top of page
Search

Ձեւական իմաստաբանություն

Oct 18
15 min read

(տարբերակ 0.1) 





Բովանդակություն

 

There is in my opinion no important theoretical difference between natural languages and the artificial languages of logicians; indeed I consider it possible to comprehend the syntax and semantics of both kinds of languages with a single natural and mathematically precise theory.        (Montague 1970, 373)


Լյամբ­դա հաշ­վար­կը

λ-հաշվարկը (λ-calculus) հաշ­վո­ղա­կան գի­տու­թյուն­նե­րի, մա­թե­մա­տի­կա­կան տրա­մա­բա­նու­թյան եւ լեզ­վա­բա­նա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան հիմ­նա­րար ձե­ւա­կան հա­մա­կարգն է, ո­րը 1930-ա­կան­նե­րին ստեղ­ծել է ա­մե­րի­կա­ցի մա­թե­մա­տի­կոս Ալոնզո Չըրչը։ Այն սահ­մա­նում է հաշ­վար­կե­լի­ու­թյու­նը ֆունկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման եւ փո­փո­խա­կան­նե­րի կապակցման (binding) մի­ջո­ցով։ λ-հաշ­վար­կը եւ Թյու­րին­գի մե­քե­նան հա­մար­ժեք հա­մա­կար­գեր են:


Լյամբ­դա հաշ­վար­կը հաշ­վո­ղա­կան գի­տու­թյուն­նե­րում

Հաշ­վո­ղա­կան գի­տու­թյուն­նե­րում λ-հաշ­վար­կը ֆունկ­ցի­ո­նալ ծրագ­րա­վոր­ման տե­սա­կան հիմքն է։ Այն հան­դի­սա­նում է Թյուրինգ-լրիվ հա­մա­կարգ, սա­կայն մե­քե­նա­յա­կան հրա­ման­նե­րի փո­խա­րեն հիմն­ված է մա­թե­մա­տի­կա­կան ֆունկ­ցի­ա­նե­րի վրա։

1.Ֆունկ­ցի­ո­նալ ծրագ­րա­վո­րում: Այն­պի­սի լե­զու­ներ, ինչ­պի­սիք են Haskell-ը, Lisp-ը, OCaml-ը, ուղ­ղա­կի­ո­րեն հիմն­ված են λ-հաշ­վար­կի վրա: Ժա­մա­նա­կա­կից հրա­հան­գա­յին/օբ­յեկտ-կողմ­նո­րոշ­ված լե­զու­նե­րը (Python, JavaScript, C++, Java) նե­րա­ռում են «լյամբ­դա ֆունկ­ցի­ա­ներ» (ա­նա­նուն ֆունկ­ցի­ա­ներ)։

2.Ծրագ­րա­վոր­ման լե­զու­նե­րի ի­մաս­տա­բա­նու­թյուն: Օգ­տա­գործ­վում է ծրագ­րա­վոր­ման լե­զու­նե­րի վար­քա­գի­ծը եւ կո­դի ճշտու­թյու­նը մա­թե­մա­տի­կո­րեն ա­պա­ցու­ցե­լու հա­մար (օ­րի­նակ՝ դե­նո­տա­ցի­ոն սե­ման­տի­կա­յում):

3.Տի­պե­րի տե­սու­թյուն (Type Theory): Տի­պա­վոր­ված λ-հաշ­վար­կը (typed λ-calculus) հիմք է հան­դի­սա­նում թե­ո­րեմ­նե­րի ավ­տո­մա­տաց­ված ա­պա­ցույցներ կա­ռու­ցող հա­մա­կար­գե­րի (Coq, Lean), ինչ­պես նա­եւ ժա­մա­նա­կա­կից շա­րա­կա­պիչներում (compiler) տի­պե­րի ստուգ­ման հա­մար:


Լյամբ­դա հաշ­վար­կը ի­մաս­տա­բա­նու­թյու­նում

Ին­չո՞ւմն է ձեւա­կան ի­մաս­տա­բա­նության կա­պը λ-հաշ­վարկի հետ: Մա­քուր λ-հաշ­վար­կում λ-ար­տա­հայ­տու­թյու­նը ներ­կա­յաց­նում է ա­նա­նուն ֆունկ­ցի­ա։ Ձեւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյունն ուղ­ղա­կի­ո­րեն կի­րա­ռում է այն բա­ռե­րի ի­մաս­տը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։

Ձեւա­կան լեզ­վա­բա­նու­թյան եւ բնա­կան լեզ­վի ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ (ա­ռա­ջին հեր­թին Մոնտեգյուի իմաստաբանությունում) λ-հաշ­վարկն օգ­տա­գործ­վում է բնա­կան լեզ­վի նա­խա­դա­սու­թյուն­նե­րի ի­մաս­տը մո­դե­լա­վո­րե­լու հա­մար: Նա­խա­դա­սու­թյան ի­մաս­տը հաշ­վարկ­վում է բա­ղադ­րիչ բա­րե­րի ի­մաստ­նե­րի հա­մակ­ցու­թյան մի­ջո­ցով:

·      Բա­ղադ­րյա­լու­թյուն (Compositionality): Ըստ Ֆրեգեի սկզբունքի՝ նա­խա­դա­սու­թյան ի­մաս­տը կազմ­ված է նրա բա­ղադ­րյալ­նե­րի ի­մաստ­նե­րից: λ-հաշ­վար­կը թույլ է տա­լիս բա­ռե­րին վե­րագ­րել ֆունկ­ցի­ա­ներ, ո­րոնք մի­մյանց մի­ա­նա­լով` ֆունկ­ցի­ա­նե­րի կի­րառ­մամբ կամ β-կրճա­տում (β-reduction), ձեւա­վո­րում են ամ­բող­ջա­կան նա­խա­դա­սու­թյան ի­մաս­տը:

·      Բա­ղադ­րիչ­նե­րի մո­դե­լա­վո­րում:

o   Ա­նուն­նե­րը (օ­րի­նակ՝ «Ա­րամ») ներ­կա­յաց­վում են որ­պես հաս­տա­տուն­ներ (Ա­րամ):

o   Բա­յե­րը կամ ա­ծա­կան­նե­րը (օ­րի­նակ՝ «վա­զում է», «խե­լա­ցի») ներ­կա­յաց­վում են որ­պես λ-վե­րա­ցար­կում­ներ, ո­րոնք ար­գու­մենտ են ակն­կա­լում. ( λx.[վա­զում է(x)]։

o   Երբ կազ­մում ենք «Ա­րա­մը վա­զում է» նա­խա­դա­սու­թյու­նը, տե­ղի է ու­նե­նում ֆունկ­ցի­ա­յի կի­րա­ռում. λx. [վա­զում է(x)](Ա­րամ)

·      Քվան­տոր­նե­րի մշա­կում: Այն­պի­սի բարդ բա­ռեր, ինչ­պի­սիք են «ա­մեն ոք» կամ «ինչ-որ մե­կը», ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ ներ­կա­յաց­վում են բարձր կար­գի λ-ֆունկ­ցի­ա­նե­րի մի­ջո­ցով, ին­չը լու­ծում է նա­խա­դա­սու­թյան մեջ դրանց ազ­դե­ցու­թյան տի­րույ­թի (scope) խնդիր­նե­րը:

λ-հաշ­վար­կի կի­րա­ռու­մը ձեւա­կան ի­մաս­տա­բա­նության մեջ ցույց է տա­լիս, որ մարդ­կա­յին լեզ­վի մշա­կումն ըստ է­ու­թյան մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վար­կի ձեւ է։


Ի­մաս­տի սահ­մա­նում

λ-վե­րա­ցար­կում․ եր­կու հա­մա­կար­գե­րում էլ λ-օ­պե­րա­տո­րը կա­պակ­ցում է փո­փո­խա­կա­նը՝ ֆունկ­ցի­ա­յի «բա­ղադ­րա­տոմս» ստեղ­ծե­լու նպա­տա­կով։

λ-հաշ­վարկում՝ λx. x + 1, նշա­նա­կում է ֆունկ­ցի­ա, որն ըն­դու­նում է x մուտ­քա­յին տվյա­լը եւ դրան գու­մա­րում 1։

Ձեւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյուն՝ λx.ԿԱ­ՏՈՒ(x), նշա­նա­կում է ֆունկ­ցի­ա, որն ըն­դու­նում է x է­ու­թյու­նը եւ ստու­գում, թե ար­դյոք այն պատ­կա­նում է կա­տու­նե­րի բազ­մու­թյա­նը։ Այլ կերպ ա­սած λx.ԿԱ­ՏՈՒ(x) ֆունկ­ցի­ան կվե­րա­դարձ­նի ճիշտ մի­այն ե­թե x = «կա­տու»: Այս հան­գա­ման­քը կա­րե­լի նա­եւ այս­պես պատ­կե­րել`

[[կա­տու]] = λx.ԿԱ­ՏՈՒ(x),

ին­չը պար­զա­պես ար­տա­հայ­տում է այն փաս­տը, որ «կա­տու» բա­ռը նշա­նա­կում (denote) է կա­տու: Այս­պի­սի նշա­նա­կու­մը թույլ է տա­լիս ներ­կա­յաց­նել բա­ռա­կա­պակ­ցու­թյունն կոմ­պի­լյա­տոր­նե­րի:ADD, շա­րա­կա­պիչ ե­րը եւ նա­խա­դա­սու­թյուն­նե­րը λ-ար­տա­հայ­տու­թյուննե­րով ներ­կա­յաց­նել:


Հա­մե­մա­տա­կան պատ­կե­րը

Բնա­կա­նա­բար,  λ-հաշ­վար­կի գոր­ծա­ծու­մը տար­բեր­վում է հաշ­վո­ղա­կան գի­տու­թյուն­ներում եւ ի­մաս­տա­բա­նու­թյունում:

Ա­ղյու­սակ Ա.

