top of page
Search

Թվական

Sep 8
18 min read

Updated: Oct 12



Թվա­կան խոս­քի մա­սը

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե­լու նպա­տա­կով, ա­վե­լա­ցում­նե­րը պար­զա­բա­նե­լու նպա­տա­կով, եւ ֆոր­մա­տա­վո­րու­մը ընդ­գե­լու հա­մար, ար­ձա­նագր­ված են փա­կագ­ծե­րում Ա.Հ. նա­խա­նի­շով:


Մշա­կում­ներ

«Չճշգրտվեց թվա­կա­նի տե­ղը ա­նուն­նե­րի շար­քում։ Մինչև Այտր­նյա­նի քե­րա­կա­նու­թյան հրա­պա­րակ գա­լը թվա­կա­նը դեմք կամ դի­մա­յին հատ­կու­թյուն չար­տա­հայ­տող դե­րա­նուն­նե­րի հետ «մի­ջա­կան ա­նունք» կոչ­մամբ, մտցվում է ա­նուն խոս­քի մա­սի մեջ իբրև նրա եր­կու հիմ­նա­կան տե­սակ­նե­րից' գո­յա­կան և ա­ծա­կան անուն­նե­րից ան­ջատ­վող և ան­վան ու դե­րան­վան մի­ջին դիրքի բա­ռա­տե­սակ։ «Մի­ջա­կան ան­վան» բա­ռե­րը, այս թվում, ու­րեմն, և թվա­կան­ներն «Իբրև թե ան­վան և դե­րան­վան մեջ տե­ղը կը սեպ­վին» (Ա­ւետիքե­ան, 1815 : 32)։ Այ­տը­նյանր թվա­կանն ա­ռանձ­նաց­նում է «մի­ջա­կան ա­նուն»-ներից» և, ա­նուն խոս­քի մա­սի եր­կու հիմ­նա­կան են­թա­տե­սակ­նե­րից` գոյա­կա­նից և ա­ծա­կա­նից զատ, ըն­դու­նում է սրանց ստո­րա­դաս­վող ե­րեք տի­պի ա­նուն­ներ ևս, դրանք են' «1. հա­տուկ ան­վանք 2. թվա­կան ան­վանք և 3. մաս­նա­կան ան­վանք» (Այ­տը­նյան, 1866 : 28)։ Սա­կայն նա­խորդ քե­րա­կան­նե­րի պես Այ­տը­նյանն էլ թվա­կա­նը հա­մա­րում է ա­ծա­կա­նի տա­րա­տե­սակ։ Այս մա­սին նա գրում է. «Ա­սոնք (թվա- կան­նե­ը­ը— Հ.Բ.) ամենքն ալ ա­ծա­կան են, ա­նոր հա­մար ալ ի­րենց գոյակա­նեն ա­ռաջ կը դրվին և ան­հո­լով կր մնան. Եր­կու ձեռ­քով, հինգ հա­րյուր հոգ­վո, Չոր­րորդ տա­րի, Տաս­նա­կան կտոր» (Այ­տը­նյան, 1866 : 32)» (Բար­սե­ղյան,  1980 : 150)։

Հան­րա­կա­նու­թյուն մայ­րե­նի լեզ­վի» աշ­խա­տու­թյան մեջ Ստ. Պա­լա­սա­նյանն իր նա­խորդ­նե­րի զա­նա­զա­նած 9 խոս­քի մա­սե­րին ա­վե­լաց­նում է 10-րդը' թվա­կան ա­նու­նը։ Գո­յա­կան և ա­ծա­կան ա­նուն­նե­րի միջև ըն­կած «մի­ջակ» կամ «մի­ջա­կան» ա­նուն­նե­րից նա ա­ռանձ­նաց­նում է թվա­կան­ներն, իբրև գո­յա­կան և ա­ծա­կան ա­նուն­նե­րից տար­բեր մի եր­րորդ ա­նուն խոս­քի մաս, իսկ մնա­ցած «մի­ջակ ա­նուն­նե­րը» բաշ­խում է դե­րա­նուն­նե­րի վրա' Դի­ո­նի­սիոսի և նրա թարգ­մա­նու­թյան հայ մեկ­նիչ­նե­րի ըն­դու­նած ա­նուն և դե­րա­նուն խոս­քի մա­սե­րին տա­լով հա­մա­րյա այ­սօր­վա տես­քը։ Նա թերևս ա­վան­դա­պահ է մնում մի­այն դեր­բա­յի ըմբռն­ման հար­ցում [էջ 157-8]:

 

Գո­յա­կա­նի նյու­թա­կան և մտա­վոր (վե­րա­ցա­կան), շնչա­վոր և ան­շունչ, հա­սա­րակ և հա­տուկ տա­րա­տե­սակ­նե­րի, ա­ծա­կա­նի ո­րա­կա­կան և հա­րա­բե­րա­կան, թվա­կան­նե­րի քա­նա­կա­կան և դա­սա­կան, մակ­բայ­նե­րի տե­ղա­կան, ժա­մա­նա­կա­կան, ո­րա­կա­կան և քա­նա­կա­կան տե­սակ­նե­րի ստո­րա­կար­գումն ու պար­զա­բա­նում­նե­րը այսօր էլ չեն կորց­րել ի­րենց գի­տա­կան և ու­սու­ցո­ղա­կան ար­ժե­քը։

Ինչպես աս­վեց, Պա­լա­սա­նյանն ա­ռա­ջին քե­րա­կանն էր, որ թվա­կանն ան­ջա­տեց ա­ծա­կա­նից, որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս։ Հե­տա­գա­յում նրա հետ­ևո­ղու­թյամբ թվա­կանն ինք­նու­րույն խոս­քի մաս ճա­նա­չե­ցին նաև Հար. Թու­մա­նյանն[1] ու Գր. Վանցյա­նը[2], և այդ տար­բե­րա­կու­մը հա­յե­րե­նի քե­րա­կա­նու­թյան մեջ քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­ցավ [էջ 161]:

 

Գրա­բա­րի քե­րա­կա­նու­թյան հետ­ևու­թյամբ է, ան­շուշտ, որ Պա­լա­սա­նյա­նը ըն­դու­նում է ստա­ցա­կան դե­րան­վան ա­ռան­ձին տե­սակ, իսկ հա­րա­բե­րա­կան դե­րա­նուն է հա­մա­րում մի­այն որ դե­րա­նու­նը։ Թեև նրան հայտ­նի է և նրա կող­մից բա­ցատր­վում է թվա­կա­նի ու ա­ծա­կա­նի գո­յա­կա­նա­բար գոր­ծած­վե­լու եր­ևույ­թը, բայց այդ խոս­քի մա­սե­րը գրա­բա­րի կա­նո­նով հա­մար­վում են փո­փոխ­վող, այ­սինքն թեք­վող խոս­քի մա­սեր։ Թվա­կանն ան­ջատ­ված է ա­ծա­կա­նից, որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս, բայց դե­րան­վան և ա­նուն խոս­քի մա­սե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը չի ճշգրտված։ Նա­խորդ շրջա­նի պես, դե­րա­նուն­նե­րը բա­ժան­վում են գո­յա­կան և ա­ծա­կան դե­րա­նուն­ների. իսկ թվա­կան դե­րա­նուն, այ­լեւ մակ­բա­յա­կան դե­րա­նունն հաս­կա­ցու­թյուն­նե­րը դեռևս չկան [էջ 162]:

 

«Աշ­խար­հա­բա­րի քե­րա­կա­նու­թյան» մեջ թվա­կա­նը ա­ծա­կա­նի մի տե­սակ է, որ մտցված է մա­կան­վան մեջ, իբրև սրա քա­նա­կա­կան և դա­սա­կան ի­մաս­տա­յին տա­րա­տե­սա­կը, մինչ­դեռ Պա­լա­սա­նյա­նը թվա­կա­նը հա­մա­րում է ա­ռան­ձին խոս­քի մաս [էջ 171]:

 

«Աշ­խար­հա­բա­րի շա­րա­հյու­սու­թյան» մեջ Ա­բե­ղյա­նը վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շել է հա­յե­րե­նի թվա­կան ա­նուն­նե­րի և դեր­բայ­նե­րի տե­ղը մյուս բա­ռա­տե­սակ­նե­րի շար­քում[3]։ Շա­րա­հյու­սու­թյան մեջ գե­րան­վան պես թվա­կանն էլ է բաշխ­ված նյու­թա­կան նշա­նա­կու­թյան բա­ռա­տե­սակ­նե­րի վրա։ Ի­մաս­տա­յին ներ­փակ խումբ կազ­մող այս բա­ռե­րը, նա­յած ի­րենց քե­րա­կա­նա­կան' բա­ռա­կազ­մա­կան և շա­րա­հյու­սա­կան հատ­կա­նիշ­նե­րի, բաշխ­վում են գո­յա­կան, ա­ծա­կան, մակ­բայ բա­ռա­տե­սակ­նե­րի վրա' դառ­նա­լով սրանց մի նոր տե­սակ կամ «երկ­րոր­դա­կան տե­սակ»' թվա­կան գո­յա­կան (տաս­նյակ, հիս­նյակ, հա­րյու­րյակ), թվա­կան ա­ծա­կան (ա­ռա­ջին, երկ­րորդ, մի, եր­կու, ե­րեք), թվա­կան մակ­բայ (եր­կիցս, ե­րիցս) ան­վան­մամբ (էջ 9)։ Նույն սկզբուն­քով վե­րո­հի­շյալ ե­րեք բա­ռա­կար­գե­րի վրա են բաշխ­վում նաև դեր­բայ­նե­րը [էջ 176]:

 

