Խոսքի մաս
Updated: 2 days ago
Էջի ստեղծման պատմությունը տես ամենավերջում:
-------------------------------------------------------------------
«Արեւելահայերենի խոսքի մասերի տեսակավորման ուրվագիծը» կհրապարակվի սեպտեմբերի վերջին`
Ընթերցումն ու քննադատությունները խրախուսվում են:
-------------------------------------------------------------------
ԷՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Եզրույթներ
1. «Ընդունելությունը բայից տարբերվում է դեմքի և խոնարհման հատկանիշներով, որը և հնարավոր է դարձնում այդ բառերի հոլովումը կամ փոխակերպումը անվան» [էջ 12] ։ [«Քերականական արվեստ»-ի] «թարգմանչի պես Դավիթն (Ա.Հ. «Քերականական արվեստ»-ի 5-6-րդ դարերի մեկնիչ) էլ ընդունելությունը մեկ ներկայացնում է որպես աոանձին խոսքի մաս, մեկ էլ, անվան մեջ բայասեռի հատկանիշ ցույց տալու կապակցությամբ, ընդունելությունը նույնացնում է բայանվանը: Թարգմանության մեջ ընդունելությունը որպես բայանուն ներկայացնող հատվածը հետևյալն է` «Եւ անուան հաստատադրութիւնք են երկու, ներգործութիւն եւ կիր եւ ներգործութիւն է իբր թէ դատաւոր, ընտրաւղ. եւ կիր իբր թէ դատեալ, դատեցեալ» [էջ 12]: Անանուն մեկնողը եւ Երզնկացին այս կարգի մեջ են դնում միայն անցյալ դերբայը [էջ 27, 41]:
Գրականություն
Feuerbach, L. Darstellung, Entwicklung und Kritik der Leibniz’schen Philosophie. 1837. Reprinted in Sämtliche Werke, vol. 4, edited by Wilhelm Bolin and Friedrich Jodl, Stuttgart, 1910.
G. Frege. Die Grundlagen der Arithmetik (1884), §§ 21-25: Հայերեն թարգմանությունը եւ գերմաներեն բնագիրը:
Haspelmath M. (2023) Defining the word, WORD, 69:3, 283-297, DOI: 10.1080/00437956.2023.2237272
Hayrapetyan, A. (2025). Conjunctions in Eastern Armenian, www.academia.edu/129638433
Humboldt, W. von. Über die Verschiedenheit des menschlichen Sprachbaues und ihren Einfluss auf die geistige Entwicklung des Menschengeschlechts (A. F. Pott, Ed.). Berlin: Druckerei der Königlichen Akademie der Wissenschaften. 1836
Iliev I.G., Case and Vocativeness. Pygmalion, Plovdiv, 2007.
[Pinker S. The Language Instinct. William Morrow & Co (HarperCollins Publishing) London, 1994.
Атаян Э. Р. Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, 1968
Атаян Э.Р., Части речи, их дифференциальные признаки и критерии классификации // Теоретические и практические вопросы преподавания иностранных языков. — М.: Высшая школа, 1970.
Виноградов В.В., Русский язык, Москва, 1947, 1972
Грамматика современного русского литературного языка, АН СССР, М, 1970
Супрун А. Е. Части речи в русском языке, М., 1971
Чикобава А.С., Части речи как понятие филологической грамматики и как понятие описательного научного анализа («Вопросы теории частей речи», Ленинград, 1968).
Աբրահամյան Ս.Գ., Պառնասյան Ն.Ա., Օհանյան Հ. Ա. Ժամանակակից հայոց լեզու. Հտ. 2, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Ե., 1974:
Այտընյան Ա., Քննական քերականություն աշխարհարար կամ արդի հայերեն լեզվի, Վիեննա, 1866
Աղայան Է.Բ., Լեզվաբանության ներածություն, 1967։
Առաքելյան Վ.Դ., Խաչատրյան Ա.Հ., Էլոյան Ս.Ա. Ժամանակակից հայոց լեզու. Հատոր 1, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Ե., 1979։
Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևանի համալս. հրատ. Ե., 1980
Գարեգինյան Գ., Շաղկապները ժամանակակից հայերենում, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Եր., 1963
Հայրապետյան Ա. (2022) Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. Agoulis, Concord, (ավտոռեֆերատ)
Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1974:
Ջահուկյան Գ., Լեզվաբանության պատմություն, Ե., 1980
Հավելված Ա` Մշակումներ
Ընդհանրական
Այս հատվածի նախքին բովանդակությանը` Աբրահամյան եւ Ջահության ենթահատվածներին, ավելացվել են մշակումներ (Բարսեղյան, 1980) ընթերցումից (բացի Աթայան հատվածից): Այս հատվածում քառակուսի փակագծերում տրվում են (Բարսեղյան, 1980) էջերը: Մեջբերումները չակերտավորված չեն: Բնագրից տարբերվող խմբագրումները եւ փոփոխումները` հեռաումները կարճեցնելու նպատակով, ավելացումները պարզաբանելու նպատակով, եւ ֆորմատավորումը ընդգծելու համար, արձանագրված են փակագծերում Ա.Հ. նախանիշով:
Քանի որ այստեղ բերված են հիմանկանում (Բարսեղյան, 1980) քաղվածքներ ահա գրքի Բովանդակությունը`
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ` ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ ՀԱՅ ԵՎ ՀԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ` Խոսքի մասերի տարբերակումը Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստի» հայերեն թարգմանության և նրա 5—15-րդ դարերի մեկնությունների մեջ
Խոսքի մասերի տարբերակումը Թրակացու «Քերականական արվեստի» և նրա հայերեն թարգմանության մեջ ..... 3
Հայերենի խոսքի մասերն ըստ Թրակացու «Քերականական արվեստի» թարգմանության 5 — 15֊րդ դարերի մեկնությունների և քերականական աշխատությունների ...... 17
V—X դարերի հեղինակներ
1. Դավիթ ....... 18
2. Անանուն ....... 25
3. Ստեփանոս Սյուների ....... 28
XI—XV դարերի հեղինակներ
1. Վարդան Արևելցի ....... 34
2. Հովհաննես Երզնկացի ....... 39
3. Հովհաննես Քռնեցի ....... 42
4. Առաքել Սյուների ....... 48
Ամփոփում ....... 54
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Խոսքի մասերի տարբերակումը 17—19-րդ դարերի հայերեն լատինատիպ ինքնուրույն քերականություններում
Հայերենի խոսքի մասերի տարբերակումը 17 — 18֊րդ դարերի լատինատիպ քերականություններում ................................. 62
1. Զեյթունցի ................................. 63
2. Ռիվոլա ................................. 67
3. Գալանոս ................................. 69
4. Սսկան Երևանրի ................................. 73
5. Հովհաննես Հակոբ Կոստանդնուպոլսեցի ................................. 78
6. Սիմեոն Ջուղայերի .............................. 82
7. Հովհաննես Ջուղայեցի ................................. 84
8. Յոհան Յոախիմ Շրյոդեր ................................. 89
9. Մխիթար Սեբաստացի ................................. 92
10. Բաղդասար Դպիր ................................. 103
Ամփոփում ................................. 112
Հայերեն ի խոսքի մասերի տեսության զարգացումն ու նրանց դասակարգման կայունացումը 18—19֊րդ դարերի ինքնուրույն քերականություններում
1. Միքայել Զամշյան ................................. 116
2. Գաբրիել Ավետիքյան ................................. 120
3. Այլ քերականներ ................................. 125
4. Արսեն Բագրատունի ................................. 130
Խոսքի մասերի ավանդական տեսության նվաճումների ամփոփումը Ա. Այտընյանի կողմից ................................. 139
Ամփոփում ................................. 145
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ` ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ ՆՈՐ ԵՎ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ` Խոսքի, մասերի իմաստային, գործառական և իմաստային-գործառական դասակարգումները
Հայերենի խոսքի մասերի իմաստսյին֊տրամաբանական դասակարգումը Ստ. Պալասանյանի աշխատություններում ................................. 156
Հայերենի խոսքի մասերի իմաստաբանական֊շարահյուսական դասակարգումը Մ. Աբեղյանի աշխատություններում ................................. 163
Հայերենի խոսքի մասերի իմաստային կամ իմացաբանական դասակարգումը Ա. Ղարիբյանի և Գ. Սևակի աշխատություններում ................................. 205
Հայերենի խոսքի մասերի շարահյուսական դասակարգումը Հր. Աճառյանի աշխատություններում ................................. 232
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Հայերենի խոսքի մասերի իմաստաբանական բազմաստիճան դասակարգումներ
Հայերենի խոսքի մասերի տարահատկանիշ աստիճանական դասակարգումը Ս. Աբրահամյանի աշխատություններում ................................. 250
Հայերենի խոսքի մասերի բազմահատկանիշ աստիճանական դասակարգումը էդ. Աղայանի աշխատություններում ................................. 285
Ամփոփում ................................. 316
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Հայերենի խոսքի մասերի տեսական նոր վերլուծություններ Լ տարաբնույթ դասակարգումներ
Հայերենի խոսքի մասերի տեսական հարցերի քննությունը Ա. Աբրահամյանի աշխատություններում ................................. 320
Հայերենի խոսքի մասերի պատմության և նրանց տարաբնույթ դասակարգման հարցերի քննությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում ................................. 328
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հայերենի աոանձին խոսքի մասերին վերաբերող վերջին տասնամյակների գրականության համառոտ տեսություն ................................. 343
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ` ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
Բառերի իմաստագործառական հատկանիշը որպես նրանց խոսքիմասային դասակարգման ընդհանուր հիմունք ................................. 365
