top of page
Search

Գունային եզրույթներ

Updated: 2 days ago

Հարյուր տարվա իմ մենության ընթացքում մի քանի փորձ արեցի գույների մասին գրել[1]: Լեզու․ իրականության հայելին և ճարտարապետը նայելիս, զգացի, որ թեման հասունացել է: Չնայած, որ սպիտակի երանգրերի մասին խոսելիս (տես 18:40), հաղորդավարը նկատի ուներ ձյան տեսակները, այնուամենայնիվ որոշեցի «Գունային եզրույթների ստորադասություն» հոդվածը գրել, քանի որ դա, լեզվաբանական մյուս խնդիրների հետ, իմ հետաքրքրությունների ռադարի ներքո էր արդեն երկար ժամանակ;


Մինչ բուն բովանդակության անցնելը, կուզենայի գույն/ձյուն շփոթելու մասին մի հարց բարձրացնել: Ըստ իս սա հարց է լեզվահոգեբաններին. «ինչպե՞ս է տարածվում ապատեղեկատվությունը, «սուտ» գիտելիքը, հավատը, Թրամփի կնքած "fake news"-ը, եւ ինչո՞ւ է երկար վերապրում սերնդից սերունդ»: Մարդաբանական, հոգեբանական տեսանկյունից Յուվալ Նոա Հարարիի բացատրությունը (տես Լեզվաբանություն, ևն, #22.d) հասկանալի է` «ճշմարտություն» թե ձեռք բերելը, թե դրան առերեսվելը չափազանց դժվար է։ Մանավանդ, երբ դա քարոզչականությամբ փչված փուչիկից կամ անհատի հավատքից դուրս է: Հավատալը հեշտ է` հավատը մխիթարող է եւ հարմարավետ։


Բայց ինձ խնդրի մի այլ կողմ է հետաքրքիր: Իմ երեխա ժամանակներում դա «փչացած հեռախոս» էին անվանում:


Այն հանգամանքը, որ նույնիսկ կարճ եւ պարզ հաղորդումը մարդուց մարդ անցնելուց աղավաղվում է, ինձ համար ակնհայտ է: Ինքս ինձ հետ հաղորդակցվելիս դրան հաճախ եմ առերեսվում` մի բան կարդում եմ, իսկ գլխումս ուրիշ բան է գրանցվում:  Ինձ թվում է, պատճառն էլի իմ հավատներ են, ինձ ուղղված քարոզչությամբ խեղաթյուրված իրականությունը: Ուղեղս փորձում է կարադացածը գրանցելու փոխարեն, գրել այն ինչ ինձ «հարամար» է, ինչ ես «ուզում եմ», որ կարադացածս լինի: Դա իմանալով, որեւէ բան գրելիս, մի քանի անգամ գնում, նորից կարդում, ստուգում եմ:

Սա է՞լ է «փչացած հեռախոս»: Հարցս այդ երեւույթի մասին է` կա՞ն այդ ուղղությամբ հետազոտություններ, արդյունքներ:


Գրելուց առաջ կարծում էի, որ հայերենի գունային իմաստույթների ուսումնասիրության կարիք կա: Բայց պարզվեց, որ այլ լեզուների վիճակն էլ մի բան չի: Այս զրույցները ԱԲ-ի հետ միգուցե հետաքրքիր լինեն`


Միգուցե այս հոդվածը եւ ԱԲ-ի ասածները լեզվաբաններին ոգեշնչեն:


--------

[1] Կասկած չունեմ, որ լեզվաբան պետք է գրեր: Ես չունեմ համակարգ կրթություն, չեմ տիրապետում համապատասխան մեթոդների, չունեմ պարտադիր հմտություններ; Հուսով եմ, որեւէ լեզվաբան կոգեշնչվի եւ կհետաքրքրվի թեմայով (PhD), եւ կգրի ոչ միայն գույների, այլ նաեւ ազգակցական կապերի (տես` Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. 14.d Ինքնառեֆերատ-ի Արտաքին խնդիրներ հատվածում), ևն մասին: Լեզվաբանության այս բնագավառի (Նշանագիտությո՞ւն, Իմաստաբանությո՞ւն) շատ հետաքրքիր է, օրինակ` Գայանե Հակոբյանի «Հայերենի տարիքային անվանումները» ուսումնասիրությունը: Մինչ այդ, համեցեք` քյասիբի լեզվաբանություն -:):

 
 
 

Recent Posts

See All
Եղանակ

Grammatical_mood Grammatical_moods Causative mood Wikipedia: Causative mood is not to be confused with the unrelated notion of causative voice , a valency-shifting operation in many languages. Chrome

 
 
 
Շրջածանց

Այս հասկացության հետ ծանոթացա Դր. Հ.Ջիվանյանի շնորհիվ: Մինչ օրս (2025-10-15) չէի հանդիպել circumfix եզրույթին պարզ պատճառով` հայերենում դեռ այդպիսի ածանցներ չեն նկարագրվել: Պարզվեց, որ դրանք կան ռուս

 
 
 

Comments


bottom of page