top of page
Search

Շաղ­կապ

3 days ago
5 min read


Տե­սու­թյուն

Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1980) մեջ­բե­րում­նե­րից կա­պակ­ցա­կան սպա­սար­կու բա­ռե­րի մա­սին ա­սած­նե­րից կա­րե­լի քա­ղել հե­տե­ւյալ ձե­ւա­բա­նա­կան եւ շա­րա­հյու­սա­կան տար­րե­րը`

 Ձե­ւա­բա­նա­կան մաս­նիկ­ներ`

1.    Կա­պեր, որ ի­մաս­տույթ­նե­րից հա­րադ­րա­կան հո­լովա­կան իմաստ­ներ են կա­ռու­ցում

2.    մի ա­նո­րոշ հո­դը,

3.    բա­յի վրա դրվող` պի­տի, մի՛, թող (?), հա­պա (?), ե­րա­նի(?) բառ֊­մաս­նիկ­նե­րը + պի­տի որ, պետք է [որ] – սրանք գորշ հատ­վա­ծում են` ի­մաս­տույթ­նե՞ր:

4.    եմ, լի­նել, տալ օ­ժան­դակ բա­յե­րը

5.    [ա­վե­լի-ն շատ ա­վե­լի, մի քիչ ա­վե­լի, պա­կաս, քիչ, ևն հետ մի­ա­սին մակ­բայ է, ո­րի օգ­նու­թյամբ հա­յե­րե­նում ա­ռա­վե­լա­կան (նվա­զա­կան) ա­ծա­կա­նա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­ներ ( ի տար­բե­րու­թյուն Հայ­րա­պե­տյան (2022) էջջ 66-7) կա­ռուց­վում:]

 

Խոս­քի մա­սեր

1.    Ստո­րա­կապ

2.    Հա­մա­կապ

Առ­կապնե­րը մակ­բա­յե­րեն, ո­րոն վե­րա­բե­րա­կան եւ հա­րա­բե­րա­կան բա­ռե­րի դեր են կա­տա­րում խոս­քում (ի­մաս­տա­բա­նա­կան, խո­սույ­թա­յին շաղ­կապ­ներ (ե­թե այդ բա­ռը լեզ­վա­բան­նե­րին ա­վե­լի է դուր գա­րիս):

***


Քաղ­վածք­ներ

Շաղ­կապ­նե­րը չու­նեն խոս­քից դուրս գտնվող որ­ևէ հաս­կա­ցա­կան օբ­յեկտ, լի­նի այն թևկապ հա­րա­բե­րու­թյան հաս­կա­ցու­թյուն։ Դրա հա­մար էլ շաղ­կապ­նե­րը սահ­ման­վում են որ­պես բա­ռեր, «...ո­րոնք ար­տա­հայ­տում են տրա­մա­բա­նա­կան-քե­րա­կա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ և կա­պեր ոչ մի­այն շա­րույ­թի կամ նա­խա­դա­սու­թյան կա­ռուց­ված­քի մեջ մտնող Հա­մա­զոր բա­ռե­րի ու բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի միջև, այլև բարդ շա­րա­հյու­սա­կան մի­ա­վո­րում­նե­րի կա­ռուց­ված­քում ե­ղող բա­ռե­րի խմբե­րի միջև, շա­րույթ­նե­րի միջև, նա­խա­դա­սու­թյուն­նե­րի միջև, դարձ­վածք­նե­րի միջև»[1] (էջ 424)։

 

Ռու­սե­րե­նի հա­մար նաև նկատ­ված է, որ «հա­մա­դա­սա­կան շաղ­կապ­նե­րը ա­ռա­ջա­ցել են վա­ղուց, և նրանց, այլ խոս­քի մա­սե­րից ա­ռա­ջա­ցած լի­նե­լու հետ­քե­րը չեն պահ­պան­վել»:[2] 