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Խոսքիմասային կամ կարգային (կատեգորիալ) բացասական հատկանիշով բնութագրվող բառակարգեր ................................. 382
Ա) Ձայնարկությունները և նմանաձայնությունները որպես տարբեր բասային արժեքներ կամ բառ-նշաններ ................................. 382386
Բ) Կապակցական բառերի իմաստային կառուցվածքը և նրանց դասակարգումը
................................. 396
Գ) Եղանակավորող բառերն ու երանգակալն բառ֊մասնիկները որպես աոանձին իմաստագործական բուսատեսակներ ................................. 435
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ` Խոսքիմասային իմաստ ունեցող բառեր կամ հիմնական խոսքի մասեր
1. Անուն խոսքի մասեր ................................. 463
2. Դերանուն խոսքի մասեր ................................. 505
Օգտագործած գրականություն ................................. 515
Անձնանունների ցանկ ................................. 522
Պատմություն
Տանք «խոսքի մաս» հասկացության զարգացման կարճ պատմությունը, հիմնվելով հայ քերականների աշխատությունների վրա սկսած Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ»-ի հայերեն թարգմանության մեկնություններից մինչեւ անցած դարի 80-ամկանների հայ քերականների աշխատությունների վրա:
***
Հիմնական խոսքի մասերի' անվան և բայի սահմանմանն սկզբունքային առաջին տարբերությունը, որ հայ թարգմանիչը Թրակացուց նույնությամբ փոխադրում է հայերենի քերականության մեջ և սկիզբ դնում հարցի հետագա վիճաբանությունների, «խոսքի մաս» և «բառ» հասկացությունների նույնացումն է։ Թրակացին անվանը, որպես խոսքի մասի, տալիս է հետևյալ ձևաբանական-իմաստային (տրամաբանական) սահմանումը. «Անուն է մասն բանի հոլովական, մարմին կամ իր նշանակելով, մարմին, որզան քար, և իր, որպէս խրատ, հասարակաբար որզունակ մարդ, եւ յատկապէս որզոն Պաւղոս [էջ 11]:
Դավթի այս դատողությունը, որի հիմնավորումն այն է, թե մատերիան («գոյը») առաջացմամբ նախորդել է շարժմանը («պատահմանը», Գ. Ջահուկյանը համարում է «...լոկ կռահումների, հայեցողական մտահղացման արդյունք»։ [էջ 20]:
Այնուհետև, դարձյալ որոշակի սկզբունքների ու չափանիշների բացակայության (ընդգծումը` ԱՀ) պատճառով, չեն որոշվում բառախմբերի և նրանց ենթատեսակների հարաբերությունները։ Այսինքն, դերանունն առանձի՞ն խոսքի մաս է, թե՞ անուն խոսքի մասի տեսակ, հասարակ անունը («առատություն») անվան տեսա՞կ է, թե, ի հակադրություն հատուկ անվան, առանձին խոսքի մաս է, դերբայները («ընդունելություն») բայ խոսքի մասի մի տեսա՞կն են, թե առանձին խոսքի մաս են, հոդն ու նախադրությունը առանձի՞ն խոսքի մասեր են, թե «շաղկապի» կամ «անվան» տեսակներ, — այս ու նման շատ հարցերին որևէ համոզիչ պատասխան չի տրվում [էջ 54-55]:
Եթե հայերենի հունաբան քերական մեկնիչները խոսքի մասերի դասակարգման իրենց ըմբռնմամբ անունը և բայը համարում են խոսք կազմող գլխավոր խոսքի մասեր, իսկ ընդունելությունը, հոդը, և դերանունը' առաջիններին փոխարինողներ և բառերի ձևաբանական քննությունը կատարում են անուն, բայ, ընդունելություն, հոդ, դերանուն, նախադրություն, մակբայ, շաղկապ հաջորդականությամբ, ապա Քռնեցին փոխում է այս հաջորդականությունը։ Նա խոսքի մասերի փոխհարաբերության մեջ կարևոր է համարում նրանց իմաստային ու գործառական մերձավորությունը և ըստ այգմ էլ խմբավորում ու վերադասավորում է դրանք`, այն է` անուն, դերանուն, թայ, մակբայ, ընդունելություն, շաղկապ, նախդիր, հոդ [էջ 43]:
Ինչպես հույների մոտ, այնպես էլ Թրակացու քերականության հայերեն թարգմանության և նրա տարբեր մեկնությունների մեջ բոլոր կարգի լեզվական վերլուծությունները, լինեն սրանք տրամաբանական, թե քերականական, բանասիրական, թե ճարտասանական, արվում են դատողության երկու հիմնական անդամների՝ անվան և բայի շուրջը։ Մյուս բոլոր խոսքի մասերը քննվում են սրանց հետ ունեցած իրենց փոխհարաբերությամբ միայն [էջ 54-55]։
Նվաճումները
1. Ճշգրտվել է «խոսքի մաս» տերմինի բովանդակությունը: Աղուտ եւ բազմիմաստ logos բառից հեռանալով (Ջահուկյան, 1980 : 73), 19-րդ դարի քերականները խոսքի մասերը համարել են ոչ թե նախադասության մասեր, այլ բառերի տեսակներ են։ «Բառ կամ մասն֊բառի 8 տեսակ է»` (Այտընյան, 1866 : 4) [էջջ 140, 146]`
Փոփոխականք | Անփոփոխք |
1. Անուն | 5. Մակբայ |
2. Դերանուն | 6. Նախառդրություն |
3. Թայ | 7. Շաղկապ |
4. Դերբայ | 8. Միջարկություն |
2. Իրարից անջատվում են բառերի խոսքիմասային և բառակազմական վերլուծությունները, որի հետևանքով տեղի է ունենում բառային միավոր չհանդիսացող բառակազմական և բառահարաբերական ձևույթների անջատումը խոսքի մասերից [էջ 146]։
3. Ճշգրտվում են առանձին խոսքի մասերը բնութագրող սահմանումները։ Սահմանումների ճշգրտությունը պայմանավորված է քերականության փիլիսոփայությունից ուշ բանասիրությունից անջատվելու և առանձին գիտություն դառնալու երևույթով [էջջ 146-7]։
4. Խոսքի մասերի սահմանման հիմունք են դառնում բառերի նյութական և քերականական նշանակությունների ընդհանրությունները։ ... 18— 19-րդ դարերի հայ քերականները բառերի ձևական հատկանիշի հիման վրա զանազանում են խոսքի մասերի «փոփոխական» և «անփոփոխ» տարատեսակներ, իսկ խոսքի մասերն իրարից զանազանող բուն հատկանիշը մնում է իմաստային նյութական, կամ' քերականական-գործառական հատկանիշը ։
5. Բառերի շարահյուսական հատկանիշները առաջին պլան են մղվում խոսքի մասերի նույնացման եւ սահմանման համար [էջ 148]։
6. Արմատական տարբերություն է առաջանում խոսքի մասերը ներքին ստորակարգության ենթարկելու, բառերը խոսքի մասերի վրա ճիշտ բաշխելու և դրանց բառային ու խոսքիմասային մասնակի քերականական հատկանիշները համակարգված վերլուծելու ասպարեզում։
Չլուծված խնդիրները
«Լեզվաբանական գրականության մեջ խոսքի մասերի դասակարգման միասնական ելակետ գոյություն չունի» (Գարեգինյան, 1963 : 19):
Վաղ միջնադարի այս հայ մեկնիչը ուշադրություն է դարձնում" նաև «անուն» տերմինի գործածության մի այնպիսի կողմի վրա, որն այսօր էլ մնում է որպես լեզվագիտության տերմինագործածության վիճելի և չլուծված հարցերից մեկը [էջ 26]:
Որո՞նք են այդ չլուծված վեճերն ու հարցադրումները`
1. Սկսելով անուն և բայ հակադրությամբ, իբրև դատողության երկու հիմնական անդամների, երկու հազար տարուց ավելի ժամանակամիջոցում քերականագիտությունը երկու խոսքի մասից հասավ 9 խոսքի մասեր տարբերակելու աստիճանի։ Սակայն դեռևս մեր թվարկությունից առաջ սկսված և մինչև ուշ միջնադար շարունակվող վեճերն այն մասին, թե դերանունը առանձի՞ն խոսքի մաս է, թե՞ անվան մի տեսակ, կամ հատուկ և հասարակ անունները առանձի՞ն խոսքի մասեր են, թե՞ անուն խոսքի մասի տեսակներ, դերբայը առանձի՞ն խոսքի մաս է, թե՞ բայ խոսքի մասի տեսակ և այլն, և այլն, այդպես էլ մնացին գիտականորեն չպարզաբանված։ …
2. Չճշգրտվեց թվականի տեղը անունների շարքում։ …
3. Թեև ածականն ու գոյականը անջատվեցին անունից, իբրև առանձին խոսքի մասեր, բայց սրանց ստորակարգվող թվականներն ու դերանունները անվանը տրված սահմանումը դարձրին նրա ոչ բոլոր տեսակներին համապատասխանող նեղ սահմանում, ուստի և ածական տերմինը շարունակեց մնալ իբրև շարահյուսական տերմին, որի փոխարեն ազատորեն գործածվում էին նաև ածական»-ին համանիշ դարձած վերադիր, մականուն անվանումները[1]:
4. Դերանունն անուններից զատ առանձին խոսքի մաս, թե՞ անվան տարատեսակ համարելու վեճը լուծելով հօգուտ դերանվան առանձին խոսքի մաս ճանաչելու դատողության հայ քերականագիտությունը այնուամենայնիվ, չկարողացավ այդ բառախմբի խոսքիմասային առանձնահատկությունների համոզիչ և քիչ թե շատ միասնական նկարագրություն ու հիմնավորում տալ [էջջ 149-51]:
Այս կարգի չլուծված և լուծման հարցադրում պահանջող դատողություններից է նրա դերանվան խոսքիմասային իմաստի սահմանազատման վերաբերյալ տված բնորոշումը։ «...Դերանվան և նյութական իմաստ ունեցող մյուս խոսքի մասերի հակադրությունն Ու տարբերությունը, — գրում է Աբրահամյանը[2],—որոշվում է ոչ թե ինչ ցույց տալու, այլ ինչպես ցույց տալու հիման վրա» (էջ 55)։ «Այն (դերանունը,—Հ. Բ.) միանգամից հակադրվում է մի քանի խոսքի մասերի (բայ, ածական, թվական, մակբայ) և նրանցից տարբերվում է ոչ թե ինչ ցույց տալու, այլ ինչպես ցույց տալու հատկանիշով» (էջ 78) [էջ 268]:
Հետևաբար, շարունակում է չլուծված մնալ ոչ միայն այն հարցը, թե խոսքի մասերի իմաստաբանական դասակարգման ժամանակ իմաստային ի՞նչ հատկանիշների ենք դասակարգիչ արժեք տալիս կամ ո՞ր իմաստներն ենք համարում խոսքիմասային իմաստ, այլև այն հարցը, թե արտահայտության պլանի ո՞ր աստիճանում և լեզվական ո՞ր միավորում է ամբողջանում խոսքի մասը, կա՞ն արդյոք բառից զատ նաև բառաձև, շարույթ կամ բառակապակցություն, նախադասություն շարահյուսական միավոր խոսքի մասեր, իսկ մյուս կողմից բոլոր բառերում կարելի՞ է գտնել խոսքիմասային իմաստներ, այլ կերպ` արդյո՞ք բոլոր բառերը խոսքիմասային պատկանելություն ունեն [էջ 370]:
Արդ, լինելով երկու բառ (Ա.Հ. խոսքը հոր պես իմաստույթի մասին է), բայց նախադասության մեկ անդամ և արտահայտելով մեկ մակբայական խոսքիմասային իմաստ' այդ տիպի միավորները շարունակո՞ւմ են մնալ տարբեր խոսքի մասեր, եթե այո, ապա ի՞նչ խոսքի մասեր։ Պատասխանել այս հարցին նշանակում է միաժամանակ պատասխանել այն հարցին թե ինչպիսի՞ ընդհանրացումներ են բառ, խոսքի մաս և նախադասության անդամ հասկացությունները, և ի՞նչ կապ կա սրանց միջև։ Այս հարցն էլ դեռևս լեզվաբանության համար մնում է որպես չլուծված հարց[3] [էջ 371]:
Բարդություններ
Հարցի դժվարությունը մեծանում է նաև նրանով, որ լեզվաբանորեն վերջնականապես ճշգրտված չէ խոսքի մասերի բովանդակության պլանը։ Լեզվական միավորների մեջ, լինեն դրանք՝ մասնիկ, բառ, թե բառակապակցություն, կամ թե նախադասություն, ի՞նչ իմաստներ ենք որոնում, ի՞նչ է խոսքիմասային իմաստն ընդհանրապես։ Այս հարցի անորոշ պատասխանը անորոշ է դարձնում նաև խոսքի մասերի պատկերը։ Եթե շատերի համար «խոսքի մասերի ուսմունքը ուսմունք է բառերի մասին» (Чикобава, 1968) միայն, ապա ուրիշների համար այն ուսմունք է շարահյուսական միավորների, այսինքն ոչ միայն բառերի, այլև բառակապակցությունների մասին։ Ըստ այս մոտեցման, «Խոսքի մասերը (...) հետևողական քերականական մոտեցման դեպքում դառնում են ոչ թե բառերի կարգեր, այլ վերլուծական կամ համադրական բառաձևերով արտահայտվող միավորների կարգեր։ Ընդ որում, նույն բառույթի հարացույցը մտնող բառաձևերը կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի... Դրանից հետևում է, որ խոսքի մասերը մինիմում շարահյուսական միավորներ են և ոչ թե ձևաբանական միավորներ, ինչպես հաճախ կարծում են...»[4] [էջ 366]:
Բայց մեր բերած վերջին համանիշ զույգերը, ինչպես նկատեցինք, այլ բնույթի են։ Եթե ծծմբական թթու կապակցությունը շարահյուսորեն տրոհվում է նախադասության երկու որոշիչ—որոշյալ անդամների, ապա հոր պես, հմուտ կերպով, դաշտի մեջ, ցրտի պատճառով և այլն միավորները շարահյուսորեն մի ամբողջություն են' նախադասության մեկ անդամ։ Այսպես, ուրեմն եթե տրամաբանորեն ծծմբաթթու և ծծմբական թթու նույն կոնկրետ հասկացությունն են' լեզվական երկու ձևերով արտահայտված, ապա լեզվաբանորեն սրանք, համանիշներ լինելով հանդերձ, լեզվական տարբեր մակարդակների ու ըստ այդմ ամբողջությամբ իրար չնույնացող լեզվական իմաստների ու հասկացությունների արտահայտիչներ են։ Հոր պես բառակապակցությունը, սակայն, իրեն հայրաբար համանիշի նման դառնալով նախադասության մեկ անդամ, խոսքիմասային իմաստով էլ դառնում են մի ամբողջություն. հոր պես վարվել կապակցության մեջ գործողության հատկանիշի (հայրաբար) գաղափարը չեն արտահայտում ոչ հոր և ոչ էլ պես բառերը' զատ֊զատ վերցրած, այլ այդ իմաստը արտահայտում են միասնաբար, շարահյուսորեն' պես֊ը այդտեղ դառնում է գոյականը մակբայացնող փոխակերպիչ (տրանսլյատոր)։
Այս հարցում մենք համամիտ չենք Է. Աթայանին, որն իր «Խոսքի մասերը, նրանց տարբերակիչ հատկանիշները և դասակարգման չափանիշները» խիստ ուշագրավ ուսումնասիրության մեջ վերոհիշյալ շարահյուսական մակարդակի կառույցները համարում է բառաձևեր և առանձին խոսքի մասեր մերժելով նրանցում «լիիմաստ» բառերի շարահյուսական երկրորդական գործառության տեսակետը։ Չի կարելի անտեսել այն հանգամանքը, ոք այդ կապակցություններում «լիիմաստ» բառերը շարունակում են պահպանել իրենց նախկին բուն խոսքի մասին առանձնահատուկ կապակցելիության շարահյուսական առանձնահատկությունները (բարի հոր պես, սաստիկ ցրտի պատճառով) [էջ 373]:
Մոտեցումներ կարգավորմանը
Աբեղյան
Բայն առանձնացնելով որպես խոսքի կենտրոն, նրա գլխավոր անդամը' Մ. Աբեղյանը մնացած բառերն առանձնացնում է բայի և ապա նոր միմյանց հետ ունեցած նախ շարահյուսական և ապա իմաստային լրացական փոխհարաբերություններով [էջ 170]։
Այսպիսով, Մ. Աբեղյանը «Աշխարհաբարի շարահյուսության» մեջ «Բառերը նայելով իրենց նշանակության և խոսքի նկատմամբ կատարած պաշտոնին» բաժանում է բայ, գոյական, ածական, մակբայ, կապակցական բառեր և ձայնարկություն տեսակների։ Դերանունը, թվականը և անկախ գործածության դերբայները համարում է գոյականի, ածականի և մակբայի երկրորդական տեսակներ, իսկ կապակցական բառերի կապ և շաղկապ տարատեսակների մասին, սրանց առանձի՞ն բառատեսակ, թե կապակցական բառերի երկրորդական տեսակ լինելու մասին, որոշակի բան չի ասում։ Հետևությունը պարզ է` Աբեղյանը բառերի առանձին տեսակ է համարում այն բառախմբնրը, որոնք ընդհանրացած են նախադասության մեջ կատարած շարահյուսական պաշտոնով։ Դերանուն, թվական, դերբայ տարբերակումները մնում են բառատեսակների ներսում, իբրև երկրորդական տեսակներ, քանի որ գլխավոր քառատեսակին ունեցած սրանց իմաստային հակադրությունը չի զուգորդվում նաև գործառական (ֆունկցիոնալ) հակադրությամբ։ Ահա թե ինչու Աբեղյանի բառերի դասակարգման մեթոդը, ինչպես իրավացիորեն նկատել են շատերը, իր գլխավոր հիմունքով մնում է շարահյուսական [էջ 176]:
Իմաստային սկզբունքով» լուծված էր նաև դերբայների բայ խոսքի մաս ճանաչելու հարցը։ Դերբայների խոսքի մասային հարցեցի պատմության մասին Աշոտ Աբրահամյանը գրում է, «Պալասանյանից հետո մինչև Աբեղյանը հանդես եկած առանձին հեղինակների մոտ (օրինակ' Ա. Բահաթրյան, Հար. Թումանյան) քննարկվող հարցում նկատելի է մի կարևոր նորություն, այդ այն է, որ դերբայն արդեն չի համարվում առանձին խոսքի մաս, դերբայական ձևերը հանվում են խոսքի մասերի ցանկից և ուսումնասիրվում են բայի հետ[5] [էջ 207]:
Աբրահամյան
«Լեզուն արտաքին աշխարհի առարկաների, հատկանիշների անվանումների, դրանց ցույց տվող բառերի գումար կամ շղթա չէ. այդ անվանումներից բացի լեզուն արտահայտում է նաև նրանց տարբեր հարաբերությունները, այլև խոսողի վերաբերմունքը: Այս երեք կողմերը իրենց արտացոլումն են գտել նաև խոսքի մասերի մեջ, և այդ պատճառով համապատասխանաբար գոյություն ունեն երեք տարբեր բնույթի խոսքի մասեր: Դրանք են` նյութական իմաստ ունեցող (գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ), հարաբերություններ արտահայտող (կապ, շաղկապ), խոսողի վերաբերմունք արտահայտող խոսքի մասեր (եղանակավորող բառեր, ձայնարկություններ)» (Աբրահամյան, ևք, 1974 : 27-28): Խոսքի մասերի այսպիսի ստորակարգումը կարելի է հետեւյալ գծագրով ներկայացնել (Աբրահամյան ևք, 1974 : 32|33) հիման վրա]`

Աթայան
(Атаян, 1970) աշխատության հիմնական գաղափարները ամփոփվում են հետևյալ դրույթներում.
1. Միաչափ մոտեցման մերժում: Մի առանձին չափանիշ (միայն իմաստաբանական, միայն ձևաբանական, կամ միայն շարահյուսական) ի վիճակի չէ ապահովել բառերի համարժեք և ամբողջական դասակարգում:
2. Տարբերակիչ առանձնահատկություններ: Տարբերակիչ առանձնահատկությունները դիզելով ձեւավորվում են յուրաքանչյուր խոսքի մասի միջուկը և ծայրամասերը: Բառերը կարող են ունենալ իրենց դասի առանձնահատկությունների ամբողջական հավաքածու (նախատիպ բառեր) կամ միայն ենթաբազմություն (անցումային երևույթներ):
3. Չափանիշների ստորակարգում: Կախված լեզվի կառուցվածքային տեսակից (օրինակ՝ թեքվող, ագլուտինատիվ կամ մեկուսացնող լեզուներ), չափանիշների կարևորությունը կարող է տարբեր լինել. սակայն, ընդհանուր լեզվաբանության մեջ դրանք պետք է կիրառվեն համապարփակ:
*
(Բարսեղյան, 1980)
Խոսքի մասերը, ըստ Աթայանի, ինչպես և այդ տեսության այլ ներկայացուցիչների, «շարահյուսական նվազագույն միավորների դասեր» (Ա.Հ. Ընդգծումն իմն է) են, որոնցում բառերը խմբավորում են իրենց կատեգորիալ (առաջնային-գործառական) հատկանիշներով[6] [էջ 362]:
Աղայան
Խոսքի մասերի դասակարգման հիմնական ելակետ ունենալով բառերի այս խոսքիմասային իմաստները, ապա հաշվի առնելով նաև նրանց ձևավորումը և կիրառությունը խոսքի մեջ' Աղայանը լեզվի բոլոր բառերը բաժանում է 5 խմբի' «առարկայի հասկացություն արտահայտող բառեր, հատկանիշ արտահայտող բառեր, խոսքի մասային իմաստ ունեցող բառեր, նյութական իմաստից զուրկ բառեր, զգացմունքի բառեր» (էջ 385)։
1. «Առարկայի հասկացություն արտահայտող բառերը գոյականներն
են» (էջ 385)։
2. «Հատկանիշ արտահայտող բառերը բաժանվում են 4 խմբի բայ, ածական, թվական, մակբայ» (էջ 386)։
3. «Թվարկված խոսքի մասերին հակադրվում են դերանունները, որոնք արտահայտում են ոչ թե առարկայի կամ հատկանիշի հասկացություն, այլ որևէ խոսքի մառի (գոյականի և այլն)' ընդհանուր իմաստ» (էջ 396)։
4. «Նյութական իմաստից զուրկ, քերականական իմաստ արտահայտող բառերն են կապերը, շաղկապները, հոդերը» (էջ 398)։
5. «Զգացմունքի բառեր... Իբրև խոսքի մաս այդ բառերը կոչվում են ձայնարկություններ կամ միջարկություններ» (էջ 400-401),
Ներկայացնելով խոսքի մասերի այս ավանդական համակարգը՝ Աղայանը նրանց սահմանումների մեջ նորություն չի մտցնում։ Սակայն ելնելով իր աշխատության բնույթից' նա խոսում է նաև տարբեր լեզուներում այս կամ այն խոսքի մասի նկարագրի, մասնավոր հատկանիշների, ստորակարգային կամ ներքին դասակարգման առանձնահատկությունների մասին։ Վերջում անհրաժեշտ է գտնում նաև հիշատւսկել, որ «Թվարկված խոսքի մասերը, իհարկե, պարտադիր չեն բոլոր լեզուների համար» կան լեզուներ, որոնք չեն զանազանում ածականն ու մակբայը, կան լեզուներ, որոնք զուրկ են իսկական կապերից, կան լեզուներ, որոնք հոգ չունեն և այլն։ Սակայն լեզուների գերակշռող մասում առկա են գոյականները, բայերը, թվականները, դերանունները, ձայնարկությունները, ածականները, մակբայները, կապերն ու շաղկապները։ Քիչ են այն լեզուները, որոնց մեջ ածականը նույնանում է մակբայի կամ բայի հետ» (էջ 401) [էջջ 287-8]:
Այսպիսով, Էդ. Աղայանի զանազանած հինգ բառախմբերից երկուսը' «առարկայի հասկացություն արտահայտող բառերի» և «հատկանիշ արտահայտող բառերի» խմբերը, որոնք բովանդակում են գոյական, ածական, թվական, բայ և մակբայ խոսքի մասերը, դասակարգվում են իմաստային սկզբունքով, որոնց մեջ հեղինակի կողմից բառային, քերականական և խոսքիմասային իմաստների մեկնաբանություններն ու սահմանումները կատարված են միասնական սկզբունքով, հասկանալի ու հետևողական են։ Այս երկուսին միավորած դերանունների, ձևական բառերի և ձայնարկությունների բառախմբերը, որպես այլ կարգի բառեր, նա֊ խորվների հետ չունենալով խոսքիմասային համասեռ հատկանիշներ, արհեստականորեն բնութագրվել են այդ չունեցած հատկանիշներով' մասամբ զրկվելով սեփական հատկանիշների իրական նկարագրից, մասամբ էլ խախտելով առարկայական ու հատկանշային խոսքի մասերի վերաբերյալ մշակված հասկացությունների գիտականությունն ու սրանց հետևողական կիրառումը։
Այսպիսի պատկեր իրենից ներկայացնում է խոսքի մասերի դասակարգման արդի տեսությունը, և սա միայն Աղայանի սույն աշխատությանը բնորոշ երևույթ չէ։ Նա այդ տեսության հակասություններն ու թերությունները լավ գիտակցում է և եթե որոշ հնարավոր շտկումներ տեղնուտեղը չի մտցնում, ապա դրա պատճառներից մեկն էլ այս քննվող աշխատության դասագրքային բնույթն է, որն ստիպում է հեղինակին ընդունված դատողություններից ու սխեմաներից շատ չհեռանալ։ Իր մի այլ, ոչ դասակարգային բնույթի աշխատության մեջ Աղայանը կատարում է խոսքի մասերի ավելի խոր, բազմահատկանիշ վերլուծություն, որի մեջ վերը նշված հակասությունների ու թերությունների զգալի մասը սրբագրված է [էջջ 293-4]:
Աճառյան
Հայերենի խոսքի մասերի իր դասակարգումը և սրանց պատմահամեմատական ամենալայն ու խոր վերլուծությունն է տվել մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանը «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատոր աշխատության մեջ։ Ոչ միայն իր անցած փուլերի, այլև հնդեվրոպական ու բազմաթիվ այլ լեզվաընտանիքների լեզուների համեմատությամբ քննվող հայերենն համար Հ. Աճառյանը շատ հարմար է գտել խոսքի մասերի ավանդական սխեման։
«Լիակատար քերականության» 3֊րդ հատորի սկզբում գոյականի քննությունից առաջ Աճառյանը շատ համառոտ շարադրում է լեզուներում խոսքի մասերի առաջացումը և սրանց բառախմբերի ու առանձին տեսակների «տրամաբանական բաժանումը» (Ա.Հ. Ընդգծումն իմն է)։ Սահերը, որպես խոսքի մաս, նախ բաժանվում են երկու խմբի' 1. փոփոխվող և 2. անփոփոխելի։
Փոփոխվող խոսքի մասերն ունենում են երկու ստորաբաժանում' անուն և բայ: «Անունն իր հերթին բաժանվում է զանազան տեսակների, այն է' գոյական, ածական, դերանուն»։ Կան բառեր էլ » որոնք նշանակությամբ բայ են, իսկ գործածությամբ անուն, սրանք էլ կոչվում են անեՐևույթ կամ դերբայ:
Անփոփոխելի բառերն էլ լինում են մակբայ, նախադրություն և շաղկապ:
«Բոլորովին դուրս է մնում ձայնարկությունը: Ձայնարկությունները իրապես բառեր շեն, այլ ձայներ, որոնց նշանակությունը կախված է արտահայտության տոնից»։
«Այս է ահա բառերի տեսակների տրամաբանական բաժանումը, որը կոչվում է խոսքի մասեր (մասունք բանի)»[7],
Նախ նկատենք, որ Հ. Աճառյանը բառերը խոսքի մասերի տրոհելիս գործածում է հայերենի ավանդական քերականության մեջ տարածում գտած «խոսքի մաս» (մասունք բանի) կամ «բառերի տեսակ» տերմինները որպես հոմանիշներ։ Այս տերմինագործածության մեջ նա նմանվում է Այտընյանին և ոչ թե Աբեղյանին [էջջ 233-4]:
Խոսքի մասերի դասակարգման և բնութագրման մեջ նա դիմում է բառերի իմաստային, ձևական և շարահյուսական հատկանիշներին (Ա.Հ. Ընդգծումն իմն է) ըստ անհրաժեշտության [էջջ 293-4]:
Ղափանցյան
«Այսպիսով, ուրեմն,— եզրակացնում է Ղափանցյանը,— մենք ունենում ենք հետևյալ «մասունք բանի»֊ները— 1) ձայնարկություն..., 2) գոյական..., 3) ածականներ..., 4) թվական..., 5) դերանուն..., 6) բայ..., 7) մակբայ..., 8) կապական ֆորմալ բառեր—նախադիր կամ հետադիր և շաղկապ...»[8]։ Սրանցից հեղինակը նախնական և հիմնական խմբեր է համարում գոյականը, ածականը եւ բայը [էջ 363]:
Պալասանյան
Աղվի տեսության մեջ հետևելով Ա. Այտընյանին, իսկ մանկավարժության ու մեթոդիկայի հարցերում շարունակելով զարգացնել Խ. Աբովյանի հայացքները' Ստ. Պալասանյանը միաժամանակ քաջատեղյակ է և օգտագործում է իր ժամանակի ռուսագիտության և ռուսական մանկավարժական մտքի նվաճումները։ Ռուս ականավոր լեզվաբան Ֆ. Բուսլաևի պես Պալասանյանն էլ հետևում է քերականական տրամաբանական դպրոցին և մասամբ կրում է այդ ուղղության բացասական ազդեցությունը[9]։ Սակայն ինչպես Բուսլաևի[10], այնպես էլ Պալասանյանի աշխատությունները զերծ են տրամաբանական քերականության ծայրահեղություններից։ «Ստ. Պալասանյանը, օգտագործելով տրամաբանական քերականության այդ ամենաարժեքավոր կողմը (խոսքի և մտքի, քերականության և տրամաբանության սերտ կապի գիտակցումը Հ.Բ.),— գրում է Թ. Ջահարյանը,— ձգտել է հեռու մնալ նրա դիդակտիկական արատներից»[11] [էջ 157]։
Ստ. Պալասանյանն, ի տարբերություն իր նախորդ բոլոր հայ քերականների, բառերը խոսքի մասերի բաժանելիս, որպես տեսական հիմունք, ընդունում է նրանց բառային նշանակությունները։ Բառերի խոսքիմասային պատկանելությունը նա բացատրում է «բառերի նշանակությունը» վերնագրի տակ, ապա, շեշտը դնելով բառերի արտահայտած հասկացությունների վրա, եզրակացնում է` «բառերը իրենց պարունակած հասկացողությունների համեմատ այլ և այլ կարգերի են բաժանվում, որոնք քերականության մեջ կոչվում են մասունք բանի, այսինքն խոսքի մասեր»[12]։
Իսկ ի՞նչ է հասկանում Պալասանյանը բառային հասկացություններ կամ, իր տերմինով, «հասկացողություններ» ասելով։
Բառերի արտահայտած նշանակությունները կամ հասկացությունները պարզաբանելու համար Ատ. Պալասանյանն իր վերլուծությունն սկսում է նախադասության մեջ բառերի կոնկրետ նշանակությունների բացատրությամբ։ Բայց այս մոտեցումը մեթոդական, մանկավարժական հնարք է միայն և երբեք էլ չի նշանակում, թե նրա համար խոսքի մասերի նշանակությունները խոսքային մակարդակի իրողություններ են և պայմանավորված են բառերի մասնակի կիրառություններում նրանց պարունակած հասկացություններով։ Այսպես, օրինակ, գոյականի խոսքիմասային իմաստը բացատրելիս, նա գոյականները գործածում է, ըստ նրանց նշանակության, զանազան պաշտոններում և միաժամանակ մատնանշում, որ գոյականի համար էականը ոչ թե նրա տարբեր պաշտոններ վարելն է, այլ այն, որ «... ըստ նշանակության, այդ բառերը այլ և այլ առարկաների անուններ են» [էջ 158]։
(Ա.Հ. Սա կարելի մեկնաբանել, որ բոլոր շարահյուսական առարկայական դերերում (ենթակա, խնդիր) գործածվում են առարկաների անուններ ներկայացնող բառեր):
Թեև վերջին օրինակները մենք բերեցինք Պալասանյանի գրաբարի քերականությունից, բայց աշխարհարարի քերականության մեջ ևս սկզբունքը նույնն է։ Գոնե հասկացական նշանակության խոսքի մասերի մեջ) որպես բառերի խոսքիմասային նշանակություն ճանաչվում է տվյալ բառատեսակը միավորող ամենաընդհանուր նշանակությունը։ Ուստի այս հարցում չի կարելի չհամաձայնել պրոֆ. Ա. Աբրահամյանին, որը գրում է` «Ինչպես տեսնում ենք, խոսքի մասերի տարբերման ու խմբավորման հիմքում (Պալասանյանը) դնում է բառերի պարունակած հասկացությունների (իր նշումով հասկացողությունների) բնույթը, այսինքն մոտավորապես այն, ինչ այժմ ըմբռնում ենք որպես բառի քերականական ընդհանուր իմաստ»[13]։
Սակայն խոսքի մասերը զանազանելու Պալասանյանի գործադրած այս տրամաբանական սկզբունքը միասնական կիրառում չէր կարող ունենալ, քանի որ բոլոր բառախմբերը կամ տեսակները չեն, որ արտահայտում են հասկացություն, ուստի և ունեն դասակարգման տրամաբանական կամ հասկացական հիմունք, և ապա նույն հասկացությունը կարող է լեզվական բոլորովին տարբեր միջոցներով արտահայտվել։ Ահա թե ինչու թեև Պալասանյանը նույնիսկ այնպիսի բացարձակ քերականական նշանակություն ունեցող խոսքի մասի համար, որպիսին նախադրությունն է, կարողանում է միջնադարի որոշ ռացիոնալիստների նման տրամաբանական սահմանում գտնել` «Այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկաների փոխադարձ հարաբերությունները, կոչվում են նախադրություն»[14], բայց և այնպես դերանվան, դերբայի, շաղկապի սահմանումների ու վերլուծությունների հիմքում շարունակում է դնել բառերի քերականական, մասնավորապես շարահյուսական հատկանիշները։ Բայց չէ՞ որ նախադրության վերոհիշյալ սահմանումն էլ, վերջ ի վերջո, տրված է քերականական հիմունքով, քանի որ նախադրությունները առարկաների հարաբերությունները ցույց են տալիս ոչ թե որպես բառային անկախ միավորներ, այլ որպես նախադասության կառուցվածքի տարրեր, կամ բառերի որոշ կապակցությունների քերականական արտահայտիչներ։
Մեր եզրակացությունը պարզ է։ Ստ. Պալասանյանը բառերը ըստ խոսքի մասերի դասակարգելիս իր տրամաբանական կամ իմաստային սկզբունքը կիրառում է միայն նյութական նշանակություն ունեցող բառերի նկատմամբ, իսկ քերականական նշանակության, այլև որոշ կարգի նյութական նշանակության բառերը տարբերակում է ըստ նախադասության մեջ իրենց կատարած շարահյուսական֊քերականական գործառության և ըստ այգմ էլ դրանք սահմանում է։ Այսպես, օրինակ, «Այն բառերը, որոնք նախադասությունները և նախադասության անդամները միմյանց հետ կապում են, կոչվում են շաղկապ»[15]։ «Այն բառերը, որոնք գործ են ածվում իբրև բայ և միանգամայն իբրև գոյական կամ ածական անուն, կոչվում են դերբայ»[16]։ «Այն բառերը, որոնք գոյական և ածական անունների տեղ են դրվում, կոչվում են դերանուն»[17]։ Իբրև մեր ասածի ընդհանրացում, չի կարելի չհիշել խոսքի մասերի դասակարգման միասնական սկզբունք մշակելու մասին Հ. Պաուլի վերևում հիշատակված այն միտքը, թե «Տարբերակման խիստ տրամաբանական համակարդ հաստատելու փորձերը ընդհանրապես անհիմն են»[18] [էջջ 159-60]:
Ինչպես ասվեց, Պալասանյանն առաջին քերականն էր, որ թվականն անջատեց ածականից, որպես առանձին խոսքի մաս։ Հետագայում նրա հետևողությամբ թվականն ինքնուրույն խոսքի մաս ճանաչեցին նաև Հար. Թումանյանն[19] ու Գր. Վանցյանը[20], և այդ տարբերակումը հայերենի քերականության մեջ քաղաքացիություն ստացավ։
Ատ. Պալասանյանը մի շարք նորություններ բերեց նաև դերանունների ստորակարգման մեջ։ «Միջական անուններ»֊ից հանեց մինչ այդ դերանուն չհամարվող ու «մասնական անուն» / «ընդհանրական անուն» տերմիններով դասակարգված բառերը և մտցրեց դերանունների մեջ, որպես «անորոշ դերանուններ»։ Ուրեմն Պալասանյանի անորոշ դերանունները իրենց մեջ միավորում են նրա նախորդների կողմից «միջական ան ունք» կոչված, իսկ հետագայում 1930-ական թվականներից սկսած որոշյալ, անորոշ, ժխտական, փոխադարձ դերանունների մեջ դասված բառերը։ Որոշ «միջական անուն»֊ներ, ինչպես, օրինակ, ամեն, բոլոր, ողջ, ամբողջ, Պալասանյանը դեռևս դերանուն չի համարում։ Որ այս բառերը ոչ բոլոր հատկանիշներով են նույնանում բուն դերանուններին և սրանց դերանուն լինելը այսօր էլ վեճեր ու կասկածներ է հարուցում[21], խոսում է Պալասանյանի լեզվաբանական նրբանկատության օգտին։ Պալասանյանը անորոշ դերանունների մեջ է դրել նաև նախորդ քերականների կողմից «միջական անունների» մեջ իբրև վերաբերական անունների տարատեսակ համարված և դեռևս Զեյթունցու կողմից դերանուն ճանաչված ինչպիսի, այսքան, նույնչափ և նման ցուցականները։ Նա, այսպիսով, իր քերականության մեջ ընդունում է դերանվան' անձնական, հարցական, ցուցական, ստացական, հարաբերական և անորոշ տեսակները։ Եթե սրանց ավելացնենք նաև որոշյալ դերանունները, որոնք թեև այստեղ միացված են անորոշներին, բայց Պալասանյանր իր «Ընդհանուր տեսություն արևելյան գրավոր լեզվի հայոց» գրքում համարում է դերանվան առանձին տեսակ, ապա կարող ենք ասել' Պալասանյանն առաջին հայ քերականն է, որի աշխատություններում հայերենի դերանունները ներկայացվում են անհամեմատ լրիվ տեսակավորմամբ և բառացանկով, մի բան, որ այլազգի լեզվաբաններ Շրյոդերն ու Հ. Պետերմանը վաղուց համարյա արել էին։
Ուշադրության է արժանի դերանունների հարցական և պատասխանական խմբերի հակադրությունը, գոյական դերանուն -- ածական դերանուն հակադրությունից զատ [էջջ 161-2]:
Ջահուկյան
Բովանդակությունը կոդավորվում է արտահայտության պլանում ինչպես գոյաբանական-տրամաբանական նշաններով` բառերով, այնպես էլ քերականական նշաններով` մասնիկներով ու տոներով, եւ սրանց համակցություններով: Ի վերջո, խոսքը ծավալվում է որպես տեքստային (բանավորը` խոսային) բառաձեւերից կառուցված բառակապակցությունների հարադրություն: Վերլուծական լեզուներում (օրինակ` Չինական ընտանիք) բառերը (այս լեզուների համար բառ հասկացության օգտագործումը տեսականորեն ճիշտ չէ) անփոփոխ են. հարացուցային թեքումները բացակայում են: Համադրական բնական լեզուներում, որոնց կարգին է պատկանում բնական լեզուների մեծամասնությունը, կոդավորումը արվում է թվարկված բոլոր միջոցներով:
«Խոսքի մասերի` բառերի որոշ խմբեր լինելու դրույթը պետք է հասկանալ պայմանականորեն: Եթե մի կողմ թողնենք այն կարծիքը, որ իսկական բառը քերականորեն ձևավորված (լինի այն համադրական թե վերլուծական բաղադրություն) բառն է, և որ հետևաբար, խոսքի մասերի դասակարգումը պետք է լինի շարահյուսական նվազագույն միավորների դասակարգում (Է. Աթայան), ապա հարկավոր է նկատի առնել, որ խոսքի մասեր դիտվող շատ միավորներ ոչ թե բառեր են, այլ բառախմբեր (հմմտ. բայաձևեր` գրել տված է լինում, եղանակական բառեր` կարծես թե, շաղկապներ` ոչ միայն – այլև և այլն): Այսպիսով, բառային միավորների հասկացությունը պետք է տարբերել բառերի հասկացությունից: Խոսքի մասերը ոչ թե բառերի խմբեր են, այլ բառային միավորների խմբեր» (Ջահուկյան, 1974 : 133):
*
(Բարսեղյան, 1980)
Մի բան, որ հակասում է լեզվի իրական պատկերին Գ. Ջահուկյանն առանձնակի ուշադրություն է դարձնում «աներևույթը» կամ անորոշ դերբայը բայի դիմավոր ու անդեմ բոլոր ձևերի նախաձև համարելու վերաբերյալ Մրքուզի արտահայտած հետևյալ ուշագրավ կարծիքին: «Եւ զայս ևս ճշգրտիւ իմա, զի իսկական քերականութիւն է աներևոյթն բայ, զի ի նմանէ ելանեն ամենայն բայք ամանակականք, և ընդունելութիւնք և անուանք ստորոգականք և ոչ իսկականք, որպէս Պետրոս, երկինք, երկիր և նմանք սոցին, այլ որ ինչ նախկինց ենթակայից ելանեն, որպէս սուրբ, մաքուր, արդար և նմանք սոցին, այսոցիկ ինքնագոյնն է աներեւոյթն որբար՝ սրբել, և նոյնս թէ կամիցիս անուն յօրինել, լինի սուրբ. և թէ կամիցիս առնել սահմանական ներգործական, լինի սրբեմ. և նոյն աներեւոյթ եթէ կամիցիս առնել ընդունելութիւն ներկայ ներգործական, լինի սրբող, կրաւորական սրբելի, իսկ թե իցէ բառ ինչ ընդմիջական ներգործակերպ որպէս բողոքել, լինի ընդունելութիւն բողոքիչ, իսկ թէ կրաւորակերպ, իլն լի լինի, որզան աներևոյթ՝ նայիլ, իսկ ընդունելութիւն՝ նայեցեալ: Եւ այսպէս ամենեցունց ծնող երևի աներևոյթ բայն»: Այսպիսով, ըստ Մրքուզի, սրբել բայից են սկզբնավորվում կամ ծնվում ոչ միայն սրբեմ, սրբող, սրբելի և այլ դիմավոր ու անդեմ («ընդունելութիւն») ձևերը, այլև սուրբ ածականը» [էջ 87]:
Ջահուկյանի հայերենի խոսքի մասերի իմաստային-գործառական սկզբունքով կատարած վերոհիշյալ դասակարգման մեջ առաջին հերթին աչքի է դարնում իմաստային սկզբունքով կատարված այլոց դասակարգումներում մեր կողմից նկատված որոշ հակասությունների յուրովի լուծումը [էջ 334]
[Իմաստույթ] Եվ քանի որ Գ. Ջահուկյանը բառային միավոր ասելով հասկանում է «բառային մեկ արժեք ունեցող համադրական և վերլուծական կազմությունները, այսինքն մեկ «լիիմաստ» բառի և մեկ կամ մի քանի մասնիկների ու ոչ֊ «լիիմաստ» բառերի զուգակցությունները», ապա նրա համար խոսքի մասերը ոչ միայն բառեր, այլև, իր վերոհիշյալ ըմբռնմամբ վերցված, «բառային միավորներ» են [էջ 338] ։
Շարահյուսության մեջ գոյական բառակապակցության կաղապարի վերլուծությամբ առանձնացվում են երեք կարգի որոշիչ բառեր` ա) ածական կամ բուն ածական, բ) թվական կամ թվական ածական, գ) դերանվանական կամ դերանվանական ածական և հարաբերիչ բառեր կամ կապեր: Գոյական բառակապակցության մեջ ածականն ու թվականը կարող են ունենալ մակորոշիչ բառեր (մակածականներ և մակթվականների որոնք հեղինակը միացնում է մակբայների հետ' դնելով ընդհանուր պայմանական «մակբայ» անվան տակ։
Բայական բառակապակցության քննության մեջ առանձնացվում են' ա) որոշիչ բառեր կամ մակբայներ և բ) հարաբերիչ բառեր կամ ստորադասական շաղկապներ:
Այս երկու' գոյական և բայական բառակապակցություններից դուրս, որպես նախադասությանը հարող կաղապարի մեջ մտնող բառեր, առանձնացվում են ձայնարկությունները և եղանակական բառերը:
Վերջապես, այս բոլորից զատ, առանձնացվում են տարբեր տիպի կաղապարների տարբեր «լիիմաստ» միավորները որոշող կամ հարաբերող բառերի երկու խմրեր' ա) եղանակական բառ-մասնիկներ, բ) համադասական շաղկապներ:
Այսպիսով ստացվում է խոսքի մասերի հետևյալ համակարգը` 1. գոյական անուն, 2. գոյական դերանուն, 3. ձևաբանական բառ-մասնիկներ, 4. ածական (բուն ածական), 5. թվական (թվական՝, ածական), 6. դերանվանական (դերանվանական ածական), 7. կապ, 8. բայ, 9. մակբայ, 10. ստորադասական շաղկապ, 11. ձայնարկություն, 12. եղանակական բառեր, 13. եղանակական բառ-մասնիկներ, 14. համադասական շաղկապներ [էջ 338-9]
Գ. Ջահուկյանը 1976 թ. հրատարակած իր «Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը» աշխատանքում լրացումներ ու ճշգրտումներ է կատարում «Հայոց լեզվի տեսության հիմունքներում» խոսքի մասերի իր կատարած գործառական֊շարահյուսական դասակարգման մեջ (Ա.Հ. Նյութա-համակցային կաղապար)։ «Որքան մեզ հայտնի է, —գրում է նա,— խոսքի մասերի կաղապարային դասակարգման սկզբունքը լեզվաբանության մեջ որպես այդպիսին հստակորեն ձևակերպվում է առաջին անգամ» (Ա.Հ. Ընդգծումն իմն է)։ «Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը,— պարզաբանում է հեղինակը,— բառային միավորների խմբավորումն է ըստ նախադասություն կազմող և լրացնող կաղապարների մեջ նրանց գրաված որոշակի դիրքերի (բաշխման)։ Ի տարբերություն նախադասության անդամների այս դեպքում բացառվում են կրկնվող տարրերը, և հաշվի չեն առնվում նախադասության մեջ առանձին շարույթ կազմող բառերի ու բառակապակցությունների ենթակա-խնդրային ու պարագայական գործառությունները»[22]։
Բացի այս, այստեղ «կաղապարների անդամները քննվում են ըստ հիմնական, իրենց էությանը հատուկ գործառության (հին քերակաերի հորջորջմամբ' «ըստ բնության») և ոչ թե ըստ երկրորդական, էի ոխ անցմամբ կամ փոխակերպմամբ պայմանավորված, գործառության («ըստ գրության»)»[23] [էջջ 339-40]:
Հայերենի խոսքի մասերի տեսութան մեջ Գ, Ջահուկյանի վերը շարադրված տեսական վերլուծություններն ու դասակարգումները հարցի լուծման ճանապարհին արժեքավոր են և տարբերվում են նախորդ հեղինակների քննություններից նաև նրանով, որ այստեղ հեղինակը սեփական խոսք է ասում դասակարգման տարբեր սկզբունքների թերությունների ու առավելությունների մասին երբեք չջանալով հիմնավորել սրանցից մեկի անվերապահ նախապատվությունը մյուսների հանդեպ, միաժամանակ չմոռանալով հիշեցնել' լեզվական բոլոր կարգի վերլուծությունները լեզվական իմաստների քննությանը ծառայեցնելու մասին (Ա.Հ. Ընդգծումն իմն է) [էջ 342]:
Եվ քանի որ սպասարկու բառերը (կապ, շաղկապ), ձայնարկությունները այդպիսի գործառությամբ հանդես չեն գալիս, ուրեմն խոսքի մասեր չեն։ Առանձին խոսքի մաս չեն նաև դերանունները, որոնք բաշխվում են մյուս խոսքի մասերի վրա, թվականը նույնանում է ածականին (Ա.Հ. Ընդգծումն իմն է) [էջ 362]:
Հայերենի քերականության զարգացման պատմության ողջ ընթացքում թվականի, դերանվան, դերբայների, քերականական նշանակության բառերի ու ձայնարկությունների խոսքիմասային պատկանելության մասին շարունակվող զանազան վեճերը բնավ էլ անհիմն չեն։ Այդ հանգամանքը ինքնին ապացույց է այն բանի, որ բոլոր բառերը հավասարարժեք խոսքի մասեր համարելը և դրանց բոլորի վերաբերյալ լեզվական իմաստների մեզ ծանոթ կառուցվածքների հիման վրա
միասնական ու քիչ թե շատ ընդունելի համակարգ ներկայացնելը անհնար է։ Մեզ հայտնի չէ խոսքիմասային իմաստ հասկացության մի այնպիսի սահմանում, որ հավասարապես վերաբերեր եթե ոչ խոսքի մաս համարվող բոլոր բառախմբերին, ապա գոնե նյութական կամ հիմնական խոսքի մասերին' ամբողջությամբ վերցրած։ Երբ, օրինակ, հայերենում բոլոր դերանունները միավորվում են մեկ խոսքի մասի մեջ, բոլոր մակբայները` մի այլ, իսկ թվականները դիտվում են իբրև ածականներից անկախ իրենց բառային իմաստներից աբստրահված խոսքիմասային առանձին իմաստ ունեցող բառախումբ, խոսքիմասային իմաստ հասկացությունը անգամ նյութական նշանակության բառերի համար դառնում է անհասկանալի ու անսահմանելի:
Խոսքի մասերի իմաստաբանական դասակարգումը հետևողական և արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ այն ճիշտ է ներկայացնում լեզվի իմաստաբանական կարգերի ստորակարգությունը։ Լեզվի բովանդակության պլանում ձայնարկություններն ու բնաձայնությունները ցույց են տալիս զգացմունք ու կամք կամ չիմաստավորված բնական ձայներ և դուրս են մնում կապակցված խոսքից։ Կապակցական նշանակության բառերը իմաստային կոնկրետություն և իրական դրսևորում ստանում են կապակցված խոսքի մեջ միայն, որից դուրս նրանց գիտակցումը դարձյալ ենթադրում է այդ կապակցությունները։ Այս բառախմբերը դնել անունների շարքում, որոնք հասկացություններ են անվանում և հիմք են դառնում կապակցված խոսքի, և այս ու մնացած կարգի բոլոր բառերի համար աշխատել գտնել մի ընդհանուր «խոսքիմասային իմաստ» հատկանիշ,— այլ բան չի նշանակում, քան հրաժարում դասակարգման իմաստային սկզբունքից։ Այս կարգի հասկացություններն ու անհետևողականությունները ի վերջո հանգեցնում են այն բանին, որ ոմանց կողմից խոսքի մասերի դասակարգման մեջ «իմաստաբանական չափանիշը» ընդհանրապես հայտարարվում է կեղծ չափանիշ (фиктивный)[24]»
Հարցի յուրատեսակ լուծում է տրվում այն լեզվաբանների կողմից, որոնք առանձնացնում են ոչ միայն խոսքի մասեր, այլև խոսքի մասերի խմբեր։ Վերջիններիս մեջ բացահայտվում են իմաստային և գործառական ընդհանրություններ, որոնք հեշտացնում են ամբողջ համակարգի միավորների հարաբերությունների նկարագիրը, ապահովում են նրանց տրվող սահմանումների գիտականությունը։ Այս նկատառումով, ինչպես նկատված է ռուսագիտության մեջ, ռուսերենի համար շարունակում է օրինակելի մնալ Վ. Վ, Վինոգրադովի դասակարգումը, որտեղ խոսքի մասերը բաժանվում են և' խոսքի մասնիկներից, և' ձայնարկություններից, և' եղանակավորող բառերից, որով նրանց նկատմամբ հեղինակի կիրառած իմաստակառուցվածքային վերլուծությունը դառնում է միանգամայն հետևողական։ Հայերենի համար նմանօրինակ դասակարգում կատարում է Մ. Աբեղյանը՝ այն տարբերությամբ միայն, որ այստեղ եղանակավորող բառերը միավորվում են խոսքի մասնիկներին։
Բառերի խոսքիմասային այսպիսի խմբավորման և տերմինավորման դեմ հիմնական առարկություններից մեկն այն է, որ լեզվի բառապաշարը բաժանվում է խոսքի մասերի և ոչ խոսքի մասերի, ու խոսքի մաս հասկացությունը դադարում է բոլոր բառերին առանձնահատուկ լեզվական կարդ լինելուց։ Իրոք որ այդպիսի դասակարգմամբ խոսքի մասերի համակարգից դուրս են թողնվում նախ ձայնարկությունները և ապա խոսքի մասնիկներ համարվող քերականական նշանակության բառերը կապերն ու շաղկապները, իսկ այլ լեզուների համար նաև հոդերը։ Եղանակավորող բառերն ու բառ-մասնիկները առանձին խոսքի մասեր համարվելու դեպքում այդ համակարգից նույնպես դուրս են մնում։ Այսպիսի մոտեցումը, որ հակասում է լեզվի բոլոր բառերը խոսքի մասերի տրոհելու ավանդական դարձած սովորույթին, բառապաշարը բաժանում է խոսքիմասային իմաստ ունեցող և այդպիսին չունեցող խմբերի, որով, խոսքիմասային իմաստները բառային իմաստներից վերացարկվելու տեսակետից ելնելով, թվում է, թե մերժվում է ոչ խոսքի մաս եղող բառերի նաև բառային իմաստ ունենալու հանգամանքը, գրանով իսկ, ի վերջո, մերժվում է նրանց որպես լիարժեք բառեր ճանաչելու դատողությունը ևս [էջ 376]։
Խոսքիմասային իմաստները բառային իմաստներով պայմանավորված, ուստի և բառային կամ բառաքերականական կարգեր համարելու մոտեցմամբ առաջնորդվելիս, նույն հստակությամբ չենք կարող ասել, թե գիշերով բառաձևը վերոհիշյալ նախադասություններում ի՞նչ խոսքի մաս է։ Մի մեկնաբանությամբ գիշերով֊ը գիշեր գոյականի գործիական հոլովն է' «Դա չի կարելի բացատրել գիշերով» նախադասության մեջ վերցված իր բուն գոյականական կիրառությամբ, իսկ «Գնաց գիշերով» նախադասության մեջ վերցված գոյականի ոչ հիմնական (ոչ առաջնային), այլ մակբայական կիրառությամբ։
Երկրորդ մեկնաբանությամբ «Գիշերով գնաց» նախադասության մեջ «գիշերով»-ը այլևս գոյականի հոլովաձև չէ։ Այն ձևաբանորեն անտրոհելի, բառային և խոսքիմասային ինքնուրույն արժեք ունեցող միավոր է' գիշեր գոյականի գիշերով հոլովաձևից առաջացած համանուն մակբայ։ Այս մոտեցմամբ վերացական գոյականների համապատասխան հոլովաձևերից առաջացած ինքնուրույն բառ միավորներ են ճանաչվում կեսօրին, կեսգիշերին, ցերեկով, վերջում, սկզբում տիպի մակբայները, պատճառով, նպատակով, հետևանքով, ձեռքով, ուղղությամբ, երեսից, մասին, ժամանակ, հաշվին, պատվին, միջոցին և այլ կապերը [էջ 475]:
Ս. Աբրահամյանի, Ն. Պառնասյանի աշխատություններում վերոհիշյալ կարգի գոյականների անցումը մակբայների և կապերի համարվում է ավարտված և արձանագրվում է նոր խոսքիմասային իմաստով համանուն բառերի առաջացումը [էջ 476]
Ի դեպ, հոր պես կապակցությունը իր հերթին կարոդ է վարել ածականի պաշտոն (հոր պես մարդ), որը կնշանակի, թե բառակապակցությամբ (շարահյուսորեն) արտահայտված ածական — մակբայ խոսքիմասային իմաստներն էլ բառային արտահայտություն ունեցող ածական — մակբայի պես միայն դիրքային տարբերակում ունեն (լավ մարդ, լավ խոսել, հոր պես մարգ, հոր պես սիրել): 373
Ռուսերենի խոսքի մասերի տեսության ճանաչված գիտակ Ա.Ե. Սուպրունն, իհարկե, չի սխալվում, երբ գտնում է, որ խոսքի մասերի մեջ բառայինի ու քերականականի իմաստային բարդ հարաբերությունները որոշելիս և դրա հիման վրա խոսքի մասերը սահմանելիս չի կարելի չհետևել Կուրիլովիչի և Սլոտտի այն դատողությանը, ըստ որի «առաջնային շարահյուսական գործառությունները բխում են խոսքի մասերի բառային նշանակություններից և իրենցից ներկայացնում են այդ նշանակությունների յուրահատուկ փոխակերպումը (транспозицию)[25]։
Սակայն շատերի նման մեր այս հեղինակն էլ իրավացիորեն նկատում է, որ Կուրիլովիչի պաշտպանած վերոհիշյալ դրույթը ընդունելի է ոչ միշտ։ Այսպես, օրինակ, թվականների համար բառային իմաստներից ծագած կամ ձևավորված քերականական թվական խոսքիմասային իմաստ դժվար է ցույց տալ, սրանցում քերականական հատկանիշները բացասական բնույթ ունեն, մինչդեռ դերանունները միանգամայն քերականացված խոսքի մաս կամ խոսքի մասեր են։ Այս նկա՛տա՛ռումով բոլորովին այլ խմբեր են կազմում կապակցական բառերն ու ձայնարկությունները, որոնց բառային ու խոսքիմասային իմաստների ու սրանց փոխահարաբերության հարցը հավանաբար դեռևս շա՛տ պիտի զբաղեցնի լեզվաբանությանը [էջ 373]:
Սահմանափակման, ընդգծման, առանձնացման երանգականների նշանակությամբ գործածվում են առանձնապես, առավելապես, բացառապես, գերազանցապես, գլխավորապես, հատկապես, մասնավորապես, պարզապես և այլ մակբայները, երբ գործածվում են ոչ թե բայի, այլ «լիիմաստ» այլ բառերի հետ (Ա.Հ. Ընդգծումն իմն է. Այստեղ «հետ»-ը պետք չէ հասկանալ որպես այդ բառերի հետ քերականական եւ, նույնիսկ, իմաստային կապի նշան: Սրանք վերաբերական բառեր են: Տե՛ս գալիք օրինակները)։ Հմմտ. առանձնապես Արամը (կարմիր, նա, արագ, երեք)։ Ինչպես բոլոր երանգակալները, սրանք էլ եղանակավորող բառեր չեն (Ա.Հ. Ընդգծումները իմն են)։ Բացի այս, վերոհիշյալ մակբայները նույնիսկ այդ ոչ մակբայական գործառության մեջ ամբողջությամբ զրկված չեն իրենց նյութական նշանակությունից և բառակազմական առանձնահատկությամբ էլ հեշտությամբ չեն կարող միավորվել երանգական բառ-մասնիկներին։ Այդպիսի հանգամանքները նկատի ունի Գ. Ջահուկյանը, որ ածականի, թվականի, մակբայի հետ գործածվող մոտավորապես, արտաքնապես տիպի բառերը, որոնք իրենց գործառությամբ շատ են մոտ մեր բերած մակբայներին (հմմտ. մոտավորապես քսան (հասկանալի), արտաքնապես գեղեցիկ), առանձնացնում է մյուս նյութական խոսքի մասերից և մակլրացականներ անվամբ ճանաչում է որպես առանձին խոսքի մաս[26] [էջ 457]:
Ընդհանուր ամփոփում