Բնութագիր

Հաշվողական գիտություններ

Իմաստաբանություն (Լեզվաբանություն)

Ինչն է ներկայացնում

Հաշվարկելի ալգորիթմներ եւ ֆունկցիաներ

Բնական լեզվի բառերի եւ նախադասությունների իմաստը

Հիմնական գործողությունը

Ծրագրի կատարում, հաշվարկում (Evaluation / Reduction)

Նախադասության տրամաբանական կառուցվածքի վերարտադրում

Արգումենտները

Տվյալներ, թվեր, այլ ֆունկցիաներ

Առարկաներ (entities), ճշմարտային արժեքներ, հատկություններ

 

Նշագր­ման փոքր տար­բե­րու­թյուն­ներ․ թեեւ մա­թե­մա­տի­կա­կան հիմ­քը նույնն է, լեզ­վա­բան­ներն ու հա­մա­կարգ­չա­յին գիտ­նա­կան­ներն օգ­տա­գոր­ծում են կե­տադ­րու­թյան մի փոքր տար­բեր­վող ո­ճեր

Ա­ղյու­սակ Բ.

Հատկանիշ

 λ-հաշվարկ

 Ձեւական իմաստաբանություն

Բաժանիչ

Օգտագործում է կետ (.) կամ բացատ

Օգտագործում է փակագծեր ([ ]);  λx [M] կամ λx .M

Տիպեր

Հաճախ տիպեր չունեն կամ օգտագործում են հիմնական մաթեմատիկական տիպ

Խիստ տիպավորված (օրինակ՝ e էությունների, t ճշմարտային արժեքների համար)

Արտահանում

Կարող է վերադարձնել թվեր, ֆունկցիաներ կամ նիշեր

Սովորաբար ճշմարտային արժեք (ճիշտ կամ կեղծ) է վերադարձնում. նաեւ ստորոգելի

 

Ձեւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյուն

Հիմ­նա­կան տի­պեր

Հա­մա­կարգ­չա­յին գիտ­նա­կա­նի հա­մար լեզ­վա­կան հատ­կա­ցու­ցիչնե­րը հաս­կա­նա­լու ա­մե­նա­դյու­րին ճա­նա­պար­հը Խիստ ստա­տիկ տի­պա­վոր­ված:

Ա­վանդա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ բնա­կան լե­զուն ար­տա­պատ­կեր­վում է տի­պա­վոր­ված լամբ­դա հաշ­վար­կի վրա: Եր­կու հիմ­նա­կան հյու­լե­ա­կան տիպերն են.

·      e. Է­ու­թյուն­ներ (ան­հատ­ներ աշ­խարհում)

·      t. ճշմար­տային ար­ժեք­ներ (բու­լյան ճիշտ կամ կեղծ):


Հա­ճախ գոր­ծած­վող տի­պեր

Ստո­րեւ բեր­ված ա­ղյու­սա­կում բա­ցի վե­րո­բե­րյալ տի­պե­րից գոր­ծած­վում են հե­տե­ւյալ նշա­նա­կում­նե­րը`

·      ι-օ­պե­րա­տոր՝ ո­րո­շյալ նկա­րագ­րու­թյան օ­պե­րա­տոր։ ιx P(x)-ը նշա­նա­կում է «այն մի­ակ x-ը, ո­րի հա­մար P(x)-ը ճշմա­րիտ է»․ են­թադր­վում է այդ­պի­սի ան­հա­տի գո­յու­թյունն ու ե­զա­կի­ու­թյու­նը։

·      #(x) - x-ի ա­տո­մա­կան բա­ղադ­րիչ­նե­րի քա­նակն է։

·      ՏԱԼ(x,y,z) - x-ը տվողն է, y-ը՝ տրվե­լիքը, z-ը՝ ստա­ցո­ղը։

Ա­ղյու­սակ Գ.

#

Տիպ

Իմաստ

Օրինակ

1

e

Անհատ

[[Արամ]] = արամ

2

t

Նախադասության ճշմարտային արժեք

[[Արամը քնում է]] = ՔՆԵԼ(արամ)

3

⟨e,t⟩

Միատեղ ստորոգելի՝ հասարակ անուն, ածական կամ անանցողական բայ

[[գիրք]] = λx[ԳԻՐՔ(x)]; [[սեւ]] = λx[ՍԵՒ(x)]; [[քնում է]] = λx[ՔՆԵԼ(x)]

4

⟨e,⟨e,t⟩⟩

Երկտեղ ստորոգելի՝ անցողական բայ կամ երկտեղ հարաբերություն

[[սիրում է]] = λy.λx[ՍԻՐԵԼ(x,y)]

5

⟨e,⟨e,⟨e,t⟩⟩⟩

Եռատեղ ստորոգելի՝ երեք մասնակից ունեցող հարաբերություն

[[տալիս է]] = λz.λy.λx[ՏԱԼ(x,y,z)]

6

⟨⟨e,t⟩,⟨e,t⟩⟩

ստորոգելիական հատկացուցիչ՝ ածականական կամ քանակական որոշչի մեկնաբանությամբ

[[սեւ]] = λP.λx[P(x) ∧ ՍԵՒ(x)]; [[երկու]] = λP.λx[P(x) ∧ #(x)=2]

7

⟨⟨e,t⟩,t⟩

Ընդհանրացված քանակիչ (generalized quantifier)՝ ստորոգելին ընդունող եւ ճշմարտային արժեք վերադարձնող

[[ամեն կատու]] = λP[∀x(ԿԱՏՈՒ(x) → P(x))]

8

⟨⟨e,t⟩,⟨⟨e,t⟩,t⟩⟩

Քանակիչ որոշիչ (determiner)՝ երկու ստորոգելի կապող արտահայտություն

[[ամեն]] = λP.λQ[∀x(P(x) → Q(x))]; [[ոչ մի]] = λP.λQ[¬∃x(P(x) ∧ Q(x))]

9

⟨t,t⟩

Ճշմարտային արժեքի միատեղ գործողություն՝ նախադասական ժխտում

[[ոչ]] = λp[¬p]

10

⟨t,⟨t,t⟩⟩

Ճշմարտային արժեքների երկտեղ գործողություն՝ նախադասական շաղկապ

[[եւ]] = λp.λq[p ∧ q]; [[կամ]] = λp.λq[p ∨ q]; [[եթե … ապա …]] = λp.λq[p → q]

11

⟨⟨e,t⟩,⟨⟨e,t⟩,⟨e,t⟩⟩⟩

Երկու ստորոգելի համակցող գործողություն

[[եւ]] = λP.λQ.λx[P(x) ∧ Q(x)]

12

⟨e,e⟩

Անհատից անհատ անցնող գործառույթ

[[մայրը]] = λx[ιy ՄԱՅՐ(y,x)]

13

⟨⟨e,t⟩,e⟩

Համապատասխան միակ անհատն ընտրող որոշյալ նկարագրության գործողություն

[[որոշյալությանը]] = λP[ιx P(x)]


Նշա­նա­կում­ներ եւ օ­րի­նակ­ներ

Նշա­նա­կում­նե­րի ման­րա­մաս­նե­րի հա­մար տես (Heim & Kratzer, 1998):

Այս­տեղ ստո­րոգ­ման հետ առնչ­վող բա­ռե­րը հե­տե­ւյալ ի­մաստներն ու­նեն`

1.    Ստոր­գյալ` բայ, ո­րը հատ­կա­նիշ կամ վի­ճակ է վե­րագ­րում ա­ռար­կա­յին (են­թա­կա­յին)

2.    Ստո­րո­գե­լի` հատ­կա­նիշ, ո­րը ո­րոշ­չա­յին (ա­ծա­կա­նա­կան) ի­մաս­տով է ար­տա­հայտ­ված

3.    Ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր`  վի­ճակ կամ հատ­կա­նիշ, ո­րը ա­ռար­կա­յա­կան (գո­յա­նա­կան) ի­մաս­տով է ար­տա­հայտ­ված