Ի­րենց թվի ու գոր­ծո­ղու­թյան նշա­նա­կու­թյամբ բուն ա­նուն­նե­րից ան­ջատ­վող թվա­կան­ներն ու դեր­բայ­ներն ա­ռան­ձին բա­ռա­տե­սակ կամ խոս­քի մաս չեն դառ­նում, քա­նի որ այս աս­տի­ճա­նում նրանց ի­մաս­տա­յին տար­բե­րա­կու­մը ա­նուն­նե­րից չի զու­գորդ­վում գոր­ծա­ռա­կան տար­բե­րակ­մամբ։ Այդ­պի­սի տար­բե­րա­կում կա­տար­ված է նա­խորդ աս­տի­ճա­նում, ուր թվա­կան­նե­րի ու դեր­բայ­նե­րի ար­տա­հայ­տած թվի ու գոր­ծո­ղու­թյան նշա­նա­կու­թյուն­նե­րը վերց­ված են մեկ որ­պես ինք­նա­կա գո­յու­թյուն ու­նե­ցող կամ ա­ռար­կա­յա­կան, մեկ որ­պես ոչ ինք­նա­կա հատ­կան­շա­յին, մեկ հատ­կա­նի­շի հատ­կան­շա­յին հաս­կա­ցու­թյուն­ներ, ո­րոնք էլ հա­մա­պա­տաս­խա­նա­բար կա­տա­րում են՞ ա­ռար­կա­յա­կան, հատ­կան­շա­յին և պա­րա­գա­յա­կան պաշ­տոն­ներ ու դրա­նով էլ մի­ա­վոր­վում են գո­յա­կան, ա­ծա­կան և մակ­բայ բառա­տե­սակ­նե­րի մեջ [էջ 191]:

 

Գա­լով ա­ծա­կա­նին և մակ­բա­յին, Մ. Ա­բե­ղյանն ա­ծա­կան խոս­քի մա­սի մեջ է խմբա­վո­րում քա­նա­կա­կան ու դա­սա­կան թվա­կանները, ա­ծա­կան դեր­բայ­ներն ու դե­րա­նուն­նե­րը։ Բա­ռե­րի այս­պի­սի հա­վա­քա­ծուն, պարզ է, բա­ռա­յին նշա­նա­կու­թյամբ ընդ­հան­րաց­ված չէ։ Սա­կայն Մ. Ա­բե­ղյա­նի վեր­լու­ծու­թյամբ այդ բո­լոր բա­ռե­րի նյու­թա­կան նշա­նա­կու­թյուն­նե­րը ընդ­հան­րաց­ված են և ու­նեն շատ կար­ևոր մի­աս­նու­թյուն, այդ այն է, որ սրանք բո­լորն էլ ար­տա­հայ­տում են ոչ ինք­նա­կա հատ­կա­նիշ­ներ, ուս­տի և շա­րա­հյու­սո­րեն ստո­րա­դաս­վում են գո­յա­կա­նին և դառ­նում նրա լրա­ցու­մը (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է. քա­նա­կա­կան ու դա­սա­կան թվա­կան­նե­րը ու­նեն ինք­նա­կա, հա­մա­պա­տաս­խա­նա­բար` գո­յա­կա­նի եւ ա­ծա­կա­նի,  հատ­կա­նիշ­ներ եւ չպի­տի ստո­րա­դաս­վեն գո­յա­կա­նին և դառնան նրա լրա­ցում: Օ­րի­նակ` ա) Տա­սը մեծ է յո­թից. ա­ռա­ջի­նը են­թա­կա­յա­կան գո­յա­կա­նա­կան բա­ռա­կա­պակ­ցու­թյան գլխա­վոր ան­դամն է, իսկ երկ­րոր­դը` խնդրա­յին. բ) Յո­թե­րորդ մար­զի­կը տաս­նե­րորդ մաս­նակ­ցից ա­րագ է վա­զում. եր­կուսն էլ ա­ծա­կան­ներ են, ո­րոնք, ինչ­պես ո­րե­ւէ ա­ծա­կան կա­րո են գո­յա­կանաբար գոր­ծած­վել` Յո­թե­րորդ մար­զի­կը տաս­նե­րորդից ա­րագ է)։ Իսկ որ թվա­կան­նե­րը թվա­յին հատ­կա­նիշ են ցույց տա­լիս (Ա.Հ. ին­չի՞ հատկա­նիշ, ո՞ր ա­ռար­կա­յի հատ­կա­նիշ` այս հար­ցի ճիշտ պա­տաս­խա­նը կա­րե­վոր է) և ոչ ո­րա­կա­կան, իսկ ա­ծա­կան դե­րա­նուն­ներն էլ հատ­կա­նիշ չեն ան­վա­նում, այլ մատ­նան­շում են, սրանք հե­ղի­նա­կի հա­մար խոս­քի­մա­սա­յին տար­բե­րա­կիչ հատ­կա­նիշ­ներ չեն։

Այս հար­ցում կա­րե­լի է վի­ճել Ա­բե­ղյա­նի հետ, և շա­տե­րը վի­ճել և շա­րու­նա­կում են վի­ճել։ Բայց այս­տեղ էլ վի­ճե­լուց ա­ռաջ հարկ կլի­նի պա­տաս­խա­նել ո­րոշ հար­ցե­րի։ Ինչ­պես, օ­րի­նակ, այն հար­ցին, թե նրան քննա­դա­տող­նե­րը, որ բա­ռա­յին տար­բեր նշա­նա­կու­թյան թվա­կան­նե­րը, դեր­բայ­ներն ու դե­րա­նուն­նե­րը ա­ծա­կան հա­մա­րե­լը Մ. Ա­բե­ղյա­նի կող­մից դի­տում են որ­պես սոսկ շա­րա­հյու­սա­կան հի­մուն­քով կա­տար­ված ա­նըն­դու­նե­լի, այլև ոչ գի­տա­կան խմբա­վո­րում, ի՞նչ սկզբուն­քով են մեկ մակ­բայ խոս­քի մա­սի մեջ մի­ա­վո­րում լեզ­վամ­տա­ծո­ղու­թյամբ իսկ մի­ան­գա­մայն տար­բե­րակ­ված (ինչպե՞ս, ինչ­քա՞ն (որ­քա՞ն), ե՞րբ, ո՞ւր տրա­մա­բա­նա­կան (Ա.Հ.?) տար­բեր հար­ցե­րի պա­տաս­խա­նող) ժա­մա­նա­կա­յին, տե­ղի և այլ նշա­նա­կու­թյան ո­րա­կա­կան, քա­նա­կա­կան` հայ­րա­բար, ա­րագ-ա­րագ, բազ­միցս, շատ-շատ, քիչ-քիշ, ե­ո­ա­կի, ուշ, շուտ, հի­մա, ներ­քուստ, վեր, հե­ռու և այլ բա­ռեր։ Պա­տաս­խա­նը պարզ է, սրանց խմբա­վո­րո­ղը այդ բա­ռե­րի հատ­կա­նի­շի հատ­կա­նիշ նշա­նա­կե­լու խոս­քի­մա­սա­յին նշա­նա­կու­թյունն է և սրանց բոլորի պա­րա­գա­յա­կան գոր­ծա­ռու­թյու­նը։ Ե­թե այս­պի­սի բա­ռախմ­բա­վո­րու­մը կա­րե­լի է ան­վա­նել բա­ռա­քե­րա­կա­նա­կան սկզբուն­քով կա­տար­ված խմբա­վո­րում է իսկ մեր կար­ծի­քով, դա ի­րա­կա­նում ա­վե­լի շուտ քե­րա­կա­նա­կան սկզբուն­քով կա­տար­ված խմբա­վո­րում է, ա­պա Մ. Ա­բե­ղյա­նի' ա­ծա­կան խոս­քի մա­սի տար­բե­րակ­ման հի­մունքն ա­վե­լի շուտ կա­րե­լի է բա­ռա­քե­րա­կա­նա­կան հա­մա­րել, մա­նա­վանդ որ ա­ծա­կա­նի ներ­սում այն­քան ի­մաս­տա­յին խայ­տաբ­ղե­տու­թյուն չկա, որ­քան մակ­բա­յի ներ­սում։

Կար­ծես ա­վե­լի վի­ճե­լի է թվում բուն թվա­կան­նե­րը թվա­կան ա­ծա­կան (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է) հա­մա­րելը, բայց այդ հար­ցում էլ Մ. Ա­բե­ղյա­նի մո­տե­ցու­մը մի­ան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է։ Թվա­կան­նե­րի դիր­քը հնդեվ­րո­պա­կան լե­զու­նե­րի խոս­քի մա­սե­րի շար­քում ընդ­հան­րա­պես ո­րո­շա­կի չէ։ Այդ վե­ճը մի­այն հա­յե­րե­նին վե­րա­բե­րող վեճ չէ։ (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է)

Ա­հա թվա­կան­նե­րի մա­սին ար­տա­հայտ­ված այս կար­գի կար­ծիք­նե­րից մե­կը՝ «Թվա­կան­ներն օժտ­ված չեն խոս­քի մա­սի վառ (ярко) ար­տա­հայտ­ված հատ­կա­նիշ­նե­րով և տար­բեր լե­զու­նե­րում գրա­վում են տար­բեր դիրք։ Այն լե­զու­նե­րում, որ­տեղ նրանք չու­նեն դերա­նուն­նե­րից մի­ան­գա­մայն ո­րո­շա­կի քե­րա­կա­նա­կան տար­բե­րու­թյուն­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, թուր­քա­կան լե­զու­նե­րում, ա­ո­ան­ձին խոս­քի մաս չեն կազ­մում, հնդեվ­րո­պա­կան լե­զու­նե­րում դա­սա­կան թվա­կան­նե­րը ա­ծա­կան­ներ են (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է), իսկ քա­նա­կա­կան­նե­րը լե­զու­նե­րի մեծ մա­սում ու­նեն ինչ­պես ձևա­բա­նա­կան (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է), այն­պես էլ շա­րա­հյու­սա­կան մի քա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, և պետք է ճա­նաչ­վեն որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս։ Բայց մի քա­նի­սում, ինչ­պես լիտ­վե­րե­նում, սանսկ­րի­տում ո­րոշ թվա­կան­ներ (լիտ­վե­րե­նում' մինչև տա­սը, սանսկ­րի­տում` մինչև 20) ու­նեն ա­ծա­կա­նի քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­ներ, մյուս­նե­րը' գո­յա­կա­նի և ա­ռան­ձին խոս­քի մաս չեն կազ­մում»[4]