Այս կար­գի ծա­գում­նա­բա­նա­կան ու ի­մաս­տա­յին բազ­մա­զա­նու­թյուն­ներ են ար­ձա­նագր­ված նաև հա­յե­րե­նի շաղ­կապ­նե­րին նվիր­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում։ Ի­մաս­տա­յին կա­ռուց­ված­քով ու քե­րա­կա­նաց­ման աս­տի­ճա­նով, ան­շուշտ տար­բեր են և, ու, որ, թե, կամ, իսկ և այլ շաղ­կապ­նե­րը այ­նու­ա­մե­նայ­նիվ, այ­նուհան­դերձ, որ­պես­զի, կար­ծես թե, մա­նա­վանդ որ, չնա­յած որ, ոչ մի­այն... այլ նաև և այլ բարդ (Ա.Հ. Այս շաղ­կապ­նե­րի կա­րե­վո­րու­թյու­նը ոչ թե բար­դու­թյունն է, այլ ի­մաս­տա­յին լի­նե­լը) շաղ­կապ­նե­րից (էջ 425)։

 

Կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ըն­դուն­ված ներ­քին դա­սա­կար­գում­նե­րը, ան­շուշտ, գի­տա­կան դա­սա­կար­գում­ներ են և պայ­մա­նա­վոր­ված են լեզ­վի ի­րա­կան կա­ռուց­վածքով։ Հա­յե­րե­նի կա­պակ­ցա­կան բա­ռե­րը ե­ռան­դամ հա­կադ­րու­թյամբ 1. կա­պեր, 2. հա­մադա­սա­կան շաղ­կապ­ներ, 8. ստո­րա­դա­սա­կան շաղ­կապ­ներ տա­րա­տե­սակ­նե­րի բա­ժա­նե­լու' Մ. Ա­բե­ղյա­նի մո­տե­ցու­մը մի­ան­գա­մայն հիմ­նա­վոր է ու ըն­դու­նե­լի (Ա.Հ. Ին­չո՞ւ)։ Կա­պակ­ցա­կան բա­ռե­րը ա­ռան­ձին խոս­քի մաս հա­մա­րե­լու դեպ­քում, դրանք եր­կու խոս­քի մա­սե­րի վրա բա­ժա­նելու մո­տե­ցու­մը ոչնչով էլ ա­վե­լի հիմ­նա­վոր­ված ու գի­տա­կան չէ քան դրանք 3 կամ 4 խոս­քի մա­սե­րի վրա բա­ժա­նե­լու ա­ռա­ջար­կը։ Սա­կայն ի­րա­կա­նում կա­պակ­ցա­կան բա­ռե­րում չի կա­րե­լի ցույց տալ ո'չ եր­կու, և ո'չ էլ ե­րեք կամ չորս խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­ներ։ Կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ընդ­հա­նուր գոր­ծա­ռա­կան ար­ժեք­նե­րը, ի­րենց շա­րա­հյու­սա­կան հատ­կու­թյուն­նե­րով, բա­ռա­յին, թե բա­ռա­յին-քե­րա­կան ա­կան կամ սոսկ քե­րա­կա­նա­կան ընդ­հա­նուր ի­մաստ­ներ, ա­պա նաև խոս­քի­մասա­յին ի­մաստ­ներ հայ­տա­րա­րե­լը լեզվի խոս­քի­մա­սա­յին հա­մա­կար­գի ոչ տե­սու­թյա­նը և ոչ գործ­նա­կան նկա­րագ­րու­թյա­նը չի օգ­նում (Ա.Հ. Ին­չո՞ւ)։ Կա­պակ­ցա­կան բա­ռե­րում խոս­քի­մա­սա­յին ընդ­հա­նուր ի­մաստ ո­րո­նող, գիտ­նա­կան­նե­րը, ա­ռաջ­նորդ­վե­լով ի­րենց այդ նպա­տա­կադր­մամբ և շեշ­տը դնե­լով կապ կամ շաղ­կապ հա­մար­վող բա­ռե­րի, այս­պես կոչ­ված, «խոս­քի­մա­սա­յին­֊ընդ­հան­րա­կան» հատ­կա­նիշ­նե­րի վրա, հա­ճախ ան­տե­սում են կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ի­մաս­տա­յին֊­գոր­ծա­ռա­կան ներ­քին տար­բե­րու­թյուն­նե­րը։ Այդ նպա­տա­կադ­րու­մից հե­ռու և ան­կաշ­կանդ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ինչ­պես տե­սա­կան, այն­պես էլ գործ­նա­կան տե­սա­կե­տից ա­վե­լի ցան­կա­լի և օգ­տա­կար ար­դյունք­նե­րի են հաս­նում։ Այս­պես, օ­րի­նակ, Գ. Ջա­հու­կյա­նի վեր­ջին տա­րի­նե­րի հա­յե­րե­նի կա­ռուց­ված­քին նվիր­ված տե­սա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին դա­սա­կար­գու­մը բնավ էլ ինն կամ տա­սը բա­ռա­յին դա­սե­րով չի ա­վարտ­վում։ Ընդ ո­րում՝ կա­պակ­ցա­կան բա­ռե­րի ներ­սում ոչ մի­այն կա­րե­լի է եր­կու­սի (կապ — շաղ­կապ) փո­խա­րեն տես­նել ե­ռան­դամ (կապ—ստո­րա­դա­սա­կան շաղ­կապ — հա­մա­դա­սա­կան շաղ­կապ) բա­ռա­կար­գա­յին հա­կադ­րու­թյուն (Ա.Հ. ՞. Apples and oranges), այլև շաղ­կա­պա­կան ա­ռան­ձին բա­ռա­կարգ կա­րե­լի է հա­մա­րել ո­մանց կող­մից հա­մա­դա­սա­կան շաղ­կապ, իսկ ո­մանց կող­մից ե­ղա­նա­կա­վո­րող բառ հա­մար­վող այս­պի­սով, այ­սու­ա­մե­նայ­նիվ, այ­սուհան­դերձ, հետ­ևաբար, արդ և նման բա­ռե­րը։ Գ. Ջա­հու­կյանն իր «Խոս­քի­մա­սե­րի կա­ղա­պա­րա­յին դա­սա­կարգ­ման» մեջ կա­պակ­ցա­կան բա­ռե­րի, կամ իր տեր­մի­նով ա­սած կա­պա­հա­րա­բե­րա­կան խոս­քի մա­սե­րի ներ­սում տես­նում է ոչ թե եր­կու (կապ, շաղ­կապ), այլ հինգ խոս­քի մաս' կապ, ստո­րա­կաս, հա­մա­կապ, առ­կապ, բա­ո-մաս­նիկ[3]