Գրա­կա­նու­թյան մեջ հաճախ ստո­րո­գյալ (predicate) ա­սե­լով եր­բեմն հա­կա­նում են ստո­րո­գե­լին կամ ստո­րո­գյալ + ստո­րո­գե­լի (ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր) բա­ղադ­րու­թյու­նը: Այս­տեղ մենք խու­սա­փում ենք նման գոր­ծա­ծում­նե­րից, սա­կայն ստո­րո­գե­լի­ա­կան խնդրի փո­խա­րեն կօգ­տա­գոր­ծենք նա­եւ ստո­րո­գե­լի, երբ տար­բե­րա­կու­մը կամ­բարդ է, կամ անհ­նա­րին:


Հատ­կա­ցու­ցիչ­նե­րի ներ­կա­յա­ցու­մը

Տուն կամ կա­տու գո­յա­կան­նե­րը ա­ռար­կա­ներ (գո­յա­կան­ներ) չեն. դրանք ⟨e, t⟩ տի­պի ստո­րո­գե­լի­ներ են (ֆունկ­ցի­ա­ներ՝ է­ու­թյու­նից դե­պի ճշմար­տա­յին ար­ժեք)։ Հետեւա­բար, հատ­կա­ցու­ցի­չը պար­զա­պես բարձր կար­գի ֆունկ­ցի­ա է, ո­րը որ­պես ար­գու­մենտ ըն­դու­նում է ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր եւ վե­րա­դարձ­նում նոր՝ ձեւա­փոխ­ված ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր։ Քա­նի որ տար­բեր հե­ղի­նակ­ներ եւ ի­մաս­տա­բա­նա­կան հա­մա­կար­գեր (օ­րի­նակ՝ Մոն­տա­գյու­ի դա­սա­կան հա­մա­կար­գը, նե­ո­դա­վիդ­սո­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ի­մաս­տա­բա­նու­թյու­նը եւ ընդ­հան­րաց­ված քա­նա­կիչ­նե­րի տե­սու­թյու­նը) տար­բեր կերպ են մեկ­նա­բա­նում այս հատ­կա­ցու­ցիչ­նե­րը, դրանց ձեւա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը նույն­պես տար­բեր­վում են։

Բա­ցար­ձակ թվա­կան­ների ներ­կա­յա­ցու­մը որ­պես  ստո­րո­գե­լի­ա­կան հատ­կա­ցու­ցիչ (տե՛ս Հա­ճախ գոր­ծած­վող տի­պեր ա­ղյու­սա­կի 6-րդ տո­ղը)` ⟨⟨e,t⟩,⟨e,t⟩⟩ տիպի հատ­կա­ցու­ցի­չի ար­գու­մեն­տը xNP տե­սա­կի է, որ­տեղ x-ը բազ­մա­պատ­կում կամ հոգ­նա­կի­ա­ցում է նշա­նա­կում: Ե­թե NP = գիրք, ա­պա xNP = գրքեր։

 Օ­րի­նակ՝ «եր­կու գիրք» ար­տա­հայ­տու­թյան մեջ եր­կու-ն ըն­դու­նում է ան­վա­նա­կան ստոր­գե­լի՝ գիրք, որ­պես մուտք եւ վե­րա­դարձ­նում է նոր ան­վա­նա­կան ստոր­գե­լի՝ «եր­կու գիրք»։ եր­կու-ն կա­րե­լի ներ­կա­յաց­նել որ­պես

⟦եր­կու⟧ = λP.λX [P*(X) ∧ |X| = 2],

որ­տեղ բա­նաձեւի մա­սե­րը հետեւյալ ի­մաստ­ներն ու­նեն.

Ա­ղյու­սակ Դ.

Նշան

Իմաստ

⟦երկու⟧

«երկու» բառի իմաստային նշանակությունը կամ դենոտացիան

=

«սահմանվում է որպես»

λ

ֆունկցիա

P

Անվանական ստորոգելի, օրինակ՝ կատու, գրքեր, հետաքրքիր գրքեր, ևն

λX

ֆունկցիա, որի մուտքին X-ն է տրվում

P*(X)

X-ը բազմություն է, որը կազմված է P մեկ կամ ավելի էություններից

∧

Տրամաբանական և օպերատորը

|X|

X-ի հզորությունը կամ կարդինալությունը` քանի անհատի մասին խոսքը X-ում

|X| = 2

X բազմությունը պարունակում է ճիշտ երկու անդամ

 

Բա­նաձեւը մեկ նա­խա­դա­սու­թյամբ կա­րե­լի է կար­դալ այս­պես. «եր­կու»-ի ի­մաս­տը ֆունկ­ցի­ա է, ո­րը ըն­դու­նում է P ան­վա­նա­կան ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր եւ վե­րա­դարձ­նում է այն­պի­սի ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր, ո­րը կազմ­ված է P-ին հա­մա­պա­տաս­խա­նող ճիշտ եր­կու անհատից։

Ե­թե P-ի փո­խա­րեն տե­ղադ­րենք գրքեր , կստա­նանք.

⟦գրքեր⟧ = λX [գիրք*(X)]

⟦եր­կու գիրք⟧ = λX [գիրք*(X) ∧ |X| = 2]


Բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի ի­մաս­տի հաշ­վար­կում

Բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի եւ նա­խա­դա­սու­թյուն­նե­րի ի­մաս­տը ներ­կա­յաց­վում է նման ֆունկ­ցի­ա­նե­րի կո­նյունկ­տիվ հա­մակ­ցում­նե­րով, քա­նի որ սո­վո­րա­բար լրա­ցում­նե­րը նե­ղաց­նում, մաս­նա­վո­րեց­նում են բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխավոր բա­ռի ի­մաս­տը:


Ա­ծա­կա­նա­կան հատ­կա­ցու­ցիչ

Բա­ղադ­րա­կա­նու­թյան սկզբուն­քի հի­ման վրա հա­տո­ղա­կան ո­րոշ­չա­յին կա­պակ­ցու­թյուն­նե­րը, օ­րի­նակ` «սեւ կա­տու» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը ձեւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ սո­վո­րա­բար ներ­կա­յաց­վում են այս­պես՝

⟦սեւ կա­տու⟧ = λx.[ ՍԵՒ (x) ∧ ԿԱ­ՏՈՒ(x)]

Բա­նա­ձե­ւը մեկնա­բան­վում է հե­տե­ւյալ կեր­պով` «սեւ կա­տու»-ն նշա­նա­կում է մի բան, ու­րի հա­մար ե՛ւ λx.ԿԱ­ՏՈՒ(x), ե՛ւ  λx.ՍԵՒ(x) ֆունկցի­ա­նե­րի ար­ժեք­նե­րը «ճիշտ» են: Այս բա­նա­ձե­ւը սահ­մա­նում է մի նոր տե­սակ, մի նոր դաս-հաս­կա­ցու­թյուն (Hayrapetyan, 2025): Այն ցույց է տա­լիս, որ -ը կա­տու է եւ սեւ է, սա­կայն չի ար­տա­հայ­տում ա­ռար­կա–հատ­կա­նիշ ի­մաս­տա­յին ա­սի­մետ­րի­ան. կա­տու-ն բնու­թագր­վող ա­ռար­կա­յի տե­սակն է, իսկ սեւ-ը՝ նրան վե­րագր­վող հատ­կա­նի­շը։ Կո­նյունկ­ցի­ա­յի ան­դամ­նե­րը փո­խա­տե­ղե­լի են[1], ուս­տի բա­նաձեւից հնա­րա­վոր չէ ո­րո­շել, թե բա­ղադ­րիչ­նե­րից որն է ներ­կա­յաց­նում ա­ռար­կան, իսկ ո­րը՝ նրա հատ­կա­նի­շը։ Ձե­ւա­կա­նո­րեն ճիշտ ար­տա­հայ­տե­լով սեւ կա­տու-ներ դա­սի տրա­մա­բա­նա­կան ի­մաս­տը, այն չի արտահայ­տում այն հան­գա­ման­քը, որ մար­դիկ սեւ կա­տու-ն ըն­կա­լում են որ­պես կատ­վի տե­սակ, այլ ոչ թե սե­ւի: Ե­թե ձե­ւա­կան տրա­մա­բա­նա­ու­թյան հա­մար այս տար­բե­րա­կու­մը կա­րե­վոր չէ, ա­պա ի­մաստ կո­դա­վո­րող բա­նա­ձե­ւե­րի հա­մար սա պետք է որ կա­րե­վոր լի­նի: Բա­նա­կան խոս­քի ի­մաս­տը ճիշտ կո­դա­վո­րե­լու հա­մար կա­րե­վոր է` կա­տուն է սեւ, թե սեւն է կա­տու. ար­տա­հայ­տու­թյան որ ան­դամն է գլխա­վո­րը, իսկ որն է երկ­րոր­դա­կան:

Այս ան­հա­մար­ժե­քու­թյու­նը հաշ­վի առ­նե­լու հա­մար ա­ռա­ջարկ­վել է ստո­րո­գե­լի-հատ­կա­ցու­ցիչ (predicate-modifier) ​​վեր­լու­ծու­թյունը․ «սեւ»-ը ներ­կա­յաց­վում է որ­պես λP(x)⟨e,t⟩ λx[P(x) ∧ ՍԵՒ(x)]՝ որ­պես ար­գու­մենտ ըն­դու­նե­լով ստո­րո­գե­լիա­կան խնդի­րը եւ այդ­պի­սով կա­ռուց­ման ըն­թաց­քում պահ­պա­նե­լով գլխա­վոր ան­դա­մի եւ լրաց­ման միջեւ ան­հա­մար­ժե­քու­թյու­նը, թեեւ λ-կրճա­տու­մը վե­րա­կանգ­վում է սի­մետ­րիկ կո­նյունկ­ցի­ան (Morzycki, 2015)։

Մի այլ մո­տե­ցում է կա­խյալ-տիպ (dependent-type) վեր­լու­ծու­թյունը (Chatzikyriakidis and Luo, 2017):  Ա­ռա­ջարկ­վում է ա­վե­լի է­ա­կան տար­բե­րա­կում․ հա­սա­րակ ա­նուն­նե­րը մեկ­նա­բան­վում են որ­պես տի­պեր, իսկ ա­ծա­կա­նով ո­րոշ­ված ա­նուն­նե­րը՝ որ­պես կա­խյալ տի­պեր. «կա­տու»-ն ներ­կա­յաց­վում է որ­պես տիպ, իսկ «սեւ»-ը՝ որ­պես դրա տար­րե­րի վրա սահ­ման­ված ստո­րո­գե­լի՝ ձեւա­վո­րե­լով Σx: ԿԱ­ՏՈՒ.ՍԵՒ (x) կա­ռույ­ցը, ո­րի դեպ­քում ան­վա­նա­կան դա­սա­կար­գու­մը եւ ա­ծա­կա­նա­կան հատ­կո­րո­շու­մը ձեռք են բե­րում ձեւա­կա­նո­րեն տար­բեր դե­րեր ։

Այս եր­կու­սից ստո­րո­գե­լի-հատ­կա­ցու­ցիչ մո­տե­ցումը, որ­պես Մոն­տա­գյու­ի ո­ճի ա­վե­լի վստա­հե­լի վեր­լու­ծու­թյուն, ա­վե­լի մեծ տա­րա­ծում է գտել ձե­ւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ, մինչ­դեռ կա­խյալ-տիպ մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վող ձե­ւա­փո­խու­թյու­նը պատ­կա­նում է հե­տա­զո­տա­կան ​​ա­վե­լի մաս­նա­գի­տաց­ված ա­վան­դույ­թի․ այ­նու­ա­մե­նայ­նիվ, ⟨e,t⟩ տի­պի եր­կու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի կի­րառ­մամբ ստո­րո­գե­լիա­կան ձե­ւա­փո­խու­թյու­նը նույն­պես մնում է հատ­վող ա­ծա­կանա­կան ի­մաստնե­րի վեր­լու­ծու­թյան ըն­դուն­ված ե­ղա­նակ։

Սի­մետ­րիկ բա­նա­ձե­ւում ՍԵՒ(x)  ֆունկ­ցի­ան, այ­նու­ա­մե­նայ­նիվ, հա­մար­վում է ա­ծա­կա­նա­կան հատ­կա­ցու­ցիչ (adjective modifier) ԿԱ­ՏՈՒ(x) հատ­կա­ցյա­լի հա­մար:


Քա­նա­կա­կան հատ­կա­ցու­ցիչ` ա­սի­մետ­րիկ վեր­լու­ծու­թյուն

Թվա­կան­նե­րը ըն­դուն­ված է վեր­լուծել որ­պես ա­ծա­կա­նան­ման հատ­կա­ցու­ցիչներ կամ ստո­րոգե­լի­ա­կան, քա­նա­կա­կան հատ­կա­ցուցիչ­ներ (quantitative modifier)։ Ա­ծա­կա­նա­կան հատ­կա­ցու­ցի­չի կա­ղա­պա­րը թվա­կան­նե­րին կի­րա­րե­լիս բա­ռա­կա­պակ­ցու­թյան ի­մաս­տը նույնպես ներ­կա­յաց­վում է որ­պես եր­կու ստո­րո­գե­լի­ա­կան ֆունկցի­ա­նե­րի` հոգ­նա­կի եւ քա­նա­կա­կան ստո­րո­գե­լի­նե­րի կո­նյունկ­տիվ հա­տում:  Սա­կայն հոգ­նա­կի­ու­թյու­նը դի­տարկ­վում է ոչ թե որ­պես պար­զու­նակ λx.ԿԱ­ՏՈՒ­ՆԵՐ(x), այլ որ­պես λx. ԿԱ­ՏՈՒ*(x) ֆունկ­ցի­ա: Ե­թե կա­տու­ներ բազ­մու­թյու­նը ընդգր­կում է ան­հատ կա­տու­ներ, ա­պա -օ­պերատորի կի­րա­ռու­մը` ԿԱ­ՏՈՒ, սահ­մա­նում է մի հոգ­նա­կի­ություն, ո­րի ընդ­լայ­նու­մը  պա­րու­նա­կում է բո­լոր ան­հատ կա­տու­նե­րին, ինչ­պես նա­եւ եր­կու, ե­րեք, ..., ան­սահ­մանա­փակ քա­նա­կու­թյամբ ան­հատ­նե­րի գու­մար­ները (Link, 1983): Մի ո­րե­ւէ P հոգ­նա­կի­ու­թյան ճշգրիտ n քա­նա­կի սխե­մա­տիկ ներ­կա­յա­ցումն է՝ [[n]] = λP.λx[P(x) ∧ #(x)=n], որ­տեղ #(x)-ը ա­տոմ­նե­րի քա­նակն է։ Այս­պի­սով եր­կու կա­տու-ի ի­մաս­տը նե­րա­յաց­վում է որ­պես`

⟦եր­կու կա­տու⟧ = λx[#(x)=2 ∧ ԿԱ­ՏՈՒ*(x)]

Այս բա­նա­ձե­ւում #(x)-ը մեկ­նա­բան­վում է հատ­կա­ցու­ցիչ, ո­րով ԿԱ­ՏՈՒ* ֆունկ­ցի­ա­յի ընդ­լայ­նու­մից ընտր­վում է կա­տու­նե­րի այն ա­տո­մա­յին գու­մա­րը, ո­րը հատ­կանշվում է եր­կուս-ով: Այդ ա­ռու­մով, եր­կուս-ը չի տար­բեր­վում  ա­ծա­կա­նա­կան հատ­կա­ցու­ցիչ:

Տրոհ­ման (partitioning) վրա հիմն­ված տար­բե­րա­կը (Ionin & Matushansky 2006) կստա­նա այս տես­քը՝

λP.λx.∃S[PART(S,x) ∧ ∣S∣=2 ∧ ∀s∈S P(s)]

Այս­տեղ S-ը x-ի տրո­հումն է եր­կու չհատ­վող մա­սե­րի, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը բա­վա­րա­րում է P-ին ։

Մեկ­նա­բա­նու­թյուն. եր­կու-ն ըն­դու­նում է P ստո­րո­գե­լի­ա­կան խնդի­րը եւ վե­րա­դարձ­նում ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր, ո­րը ճշմա­րիտ է X հոգ­նա­կի է­ու­թյան հա­մար, ե­թե X-ը կա­րե­լի է բա­ժա­նել ճիշտ եր­կու չհատ­վող է­ու­թյուն­նե­րի, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը բա­վա­րա­րում է P-ին։

Ի տար­բե­րու­թյուն թվա­կա­նի այլ մեկ­նա­բա­նումնե­րի, այս­տեղ այն ստո­րոգե­լի­ա­կան հատ­կա­ցու­ցի­չի տե­սակ է՝ ֆունկ­ցի­ա, ո­րը որ­պես մուտք ըն­դու­նում է ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր եւ վե­րա­դարձ­նում մեկ այլ ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր` <<e,t>,<e,t>>:

Մի այլ տար­բե­րա­կում (Rothstein, 2012) քա­նա­կա­կան եր­կու-ն նույն­պես մեկ­նա­բան­վում է որ­պես , իսկ եր­կու կա­տու-ն որ­պես`

λx[ԿԱ­ՏՈՒ­ՆԵՐ(x) ∧ #(x)=2]

Այս վեր­լու­ծու­թյան մեջ, չնա­յած կո­նյունկ­ցի­ա­յի եզ­րե­րի սիմետրի­ա­յի, բա­ղադ­րիչ­նե­րը հա­մազոր չեն․ կա­տուներ-ը ան­վա­նա­կան գլխա­բառն է, բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դա­մը, իսկ եր­կու-ն՝ դրա քա­նա­կա­կան հատ­կա­ցու­ցիչը։