***

[Ա.Հ.] «Շե­մա­յին» թվականները եւ դրանց ծագումը

(հիդվածի առաջարկ)

Մինչև 20 թվա­կան­նե­րի յու­րա­հա­տուկ քե­րա­կա­նա­կան վար­քը հա­տուկ է նա­եւ ռու­սե­րե­նին, անգ­լե­րե­նին եւ մի­գու­ցե այլ [հնդեւ­րո­պա­կան] լե­զու­նե­րին: «Ժամանակակից եբրայերենում մինչև 19-ը թվերը սեռի առումով համաձայնեցվում են գլխավոր գոյականի հետ (14b), մինչդեռ ավելի մեծ թվերը՝ ոչ (14a)․

(14)     a. shloshim yeladim/yeladot

Երեսուն տղաներ/աղջիկներ

«երեսուն տղա/աղջիկ»

b. shlosha yeladim/*yeladot

երեք (արական սեռ) տղաներ/*աղջիկներ

«երեք տղա» (Zweig, 2005)

Խնդիրն ա­վե­լի հե­տաքր­քիր է 2-4 թվա­կան­նե­րին, նւույն լիտ­վե­րե­նում եւ սանսց­րի­տում, եւ մի­գու­ցե մի շարք այլ լե­զու­նե­րում: Perplexity-ին գտնում սանսկ­րի­տի դեպ­քը ա­վե­լի ճիշտ կլի­նի նկա­րագ­րել այս­պես. «Քա­նա­կա­կան թվա­կան­նե­րը, կախ­ված թվից, օգ­տա­գործ­վում են կա՛մ որ­պես ա­ծա­կան­ներ (եր­կու ձի` two horses), կա՛մ որ­պես գո­յա­կան­ներ (ձիերից հարյուրը` a hundred of horses)։ Օրի­նակ ռու­սե­րե­նում` հա­մա­ձայ­նե­ցու­մը հոգ­նա­կի ձե­ւե­րի հետ տար­բեր­վում է: Ռու­սե­րե­նում չորս թի­վը «շե­մա­յին» է։ Մինչև 20-ը ե­ղած թվե­րից ա­ռա­ջին ե­րե­քը հա­մաձայ­նեցվում են հոգ­նա­կի թվի մեկ ձևի, իսկ մնա­ցա­ծը՝ մեկ այլ ձևի. օ­րի­նակ՝ 1 стул, 2 стул-а, 3 стул-а, 4 стул-а, իսկ այ­նու­հետև՝ 5 стул-ь-ев...։ Օ­րի­նա­չա­փու­թյու­նը կրկնվում է նաև 20-ա­կաննե­րի, 30-ա­կանե­րի և հա­ջորդ տաս­նյակ­նե­րի դեպ­քում։ Այս  {1 ∣2-4∣ 5+} կա­ղա­պա­րը բա­ցատր­վում է մար­դու հո­գե­բա­նա­կան ու­նա­կու­թյամբ ա­րագ հա­յացք գցե­լով շատ ճիշտ գնա­հա­տել մին­չեւ 5 ա­ռար­կա­նե­րի քա­նա­կը, իսկ դրա­նից հե­տո ճշտու­թյու­նը կտրա­կա­նա­պես ընկ­նում է[5]:)։

***

 

Պարզ չէ՞, որ այս կամ այն լեզ­վի քե­րա­կա­նա­կան կա­ռուց­ված­քի բնու­թագր­ման տե­սա­կե­տից ընդ­հան­րա­պես, իսկ խոս­քի մա­սե­րի վեր­լու­ծու­թյան տե­սա­կե­տից' մաս­նա­վո­րա­պես, ա­ռար­կա­նե­րի թվա­յին հատ­կա­նիշ ցույց տվող (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է) բա­ռե­րը ի­մաս­տա­յին մի բառախմ­բում ներ­կա­յաց­նե­լուց ոչ պա­կաս կար­ևոր է պար­զել նաև այն, թե այդ բա­ռե­րը շա­րա­հյու­սա­կան և ձևա­բա­նա­կան ինչ փոխ­հա­րա­բե­րու­թյան մեջ են լեզ­վի մյուս բա­ռա­տե­սակ­նե­րի հետ։

Ա­սել, թե աշ­խար­հի բո­լոր լե­զու­նե­րում հին­գը հինգ է, իսկ հա­րյու­րը' հա­րյուր, և սրանք մի բա­ռա­տե­սակ են կազ­մում, դեռ շատ բան չի նշա­նա­կում, բայց ի­մա­նալ, որ լիտ­վե­րե­նում մինչև տա­սը, իսկ սանսկ­րի­տում մինչև 20-ը թվա­կան ա­ծա­կան են, իսկ մյուս քա­նա­կա­կան­նե­րը թվա­կան գո­յա­կան, կամ, ա­սենք, ի­մա­նալ, որ պարս­կե­րե­նում թվա­կան-գո­յա­կան կա­պակ­ցու­թյան մեջ հո­լով­վող ան­դա­մը ոչ թե գո­յա­կանն է (քսան ա­շա­կեր­տի, 20 ա­շա­կեր­տից), այլ թվա­կա­նը («ա­շա­կերտ քսա­նի», «ա­շա­կերտ քսա­նից»), նշանա­կում է ի­մա­նալ այդ լե­զու­նե­րի կա­ռուց­ված­քի այն բնո­րոշ կող­մե­րը, ո­րոնք կապ­ված են թվա­յին հատ­կա­նիշ ցույց տվող (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է. Ին­չի՞ հատ­կա­նիշ) բա­ռե­րի հետ։

Հետ­ևա­բար շա­րա­հյու­սո­րեն ա­ծա­կա­նին նույ­նա­ցող հա­յե­րե­նի թվա­կան­նե­րը կա­րող են հա­մար­վել ա­ծա­կա­նի մի տա­րա­տե­սակ, և Մ. Ա­բե­ղյա­նը այս հար­ցում էլ իր մո­տեց­մամբ չի խախ­տում բա­ռե­րը խոս­քի մա­սե­րի բա­ժա­նե­լու ո՛չ բա­ռա­քե­րա­կա­նա­կան և ո՞չ էլ, մա­նա­վանդ, քե­րա­կա­նա­կան սկզբուն­քը [էջջ 197-9]:

 

Ս. Աբ­րա­հա­մյա­նի այս մեկ­նա­բա­նու­թյան մեջ ա­նո­րոշ է մնում" «խոս­քի մա­սե­րի ան­ցյա­լի ըմբռ­նու­մը» ձևա­կեր­պու­մը, և թույլ են տրվում պատ­մա­կան ո­րոշ անճշ­տու­թյուն­ներ։

Պարզ­վում է, որ Ա. Ղա­րի­բյա­նի և Գ. Սևա­կի հիմ­նա­կան ծա­ռա­յու­թյու­նը հա­յե­րե­նի խոս­քի մա­սե­րի ուս­մուն­քի պատ­մու­թյան մեջ ե­ղավ այն, որ նրանք խոս­քի մա­սե­րի ո­րոշ­ման հի­մունք ճա­նա­չե­ցին բա­ռե­րի ընդ­հա­նուր ի­մաստ­նե­րը (Ա.Հ. ընդգ­ծումն իմն է), իսկ այ­նու­հետև այդ սկզբուն­քի կի­րառ­մամբ «սահ­մա­նա­զատ­վե­ցին ա­ծա­կանն ու թվա­կա­նը..., որ­պես ինք­նու­րույն խոս­քի մա­սեր», «... ի­մաս­տա­յին հիմ­քի վրա դեր­բայ­նե­րը ևս ճա­նաչ­վե­ցին իբրև բա­յի ար­տա­հայ­տու­թյան ձևեր», «վե­րա­նայ­վեց դե­րան­վան տրա­դի­ցի­ոն ճա­նա­չու­մը դար­ձյալ ի­մաս­տա­յին հի­մուն­քով, և այլ խոս­քի մա­սե­րի շար­քը դաս­ված դե­րա­նուն­նե­րը մի­ա­վոր­վե­ցին մեկ խոս­քի մա­սի մեջ...»։ Եվ այս ա­մե­նը «ի­մաս­տա­յին սկզբուն­քով»։ Բայց չէ՞ որ Մ. Ա­բե­ղյանն էլ, ըստ նշա­նա­կու­թյան բա­ռե­րի դա­սա­կար­գում կա­տա­րե­լով, ստա­նում է չորս խոս­քի մաս և, դար­ձյալ ըստ նշա­նա­կու­թյան, դե­րա­նուն­նե­րը բաշ­խում է ե­րեք խոս­քի մա­սե­րի վրա, իսկ Գ. Սևակն ու Ա. Ղա­րի­բյա­նը «դար­ձյալ ի­մաս­տա­յին», այ­սինքն նշա­նա­կու­թյան սկզբուն­քով բոլոր դե­րա­նուն­նե­րը մի­ա­վո­րում են մեկ խոս­քի մա­սի մեջ' ստա­նա­լով Ա­բե­ղյա­նի ստա­ցա­ծի հա­կա­ռակ ար­դյուն­քը։ Նշա­նա­կում է' դեռ քիչ է ա­սել «ըստ նշա­նա­կու­թյան», կամ «ըստ ընդ­հա­նուր ի­մաս­տի», պետք է պար­զել, թե այդ ո՞ր նշա­նա­կու­թյան մա­սին է խոս­քը։ Գա­լով խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­յին դա­սա­կարգ­ման մե­թո­դին, ինչ­պես վե­րը տե­սանք, այն հայտ­նի էր և կի­րառ­վում էր քննվող ժա­մա­նա­կաշր­ջա­նից շատ տաս­նա­մյակ­ներ, ե­թե ոչ հա­րյու­րա­մյակ­ներ ա­ռաջ, ո­րի լա­վա­գույն հայ ներ­կա­յա­ցու­ցիչն Ստ. Պա­լա­սա­նյանն էր։ Պա­լա­սա­նյանր նույն ի­մաս­տա­յին սկզբուն­քով թվա­կա­նը վա­ղուց էր ան­ջա­տել ա­ծա­կա­նից, որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս, իսկ դե­րա­նուն­ներն էլ մի­ա­վո­րել որ­պես մեկ ա­ռան­ձին խոս­քի մաս, թեև գո­յա­կան դե­րա­նուն­նե­րը ա­ռան­ձին խոս­քի մաս է­ին հա­րյու­րա­մյակ­ներ ա­ռաջ։ Մեր այս ա­սած­նե­րը նոր հայտ­նու­թյուն­ներ չեն։ Թվա­կան ան­վան նվիր­ված իր մե­նագ­րու­թյան մեջ Ս. Գյուլ­բու­դա­ղյա­նը գրում է, «Պա­լա­սա­նյանր, սա­կայն, թվա­կան ա­նու­նը ներ­կա­յաց­նում է իբրև ա­ռան­ձին խոս­քի մաս... Թվա­կանն իբրև ա­ռան­ձին խոս­քի մաս ներ­կա­յաց­ված է նաև Հար. Թու­մա­նյա­նի և Գր. Վան­ցյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում»[6] [էջջ 206-7]:

 

Ինչ­պես ցույց են տա­լիս խոսքի մա­սե­րի տե­սու­թյան վե­րա­բե­րյալ վեր­ջին տաս­նա­մյա­կում ծա­վալ­ված բա­նա­վե­ճե­րի ար­դյունք­նե­րը, ռու­սա­գի­տու­թյու­նը, նա­յած տվյալ լեզ­վի կա­ռուց­ված­քի, ֆոր­մա­լիզմ ու ան­գի­տու­թյուն չի տես­նում ո չ թվա­կան­ներն ու դե­րա­նուն­նե­րը մյուս խոս­քի մա­սե­րի վրա բաշ­խե­լու, ոչ խոս­քի մա­սեր և խոս­քի մաս­նիկ­ներ տար­բե­րա­կե­լու, ոչ էլ դեր­բայ­նե­րը բա­յի հա­րա­ցույ­ցից հա­նե­լու տե­սա­կետ­նե­րի մեջ։ Դեռ ա­վե­լին, այդ տեսա­կետ­նե­րը գնա­լով լայն ճա­նա­չում ու գոր­ծա­ծու­թյուն են գտնում [էջջ 231]:

Ամ­փո­փենք։ Ա. Ղա­րի­բյա­նի և Գ. Սևա­կի քե­րա­կա­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան շնոր­հիվ հա­յա­գի­տու­թյան մեջ գի­տա­կան ճա­նա­չում գտան խոս­քի մա­սե­րի տե­սու­թյան մի քա­նի վի­ճե­լի հար­ցե­րի հետ­ևյալ լու­ծում­նե­րը.

1. Թվա­կանն իր բո­լոր տե­սակ­նե­րով վե­րա­հաս­տատ­վեց որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս, թեև լեզ­վա­բա­նու­թյան մեջ նրա ինք­նու­րույն խոս­քի մաս լի­նե­լու տե­սա­կան վե­ճը չի ա­վարտ­ված։

2. Դե­րա­նունն, իր ճշգրտված բա­ռա­ցան­կով, վե­րա­հաս­տատ­վեց որ­պես ա­ռան­ձին խոս­քի մաս, թեև լեզ­վա­բա­նու­թյան մեջ այդ մա­սին ե­ղած տե­սա­կան վե­ճը շա­րու­նակ­վում է։

3» Ամ­րա­ցավ և տե­սա­կա­նո­րեն հիմ­նա­վոր­վեց դեր­բայ­նե­րի' բայ խոս­քի մաս կամ բա­յաձ­ևեր հա­մար­վե­լու տե­սա­կե­տը, թեև լեզ­վա­բա­նու­թյան մեջ ա­ռան­ձին դեր­բայ­նե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյան մա­սին տե­սա­կան վե­ճե­րը նույն­պես ա­վարտ­ված չեն։

4. Տե­սա­կա­նո­րեն հիմ­նա­վոր­վեց և ա­վե­լի գործ­նա­կան դար­ձավ խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­յին կամ տրա­մա­բա­նա­կան դա­սա­կարգ­ման սկզբուն­քը, թեև շա­րու­նակ­վում է քննա­դա­տու­թյու­նը' այդ սկզբուն­քի, դա­սա­կարգ­ման մյուս սկզբունք­նե­րից ան­ջատ, հե­տեւո­ղա­կա­նո­րեն կի­րա­ռե­լու ա­նօգտակա­րու­թյան ու անհ­նա­րի­նու­թյան վե­րա­բե­րյալ [էջ 232]:

 

Այդ կա­պակ­ցու­թյամբ Ա­ճա­ռյանը դրում է. «Հին քե­րա­կան­նե­րը ա­ծա­կան­նե­րը բա­ժա­նում է­ին հինգ տե­սա­կի. ո­րակական, թվա­կան, ցու­ցա­կան, ստա­ցա­կան և ա­նո­րոշ: ...Մենք այս գլխում խո­սում ենք մի­այն ո­րա­կա­կան ա­ծա­կա­նի մա­սին, մյուս­նե­րը տե՛ս թվա­կա­նի և դե­րա­նուն­նե­րի բաժ­նում» (հ. 1, էջ 4-5)։

Ինչ­պես տես­նում ենք, Ա­ճա­ռյանը պար­զա­պես հետ­ևում է իր ա­սած հին քե­րա­կան­նե­րի տեր­մի­նա­բա­նությա­նը, իսկ լեզ­վի հա­մա­կար­գը ներ­կա­յաց­նե­լիս ոչ մի­այն ա­ծա­կան դե­րա­նուն­ներն էլ դե­րա­նուն է հա­մա­րում և դե­րան­վան մեջ էլ վեր­լու­ծում, այլև ա­ծա­կան խոս­քի մաս հա­մար­ված թվա­կանն էլ ա­ռանձ­նաց­նում է և քննվում իբրև ի­մաս­տա­յին բո­լո­րո­վին ինք­նու­րույն բա­ռա­կարգ անդ­րա­դառ­նա­լով նրա ծագ­մա­նը և մար­դու մտա­ծե­լու կա­րո­ղու­թյան զար­գաց­ման զու­գա­հեռ տար­բեր կա­ռուց­ված­քի ու զար­գաց­ման աս­տի­ճա՛­նի, լե­զու­նե­րի թվա­յին այ­լա­զան պատ­կե­րին [էջ 246]:

 

Ս. Աբ­րա­հա­մյա­նի հի­շատակած ան­վան և դե­րան­վան քե­րա­կա­նա­կան տար­բե­րու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ թվա­կա­նը դառ­նում է մի­այն ո­րո­շիչ, բայց ոչ պա­րա­գա, մինչ­դեռ այս­քան, այդ­քան, որ­քան և այլ թվա­կան դե­րա­նուն­նե­րը դառնում են նաև բա­յի լրա­ցում` պա­րա­գա, «օր. այս­քան մարդ, այդ­քան գիրք, այդ­քան ա­շա­կերտ, այլև' այդ­քան խո­սել, այս­քան աշ­խատ ել, որ­քան պա­րա­պեր և այլն» (էջ 45) [էջ 252]:

 

Հետ­ևա­բար երբ աս­վում է այս­քան մարդ և այս­քան խո­սել, այս կա­պակ­ցու­թյուն­նե­րի այս­քան-ը ա­ծա­կա­նա­կան ար­ժեք ու­նի, այս­քան խո­սել կա­րող է նշա­նա­կել՝ այս­քան ժամ, այս­քան տևո­ղու­թյամբ, կամ ուղ­ղա­կի' շատ, քիչ, (Ա.Հ. ստո­րա­կետ) կարճ, եր­կար և այլն, բայց ոչ այս­քան ան­դամ: Իսկ ե­թե այդ այս­քան-ը ի­րոք թվա­յին հաս­կա­ցու­թյուն մատ­նան­շի, ա­պա թվա­կան­նե­րի պես նա էլ կկա­պակց­վի ան­դամ բա­ռին, և կստաց­վի' այս­քան ան­գամ խո­սել, որ նշա­նա­կում է եր­կու, ե­րեք, քսան և այլն ան­դամ խո­սել [էջ 252]:

 

Աբ­րա­հա­մյա­նի կար­ծի­քով' «Խոս­քի մա­սե­րի տար­բե­րու­թյուն­նե­րի և ընդ­հան­րու­թյուն­նե­րի քննու­թյու­նը ցույց է տա­լիս, որ նրանց դա­սա­կարգ­ման խնդրում ա­ռա­վել մեծ տեղ պետք է տալ բա­ռե­րի ընդ­հա­նուր ի­մաս­տին» (էջ 54)։ «Մաս­նա­վո­րա­պես նյու­թա­կան ի­մաստ ու­նե­ցող խոս­քի մա­սե­րի ո­րոշ­ման հիմ­քում պետք է դնել բա­ռե­րի ընդ­հա­նուր խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տը, որ­պես դա­սա­կարգ­ման ընդ­հա­նուր հի­մունք...» (էջ 222)։ «Այդ հի­ման վրա են մի­մյան­ցից տար­բեր­վում և մի­մյանց հա­կադր­վում ա­ծա­կանն ու թվա­կա­նը, ե­ղա­նա­կա­վո­րող բա­ռերն ու ձայ­նար­կու­թյու­նը և այլն» (էջ 54) [էջջ 259-60]:

 

«Այս­պես, ա­ծա­կա­նը և թվա­կա­նը ի­րա­րից տար­բեր­վում են նրա­նով, թե ինչ հատ­կա­նիշ են ցույց տա­լիս, մինչ­դեռ ա­ծա­կա­նի ու գո­յա­կա­նի տար­բե­րու­թյու­նը ո­րո­շե­լիս ա­ռա­ջի­նի բուն խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տը կար­ևոր չէ. կար­ևորն այն է, որ նա ա­ռար­կա­յի հատ­կա­նիշ է ցույց տա­լիս։ Բայց բուն ի­մաս­տը բա­ցա­ռիկ կա­րե­վո­րու­թյուն ու­նի ա­ծա­կա­նի ու թվա­կա­նի բա­ժա­նու­մը կա­տա­րե­լիս, քա­նի որ նա մի­ակ չա­փա­նիշն է այդ հար­ցում» (Աբ­րա­հա­մյան, էջ 78) [էջ 268]:

Թվա­կա­նի ա­ռա­ջա­ցու­մը ըստ Ա­ղա­յա­նի «...կապ­ված է ոչ այն­քան խոս­քի մա­սե­րի ա­ռանձ­նաց­ման, որ­քան մարդ­կանց հաշ­վե­լու կա­րո­ղու­թյան զար­գաց­ման հետ» (409)։ Հետ­ևա­բար «... թվա­կան­նե­րը առանձնանում են որ­պես խոս­քի մաս ա­վե­լի ուշ, քան մյուս խոս­քի մա­սե­րը» (Էջ 410)։

Դե­րա­նուն­ներն ու թվա­կան­նե­րը ըստ ձևա­բա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րի և խոս­քի­մա­սա­յին ընդ­հա­նուր ի­մաս­տի բաշխ­վում են նա­խորդ չորս խոս­քի մա­սե­րի վրա։

Այս դա­սա­կար­գու­մը Ա­ղա­յա­նը հա­մա­րում է «խոս­քի մա­սե­րի ի­մաս­տա­յին խմբա­վո­րում» և գտնում է հե­տաքրք­րա­կան «այն տե­սա­կե­տից, որ դե­րա­նուն­նե­րի և թվա­կան­նե­րի մեջ ներ­քին դա­սա­կար­գու­մով բա­ցա­հայ­տում է զա­նա­զան խմբե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը խոս­քի մյուս մա­սե­րի հետ ըստ ի­մաս­տի։ Բայց դրա հետ մի­ա­սին նա ստեղ­ծում է խառ­նաշ­փո­թու­թյուն խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մեջ» (էջ 113) [էջ 296]:

 

Ա­հա թե ին­չու բո­լոր դե­րա­նուն­նե­րին հա­վա­սա­րա­պես վե­րագր­վում են գո­յա­կա­նի, ա­ծա­կա­նի, թվա­կա­նի և մակ­բա­յի խոս­քի­մա­սային ի­մաստ­ներ, իսկ հե­տո Էլ սրանք դե­րան­վան հա­մար է­ա­կան հատ­կա­նիշ կամ խոս­քի­մա­սային ի­մաստ չեն ճա­նաչ­վում, և Ա­ղա­յա­նի կազ­մած ի­մաս­տա­յին դա­սա­կարգ­ման տախ­տա­կը մաքրվում է այս +/- նշա­նից և նրա բե­րած վե­րո­հի­շյալ հա­կա­սու­թյուննե­րից [էջջ 307-8]:

Իմաս­տա­յին հա­կադ­րու­թյան եր­րորդ աս­տի­ճա­նում ստա­նում է ա­ո­ար­կայ­նու­թյուն-ո­րա­կայ­նու­թյուն հա­կադ­րու­թյու­նը, ուր ո­րա­կայ­նու­թյան հատ­կա­նի­շով բնու­թագր­ված են գո­յա­կա­նին, որ­պես ա­ռար­կա­յա­կան նշա­նա­կու­թյան բա­ռի, հա­կադր­վող հատ­կան­շա­յին բո­լոր բա­ռե­րը` բայ, ա­ծա­կան, թվա­կան, մակ­բայ։ Դա­սա­կարգ­ման 6-րդ աս­տի­ճա­նում ա­ծա­կա­նի և թվա­կա­նի հատ­կան­շա­յին հա­կադ­րու­թյու­նը ձևա­կերպ­ված է ո­րա­կա­յին հատ­կա­նիշ-քա­նա­կա­յին հատ­կա­նիշ (էջ 126), այ­սինքն այս­տեղ էլ ո­րա­կայ­նու­թյու­նը հա­կադր­վում է քա­նա­կայ­նու­թյան։

Եր­կատ­ման 5-րդ աս­տի­ճա­նում մակ­բա­յը ա­ծա­կա­նից և թվա­կա­նից ան­ջա­տող հատ­կա­նիշ է հա­մար­ված ինք­նա­կա հատ­կա­նիշ- զու­գոր­դող հատ­կա­նիշ հա­կադ­րու­թյու­նը։ Ե­թե զու­գոր­դող հատ­կա­նիշ ան­վամբ կա­րե­լի է բնու­թագ­րել մակ­բա­յը որ­պես հատ­կա­նի­շի վրա դրվող, ուս­տի նրան զու­գոր­դող հատ­կա­նիշ, ա­պա ինք­նա­կա հատ­կա­նիշ ան­վա­նու­մը, որ­պես ա­ծա­կա­նի և թվա­կա­նի ի­մաս­տա­յին հատ­կա­նի­շի ան­վա­նում, շատ անն­պա­տա­կա­հար­մար և շփո­թեց­նող է։ Ա­ղա­յանն ի­զուր է իր իսկ բա­նիցս գոր­ծա­ծած «առարկա­յի հատ­կա­նիշ — հատ­կա­նի­շի հատ­կա­նիշ» ձևա­կեր­պու­մը փո­խա­րի­նել «ինք­նա­կա հատ­կա­նիշ—զու­գոր­դող հատ­կա­նիշ» ձևա­կեր­պու­մով։

Զու­գոր­դող հատ­կա­նիշ կամ հատ­կա­նի­շի հատ­կա­նիշ ար­տա­հայ­տող բա­ռե­րի ա­ռանձ­նա­ցու­մը հատ­կա­նիշ ցույց տվող բա­ռե­րից թե՛ Ս. Աբ­րա­հա­մյա­նի, թե՛ Ա­ղա­յա­նի դա­սա­կարգ­ման մեջ կա­տար­վում է եր­կատ­ման ա­վե­լի բարձր աս­տի­ճա­նում, քան ա­ծա­կա­նի և թվա­կա­նի տար­բե­րա­կումն ի­րա­րից: Այն­պես որ մակ­բայ խոս­քի մա­սի ա­ռանձ­նա­ցումն ու ճա­նաչ­ման ըն­թաց­քը նա­խոր­դում են ա­ծա­կա­նին ու թվա­կա­նին մինչ­դեռ պի­տի լի­նի հա­կա­ռա­կը։

«Ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նի հո­լո­վու­մը և խո­նար­հու­մը» աշ­խա­տու­թյան մեջ ճշգրտե­լով «Լեզ­վա­բա­նու­թյան նե­րա­ծու­թյան» մեջ ար­տա­հայ­տած իր կար­ծի­քը' Ա­ղա­յանր ձայ­նար­կու­թյուն­ներն ան­ջա­տում է հաս­կա­ցու­թյուն կամ նյու­թա­կան նշա­նա­կու­թյուն ցույց տվող բա­ռե­րից և մի­ա­վո­րում է «ոչ հաս­կա­ցա­կան ի­մաստ» ու­նե­ցող այլ կար­գի բա­ռե­րին [էջջ 309-10]:

 

Ար­դի հա­յե­րե­նի թվա­կան ան­վան բա­ռա­քե­րա­կա­նա­կան ընդ­հա­նուր նկա­րագ­րին է նվիր­ված Ս. Գյուլ­բոլ­դա­ղյա­նի «Թվա­կան ա­նու­նը ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում» (1964 թ.) ու­սում­նա­սի­րու­թյու­նը։

«Թվա­կան ա­նունն իբրև խոս­քի մաս» բնու­թագ­րե­լուց ա­ռաջ հե­ղի­նա­կը հա­մա­ռոտակի շա­րադ­րում է ա­նուն խոս­քի մա­տե­րից հայ քե­րա­կա­նու­թյան մեջ ա­մե­նից ուշ ա­ռանձ­նաց­ված այս խոս­քի մա­սի պատ­մու­թյու­նը։ Այդ ա­ռանձ­նա­ցու­մը կա­տար­վեց 19֊րդ գա­րի վեր­ջե­րին։ Ա­ռա­ջի­նը, ինչ­պես վե­րը տե­սանք, Ատ. Պա­լա­սա­նյանն է, որ թվա­կա­նը ան­ջա­տում է ա­ծա­կա­նից և քննում որ­պես ինք­նու­րույն խոս­քի մաս։ Ս. Գյուլ­բոլ­գա­ղյա­նը ար­ձա­նագ­րում է այս փաս­տը, բայց Պա­լա­սա­նյա­նի աշ­խա­տու­թյուն­նե­րում գտնե­լով նաև թվա­կա­նը ա­ծա­կա­նի մի տե­սակ հա­մա­րե­լու միտք եզ­րա­կաց­նում է, թե նա «խոս­քի մա­սե­րը բնո­րո­շե­լիս, դար­ձյալ, ել­նում է բա­ռի շա­րա­հյու­սա­կան դե­րից (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է), ուս­տի թվա­կա­նը ա­ծա­կա­նի մի տա­րա­տե­սակ է հա­մա­րում (Ա.Հ. ին­չո՞ւ)»[7]։