Հայերենի խոսքի մասերի դասակարգման նոր շրջանի տեսությունների մեջ կատարած քննությունից պարզվում է, որ այդ դասակարգումները, չնայած իրենց տեսական սկզբունքների ու տերմինագործածության տարբերություններին, իբրև դասակարգման արդյունք ստանում են խոսքի մասերի նույն ավանդական համակարգը։ 19-րդ դարում այլ լեզուների քերականագետների նման հայ քերականներն էլ, նախկին «անուն» խոսքի մասը տրոհվելով գոյական, ածական, թվական խոսքի մասերի, հայերենում տարբերակում են տասը խոսքի մաս։ Պալասանյանի հաջորդները, իրագործելով Պետերմանի առաջարկը, դերբայը (նախկին «ընդունելություն») խոսքի մասը միավորում են բային և ստանում հայերենի խոսքի մասերի այսօրվա համակարգը։ Պալասանյանի ու նրա հաջորդների ծառայությունը լինում է այս ավանդական համակարգի մեջ առանձնացված խոսքի մասերի էական ու երկրորդական հատկանիշների գիտական վերլուծությունն ու նրանց փոխհարաբերությունների պարզաբանումը։
Եթե մի կողմ թողնենք հայերենի խոսքի մասերի համակարգում եղանակավորող բառերի և նմանաձայնությունների, իբրև ինքնուրույն խոսքի մասերի, առանձնացման առաջարկները, ինչպես նաև որոշ խոսքի մասերի բնութագրման վերաբերյալ եղած առանձին տարակարծությունները, ապա խոսքի մասերի դասակարգման նոր շրջանի վերը բնութագրված տեսությունների մեջ հիմնականը և ամենատարածվածը իմաստաբանական-տրամաբանական դասակարգումը կամ հայերենի խոսքի մասերի ավանդական համակարգը իմաստային-իմացաբանական հիմունքով մեկնաբանելու, հիմնավորելու մոտեցումը կլինի։ Նոր շրջանի հայագետների մեծամասնությունը (Ստ. Պալասանյան, Ա. Ղարիբյան, Գ. Սևակ, էդ. Աղայան, Ս. Աբրահամյան) խոսքի մասերի դասակարգման միակ կամ հիմնական սկզբունք են համարում բառերի իմաստային հատկանիշը, ըստ այդմ էլ մեկնաբանում են խոսքի մասերի ավանդական համակարգը։
Հեռու լինելով խոսքի մասերի իմաստաբանական դասակարգմանը հետևող բոլոր հայագետներին այս հարցում նույն հայացքները վերագրելու մտքից (նրանց հայացքների ընդհանրություններն ու տարբերությունները տեսանք իր տեղում)' մենք նկատում ենք Մ. Աբեղյանի և Հր. Աճառյանի' խոսքի մասերի դասակարգման տեսական սկզբունքների տարբերությունները բոլոր նախորդներից և միմյանցից։
Մ. Աբեղյանը, ինչպես տեսանք, խոսքի մասերի դասակարգման իմաստաբանական֊շարահյուսական կամ իմաստաբանական- գործառական սկզբունքի հետևորդ է։ Աբեղյանը բառերը բաժանում է խոսքի մասերի ըստ այն նշանակությունների, որոնցով' պայմանավորվում է նրանց հիմնական կիրառությունը նախադասության մեջ։ Եթե բառի նշանակության տարբերակմանը չի հետեւում գործառական տարբերակում, ապա այդ իմաստային բաժանումը խոսքիմասային տարբերակիչ արժեք չունի։ Այդ սկզբունքի հետևողական կիրառությունը Աբեղյանին բերում է այն համոզման, որ նախադասության անդամ չեղող և նյութական բովան֊ դակություն չունեցող բառերը խոսքի մասեր չեն։ Դրանք հայերենում երկու այլ խմբեր կազմող բառեր են,
ա) ձայնարկություններ, որ ընդհանրապես դուրս են մնում խոսքի կապակցությունից և բ) ձևական (քերականական) նշանակության բառեր, որոնք անվանվում են «խոսքի մասնիկներ»։
Հր. Աճառյանը թեև նախադասությունից դուրս ընդունում է' ըստ նշանակության կամ էապես իրարից տարբերվող խոսքի մասեր, բայց և այնպես բառերի այլ խոսքի մասերի պաշտոնով գործածվելը համարում է խոսքիմասային փոխանցում։ Այսպիսով, Աճառյանի խոսքի մասերի որոշման հիմունքը դառնում է բացարձակ շարահյուսական, չնայած որ նա «Լիակատար քերականության» հատորներում թվականը քննում է թվական, դերանունները դերանուն, իսկ դերբայները' բայ անվանումներով։
Այսպիսով, խոսքի մասերի տարբերակման մեր քննած տեսությունները լինում են երեք սկզբունքի 1. իմաստաբանական, 2. իմաստաբանական-շարահյուսական, 3. շարահյուսական։
Իրենց բուն էությամբ այս սկզբունքներից և ոչ մեկը անխառն չէ։ Այսուամենայնիվ Մ. Աբեղյանը մնում է որպես իմաստային֊շարահյուսական, իսկ Հ. Աճառյանը' շարահյուսական սկզբունքով հայերենի խոսքի մասերը դասակարգող լեզվաբան։ Իմաստաբանական սկզբունքին հետևող հայագետները այդ սկզբունքի ըմբռնման ու կիրառման, ապա նաև բառերի իմաստային և այլ հատկանիշների փոխհարաբերությունների հաշվառման մեջ տարբեր մոտեցումներ ունեն։
Իմաստաբանական սկզբունք կիրառող Ստ. Պալասանյանը առաջարկում է խոսքի մասերի տրամաբանական դասակարգում. բոլոր բառերի նշանակությունները համարում է հասկացություններ և «բառերը իրենց պարունակած հասկացությունների համեմատ» բաժանում է խոսքի մասերի։ Ուսուցողական նպատակով գրված քերականության մեջ նա նպատակ չունի բառերի դասակարգման ավելի խոր տեսություն տալու, նրանց այլ հատկանիշների և իմաստայինի հարաբերությունը վերլուծելու և այլն։
Մեր այս պահանջը կատարում է Գ. Սևակը, որը, բոլոր բառերի մեջ հավասարապես տեսնելով «լեզվական֊իմացաբանական ընդհանուր իմաստ», սա էլ դարձնում է նրանց խոսքիմասալին տարբերակման միակ հիմունքը' մերժելով բառերի մնացած բոլոր (ձևական֊ձևաբանական, բառակազմական, իրադրային, շարահյուսական) հատկանիշն երր։
Ս. Աբրահամյանի խոսքի մասերի աստիճանական դասակարգման մեջ թեև ասված է, որ «բառերի ընդհանուր իմաստը ևս չի կարող հանդիսանալ միակ ընդհանուր հիմունք բոլոր խոսքի մասերի միասնական դասակարգման համար»[27], բայց հեղինակը չի մոռանում ասել նաև, որ «նրանց դասակարգման խնդրում առավել մեծ տեղ պետք է տալ բառերի ընդհանուր իմաստին»[28], այնպես որ բառերի ձևաբանական, շարահյուսական, բառակազմական հատկանիշները կարող են գնահատվել «առանձին խոսքի մասերի լրիվ ու սպառիչ ճանաչման համար ըստ անհրաժեշտության» միայն։ Ահա թե ինչու Աբրահամյանի աստիճանական դասակարգման եթե ոչ միակ, ապա հիմնական սկզբունքը դառնում է իմաստայինը, սրա ամենալայն ըմբռնմամբ, իսկ մյուսները մնում են որսվես լրացուցիչ, ըստ անհրաժեշտության գործադրվող սկզբունքներ։
Ա. Ղարիբյանը թեև այդ լրացուցիչ սկզբունքների գործադրման անհրաժեշտության հարցում ավելի վարանոտ է, բայց նա ևս գտնում է, որ բառերը պիտի դասակարգել ըստ նրանց նշանակության, քիչ դեպքում նաև ըստ գործածության»[29]։
Ի տարբերություն Աբրահամյանի, որը մերժում է դասակարգման տարբեր սկզբունքների միասնական կիրառումը և հնարավոր է համարում իմաստային սկզբունքներին զուգահեռ բառերի այլ հատկանիշների հիման վրա խոսքի մասի տարբերակում դասակարգման տարբեր աստիճաններում միայն' Էդ. Աղայանր խոսքի մասերի դասակարգման ընդհանուր հիմունք է համարում բառերի չորս հատկանիշ, ա) ա) իմաստ, բ) ձեւ, գ) ձևավորում, դ) գործառություն»[30]: Հայերենի համար սրանցից էական է համարում երկուսը' «խոսքիմասային իմաստ և գործառություն»։ Այս երկու հատկանիշների հիման վրա կատարած վերլուծություններից հետո գալիս է այն համոզման, «որ մենք կարող ենք մի կողմ թողնել լրացուցիչ հատկանիշները և իբրեւ հայերենի խոսքի մասերի՝ դասակարգման հիմունք ընդունել միայն խոսքամասային իմաստը»[31]: Այսպիսով, Աղայանի հայերենի խոսքի մասերի բազմահատկանիշ դասակարգման ողջ ընթացքը դառնում է աշխատանքային մեթոդ կամ եղանակ, որով ըստ հեղինակի, ապացուցվում է, որ հայերենի խոսքի մասերի դասակարգումը կարելի է կատարել մեկ հիմնական, այն է' իմաստային սկզբունքով։ Ճիշտ է, թե Աբրահամյանը, թե' Աղայանը այստեղ խոսում են ոչ ամեն կարգի իմաստի, այլ խոսքիմասային իմաստի բացահայտման և ըստ այդմ' բառերի դասակարգման մասին, բայց այդ «խոսքիմասային իմաստ» հասկացությունը ո՜չ նրանց և ո'չ էլ այլոց համար դեռևս ճանաչման միասնական հիմունքներ ու դիտակցում չունի [էջջ 316-9]:
Նախորդ մասում շաղկապների խոսքիմասային պատկանելության հարցը քննելիս տեսանք, թե ինչպես Գ. Ջահուկյանը ուրիշների կողմից եղանակավորող բառերի շարքը դասվող այսպիսով, այսուամենայնիվ, այսուհանդերձ, արդ, հետևաբար, մի խոսքով, այլև, նախ, երկրորդ, երրորդ տիպի բառային միավորները մտցնում է կապակցական խոսքի մասերի խմբի մեջ' սրանք առկապ անվանմամբ հավասար հակադրության մեջ դնելով կապերին, ստորակապերին և համակապերին [էջ 448]:
Տարբեր լեզուների, մասնավորապես հնդեվրոպական լեզուների համար հանրույթային արժեք ունեն առարկայականության, գործընթացային (փոփոխվող) հատկանիշի, կայուն (անփոփոխ) հատկանիշի և հատկանիշի հատկանիշի խոսքիմասային իմաստները։ Հայ քերականագիտությունը ևս այս կարգային չորս հատկանիշների հիման վրա հայերենի անվանական բառերը բաշխում է չորս խոսքի մասերի' գոյական, բայ, ածական, մակբայ։ Կայուն (անփոփոխ) հատկանիշի ներսում դասակարգիչ արժեք տալով որակական հատկանիշ—քանակական հատկանիշ տարբերակմանը` ավանդական քերականությունը հայերենում ածականից տարբեր խոսքի մաս է ճանաչում նաև թվական անունը (Ա.Հ. Ընդգծումն իմն է. Սա արտահայտում է հեղինակի կողմից կատարված աղբյուրների վերլուծությունը, բայց փաստացի այդ կարծիքը գործնականում վերլուծական հիմնավորում չունի: Լավագույն դեպքում «ածականից տարբեր»-ի փոխարեն պիտի լիներ «գոյականից տարբեր»:) [էջ 465]:
Այսպիսով, լրացական հարաբերությունների մեջ գոյական, ածական, մակբայական դերբայները, իբրև լրացում բաշխվելով տարբեր խոսքի մասերի վրա, իբրև լրացյալ շարունակում են մնալ բայ։ Սա այդ բայաձևերի խոսքիմասային֊շարահյուսա կան բնութագրի բնորոշ կողմն է [էջ 490]:
Ամփոփում` Խոսքի մասերը
Խնդրի զարգացման պատմությունը վերլուծելուց եւ բազմաթիվ մենագրությունների եւ հոդվածների տեսությունը տալուց հետո Բարսեղյանը (1980) խոսքի մասերը բաժանում է երեք մեծ խմբի`
Անուն
«Իսկ ի՞նչ բան է անունը։ Տարբերիչ նշան, ակնբախ որևէ հատկանիշ, որը ես դարձնում եմ առարկան բնորոշող' առարկայի ներկայացուցիչ, որպեսզի այն պատկերացնեմ իմ ընդհանրականության մեջ[32]».