Բա­ղադ­րիչ­նե­րի դե­րերն այս­տեղ ի­մաս­տա­յին ա­ռու­մով տար­բե­րակ­ված են․ ան­վա­նա­կան ստո­րոգե­լին սահ­մա­նում է բնու­թագր­վող ամ­բող­ջության տի­րույ­թը, իսկ թվա­կա­նը սահ­մա­նա­փա­կում է այն ըստ քա­նա­կի։ Սա­կայն այդ ա­սի­մետ­րիկ մեկ­նա­բա­նու­թյու­նը վերջ­նա­կան բա­նաձեւի կո­նյունկ­ցի­ա­յից չի բխում․ բա­նաձեւում եր­կու պայ­ման­նե­րը հա­մարժեք են:


Քա­նա­կա­կան հատ­կա­ցու­ցիչ` հա­մար­ժեք ստո­րոգելինե­րի վեր­լու­ծու­թյուն

Ա­ռա­ջարկ­վող այ­լընտ­րան­քում եր­կու-ն եւ կա­տու-ն մեկ­նա­բան­վում են որ­պես ի­մաս­տա­յին ա­ռու­մով հա­մար­ժեք գո­յա­կան-ստո­րոգե­լիներ․ ա­ռա­ջի­նը ներ­կա­յաց­նում է վե­րա­ցա­կան թվա­յին ա­ռար­կան, երկ­րոր­դը՝ ի­րա­կան ա­ռար­կա­նե­րի տե­սա­կը։ Ի տար­բե­րու­թյուն ա­ծա­կա­նա­կան հատ­կա­ցու­ցի­չի բա­նա­ձե­ւի սի­մետ­րի­ա, այս­տեղ սի­մետ­րի­ան ոչ թե հան­դուր­ժե­լի է, այլ պար­տա­դիր: «Հա­մար­ժեք» լի­նե­լը նշա­նա­կում է նկա­րագ­րու­թյան մեջ հա­վա­սար կար­գա­վի­ճակ ու­նե­նալը։ Դրան­ցից մե­կը մյու­սի հատ­կա­նի­շը չէ․ եր­կուսն էլ բնու­թագ­րում են միեւնույն հա­վա­քա­կան ամ­բող­ջու­թյու­նը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար քա­նա­կի եւ բա­ղադ­րիչ­նե­րի տե­սա­կի ա­ռու­մով։

Պայ­ման­նե­րի մա­կար­դա­կում այս մեկ­նա­բա­նու­թյու­նը ներ­կա­յաց­վում է նույն բա­նաձեւով՝

λx[ԿԱ­ՏՈՒ­ՆԵՐ(x) ∧ #(x)=2]

Նա­խորդ (Rothstein, 2012) վեր­լու­ծու­թյու­նից տար­բե­րու­թյու­նը, հետեւա­բար, ոչ թե բա­նաձեւն է, այլ դրա ի­մաս­տա­յին մեկ­նա­բա­նու­թյու­նը․ այն­տեղ տար­բե­րակ­վում են բնու­թագր­վող տի­րույթն ու դրա քա­նա­կա­կան սահ­մա­նա­փա­կու­մը, իսկ այս­տեղ՝ հա­վա­քա­կան ամ­բող­ջու­թյան եր­կու հա­մար­ժեք հատ­կա­նիշ­ներ։ Սեւ կա­տու-ի դեպ­քում փո­խա­տե­ղե­լի եզ­րե­րով բա­նաձեւը չի ար­տա­հայ­տում ա­ռար­կա–հատ­կա­նիշ ա­սի­մետ­րի­ան, մինչ­դեռ եր­կու կա­տու-ի դեպ­քում այն ճշգրտո­րեն ար­տա­հայ­տում է եզ­րե­րի հա­մար­ժե­քու­թյա­նը։ Այսպի­սով, բա­նաձեւը ար­տա­պատ­կե­րում է «վե­րա­ցա­կան հաս­կա­ցու­թյուն + ի­րա­կան հաս­կա­ցու­թյուն (ա­ռար­կա­նե­րի տե­սակ)» ան­վա­նա­կան նոր ստո­րո­գե­լի­ի կա­ռուց­ված­քը: Բա­նաձեւի եր­կու բա­ղադ­րիչ­ներն էլ` ե՛ւ ԿԱ­ՏՈՒ­ՆԵՐ(x), ե՛ւ  #(x), մեկ­նա­բան­վում են որ­պես հա­մար­ժեք գո­յա­կա­նա­կան ստո­րո­գե­լի­ներ (ստո­րո­գե­լի­ա­կան խնդիր­ներ):


α-փո­խա­կեր­պում

α-փո­խա­կերպման (α-conversion) կամ փո­փո­խա­կա­նի վե­րան­վանման կա­նո­նը թույլ է տա­լիս վե­րան­վա­նել ֆունկ­ցի­ա­յի ներ­սում գտնվող կա­պակց­ված փո­փո­խա­կա­նը (ար­գու­մեն­տը)՝ ա­ռանց փո­խե­լու ֆունկ­ցի­ա­յի կա­ռուց­ված­քա­յին ի­մաս­տը կամ վար­քա­գի­ծը։ Մա­թե­մա­տի­կա­կան տե­սան­կյու­նից՝ f(x) = x + 1 եւ f(y) = y + 1 ֆունկ­ցի­ա­նե­րը լի­ո­վին նույ­նա­կան են։ 

Ձեւա­կա­նո­րեն փո­խա­կերպումը կա­րե­լի է  λx. x  ➔  λy. y բա­նաձեւով ներ­կա­յաց­նել: Ծրագ­րա­վոր­ման օ­րի­նակ (Python-ի ա­նա­նուն ֆունկ­ցի­ա)՝ lambda x: x + 1-ը նույ­նա­կան է lambda y: y + 1-ին։ Նմա­նա­պես` λx.ՏՂԱ­ՄԱՐԴ(x) → λy.ՏՂԱ­ՄԱՐԴ(y):

Հա­մա­կարգ­չա­յին գի­տու­թյան եւ ձե­ւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ α-փո­խա­կեր­պու­մը կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի «փո­փո­խա­կա­նի գե­րե­վա­րու­մը[2]» (variable capture) կան­խե­լու հա­մար. վեր­ջինս տե­ղի է ու­նե­նում, երբ տար­բեր տի­րույթ­նե­րից (scopes) նույ­նա­կան ա­նուն­նե­րով փո­փո­խա­կան­ներ պա­տա­հա­բար հա­մընկ­նում են՝ ա­ռա­ջաց­նե­լով տրա­մա­բա­նա­կան հա­կա­սու­թյուն­ներ վեր­լուծ­ման ըն­թաց­քում։ 


Ա­զատ եւ կապակցված փո­փո­խա­կան­ներ

Դի­տար­կենք ∃y [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (y,x)] բանա­ձե­ւը: Այս­տեղ՝

  • y-ը կա­պակց­ված է, ո­րով­հետեւ ∃y-ը իր ազ­դե­ցու­թյան տի­րույ­թում սահ­մա­նում է y-ի ար­ժեքը։

  • -ը ա­զատ է, ո­րով­հետեւ դրա ար­ժե­քը պետք է տրվի վե­րագր­ման մի ո­րե­ւէ g գոր­ծա­ռույ­թով կամ ա­վե­լի լայն հա­մա­տեքս­տում կապակցող օ­պե­րա­տո­րով։

Հետեւա­բար, g-ի նկատ­մամբ այս բա­նաձեւն ա­սում է. «Գո­յու­թյուն ու­նի որեւէ ան­հատ, ո­րը հի­ա­նում է g(x)-ով»։

Կապակցված փո­փո­խա­կան­նե­րի ա­նուն­նե­րը ինք­նին ի­մաս­տա­յին նշա­նա­կու­թյուն չու­նեն։ Հետեւյալ եր­կու բա­նաձեւե­րը, որ ստաց­ված են α-վե­րան­վան­մամբ, հա­մար­ժեք են`

∃y [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (y,x)] ≡ᵅ  ∃z [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (z,x)]

Տար­բեր է մի­այն այն տե­ղա­յին ա­նու­նը, ո­րով գո­յա­բա­նա­կան քվան­տո­րը նշում է իր կապակցված փո­փո­խա­կա­նը։

Սա­կայն ա­զատ -ը -ով վե­րան­վա­նե­լը միշտ չէ որ անվտանգ է․ այդ քայ­լը կա­րող է փո­խել վե­րագր­ման ար­ժեքը կամ կա­րող է -ը դնել ար­դեն առ­կա կապակցո­ղի ազ­դե­ցու­թյան տակ։


Փո­փո­խա­կա­նի գե­րե­վա­րում

Փո­փո­խա­կա­նի գե­րե­վար­ման խնդիրն ա­ռա­ջա­նում է այն ժա­մա­նակ, երբ մի փո­փո­խա­կան, ո­րը փո­խա­րին­ման գոր­ծո­ղու­թյունից ա­ռաջ ա­զատ էր, ընկնում է կա­պող օ­պե­րա­տո­րի ազ­դե­ցու­թյան տի­րույթ եւ այդ­պի­սով դառնում կապկց­ված։ Ար­դյուն­քում փոխ­վում է փո­փո­խա­կա­նի տվյալ գոր­ծա­ծու­թյու­նը. ուս­տի կա­րող են փոխ­վել նաեւ բա­նաձեւի ճշմար­տա­յին պայ­ման­նե­րը։