Գյուլ­բու­դա­ղյա­նի երկմ­տու­թյունն այս հար­ցում ա­վե­լորդ է։ Պա­լա­սա­նյա­նը ո­րո­շա­կի­ո­րեն թվա­կա­նը ա­ռանձ­նաց­նում է ա­ծա­կա­նից և քննում է այն, որ­պես ան­կախ խոս­քի մաս, ո­րին հե­տա­գա­յում հետ­ևում են և ու­րիշ քե­րա­կան­ներ, ինչ­պես ճիշտ նկա­տում է ին­քը Գյուլ­բու­դա­ղյա­նը։

Ճշգրտման կա­րիք ու­նի նաև այն միտ­քը, թե Պա­լա­սա­նյա­նը «խոս­քի մա­սե­րը բնո­րո­շե­լիս, դար­ձյալ, ել­նում է բա­ռե­րի շա­րա­հյու­սա­կան դե­րից (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է)»։ Ստ. Պալա­սա­նյանն ինչ­պես իր տե­ղում տե­սանք, խոս­քի մա­սե­րը հիմ­նա­կա­նում ո­րո­շում է տրա­մա­բա­նա­կան, և ոչ շա­րա­հյու­սա­կան սկզբուն­քով, ո­րի ա­պա­ցույց­նե­րից մեկն էլ հենց թվա­կա­նը ա­ծա­կա­նից ան­ջա­տելն է (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է)։

Թվա­կան խոս­քի մա­սի վե­րա­բե­րյալ տրված նոր շրջա­նի վեր­լու­ծու­թյուն­նե­րի ու սահ­մա­նում­նե­րի մեջ Գյուլ­բու­դա­ղյա­նը ա­վե­լի ըն­դու­նե­լի ու գի­տա­կան է հա­մա­րում Գ. Սևա­կի թվա­կա­նի բնո­րո­շու­մը, ուս­տի և նրա հետ­ևո­ղու­թյամբ տա­լիս է թվա­կա­նի հետ­ևյալ սահ­մա­նու­մը, «Թվա­կան կոչ­վում են այն բա­ռե­րը, ո­րոնք ցույց են տա­լիս ա­ռար­կա­նե­րի տար­բե­րակ­ված քա­նա­կա­յին հատ­կա­նիշ թիվ ու թվա­կան կարգ և կա­րող են ար­տա­հայտ­վել հա­տուկ թվան­շան­նե­րով» (էջ 10)։

Թվա­կա­նի, որ­պես ա­ռան­ձին խոս­քի մա­սի, տար­բե­րու­թյու­նը ա­ծա­կա­նից և քա­նա­կա­յին հատ­կա­նիշ ցույց տվող մյուս բա­ռե­րից Ս. Գյուլ­բու­դա­ղյա­նը տես­նում է հետ­ևյալ կե­տե­րում,

1.    Քա­նա­կա­յին նշա­նա­կու­թյան մյուս բա­ռե­րը (այս­քան, այգ­քան, շատ, քիչ և այլն) «ցույց են տա­լիս քա­նակ ընդ­հան­րա­պես, ա­ռանց տար­բե­րա­կե­լու, թե դա կոնկ­րետ որ­քան է, իսկ թվա­կա­նը ցույց է տա­ղիս տար­բե­րակ­ված քա­նա­կը...»։

«2. Թվա­կան ա­նուն­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ նրանք կա­րող են ար­տա­հայտ­վել ոչ մի­այն ամ­բող­ջա­կան բա­ռե­րով, այլև թվան­շան­նե­րով` 6 (վեց), 8 (ութ), 100 (հա­րյուր), 5֊րդ (հին­գե­րորդ), 6֊րդ (վե­ցե­րորդ), 5-5 (հինգ֊ հինգ), 1/5 (մեկ հին­գե­րորդ), 3/4 (ե­րեք չոր­րորդ կամ ե­րեք քա­ռորդ) և այլն, և այլն» (էջ 10)։

«3. Թվա­կան­նե­րի 3֊րդ ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ նրանք որ­ևէ ո­րո­շիչ չեն ու­նե­նում, ա­ռա­վել ևս թվա­կան ո­րո­շիչ» (էջ 11):

«4. Թվա­կան­նե­րը թվի քե­րա­կա­նա­կան կա­տե­գո­րի­ա չու­նեն, հոդ չեն ստա­նում, ե­թե թիվ կամ թվա­կան կարգ ցույց տվող բա­ռը հոգ­նա­կի թվով է գոր­ծած­ված կամ որ­ևէ հոդ ու­նի, նշա­նա­կում է տվյալ թվա­կա­նը գոր­ծած­ված է գո­յա­կա­նա­բար, փո­խա­նուն է» (էջ 12):

«5. ...թվա­կան ան­վան մյուս ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ նա բա­յի հետ պա­րա­գա­յի պաշ­տո­նով չի կա­րող գոր­ծած­վել, նա կա­րող է դրվել մի­այն գո­յա­կա­նի կամ գո­յա­կա­նա­բար գոր­ծած­վող բա­ռի հետ (Ա.Հ. Ընդգ­ծումն իմն է)» (էջ 13)։

Այս­պես, ու­րեմն, թվա­կա­նի խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տը «տար­բե­րակ­ված քա­նա­կա­յին հատ­կա­նիշ» ցույց տա­լը կամ ան­վա­նելն է, ո­րը բո­լոր լե­զու­նե­րի հա­մար ու­նի լեզ­վա­կան հան­րույ­թի (ու­նի­վեր­սա­լի) ար­ժեք և կա­րող է ար­տա­հայտ­վել թվան­շան­նե­րով։ Թվա­կա­նի այս խոս­քի­մա­սա­յին ի­մաս­տը զու­գորդ­վում է նաև ձևաբանա­կան և շա­րա­հյու­սա­կան վե­րը հի­շա­տակ­ված ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով, ո­րոն­ցով, հա­կադր­վե­լով ա­ծա­կա­նին ու թվա­կա­նից կազմ­ված մյուս խոս­քի մա­սե­րին, թվա­կանն ա­ռանձ­նա­նում է որ­պես ինք­նու­րույն խոս­քի մաս։ Սա է թվա­կա­նը ա­ծա­կա­նից ան­ջատ ա­ռան­ձին խոս­քի մաս ճա­նա­չե­լու կաս­կած­նե­րը փա­րատող ա­մե­նա­ծա­վա­լուն և հիմ­նա­վոր բա­ցատ­րու­թյու­նը նոր շրջա­նի հա­յա­գի­տու­թյան մեջ  [էջջ 344-6]:

 

ժա) Ան­վա­նա­կան բա­ռերն ու­նեն հի­մույ­թա­յին ար­ժեք և բա­ռա­կազ­մու­թյուն։ Բա­ցա­ռու­թյամբ քա­նա­կա­կան թվա­կան­նե­րի, ա­նուն­ներն, ի տար­բե­րու­թյուն լեզվի ոչ ան­վա­նա­կան, մի­այն վե­րար­տադր­վող բա­ռե­րի, նաև ար­տադր­վող բա­ռեր են [Ա.Հ.՞՞՞]։

....

Տար­բեր լե­զու­նե­րի, մաս­նա­վո­րա­պես հնդեվ­րո­պա­կան լե­զու­նե­րի հա­մար հան­րույ­թա­յին ար­ժեք ու­նեն ա­ռար­կա­յա­կա­նու­թյան, գոր­ծըն­թա­ցա­յին (փո­փոխ­վող) հատ­կա­նի­շի, կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի և հատ­կա­նի­շի հատ­կա­նի­շի խոս­քի­մա­սա­յին ի­մաստ­նե­րը։ Հայ քե­րա­կա­նա­գի­տու­թյու­նը ևս այս կար­գա­յին չորս հատ­կա­նիշ­նե­րի հի­ման վրա հա­յե­րե­նի ան­վա­նա­կան բա­ռե­րը բաշ­խում է ԼոԲս խոս^Ւ մա­սե­րի' գո­յա­կան, բայ, ա­ծա­կան, մակ­բայ։ Կա­յուն (ան­փո­փոխ) հատ­կա­նի­շի ներ­սում դա­սա­կար­գիչ ար­ժեք տա­լով ո­րա­կա­կան հատ­կա­նիշ—քա­նա­կա­կան հատ­կա­նիշ տար­բե­րակ­մա­նը ա­վան­դա­կան քե­րա­կա­նու­թյու­նը հա­յե­րե­նում ա­ծա­կա­նից տար­բեր խոս­քի մաս է ճա­նա­չում նաև թվա­կան ա­նու­նը [էջջ 464-465]:

 

Վե­րա­ցա­կան գո­յա­կան­նե­րի մեծ մա­սը բա­ղադ­րյալ բա­ռեր են կազմ­ված բա­յե­րից և ա­ծա­կան­նե­րից։ Կան և թվա­կան­նե­րից կազմ­ված գո­յա­կան­ներ։

Այդպիսի գո­յա­կան­նե­րում վերց­վում են`

ա) գոր­ծո­ղու­թյունն իբրև ա­ռար­կա, օ­րի­նակ' խրա­խու­սանք, տան­ջանք, գա­լուստ, հան­գիստ, գո­վեստ, կար­ծիք, ա­վե­տիք, վար­մունք, զբաղ­մունք, հար­ված, դարձ­ված, քչքչոց, խշխշոց, հաղ­թու­թյուն, փրկու­թյուն, ժխտում, հաս­տա­տում, ելույթ, հա­վա­քույթ, զե­կույց, ծնունդ, ար­թունք, գովք, լվացք, ըն­թացք, ստու­գարք, գոր­ծարք.

