Ներածություն
Չնայած զգալի ջանքերի, ներդրումների, եւ հաջող իրացումների, մենք որպես մշակույթ դեռ շատ հետ ենք եւ շարունակում ենք հետ ընկնել թվանշային հումանիտար գիտությունների (ԹՀԳ) կամ տեխնոլոգիաների (ԹՀՏ) ոլորտում:
Մինչ օրս իրացված բազմաթիվ ծրագրերը, որոնցից շատերը հաջողվել են, ավարտվելուց հետո սառեցվում, «մահանում» են: Դրանք ոչ թե համակարգված ջանքեր են, որոնց հետեւանքով ԹՀՏ գործիքակազմ է ստեղծվում, ընդլայնվում, կամ բարելավվում, այլ միմյանցից անտեղյակ գործընթացներ, որոնք, լավագույն դեպքում, վերստեղծում են գործիքները ամեն մի նոր նախագիծ սկսելուց, բայց չեն հասցնում նրանց ապրանքային մակարդակի (մանրամասները տես Հայոց ՀԹՏ իրացումներ):
Սրա հետեւանքով մենք դեռ չունենք բարձրորակ հայերեն սրբագրիչ (որպես Մոտեցման Իրագործելիության Ապացույց (ՄԻԱ) տես Armenian Parser), գրանշաններ ճանաչող (սա արդեն (2024 թ. օգոստոսից) կա` User's Guide to OCR Data Pipeline), տեքստ վերլուծող (որպես (ՄԻԱ) տես Armenian Parser), ևն ծառայություններ կամ համակարգեր, որոնցից կարող է օգտվել ուսանողը, հետազոտողը, կամ ցանկացած ոչ մասնագետը:
Հաշվողական լեզվաբանության միջբուհական կենտրոնի ստեղծումը, որի հիմնական նպատակն է խթանել ԹՀՏ առաջընթացը ուսուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման, եւ իրացման միջոցով, հրատապ խնդիր է:
Կենտրոնը կուսումնասիրի եղած եւ կստեղծի անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներ գործիքներ, կնկարագրի դրանք ունանման խնդիրների համար (դասագրքեր, կուրսեր, ևն) եւ մատձելի կդարձնի գիտաուսանողական հասարակությանը Լեզվաբանի Աշխատանոց-ի միջոցով:
Հայկական ԹՀՏ ներկա վիճակը
ԹՀԳ-ի ոլորտին եւ հայկական մշակույթի թվանշացման ներկայիս իրավիճակին կարելի է ծանոթանալ ԹՀՏ կայքի Հումանիտար տեխնոլոգիաների կայքէջեր էջում: «Ոչ գիտական» վելուծությունը տես Հայոց ՀԹՏ իրացումներ
Կենտրոնի ուրվագիծը
Առաջին քայլը
Բնագավառը Հայաստանում ժամանակակից մակարդակի հասցնելու համար, որպես առաջին քայլ, պետք է ստեղծել Հաշվողական Լեզվաբանության գիտա-ուսումնական կենտրոն (ՀԼԿ), որը միտված կլինի լուծելու հետեւյալ խնդիրները`
Հայկական եւ ոչ հայկական ԹՀՏ-ի ուսումնասիրում, գնահատում, հարմարեցում, բարելավում եւ այդ գործողությունների համակարգում ու համաձայնեցում:
Հայոց լեզվի (գրաբարի, արեւելա- եւ արեւմտա- հայերենի) կոմպյուտերային մոդելի նախագծում եւ իրացում:
Հայոց լեզվի մոդելի հիման վրա զանազան կիրառումների` էլեկտրոնային բառարանների (արմատական եւ բացատրական), գանձարանի, հանրագիտարանների, հրատարակչական համակարգերի, սրբագրիչների, խմբագրիչների (շարահյուսական, ոճային շտկումներ), թարգմանիչների, Լեզվաբանի Աշխատանոց-ի, ևն իրացում:
Հայկական ու ընդհանրական, ավանդական ու հաշվողական լեզվաբանության ոլորտի տեղական եւ միջազգային ինչպես գիտական, այդպես էլ առեւտրական հանրույթներին հետաքրքրող հետազոտությունների կատարում:
Լեզվաբանական եւ համակարգչագիտական համալսարանային կուրսերի արդիականացում՝ միջազգայնորեն ճանաչվելու (որակավորվելու) համար:
Պոլիտեխնիկական, Լեզվաբանական, Մանկավարժական, Պետական եւ այլ համալսարանների ուսանողների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում. ուսանողները կծանոթանան ԹՀՏ-ին եւ կկատարեն իրենց կուրսային, ավարտական, գիտահետազոտական աշխատանքները, կմասնակցեն գործիքակազմի ստեղծմանը` նախագծմանը եւ իրացմանը:
Վերոբերյալ խնդիրների ուսումնասիրման եւ լուծման հիմունքներն ու մոտեցումները մանրամասնված են Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին գրքի ինքնառեֆերատում: Գիրքը կարելի է գնել առցանց եւ Երեւանի գրախանութներում (տես` https://www.agoulis.com/):
Ամփոփում եւ առաջիկա քայլերը
Այսպիսով կենտրոնի գործունեությունը կընթանա Լեզվաբանի Աշխատանոց-ի շուրջը, որի շահագործումը, բարելավումը, եւ սպասարկումը հնարավորութուն կտա լեզվաբան, բանասեր, ծրագրավորող, տվյալագետ (վիճակագրագետ), համակարգչագետ, մանկավարժ, մաթեմատիկոս, ևն ուսանողներին եւ հետազոտողներին`
վերապատրաստվել (հետազոտողներ, դասախոսական կազմ)
ուսումնասիրել եւ կիրառել նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես`
ամպային ծառայություններ կառուցել եւ գործածել (Amazon WS, Google Cloud, Azure, ևն)
մեքենայի ուսանում կատարել, ուսումնասիրել եւ ԱԲ-ներից օգտվել
մեքենական մեկնաբանման (#13, Սերող ԱԲ (Generative AI). տեսանյութեր հատվածը Լեզվաբանություն, ԱԲ, եւ ՀԹՏ-ում) ուսումնասիրություններ կատարել
հաշվողական եւ համակարգչային նոր տեխնոլոգիաները իրացնել Լեզվաբանի Աշխատանոց-ում
կորպուսներ նախագծել, կառուցել եւ դրանցից օգտվել
թվային հումանիտար գիտությունները եւ տեխնոլոգիաները ուսումնասիրել, դրանց տիրապետել
բնական եւ ձեւական լեզուների մաթեմատիկական ուսումնասիրության մեթոդներ մշակել եւ կիրառել
լաբորատոր, կուսային, ավարտական, գիտական (թեքնածուական, դոկտորական) աշխատանքներ կատարել
բառագիտական, բանասիրական, լեզվաբանական աշխատություններ գրել
էլետրոնային [թեմատիկ] բառարաններ քաղել (ի տարբերություն գրելուն)
լեզվաբանական եւ համակարգչային կուրսեր մշակել, դասընթացներ անցկացնել, եւ էլեկրտոնայի դասագրքեր կառուցել (ի տարբերություն գրելուն)
Լեզվաբանի Աշխատանոց-ի կառուցման քառափուլ հեռանկարային պլանը եւ դրա առաջին երկու փուլերի ավելի մանրամասն տարբերակները կարող են տրամադրվել շահագրգռված անձանց եւ կազմակերպություններին:
コメント