Ձե­ւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ կա­պող օ­պե­րա­տոր­ներ են, օ­րի­նակ, քվան­տոր­նե­րը՝ ∀ (բո­լոր) եւ ∃ (գո­յու­թյուն ու­նի) , λ-վե­րա­ցար­կո­մը, ինչ­պես նաեւ բնա­կան լեզ­վի ի­մաս­տա­բա­նա­կան ներ­կա­յա­ցում­նե­րում քվան­տո­րա­յին ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը եւ փո­փո­խա­կան կա­պող դեր ու­նե­ցող դե­րա­նուն­նե­րը։ Խնդրից խու­սա­փե­լու հա­մար փո­խա­րի­նու­մը պետք է լի­նի գե­րե­վա­րումից զերծ (capture-avoiding), ին­չը սո­վո­րա­բար ա­պա­հով­վում է α-վե­րան­վան­մամբ։


Գե­րե­վար­ման հիմ­նա­կան խնդիրը

Են­թադ­րենք, որ ու­զում ենք -ի ա­զատ գոր­ծա­ծու­թյուն­նե­րը փո­խա­րի­նել -ով հետեւյալ բա­նաձեւում․

φ(x) = ∃y [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (y,x)]

Մի­ա­միտ՝ զուտ տեքս­տա­յին փո­խա­րի­նու­մը կտա․

∃y [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (y,y)]

Սխալի պատ­ճա­ռը այն է, որ x-ի փո­խա­րեն ներ­մուծ­ված y-ը պետք է, որ­պես ա­զատ փո­փո­խա­կան, իր ար­ժե­քը ստա­նար g(y)-ից։ Բայց ար­դեն առ­կա ∃y-ն այն գե­րե­վա­րել էր։ Հա­մե­մա­տենք ի­մաստ­նե­րը հե­տե­ւյալ ա­ղյու­սա­կում`

 

 

Ա­ղյու­սակ Ե.

Արտահայտություն

Հնարավոր մեկնաբանություն

∃y [ՀԻԱՆՈՒՄ Է (y,x)]

Որեւէ մեկը հիանում է վերագրման միջոցով տրված g(x) անհատով

x:=y փոխարինման նախատեսված արդյունքը՝ ∃z [ՀԻԱՆՈՒՄ Է (z,x)]

Որեւէ մեկը հիանում է g(y) անհատով

Միամիտ արդյունքը՝ ∃y [ՀԻԱՆՈՒՄ Է (y,y)]

Որեւէ մեկը հիանում է ինքն իրենով

 

Ճիշտ ըն­թա­ցա­կար­գը նախ ներ­քին, կապկց­ված y-ի α-վե­րան­վա­նումն է․

∃y [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (y,x)] ≡ᵅ  ∃z [ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (z,x)] ⟹ (x:=y)  ∃z[ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (z,y)]

Այս քայ­լի նպա­տա­կը ոչ թե ձեւա­կան «կար­գու­կա­նոնն» է, այլ այն, որ փո­խա­րին­ման ար­դյուն­քում ներ­մուծ­ված փո­փո­խա­կա­նը պահ­պա­նի իր ա­զատ կար­գա­վի­ճա­կը։


Օ­րի­նակ λ-հաշ­վար­կից

Են­թադ­րենք սահ­ման­ված է մասշ­տա­բա­վոր­ման ինչ-որ մե­կը սահ­մա­նում է՝

Scale := λa.λx.a⋅x.

որ­տեղ x-ը նշա­նա­կում է «թիվ, ո­րը պետք է բազ­մա­պատկ­վի»։ Մեկ այլ բա­նա­ձե­ւով սահ­ման­վում են կո­որ­դի­նատ­նե­րը՝

G(x,y) := (scale x)y,

ին­չը նշա­նա­կում է՝ «որ­պես բազ­մա­պատ­կիչ օգ­տա­գոր­ծիր հո­րի­զո­նա­կան x կո­որ­դի­նա­տը, ա­պա ստաց­ված ֆունկ­ցի­ան կի­րա­ռիր ուղ­ղա­հա­յաց y կո­որ­դի­նա­տի նկատ­մամբ»։ Ակն­կալ­վող ար­դյունքն է՝ G(x,y) = x⋅y: scale-ի սահ­մա­նու­մը բա­ցելով ստա­նում ենք՝

G(x,y)=((λa.λx.a⋅x)x)y.

Նույն x ան­վան կրկնու­թյու­նը այս­տեղ ա­ռա­ջա­նում է եր­կու ան­կա­խո­րեն գրված ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մի­ա­վո­րու­մից, այլ ոչ թե որեւէ մա­թե­մա­տի­կա­կան պա­հան­ջից, ըստ ո­րի՝ դրանց փո­փո­խա­կան­նե­րը պետք է նույն ա­նունն ու­նե­նան։ Ներ­քին λx-ը չի կա­պում իր տի­րույ­թից դուրս գտնվող x ար­գու­մեն­տը։ Հենց այդ ար­գու­մեն­տը տե­ղադ­րե­լիս պետք է կան­խել «գրավարու­մը»։

Ներ­քին պա­րա­մետ­րը վե­րան­վա­նե­լով ստա­նում ենք՝

G(x,y) =((λa.λt.a⋅t)x)y ⟶β (λt.x⋅t)y ⟶β x⋅y.

Ա­ռանց այդ նա­խազ­գու­շա­կան քայ­լի, պար­զու­նակ տե­ղադ­րու­մը կտար հետեւյալ ար­դյուն­քին՝ (λx.x⋅x)y⟶β y⋅y, ին­չի հետեւան­քով հո­րի­զո­նա­կան կո­որ­դի­նա­տից կախ­վա­ծու­թյու­նը լի­ո­վին կկոր­չի։

Ե­թե ամ­բողջ օ­րի­նա­կը նույն մարդն է գրում, ա­պա նա կա­րող է ընտ­րել այն­պի­սի ա­նուն­ներ, ո­րոնք չեն բախվում։ Սա­կայն ար­դեն իսկ ո­րո­շա­կի ի­մաստ ու­նե­ցող ա­զատ x-ը z-ով փո­խա­րի­նե­լը ինք­նին α-փո­խա­կերպում չի. ա­զատ փո­փո­խա­կան­նե­րի ա­նուն­նե­րը ցույց են տա­լիս ար­տա­քին կախ­վա­ծու­թյուն­նե­րը, եւ դրանց փո­փո­խու­մը կա­րող է փո­խել այն, թե ին­չին է հղում ար­տա­հայ­տու­թյու­նը։ Ֆունկ­ցի­ա­յի կապ­ված պա­րա­մետ­րի վե­րան­վա­նումն անվ­տանգ է, քա­նի որ դրա ա­նու­նը լո­կալ է եւ կա­մա­յա­կան։


Օ­րի­նակ ի­մաս­տա­բա­նու­թյու­նից

Խնդիրն ա­ռա­ջանում է ա­մեն ան­գամ, երբ բա­ղադ­րող կա­նո­նը փո­փո­խա­կան պա­րու­նա­կող ար­տա­հայ­տու­թյուն է ներ­մու­ծում քվան­տո­րի կամ λ-կա­պո­ղի ազ­դե­ցու­թյան տի­րույթ։

Օ­րի­նակ, «Յու­րա­քան­չյուր ու­սա­նող հի­ա­նում է ինչ-որ մե­կով» նա­խա­դա­սու­թյու­նը կա­րե­լի է մո­տա­վո­րա­պես ներ­կա­յաց­նել այս­պես․

∀x[ՈՒ­ՍԱ­ՆՈՂ (x) → ∃y ՀԻ­Ա­ՆՈՒՄ Է (x,y)]

Են­թադ­րենք, որեւէ ա­ծան­ցա­կան գոր­ծո­ղու­թյուն պետք է ա­զատ y փո­փո­խա­կան ներ­մու­ծի ∃y-ի ազ­դե­ցու­թյան տի­րույթ։ Ե­թե գո­յա­բա­նա­կան քվան­տո­րի կապկց­ված փո­փո­խա­կա­նը նախա­պես չվե­րան­վանվի, ա­զատ y-ը կընկ­նի գո­յա­բա­նա­կան քվան­տո­րից կախ­վածու­թյան մեջ։ Այս­պի­սով՝ այն, ինչ պետք է հղվեր հա­մա­տեքս­տով ո­րոշ­վող ան­հա­տին, կվե­րած­վի «որեւէ մե­կի» փո­փո­խա­կա­նի։

Սա վճռա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի հատ­կա­պես հետեւյալ ո­լորտ­նե­րում․

  • Դե­րա­նուն­նե­րի կա­պում․ տվյալ նա­խա­դա­սա­յին ան­դամ դե­րա­նու­նը ա­զատ, ցու­ցա­կան կամ դիս­կուր­սա­յին դե­րա­նու­նից տար­բե­րա­կե­լու հա­մար։