Առկապ ան­վամբ ստո­րա­դա­սա­կան և հա­մա­դա­սա­կան շաղ­կապ­նե­րից Ջա­հու­կյա­նի ան­ջա­տած բա­ռերն ու «բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րը» (այս­պի­սով, այ­սու­հան­դերձ, այ­նու­հան­դերձ, այ­նու­ա­մե­նայ­նիվ, արդ, հետ­ևա­րար, մի խոս­քով, նշա­նա­կում է, կարճ ա­սած և այլն), ան­կախ այն բա­նից, թե նախ­կի­նում ինչ խոս­քի մա­սի մեջ են մտցվել մակ­բա­յի, շաղ­կա­պի, թե ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րի, գոր­ծա­ռա­կան ար­ժե­քով ինչ-որ չա­փով տար­բեր­վել են սրան­ցից։ Նկա­տի ու­նե­նա­լով նաև այս կար­գի բա­ռե­րը' Գ. Գա­րե­գի­նյա­նը գրում է` «Շաղ­կապ­նե­րի ձևա­բա­նա­կան կազ­մի և նրանց ու այլ խոս­քի մա­սե­րի մեր հա­մա­ռոտ քննու­թյու­նը ա­վար­տե­լու հա­մար ա­վե­լորդ չենք հա­մա­րում թվար­կել այն բա­ռե­րը, ո­րոնք, չու­նե­նա­լով շաղ­կա­պի խոս­քի­մա­սա­յին ար­ժեք, կա­րող են հա­մա­դա­սա­կան և ստո­րա­դա­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ար­տա­հայ­տող բա­ռե­րի դե­րում լի­նել։ Կա­րող են նաև ա­վարտ­ված նա­խա­դա­սու­թյուն­նե­րի, պար­բե­րու­թյուն­նե­րի և խոս­քի հատ­ված­նե­րի միջև տրա­մա­բա­նա­կան կա­պեր ստեղ­ծել»[4]։

