը:
Այսպես կառուցված փոխանուն սեռականն (տրականը) իր հերթին, կարող է հոլովվել, ինչպես՝ Սարգս-ին-ին-ը [Ջահ1974:: 229], սակայն գործնականում երկուսից ոչ ավել անգամ [Уру1975]:
Այսպես հոլովվում են նաեւ բացառական եւ գործիական ձեւերը [Уру1975]։
Հոլովաձեւի կրկնակի հոլովման օրինակ է՝ «Մարզիկներին բաժանեցին երկու խմբերի՝ բեղավոր եւ անբեղ, եւ հագցրին տարբեր գույնի շապիկներ։ Բեղավորներինը դեղին էին, բեղազուրկներինը՝ կանաչ։ Բեղավորներին-
ներով հետո զարդարեցին մարզադահլիճի պատերը» [Հայ2022::64-65]
--
Փոխանվանական հոլովումը հատուկ է նաեւ Անկատար, Նախընթացական, եւ Համընթացական դերրբայներին:
--
Անորոշ դերբայը՝ որպես գործողության անվանում ենթարկվում է Ու հոլովման (տե՛ս աղյուսակ Բ5.1): Քանի որ այս ձեւը գործողության կամ եղելության անվանում է, ուստի այն որպես գոյական է ընկալվում, եւ նրա հոլովումը, այսպիսով, ոչ թե փոխանվանական է, այլ բնական (իսկական) [Աբր1974::316]: Օրինակ՝ սիրում ես վազել, վազելուց հետո ես ինձ լավ եմ զգում, ուզո՞ւմ ես ուտել, գերադասում եմ հանգստանալ, ևն: Սրանցում գործողությունը որպես վիճակ է ընկալվում [Հայ2022::83]:
Հոլովաձեւերի փոխանվանական հոլովում
Համառոտագրություններ հոլովման աղյուսակներում հապավում նշանակություն [Հայ2022::245]
Գործիական
Աղյուսակ Բ18.1 - Անձ, եզ. Աղյուսակ Բ18.2 - Անձ, հոգ.
Աղյուսակ Բ18.3 Աղյուսակ Բ18.4
Աղյուսակ Բ18.5
Աղյուսակ Բ18.6
Բացառական
Աղյուսակ Բ19.1 Աղյուսակ Բ19.2
Աղյուսակ Բ19.3
Աղյուսակ Բ19.4
Տրական
Աղյուսակ Բ20.1 Աղյուսակ Բ20.2
Աղյուսակ Բ20.3 Աղյուսակ Բ20.4
Աղյուսակ Բ20.5
Աղյուսակ Բ20.6

Comments