  • Քվան­տոր­նե­րի ծա­վալ․ որ­պես­զի LF-տե­ղա­շար­ժը, աբստ­րակ­ցի­ան եւ վե­րա­կա­ռու­ցու­մը պահ­պա­նեն նա­խա­տես­ված կախ­վա­ծու­թյուն­նե­րը։

  • Հա­րա­բե­րա­կան եւ հար­ցա­կան կա­ռուց­վածք­ներ․ որ­տեղ աբստ­րակ­ցի­ան ներ­մու­ծում է λ-ար­տա­հայ­տու­թյուն­ներ եւ հետ­քի փո­փո­խա­կան­ներ։

  • Դի­նա­միկ ի­մաս­տա­բա­նու­թյուն․ որ­տեղ վե­րագր­ման գոր­ծա­ռույթ­նե­րը, դիս­կուր­սա­յին ռե­ֆե­րենտ­նե­րը եւ վե­րագր­ման թար­մա­ցում­նե­րը փո­փո­խա­կան­նե­րի ա­զատ/կապկց­ված տար­բե­րա­կու­մը դարձ­նում են ա­ռա­վել ակ­նա­ռու։

Օ­րի­նակ՝ հա­մե­մա­տենք․

∀x[ՈՒ­ՍԱ­ՆՈՂ (x) → ՍԻ­ՐՈՒՄ Է (x,x)]

եւ

 ∀x[ՈՒ­ՍԱ­ՆՈՂ (x) → ՍԻ­ՐՈՒՄ Է (x,y)]

Ա­ռա­ջի­նը ար­տա­հայ­տում է կապկց­ված փո­փո­խա­կա­նի հա­մա­տար­բե­րա­կան ըն­թեր­ցում․ յու­րա­քան­չյուր ու­սա­նող սի­րում է ինքն ի­րեն։ Երկ­րոր­դը նշա­նա­կում է, որ յու­րա­քան­չյուր ու­սա­նող սի­րում է միեւնույն՝ g(y)-ով տրված ան­հա­տին։ Ե­թե այդ ա­զատ – y-ը պա­տահ­մամբ մտնի ∀y-ի կամ ∃y-ի ազ­դե­ցու­թյան տի­րույթ, մեկ­նա­բա­նու­թյու­նը ար­մա­տա­պես կփոխ­վի։


Ձեւա­կան պայ­մա­նը եւ լու­ծու­մը

Փո­խա­րի­նու­մը՝ φ[x:=t], անվ­տանգ է մի­այն այն դեպ­քում, ե­թե փո­խա­րին­վող t ար­տա­հայ­տու­թյան ոչ մի ա­զատ փո­փո­խա­կան φ-ում փո­խա­րին­ման տե­ղում չի հայտն­վում որեւէ կապակցո­ղի ազ­դե­ցու­թյան տակ։ Այլ կերպ՝ -ն պետք է լի­նի x-ի փո­խա­րեն ա­զա­տո­րեն տե­ղադր­վող ար­տա­հայ­տու­թյուն φ-ում։

Ե­թե պայ­մա­նը չի կա­տար­վում, պետք է․

  1. Գտնել այն կա­պող օ­պե­րա­տոր­նե­րը, ո­րոնց ազ­դե­ցու­թյան տի­րույ­թում գտնվում են փո­խա­րին­վե­լիք -ի գոր­ծա­ծու­թյուն­նե­րը։

  2. Ստու­գել, ար­դյոք դրանց կապկց­ված փո­փո­խա­կան­նե­րի ա­նուն­նե­րը ա­զատ են փո­խա­րին­ման հա­մար ներ­մուծ­վող ար­տա­հայ­տու­թյան մեջ։

  3. Յու­րա­քան­չյուր բախ­վող կապկց­ված փո­փո­խա­կան վե­րան­վա­նել թարմ փո­փո­խա­կա­նով։

  4. Մի­այն հե­տո կա­տա­րել փո­խա­րի­նու­մը։

Օ­րի­նակ՝ (∃y P(x,y))[x:=y] չի կա­րե­լի ան­մի­ջա­պես դարձ­նել՝ ∃y P(x,y),  քա­նի որ ներ­մուծ­վող -ը կլան­վում է ∃y-ի կող­մից։ Ճիշտ ըն­թացքն է․

∃y P(x,y) ≡ᵅ  ∃z P(x,z)

եւ ա­պա՝

(∃y P(x,y))[x:=y]=∃z P(y,z)

Ամ­փո­փե­լով՝ α-վե­րան­վա­նու­մը թույ­լատ­րե­լի է, ո­րով­հետեւ կապկց­ված փո­փո­խա­կա­նի կոնկ­րետ ա­նու­նը ի­մաս­տա­յին դեր չու­նի։ Գե­րե­վա­րումը, ընդ­հա­կա­ռա­կը, ան­թույ­լատ­րե­լի է, ո­րով­հետեւ փո­խում է կապ­ման կա­ռուց­ված­քը․ մի գոր­ծա­ծու­թյուն, ո­րի ար­ժե­քը պետք է գար ար­տա­քին վե­րագ­րու­մից կամ հա­մա­տեքս­տից, դառ­նում է տե­ղա­յին կա­պո­ղի կող­մից վե­րահսկ­վող գոր­ծա­ծու­թյուն։


β-կրճա­տում

β-կրճա­տումը (β-reduction) λ-հաշ­վար­կի հիմ­նա­կան հաշ­վո­ղա­կան քայլն է, ո­րը ներ­կա­յաց­նում է ծրագ­րի կա­տա­րու­մը կամ ֆունկ­ցի­ա­յի հաշ­վարկումը։ Ըստ է­ու­թյան դա պար­զա­պես ֆունկ­ցի­ա­յի կի­րա­ռումն է` ար­տա­հայ­տու­թյան մա­սը կազ­մող ֆունկցի­ան փո­խարինել նրա ելքա­յին ար­ժե­քով տվյալ մուտ­քա­յին ար­ժե­քի հա­մար: Բնա­կան լեզ­վի ի­մաս­տա­բա­նու­թյան մեջ β-կրճա­տու­մը դի­նա­միկ կեր­պով մո­դե­լա­վո­րում է ի­մաս­տի կազ­մա­վո­րու­մը (Ֆրե­գե­ի բա­ղադ­րյա­լության սկզբուն­քը)՝ թույլ տա­լով պրե­դի­կատ­նե­րին կամ բա­յե­րին «սպա­ռել» (կլա­նել) ի­րենց են­թա­կա­նե­րին՝ ամ­բող­ջա­կան տրա­մա­բա­նա­կան պնդում կա­ռու­ցե­լու հա­մար։ 

Ծրագ­րա­վոր­ման ո­լոր­տի β-կրճատմքան օ­րի­նակ է (λx. x + 5) 3  ➔  3 + 5  =  8 բա­նաձեւը, ո­րը մեկնա­բան­վում է այս­պես` λx. x + 5 ֆունկ­ցի­ան կա­րե­լի է փո­խարինել 8-ով, ե­թե մուտ­քա­յին ար­ժե­քը 3 է, այ­սինքն երբ  x = 3:

Ձեւա­կան ի­մաս­տա­բա­նու­թյունն օգ­տա­գոր­ծում է հենց այս մա­թե­մա­տի­կա­կան գոր­ծո­ղու­թյու­նը՝ ա­ռան­ձին բա­ռե­րից նա­խա­դա­սու­թյան ի­մաս­տը հաշ­վար­կե­լու հա­մար։

Պատ­կե­րաց­րեք «Լե­ո­պոլդ» են­թա­կան եւ «կա­տու» ստո­րո­գյա­լը (որն այս­տեղ օգ­տա­գործ­վում է որ­պես ա­նան­ցո­ղա­կան բա­յա­կան ար­տա­հայ­տու­թյուն, օ­րի­նակ՝ «կա­տու է») մի­ա­վո­րել

1      Ար­տա­հայ­տու­թյուն՝ ֆունկ­ցի­ան կի­րա­ռում եք ար­գու­մեն­տի նկատ­մամբ՝ (λx. ԿԱ­ՏՈՒ(x))(Լե­ո­պոլդ)։

2      β-կրճա­տում՝ λ-հաշ­վար­կում կա­պակց­ված փո­փո­խա­կա­նի (x) յու­րա­քան­չյուր հան­դի­պու­մը փո­խա­րի­նում եք ար­գու­մեն­տով (Լե­ո­պոլդ) եւ հե­ռաց­նում λ-նա­խա­ծան­ցը։

3      Ար­դյունք՝ ԿԱ­ՏՈՒ(Լե­ո­պոլդ)։

Ա­հա «Եր­կու կար­միր տուն այր­վեց» նա­խա­դա­սու­թյան հա­մար β-կրճատ­ման քայլ առ քայլ հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը՝ ստան­դարտ պարզ տեքս­տի։ Թվա­կա­նի հա­մար մենք կօգ­տա­գոր­ծենք Ընդ­հան­րաց­ված քա­նա­կիչ­նե­րի տե­սու­թյու­նը (Generalized Quantifier Theory), իսկ ա­ծա­կա­նի հա­մար՝ հա­տու­մա­յին ձեւա­փո­խու­մը (intersective modification)։

Բա­ռա­ցանկ (բա­ռե­րի սահ­մա­նում­ներ)․

·      « տուն » ≝ λx [ ՏՈՒՆ (x) ]

·      « կար­միր » ≝ λP λy [ P(y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ]

·      « եր­կու » ≝ λR λQ [ |{ z : R(z) ∧ Q(z) }| ≥ 2 ]

·      " այր­վեց " ≝ λw [ ԱՅՐ­ՎԵՑ (w) ]

Աս­տի­ճա­նա­կան ա­ծան­ցում.