բ) ո­րա­կա­կան հատ­կա­նիշն իբրև ա­ռար­կա, օ­րի­նակ' մե­ծու­թյուն, լա­վու­թյուն, քա­ղա­քա­կա­նու­թյուն, ա­րա­գու­թյուն, չա­րիք, բա­րիք, լայնք, եր­կայնք.

գ) քա­նա­կա­կան հատ­կա­նիշն իբրև ա­ռար­կա, օ­րի­նակ' տաս­նորդ, քառորդ, յոթ­նյակ, քառյակ, երկ­վու­թյուն, ե­րեք­նուկ, քա­ռա­սունք, ու­թե­րորդ­ցի:

Նման գո­յա­կան ա­նուն­նե­րում ա­ռար­կա­յա­կա­նու­թյան կար­գա­յին ի­մաստն ար­տա­հայտ­վում է բա­ռա­կազ­մա­կան ձևույթ­նե­րով (ա­ծանց­նե­րով)։ Այդ վեր­ջա­ծանց­նե­րը բա­յար­մատ­նե­րից, բա­յա­հիմքերից, ա­ծա­կան­նե­րից ու, մա­սամբ, թվա­կան­նե­րից կազ­մում են գո­յա­կան­ներ և, սրանց գոր­ծըն­թա­ցա­յին և հատ­կան­շա­յին կար­գա­յին ի­մաստ­նե­րը վե­րա­ծե­լով ա­ռար­կա­յա­կա­նի, կա­տա­րում են բա­ռա­կազ­մա­կան խոս­քի­մա­սա­կերտ կամ խոս­քի­մա­սա­կազ­միչ դեր [էջ 470]:

 

Բա­ցի այս, վե­րո­հի­շյալ քե­րա­կա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը յու­րա­հա­տուկ են ոչ բո­լոր վե­րա­ցա­կան գո­յա­կան­նե­րին, կամ սրանց ոչ բո­լոր կի­րա­ռու­թյուն­նե­րին։ Այս­պես, օ­րի­նակ, ժա­մա­նա­կի, չափ ու կշռի ա­նուն գո­յա­կան­նե­րը (ժամ, օր, կի­րա­կի, շա­բաթ, ա­միս, տա­րի, դար, մետր, սան­տի­մետր, կի­լո­մետր, լիտր, գրամ, կի­լոգ­րամ, տոն­նա) գոր­ծած­վում են մի­այն թվա­կան լրա­ցու­մով (եր­կու ժամ, հինգ գրամ, տա­սը լիտր), իսկ ա­ռանց այդ­պի­սի լրաց­ման գոր­ծածկ­վե­լիս, սո­վո­րա­բար վերց­վում են հոգ­նա­կի ձևով (օ­րեր, տա­րի­ներ, կի­լո­մետ­րեր) [էջջ 472-3]:

 

Թվա­կան­նե­րը ա­ծա­կան խոս­քի մաս հա­մա­րե­լու դեպ­քում նրանց ա­ծան­ցու­մը կգիտ­վի ո՛չ թե խոս­քի­մա­սա­կազ­մու­թյան, այլ բառա­կազ­մու­թյուն նույն խոս­քի մա­սի (ա­ծա­կա­նի) ներ­սում։ Թվա­կանն ա­ո­ան­ձին խոս­քի մաս հա­մա­րե­լու դեպ­քում էլ վե­րո­հի­շյալ ա­ծանց­ված թվա­կան­նե­րը (բա­ցի -ա­կի ա­ծան­ցով կազմ­ված­նե­րից, ո­րոնք հիմ­նա­կա­նում մակ­բայ­ներ են) կմտցվեն թվա­կան խոս­քի մա­սի մեջ։ Այն­պես որ կա­րե­լի է ա­սել, թե թվա­կան­նե­րը, իբրև խոս­քի մաս, կա՜մ ա­ծա­կան­ներ են, կա՜մ էլ նրան­ցից ա­ծա­կան­ներ չեն կազմ­վում, նրանց ա­ծանց­ված ձևե­րը թվա­կան խոս­քի մա­սի են­թա­տե­սակ­ներ են [էջ 482]:

 

Ա­ՆՈՒՆ. — Ա­նուն խոս­քի մա­սե­րից խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լու­թյամբ ոչ մի­այն հա­յե­րե­նի, այլև շատ այլ լե­զու­նե­րի քե­րա­կա­նու­թյուն­նե­րի մեջ թվա­կա­նը դեռևս իր կա­յուն տեղն ու ճշգրտված բա­ռա­ցան­կը չու­նե­ցող կարգ է։ Ինչ­պես տե­սանք, գրա­կան նոր հա­յե­րե­նի ա­ռա­ջին իսկ քե­րա­կա­նու­թյուն­նե­րում թվա­կանն ա­ռանձ­նաց­վում է ա­ծա­կա­նից որ­պես ինք­նու­րույն խոս­քի մաս. մի եր­ևույթ, որ ո­մանց կող­մից գնա­հատ­ված է որ­պես քե­րա­կա­նա­գի­տա­կան նվա­ճում։ Սա­կայն այդ ի­րո­ղու­թյու­նը չի խան­գա­րում Մ. Ա­բե­ղյա­նին' թվա­կան­նե­րը այլ խոս­քի մա­սե­րի վրա բաշ­խե­լու կամ նրա բուն տե­սակ­նե­րը «թվա­կան­֊ա­ծա­կան» հա­մա­րելում խան­գա­րում նաև Հ. Ա­ճա­ռյանին' այս հար­ցում հա­մա­րյա նույն կերպ վար­վե­լու։ Այս ան­վա­նի հա­յա­գետ­նե­րի այդ­պի­սի մո­տե­ցու­մը ա­վան­դա­պա­հու­թյան կամ հնա­ցած կար­ծի­քի պաշտ­պա­նու­թյան ար­տա­հայ­տու­թյուն կհա­մար­վեր, ե­թե հարցր լեզ­վա­բա­նո­րեն ի­րոք լուծ­ված լի­ներ [էջ 497]:

Թվա­կան­ներն ա­ռան­ձին տարա­տե­սակ են նաև ի­րենց ձևույթա­յին կազ­մով։ Նրանք կազ­մում են համ­րան­քա­յին (нумеративный) ձևույթ­նե­րի ա­ռան­ձին տե­սակ և ա­ռանձ­նա­նում են մնա­ցած ան­վա­կան (номинативный), ցու­ցա­կան (указательный) և քե­րա­կա­նա­կան (грамматический) ձևույթ­նե­րի խմբե­րից [էջ 502]:


***


[Ա.Հ.] Թվականների իմաստաբանական դիրքավորումը

Այս աղյուսակի նպատակն է ցուցադրել, որ արտաքինից նույն իմաստն արտահայտող արտահայտությունները իրականում տարբեր բաներ են նշանակում:


#

Արտահայտություն

Մեկնաբանություն

1

Կարմիր գիրք

Այն անհատների դասը, որոնք բավարարում են «գիրք» և «կարմիր» ստորոգյալներին

2

Մի կարմիր գիրք

Այդ դասի անհատական նմուշ

3

Կարմիր գրքեր

Դաս կամ տիրույթ, որի տարրերից կարող են կազմվել կարմիր գրքերի հավաքածուներ

4

Մեկ կարմիր գիրք

Հավաքածու, որը պարունակում է ճիշտ մեկ կարմիր գիրք

5

Երկու կարմիր գիրք

Հավաքածու, որը պարունակում է ճիշտ երկու կարմիր գիրք

6

Առանձին վերցրած «երկու»

Վերացական 2 թիվը


Արաջինը, դաս սահմանող հասկացություն է (class-concept (Hayrapetyan, 2025)), երկրորդը, այդ դասին անդամ` անհատ, երորդը, #1 դասին պատկանող անհատների տարբեր հզորության (քանակի) բազմություններ, #4-5, համապատասխանաբար, մեկ եւ երկու անդամներից բաղկացած #3 տեսակի բազմությունների առկայացումներ (իրացումներ), #6 վերացական հասկացություն նշանակող գոյական.


***


Ես հանդես եմ գալիս անգլերենի թվային արտահայտությունների հիբրիդային վերլուծության օգտին, որը (i) ընդլայնված հիմնական թվային միավորները (0–99) դիտարկում է որպես լեքսեմներ, սակայն (ii) ավելի մեծ արտահայտությունները վերլուծում է որպես շարահյուսական կառույցներ կամ համադասական կապակցություններ, որտեղ մեծությունները (հարյուր, հազար, միլիոն...) հանդես են գալիս որպես գլխավոր անդամներ, իսկ գործակիցները (երկու հարյուր, քառասուներկու միլիոն...)՝ որպես (պարտադիր) լրացումներ։ Մի շարք անկախ չափանիշներ՝ ներառյալ դասական և կոտորակային թվերի ձևաբանությունը, պրոզոդիկ խմբավորումը և էլիպսիսը/համադասումը, վկայում են այնպիսի բաղադրիչի գոյության մասին, որը ներառում է մինչև աջակողմյան հիմնական բաղադրիչն ընկած ամբողջ նյութը. սա ուղղակիորեն հակասում է Իոնինի և Մատուշանսկու (Ionin & Matushansky, 2006, 2018)՝ NumP-ի և NP-ի բացթողման (deletion) վրա հիմնված կասկադային մոդելին՝ անգլերենի դեպքում կիրառելիս։ Այս վերլուծությունը պահպանում է «The Cambridge Grammar of the English Language»-ում սահմանված դասակարգումները (քանակական թվերը՝ որպես դետերմինատիվներ և գոյականներ, դասական թվերը՝ որպես ածականներ, կոտորակային թվերը՝ որպես գոյականներ) և հստակեցնում գործառութային պատկերը. (i) բազմապատկիչ գործակիցները (օրինակ՝ «one hundred») հանդես են գալիս որպես լրացումներ (modifiers) և երբեք՝ որպես դետերմինատիվներ կամ լրացնող տարրեր (complements), իսկ (ii) գումարային բաղադրիչները (օրինակ՝ «one hundred and two») համադասական կապակցության անդամներ են։ Արդյունքում ստացված դետերմինատիվների դասը փոքր, փակ ցանկ է և ոչ թե «թվային լեքսեմների» բաց համակարգ։ Քանակական թվերը (որպես գոյական հանդես գալիս) բաժանվում են երկու խմբի՝ հատուկ (երբ անվանում են թիվը) և հասարակ (երբ հաշվում են)․ այս բաժանումը հաստատվում է բաշխումային (դիստրիբուցիոն) չափանիշներով։ Արդյունքում ստացվում է անգլերենի թվային արտահայտությունների ավելի ամբողջական, էմպիրիկ տեսանկյունից ավելի հիմնավոր և ձևաբանական-շարահյուսական առանձնահատկությունները հաշվի առնող նկարագրություն, որը բացատրում է, թե ինչու է մինչև 100-ը ընկած տիրույթում գործում լեքսիկական սկզբունքը, իսկ դրանից բարձր՝ պահանջվում բացահայտ շարահյուսական կառուցվածք։