Գ. Ջա­հու­կյա­նը, որ ա­զատ է շաղ­կապ­ներն ան­պայ­ման հա­մա­դա­սա­կան և ստո­րա­դա­սա­կան տե­սակ­նե­րի վրա բաշ­խե­լու ա­վան­դա­կան մո­տեց­ման կաշ­կան­դող սո­վո­րույ­թից, այս տի­պի շաղ­կա­պա­կան բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյան մա­սին չտա­լիս է հետ­ևյալ բա­ցատ­րու­թյու­նը «Այս­պի­սով֊ի տի­պի բա­ռա­յին մի­ա­վոր­նե­րը, որ­պես մի­ջան­կյալ բա­ռեր, ի­րոք հիմք կա մի­ավորե­լու եղանա­կա­յին բա­ռե­րի հետ, բայց բուն ար­ժե­քով սրանք կա­պակ­ցա­կան բնույթ ու­նեն (կոն­տեքս­տի (Ա.Հ. Այ­սինքն, ի­մաս­տա­բա­նա­կան են, խո­սույ­թա­յին) հետ կապ­ված ար­տա­հայ­տում են տրա­մա­բա­նա­կան հետ­ևու­թյուն, ամ­փո­փում և այլն)։ Պա­տա­հա­կան չէ, որ դրանք հա­ճախ դրվում են շաղ­կա­պա­կան բա­ռե­րի մեջ, մա­նա­վանդ որ կա­րող են հան­դի­պել գե­րա­դաս (գլխա­վոր) նա­խա­դա­սու­թյուն­նե­րի մեջ, որ­պես ստո­րա­դա­սա­կան շաղ­կապ­նե­րի հա­րա­բե­րա­կից բա­ռեր' թեև ...այ­նու­ա­մենայ­նիվ, թե­պետ... այ­սու­հան­դերձ և այլն։ Այս­պի­սով, սրանց հա­մար բնո­րոշ է ան­կախ կամ գլխա­վոր նա­խա­դա­սու­թյան սկզբում հան­դի­պե­լը և նա­խորդ նա­խա­դա­սու­թյան (նա­խա­դա­սու­թյուն­նե­րի) այն կա­պակ­ցե­լը (Ա.Հ. Կա­պակց­վում են ոչ թե նա­խա­դա­սու­թյուն­նե­րը, այլ բո­վան­դա­կու­թյուն­նե­րը, մտքե­րը), մինչ­դեռ բուն ե­ղա­նա­կա­կան­նե­րը խո­սո­ղի վե­րա­բեր­մուն­քի ար­տա­հայ­տիչ­ներ են և դիր­քով ա­վե­լի ան­կա­յուն։ Կար­ևոր է և այն, որ այս­պի­սով֊ի տի­պի բա­ռե­րը և բուն ե­ղա­նա­կա­կան­նե­րը կա­րող են հան­դի­պել նաև հազվա­դեպ նաև հա­ջոր­դում (այս­պի­սով, դժբախ­տա­բար... ցա­վոք սրտի, այսպի­սով...[5]:

Նման դա­սա­կարգ­ման դեպ­քում առ­կապ կհա­մար­վեն տար­րեր հա­յա­գետ­նե­րի կող­մից խոս­քի­մա­սա­յին մի­ա­վոր հա­մար­վող հետ­ևյալ բա­ռե­րը նույն­պես' ու­րեմն, ինչ­պես­ևէ, ինչ­ևէ, ինչ­ևի­ցե, օ­րի­նակ, դի­ցուք, մի­ով բա­նիվ, ընդս­մին, այն է, ա­սենք, ընհնա­կառակը, նախ, ա­ռաջ, նախ և ա­ռաջ, ա­ռաջին, երկ­րորդ, եր­րորդ, վեր­ջա­պես, ի վեր­ջո, վեր­ջի­վեր­ջո և այլն։