Քայլ 1. Մի­ա­վո­րել ա­ծա­կանն ու գո­յա­կա­նը («կար­միր տուն»). «կար­միր» ֆունկ­ցի­ան կի­րա­ռում ենք «տուն» ար­գու­մեն­տի նկատ­մամբ։

·      Ար­տա­հայ­տու­թյուն՝ (λP λy [ P(y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ]) (λx [ ՏՈՒՆ (x) ])։

·      β-կրճա­տում. P փո­փո­խա­կա­նի փո­խա­րեն տե­ղադ­րել (λx [ ՏՈՒՆ (x) ]) ար­գու­մեն­տը։

·      Մի­ջան­կյալ ար­դյունք՝ λy [ (λx [ ՏՈՒՆ (x) ])(y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ]։

·      Ներ­քին β-կրճա­տում. հաշ­վար­կել (λx [ ՏՈՒՆ (x) ])(y)-ը՝ x-ի փո­խա­րեն տե­ղադ­րե­լով y։

Ար­դյունք 1՝ λy [ ՏՈՒՆ (y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ]։

Քայլ 2. Թվա­յին հատ­կա­ցու­ցիչը մի­ա­վո­րել ան­վա­նա­կան խմբի հետ («Եր­կու կար­միր տուն »). «Եր­կու» ֆունկ­ցի­ան կի­րա­ռում ենք նոր հաշ­վարկ­ված « կար­միր տուն » ստո­րոգ­ման նկատ­մամբ։

·      Ար­տա­հայ­տու­թյուն՝ (λR λQ [ |{ z : R(z) ∧ Q(z) }| ≥ 2 ]) (λy [ ՏՈՒՆ (y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ])։

·      β-կրճա­տում. R փո­փո­խա­կա­նի փո­խա­րեն տե­ղադ­րել (λy [ ՏՈՒՆ (y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ]) ար­գու­մեն­տը։

·      Ար­դյունք 2՝ λQ [ |{ z : (λy [ ՏՈՒՆ (y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ])(z) ∧ Q(z) }| ≥ 2 ]։

·      Ներ­քին β-կրճա­տում. հաշ­վար­կել (λy [ ՏՈՒՆ (y) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (y) ])(z)-ը՝ y-ի փո­խա­րեն տե­ղադ­րե­լով z։

·      Ան­վա­նա­կան խմբի (NP) վերջ­նա­կան ի­մաս­տը՝ λQ [ |{ z : ՏՈՒՆ (z) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (z) ∧ Q(z) }| ≥ 2 ] 

Քայլ 3. Մի­ա­վո­րել գո­յա­կա­նա­կան խում­բը բա­յա­կան խմբի հետ («Եր­կու կար­միր տուն այր­վեց»)։ Մենք կի­րա­ռում ենք ձեւա­վոր­ված են­թա­կա­յա­կան խմբի ֆունկ­ցի­ան «այր­վեց» (burned) բա­յա­կան խմբի ար­գու­մեն­տի նկատ­մամբ։

·      Ար­տա­հայ­տու­թյուն՝ (λQ [ |{ z : ՏՈՒՆ (z) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (z) ∧ Q(z) }| ≥ 2 ]) (λw [ ԱՅՐ­ՎԵՑ (w) ])։

·      β-կրճա­տում ՝ Q փո­փո­խա­կա­նի փո­խա­րեն տե­ղադ­րել (λw [ ԱՅՐ­ՎԵՑ (w) ]) ար­գու­մեն­տը։

·      Մի­ջան­կյալ տեսք՝ |{ z : ՏՈՒՆ (z) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (z) ∧ (λw [ ԱՅՐ­ՎԵՑ (w) ])(z) }| ≥ 2։

·      Ներ­քին β-կրճա­տում ՝ հաշ­վար­կել (λw [ ԱՅՐ­ՎԵՑ (w) ]) `(z)-ը՝ w-ի փո­խա­րեն տե­ղադ­րե­լով z-ը։

·      Նա­խա­դա­սու­թյան վերջ­նա­կան ի­մաս­տը՝ |{ z : ՏՈՒՆ (z) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (z) ∧ ԱՅՐ­ՎԵՑ (z) }| ≥ 2։

Վերջ­նա­կան հաշ­վար­կի ար­դյուն­քը՝ նա­խա­դա­սու­թյան վերջ­նա­կան հաշ­վարկ­ված ար­դյուն­քը բու­լյան ճշմար­տու­թյան ար­ժեք ար­տա­հայ­տող պնդում է՝ |{ z : ՏՈՒՆ (z) ∧ ԿԱՐ­ՄԻՐ (z) ∧ ԱՅՐ­ՎԵՑ (z) }| ≥ 2 (Թարգ­մա­նու­թյուն՝ Այն օբ­յեկտ­նե­րի բազ­մու­թյան հզո­րու­թյու­նը, ո­րոնք մի­ա­ժա­մա­նակ տուն են, կար­միր են եւ այր­ված, մեծ է կամ հա­վա­սար եր­կու­սին)։

 β-կրճատ­ման մի այլ կի­րա­ռում: «Ա­րա­մը եր­ջա­նիկ է» նա­խա­դա­սու­թյան ի­մաս­տը կազ­մե­լու հա­մար «եր­ջա­նիկ է»-ի ստո­րո­գե­լի­ա­կան ֆունկ­ցի­ան (λx. [ԵՐ­ՋԱ­ՆԻԿ Է (x)]) կի­րառ­վում է «Ա­րամ» ան­հա­տա­կան ​​օբ­յեկ­տի նկատ­մամբ՝ (λx. [ԵՐ­ՋԱ­ՆԻԿ Է (x)]) (ա­րամ) ➔ ԵՐ­ՋԱ­ՆԻԿ Է (ա­րամ)։ Այս կրճա­տու­մը հան­գեց­նում է ճշմարտա­յին ստա­տիկ ար­ժե­քի, ո­րը ցույց է տա­լիս, որ Ա­րամն օժտ­ված է եր­ջա­նիկ լի­նե­լու հատ­կու­թյամբ։

 

Աղ­բյուր­ներ

Chatzikyriakidis S. and Luo Z.,  Adjectival and adverbial modification: The view from modern type theories. Journal of Logic, Language and Information, vol. 26, no. 1, pp. 45–88, 2017

Hayrapetyan A. (2025) Conjunctions in Eastern Armenian. 

Ionin T., Matushansky O. The Composition of Complex Cardinals. Journal of Semantics 23, no. 4 (2006): 315–360. https://doi.org/10.1093/jos/ffl006

Janssen, T.M.V. and Zimmermann T.E., Montague Semantics, The Stanford Encyclopedia of Philosophy (Spring 2025 Edition), Edward N. Zalta & Uri Nodelman (eds.),

Link, G. (1983). The Logical Analysis of Plurals and Mass Terms: A Lattice-Theoretical Approach. In Rainer Bäuerle, Christoph Schwarze & Arnim von Stechow (eds.), Meaning, Use, and Interpretation of Language, 302–323. Berlin/New York: de Gruyter.

Montague R. Universal grammar. Theoria 36 (1970), 373–398. (reprinted in Thomason, 1974)

Montague R. English as a Formal Language. In: Bruno Visentini (ed.): Linguaggi nella società e nella tecnica. Mailand 1970, 189–223. (reprinted in Thomason, 1974)

Montague R. The Proper Treatment of Quantification in Ordinary English. In: Jaakko Hintikka, Julius Moravcsik, Patrick Suppes (eds.): Approaches to Natural Language. Dordrecht 1973, 221–242. (reprinted in Thomason, 1974)

Morzycki, M. Modification. Cambridge, U.K.: Cambridge University Press, 2015

Rothstein S., Numericals: Counting, measuring and classifying, in Proc. Sinn und Bedeutung 16, 2012, pp. 527–543.

 

 




Ամենանոր տարբերակը

 


[1] Սա միշտ ճիշտ է տրամաբանության եւ λ-հաշվարկի շրջանակներում, բայց ոչ բնական լեզուներում  (Hayrapetyan, 2025)

[2] Chrome-AI-ի թարգմանությունն է: GoogleTranslate շատ ավելի բանալ` զավթում, թարգմանությունը տվեց, իսկ Perplexity-ն` կլանում:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Թվա­կան խոս­քի մա­սը Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page