***

«Ես հանդես եմ գալիս անգլերենի թվային արտահայտությունների հիբրիդային վերլուծության օգտին, որը (i) ընդլայնված հիմնական թվային միավորները (0–99) դիտարկում է որպես իմաստույթներ, սակայն (ii) ավելի մեծ արտահայտությունները վերլուծում է որպես շարահյուսական կառույցներ կամ համադասական կապակցություններ, որտեղ մեծությունները (հարյուր, հազար, միլիոն...) հանդես են գալիս որպես գլխավոր անդամներ, իսկ գործակիցները (երկու հարյուր, քառասուներկու միլիոն...)՝ որպես (պարտադիր) լրացումներ։ Մի շարք անկախ չափանիշներ՝ ներառյալ դասական և կոտորակային թվերի ձևաբանությունը, պրոզոդիկ խմբավորումը և էլիպսիսը/համադասումը, վկայում են այնպիսի բաղադրիչի գոյության մասին, որը ներառում է մինչև աջակողմյան հիմնական բաղադրիչն ընկած ամբողջ նյութը. սա ուղղակիորեն հակասում է Իոնինի և Մատուշանսկու (Ionin & Matushansky, 2006, 2018)՝ NumP-ի և NP-ի բացթողման (deletion) վրա հիմնված կասկադային մոդելին՝ անգլերենի դեպքում կիրառելիս։ Այս վերլուծությունը պահպանում է «The Cambridge Grammar of the English Language»-ում սահմանված դասակարգումները (քանակական թվականները՝ որպես դետերմինատիվներ [ԱՀ.` հոդեր] և գոյականներ, դասական թվերը՝ որպես ածականներ, կոտորակային թվերը՝ որպես գոյականներ) և հստակեցնում գործառութային պատկերը. (i) բազմապատկիչ գործակիցները (օրինակ՝ «one hundred») հանդես են գալիս որպես հատկացուցիչներ (modifiers) և երբեք՝ որպես դետերմինատիվներ կամ լրացնող տարրեր (complements), իսկ (ii) գումարային բաղադրիչները (օրինակ՝ «one hundred and two») համադասական կապակցության անդամներ են։ Արդյունքում ստացված դետերմինատիվների դասը փոքր, փակ ցանկ է և ոչ թե «թվային իմաստույթների» բաց համակարգ։ Քանակական թվականները (որպես գոյական հանդես եկող) բաժանվում են երկու խմբի՝ հատուկ (թիվ անվանելիս) և հասարակ (հաշվելուն մասակցելիս)․ այս բաժանումը հաստատվում է բաշխումային (դիստրիբուցիոն) չափանիշներով։ Արդյունքում ստացվում է անգլերենի թվային արտահայտությունների ավելի ամբողջական, էմպիրիկ տեսանկյունից ավելի հիմնավոր և ձևաբանական-շարահյուսական առանձնահատկությունները հաշվի առնող նկարագրություն, որը բացատրում է, թե ինչու է մինչև 100-ը ընկած տիրույթում գործում բառիմաստային սկզբունքը, իսկ դրանից բարձր՝ պահանջվում բացահայտ շարահյուսական կառուցվածք» (Reynolds, 2026 : Abstract)։

***


Ուշագրավ դիտարկում

Տողատակի այս դիտարկումը ուշադրության է արժանի`

This description of morphological number in Western Armenian from Bale et al. (2011a) is likely an idealization; see Sigler (1996) for a fuller discussion of the facts. Keeping in mind that much more work remains to be done to better understand the nuanced interpretations of these nominals, the present goal will be to leave open the option for the proposal to account for the Western Armenian system as it is presented in Bale et al. (2011a).


Չառնչ­վող դի­տար­կում­ներ

Է­ջա­տա­կի ծա­նո­թագ­րու­թյուն, էջ 157` Ջու­հա­րյանի կար­ծի­քով Պա­լա­սա­նյա­նի քե­րա­կա­նու­թյա­նը գրված է ոչ այն­քան Բուս­լա­ևի, որ­քան Ա. Սմիռ­նո­վի ռու­սաց Լեզ­վի դա­սագր­քի սկզբունք­նե­րով (տե՛ս Թ.Գ. Ջու­հա­րյան, Բա­յի ու­սուց­ման հի­մունք­ներ, Եր­ևան, 1956, էջ 16)։

Հ. Ա­ճա­ռյան, Լի­ա­կա­տար քե­րա­կա­նու­թյուն հա­չոց լեզ­վիր, հա­տոր 4, Ա գիրք, էջ 4։

Հմմտ. Մ. Ա­սատ­րյան, Ժա­մա­նա­կա­կից հա­յոց լեղ­վի ձևա­բա­նու­թյան հար­ցեր, Ա, էջ 115 — 121։


Գրա­կա­նու­թյուն

Huddleston, Rodney, and Geoffrey K. Pullum, eds. The Cambridge Grammar of the English Language. Cambridge: Cambridge University Press, 2002.

Ionin, Tania, and Ora Matushansky. The Composition of Complex Cardinals. Journal of Semantics 23, no. 4 (2006): 315–360. https://doi.org/10.1093/jos/ffl006.experts.illinois

Ionin, Tania, and Ora Matushansky. Cardinals: The Syntax and Semantics of Cardinal-Containing Expressions. Linguistic Inquiry Monographs 67. Cambridge, MA: MIT Press, 2018. https://doi.org/10.7551/mitpress/8703.001.0001.

B. Reynolds, The lexicon–syntax boundary in English numerals: cardinals, ordinals and fractionals, English Language and Linguistics, pp. 1–19, 2026. doi:10.1017/S1360674325100518Scontras, Gregory. 2022. On the Semantics of Number Morphology. Linguistics and Philosophy 45: 1225–1267.

Stavrou, Melita, and Arhonto Terzi. “Cardinal Numerals and Other Numerical Expressions. Draft manuscript, n.d.

Zweig, E. 2005. Nouns and Adjectives in Numeral NPs. Proceedings of NELS 35.

Այ­տը­նյան Ա., Քննա­կան քե­րա­կա­նու­թյուն աշ­խար­հա­րար կամ ար­դի հա­յե­րեն լեզվի, Վի­են­նա, 1866

Ա­ւետիքե­ան Գ., Քե­րա­կա­նու­թիւն հայ­կա­կան, Վե­նե­տիկ, 1815

Բար­սե­ղյան Հ.  Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր­ևա­նի հա­մալսա­րա­նի հրատա­րա­կու­թյուն. Ե., 1980

Գալս­տյան Ս. Ա., Ա­ծան­ցու­մը և ա­ծանց­նե­րը ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում, Ե., 1978։

Գյուլբուդաղյան Ս. Վ., Թվա­կան ա­նու­նը ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում , 1964։



 

[1] Հար. Թոէմանյանց, Համառոտ ստուգաբանություն հայոց աշխարհաբար լեզվի, Թիֆչիս, 1904։

[2] Գր. Վանգյան, Դպրոցական քերականություն, Թիֆչիս, 1905։

[3] Տե'ս «Աշխարհաբարի քերականություն», էջ 57։

[4] А. Н. Савченко, Части речи как грамматические и лексико-грамматические классы слов в индоевропейских языках (նշվ. ժողով.,  էջ 186—187):

[5] Տե՛ս Carey, Susan. The Origin of Concepts. Oxford: Oxford University Press, 2009 եւ Comrie, Bernard. Typology of Numeral Systems. Manuscript, 2021. Վերջինում հետաքրքիր արդյունք է արձանագրվում` մանւկները սովորում են մեկ, երկու, երեք, չորս, իսկ հետո ընհանրացնում են հաշվելու սկզբունքը` one-knower→two-knower→three-knower→sometimes four-knower→cardinal-principle knower:

[6] Ս.Վ. Ղյալթոսլազյան, Թվական անունը ժամանակակից հայերենում, 1934, էջ 7։

[7] Ս.Վ. Գյուլբուդաղյան, Թվական անունը ժամանակակից հայերենում , 1964, էջ 7։ 


 
 
 

Recent Posts

See All
Ձեւական իմաստաբանություն

(տարբերակ 0.1) Բովանդակություն Լյամբդա հաշվարկը. 2 Լյամբդա հաշվարկը հաշվողական գիտություններում. 2 Լյամբդա հաշվարկը իմաստաբանությունում. 3 Իմաստի սահմանում. 3 Համեմատական պատկերը. 4 Ձեւական իմաստաբան

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page