Ւ դեպ, այս եզ­րա­կա­ցու­թյու­նը հաս­տատ­վում է իր իսկ Ջա­հու­կյա­նի հետ­ևյալ դա­տո­ղու­թյամբ. «Կարգ և թվար­կում (խոս­քի հա­ջոր­դա­կան մա­սե­րի ցույց տվող նախ, երկ­րորդ, եր­րորդ և այլ բա­ռե­րը գոր­ծած­վում են ե­ղա­նա­կա­յին բո­լոր ձևե­րի հետ ա­ռանց սահ­մա­նա­փակ­ման։ Սա նշա­նա­կում է, որ այգ բա­ռերն ա­վե­լի շուտ շաղ­կա­պա­կան ար­ժե­քի են և պետք է հա­նել բուն ե­ղա­նա­կա­նիշ, վերա­բե­րո­ղա­կան բա­ռե­րի թվից»[6]։

Սա­կայն, մեր կար­ծի­քով, բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նից դուրս վերց­ված թվա­կան­նե­րի «կարգ ու թվար­կու­մը» ցույց տա­լու գոր­ծա­ծու­թյու­նը նրանց չի զրկում ի­րենց նյու­թա­կան (թվա­յին) ի­մաս­տից, ուս­տի և թվա­կան­նե­րի (ա­ռա­ջին, երկ­րորդ, եր­րորդ) այդ գե­րում գոր­ծած­վե­լը նշան չէ նրանց անց­ման, ինչ­պես ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռե­րի, այն­պես էլ շաղ­կապ­նե­րի (էջ 426-9):

Ինչ վե­րա­բե­րում է բա­ո-մաս­նիկ­նե­րին, ա­պա սրանք «հան­դի­պում են տար­բեր «լի­ի­մաստ» խոս­քի մա­սե­րի հետ և կա­տա­րում են քե­րա­կա­նա­կան մաս­նիկ­նե­րի (վեր­ջա­վո­րու­թյուն­նե­րի) դեր... հա­րում են հատ­կա­պես գո­յա­կան­նե­րին, բա­յե­րին և ա­ծա­կան­նե­նե­րին»[7] և հան­գես են գա­լիս որ­պես այգ խոս­քի մա­սե­րի «հա­մադ­րա­կան ձևե­րի (Ա.Հ. Bingo!!, ձե­ւա­բա­նա­կան` ձե­ւույթ­նե­րով կազմ­ված, ի­մաս­տույթ­նե­րի, այլ ոչ թե շա­րա­հյու­սա­կան` ի­մաս­տույթնե­րով կա­ռուց­ված, բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը) շար­քե­րի (հա­րա­ցույ­ցի) վեր­լու­ծա­կան ան­դամ­ներ (Ա.Հ. Ո­րոնք մենք ան­վա­նոմ ենք ի­մաս­տույթ­ներ` կար­ճու­թյան հա­մար)». դրանք են' ա­ծա­կա­նի հետ գոր­ծած­վող ա­վե­լի-ն, գո­յա­կա­նի մի ա­նո­րոշ հո­դը, բա­յի վրա դրվսղ` պի­տի, մի՛, թող, հա­պա, ե­րա­նի բառ֊­մաս­նիկ­նե­րը, եմ, լինել, տալ օ­ժան­դակ բա­յե­րը (էջ 429):


Գրա­կա­նու­թյուն

Բար­սե­ղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր­ևա­նի հա­մալս. հրատ. Ե., 1980.


 

[1] Виноградов В.В., Русский язык, Москва, 1947, էջ 552

[2] А. Н. Гвоздев, Современный русский литературный язык, М., 1901,  էջ 421:

[3] Գ.Բ. Ջահուկյան, Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը (ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», № 1, 1976, էջ 26)։

[4] Գ.Լ. Գարեգինյան, Շաղկապները ժամանակակից հայերենում, 1963, էջ 54—55։

[5] Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 24։

[6] Գ.Բ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, էջ 385։

[7] Նույն տեղում, էջ 23։ (Ա.Հ. Սա միգուցե նախորդ աղբյուրին է վերաբերում: Համենայնդեպս «Նույն տեղում»-ի 23 էջում նման բան չկա:)

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Եղանակավորող բառեր

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Այս­պի­սով ստաց­վում է խոս­քի մա­սե­րի հետ

 
 
 

Comments


bottom of page