Մենք քանիցս վերահաստատել ենք խոսքի մասերը նախադասության մեջ տարբեր պաշտոններում քերականորեն մասնագիտացած բառակարգեր ճանաչելու տեսակետը։ Այդ ըմբռնմամբ բառային և խոսքիմասային իմաստների կապը մասի և ամբողջի սովորական հարաբերություն չէ. բառային իմաստը խոսքիմասային իմաստի մասնավոր դրսևորումը չէ, խոսքիմասային իմաստն էլ ոչ թե բառային իմաստների ընդհանրացում է, այլ այդ իմաստների հիման վրա նրանց մշտապես ստանձնած հիմնական (առաջնային) գործառությունների իմաստային ընդհանրացումն է։ Հետևաբար խոսքիմասային իմաստները բառային իմաստների կապակցելիության և լրացականության քերականական (շարահյուսական) հատկանիշներն են։ Խոսքիմասային իմաստները, լինելով բառերի գործառա կան բաշխման հետևանք, միաժամանակ իրենց հերթին պայմանավորում են այդ բաշխումը և նրան զուգորդող քերականական մասնակի հատկանիշների ողջ համակարգը։ Բառային և քերականական (ձգաբանական և շարահյուսական) հատկանիշների իրենց այս փոխպայմանավորվածությամբ է, որ խոսքիմասային իմաստները, ըստ որի և խոսքի մասերը դառնում են բառաքերականական կարգեր։
Տարբեր լեզուների, մասնավորապես հնդեվրոպական լեզուների համար հանրույթային արժեք ունեն առարկայականության, գործընթացային (փոփոխվող) հատկանիշի, կայուն (անփոփոխ) հատկանիշի և հատկանիշի հատկանիշի խոսքիմասային իմաստները։ Հայ քերականագիտությունը ևս այս կարգային չորս հատկանիշների հիման վրա հայերենի անվանական բառերը բաշխում է չորս խոսքի մասերի' գոյական, բայ, ածական, մակբայ։ Կայուն (անփոփոխ) հատկանիշի ներսում դասակարգիչ արժեք տալով որակական հատկանիշ—քանակական հատկանիշ տարբերակմանը ավանդական քերականությունը հայերենում ածականից տարբեր խոսքի մաս է ճանաչում նաև թվական անունը (էջ 465)
1. Գոյական անուն — Առարկա կամ առարկայական հասկացություն անվանող բառերը կոչվում են գոյական անուն (էջ 466)
a. Հասարակ գոյական անուն — առարկաների տեսակի անուն (էջ 466)
b. Հատուկ գոյական անուն — եզակի առարկայի, անձի անուն (էջ 467)
c. Թանձրացական գոյական — իրական առարկա սեղան, մատիտ, թան, մկրատ, քար, ծառ, գնացք, մեքենա, կամ զգայական ընկալման առարկա` ջուր, հող, դաշտ, անտառ, կրակ, քամի, ձայն, լույս անվանող: Վերջիններս, ինչպես նաև անձերի ու կենդանիների անունները քույր, տղա, բժիշկ, կով, արջ), սովորաբար առարկայի անուն չեն ասվում, բայց, իրական առարկաների անունների պես չլինելով նյութական և զգայական ընկալմամբ ճանաչվող հասկացությունների անուններ, կազմում են թանձրացական գոյականների հիմնական մասը (էջ 468-9)
d. Վերացական գոյական — անվանում են հատկանիշի, գործողության, հարաբերության և այլնի վերացական հասկացություն ինչպես, օրինակ, սեր, գութ, եռանդ, քանակ, որակ, ժամ, տարի, շաբաթ, սպիտակություն, գեղեցկություն, կռիվ, ծեծ, շարժում, մետր, կիլոգրամ, զարգացում, հեղափոխություն, վաճառք, վերաբերմունք, գործարք և այլն:
2. Ածական անուն — Առարկայի կայուն հատկանիշ նշանակող անվանում
a. Որակական
b. Հարաբերական
3. Բայ— բառեր, որոնք ցույց են տալիս առարկայի գործողությունը կամ դրությունը (վիճակը) որպես ընթացք։
a. Դիմավոր (էջ 489)
i. անկատար,
ii. վաղակատար,
iii. կատարելի (ապառնի),
iv. ժխտական
b. Անդեմ
i. անորոշ [գոյական],
ii. նախընթացական (ենթակայական), [ածական],
iii. հարակատար, [ածական],
iv. ապակատար, [ածական], [2-րդ ապառնի` գոյական]
v. համընթացական [մակբայական],
c. Մակբայ — գործողության, դրության, որակական կամ այլ հատկանիշի հատկանիշ ցույց տվող խոսքի մաս (էջ 493)
4. Թվական անուն — Ժամանակակից հայերենի թվականի բառակապակցական֊քերականական և բառակազմական֊քերականական հատկանիշների մասնագիտական քննությունը հայագետներին բերում է այն համոզմանը, որ թվականները, չեն տարբերվում ածականներից (Ա.Հ. Ընդգծումն իմն է. Հետաքրքիր է, որ ոմանք հատկանշում թվականի գոյականական էությունը, բայց շարունակում են պնդել, որ այն ածական է) (էջ 498)
[Ա.Հ. արտահայտում են թվային, հաշվելի քանակի իմաստ եւ բառակազմական հատկության շնորհիվ ձեւաբանական յուրահատուկ օրենքների համաձայն կարող է վերկրնաբար նոր, անսահմանափակ մեծության թվականներ ստեղծել, ինչպես նաեւ գոյական իմաստույթներ (կապերի նման` տես): Ավանդույթի համաձայն առանձնացվում են թվականի հետեւյալ իմաստային տարբերակները`
a. Բացարձակ (նաեւ կոտորակայինները) թավականը գոյական է
b. Բաշխական թավականը մակբայ է
c. Դասական թավականը ածական է]
Դերանուն
Գոյական դերանուն. — Առարկա կամ առարկայի դեմք մատնանշող դերանունները կոչվում են գոյական դերանուն։ Գոյական դերանուններ են' ես (մենք), դու (դուք), նա (նրանք), ինքը (իրենք, ինքները), սա (սրանք), դա (դրանք), նա (նրանք), մերոնք, ձերոնք, իրար, միմյանց, մեկմեկու (մեկմեկի), ո՞վ (ովքե՞ր), ի՞նչ (ինչե՞ր), ո՞րը (որո՞նք), յուրաքանչյուր ոք, ոմանք, մեկը, մեկն ու մեկը, մի քանիսը, ոչ մեկը, ոչինչ, ոչ ոք (էջ 509):
Ածական դերանուն. — Առարկայի հատկանիշ մատնանշող դերանունները ածական դերանուններ են։ Դրանք են' այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսինչ, այնինչ, ամեն, ամեն մի, ամենայն, այլ, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, ամբողջ, համայն, ոմն, որոշ, ուրիշ, որևէ, որևիցե, ինչ-որ, ինչ-ինչ, մի, ո՞ր, որպիսի՞, ինչպիսի՞ (էջ 512):
Թվական (թվական-ածական) դերանուն. — Առարկայի քանակային հատկանիշ մատնանշող դերանունները թվական (թվական-ածական) դերանուններ են։ Դրանք են' այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, քա՞նի, որքա՞ն, ինչքա՞ն, ինչչա՞փ, որչա՞փ։ ո՞րերորդ, քանի՞երորդ (էջ 512):
Մակբայ դերանուն. — Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ մատնանշող դերանունները մակբայ դերանուննեը են։ Գրանք են' այսպես, այդպես, այնպես, նույնպես, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեղ, ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞ւր, որտե՞ղ, ե՞րթ, երբեւէ, երբևիցե (էջ 513):
Բայ դերանուն.— Գործողության ընդհանուր հարցում արտահայտող ի՞նչ անել, ի՞նչ լինել բայերը վերլուծական կազմության (հարադրական) բայ դերանուններ են։ Ինչպես գոյական, ածական, թվական, մակբայ հարցական դերանուններով արտահայտվում է հարցում առարկայի, որակական հատկանիշի, քանակական հատկանիշի, հատկանիշի հականիշի մասին (ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ...), այդպես էլ ի՞նչ անել (ի՞նչ լինել) հարցով արտահայտվում է հարցում առարկայի գործողության մասին։ Այսպես' Ո՞վ եկավ:— Արամը. Արամր ի՞նչ արեց:— Եկավ:
Սպասարկու բառեր
Այս թվարկումը կազմվել է 461 էջի գծանկարի հիման վրա: Սպասարկու բառերը բաժանվում են երկու խմբի` ա) Քերականական-վերաբերական նշանակության բառեր, եւ բ) Հուզարտահայտչական միջարկու բառեր:
Քերականական-վերաբերական բառերի ենթատեսաներն են`
1. Կապակցական բառեր
a. Համադասական շաղկապներ
b. Ստորադասական շաղկապներ
c. Առկապեր
d. Կապեր
2. Մտածական վերբերմունքի բառեր
a. Շարահյուսական բառ-մասնիկներ (եղանակականներ)
b. Եղանակավորող բառեր (եղանակականներ)
3. Պատասխանական բառեր
Հուզարտահայտչական բառերի ենթատեսաներն են`
1. Ձայնարկություններ
2. Նմանաձայնություններ
Հավելված Բ
Իմաստ` բառային եւ քերականական
Մի կողմից նկատելով սպասարկու խոսքի մասերից մի քանիսի սահմանափակ բառաքանակ ունենալու իրողությունը, մյուս կողմից խորացնելով բառերի բառային և քերականական հատկանիշների առանձնակի վերլուծությունները' Բուսլաևը հանգեց բառի երկակի բնույթի մեկ իբրև բառարանային, այսինքն բառային միավորի, մեկ իբրև քերականական միավորի ըմբռնմանը[33]։
«Բառային ու քերականական իմաստների այլ ըմբռնումների դեպքում կապակցական բառերի իմաստային կառուցվածքին տրվում են ուրիշ մեկնաբանություններ։ Եթե ընդունվում է, որ «Բառի բառային իմաստը արտացոլում է իրական աշխարհի առարկաներն ու երևույթները» և «ըստ այդմ բառային իմաստով օժտվում են լեզվի բոլոր բառերը», ապա կապակցական բառերի իմաստային համակարգում անպայման մատնանշվում է նաև բառային իմաստը։ Ինչպես ասվեց, Վ. Վ. Վինոգրադովը սպասարկու բառերի բառային իմաստը նույնացնում է նրանց քերականական իմաստին, այսինքն այդ բառերի գործառական դերով պայմանավորված քերականական֊շարահյուսական իմաստները սրանց համար դիտվում են որպես բառային իմաստներ» (էջ 399):
Հավելված Գ
Չհրապարակված այն մասերը, որոնք հոդվածի կամ վերոբերյալ մշակումների մաս չեն:
Դասեր
Ստորեւ ներկայացված դասակարգումը կամ դրա աննշան ընդարձակումները դեռեւս պահպանվում են բառարանների մեծ մասում
1. Գոյական (անուններ)`
1. Բառ կամ բառատարր (?), որը նշանակում է որեւէ վերացական (վերացական գոյական, օրինակ՝ տուն (home”, կամ կոնկրետ էություն (կոնկրետ գոյական, օրինակ՝ շենություն (house”. մարդ (ոստիկանության սպա, Մայքլ), տեղ (ափամերձ, Լոնդոն), բան (վզկապ, հեռուստացույց), գաղափար [վիճակ (՞)] (երջանկություն) կամ որակ (քաջություն): Գոյականները կարող են դասակարգվել նաեւ որպես հաշվելի (հաշվական) կամ անհաշվելի գոյականներ
2. Դերանուն (փոխարինում կամ վերատեղավորում)
1. գոյականի (եւ ածականի` անվանական ձեւի) կամ գոյական արտահայտության փոխարինող (նրանք, նա): Դերանունները նախադասությունները դարձնում են ավելի կարճ և պարզ, քանի որ դրանք փոխարինում են գոյականական բառակապակցություններին:
3. Ածական (նկարագրում, սահմանափակում է)
1. գոյականի կամ դերանվան (՞) փոփոխիչ (մեծ, քաջ): Ածականները ավելի ճշգրտում մեկ այլ բառի (գոյական) իմաստը:
4. Բայ (նշում է դառնալը կամ լինելը)
1. գործողություն (քայլել), պատահույթ (պատահել) կամ վիճակ (լինել) նշանակող բառ: Առանց բայի չկա ստորոգում կամ նախադասություն
5. Մակբայ (նկարագրում, սահմանափակում է)
1. ածականի, բայի կամ այլ մակբայի (շատ, բավականին) փոփոխիչ։ Բայերը լեզուն ավելի ճշգրիտ են դարձնում:
6. Կապ (վերաբերում է)
1. բառ, որը բառերը միմյանց հետ կապում է եւ ապահովում է ձեւաշարակարգային համաձայնեցումը նախադասության մեջ
2. [կապը, որ ճշտում է տարածաժամանակային, ինչպես նաեւ չափաքանակային հարաբերություններ (իմաստույթի բարդ հոլովային ձեւը սահմանելուց եւ ընդունելուց հետո կապը ոչ թե նախադասության, այլ` ածանցի նման, խոսքի մասի բաղադրիչ է դառնում)]
7. Շաղկապ (միացնում է)
1. շարահյուսական միակցող; կապում է բառերը, արտահայտությունները կամ կետերը (և, բայց): Շաղկապները կապում են բառերը կամ բառերի խումբերը
2. [շաղկապը խոսքը կազմող բառերի եւ բառակապակցությունների տրամաբանական հարաբերություններ է արտահայտում:]
8. Ձայնարկություն (արտահայտում է զգացմունքներ և հույզեր)
1. զգացմունքային ողջույն կամ բացականչություն (Հուզա, Ավաղ): Միջնորդությունները արտահայտում են ուժեղ զգացմունքներ և հույզեր:
9. Հոդ (նկարագրում է, սահմանափակում)
1. որոշակիության (-ը, -ն) կամ ստացականության (-ս,-դ, -ն) քերականական նշագրում: Հոդ միշտ չէ, որ նշված է խոսքի մասերի մեջ։ Որոշ քերականների կողմից այն համարվում է ածականի տեսակ կամ երբեմն օգտագործվում է «որոշիչ» (ավելի լայն դաս) տերմինը [հոդ, հոդված` article]։
Խոսքի մասերի սահմանազերծումը
Խոսքի մասերի սահմանները աղոտ են: Համատեքստից դուրս վերցված բառախումբը հաճախ անհնար է որեւէ մի խոսքի մասի հատկացնել: Բանն այն է, որ չ’կա հատկանիշների մի որեւէ բազմություն, որոնցով հնարավոր լինի բառերը միանշանակորեն բաժանել գոյականների, ածականների, թվականների, մակբայների, դերանունների, ևն: Մենք միյան կարող ենք ասել, որ գոյականները հիմնականում նշանակում են վիճակներ (առարկաներ), ածականները` վիճակների հատկություններ, թվականները` նույնանման վիճակների քանակ, դերանունները` վերոբերյալ ձեւերի ցուցիչներ, բայերը` վիճակների փոփոխություններ, մակբայները` այդ փոփոխությունների ձեւերը, կապերը` վիճակների գոյաբանական եւ տարածաժամանակային, իսկ շաղկապները` տրամաբանական հարաբերությունները: Այս հատկանիշներով որոշված խոսքի մասային բազմությունների սահմանը որոշ դեպքերում ոչ թե աղոտանում, այլ պարզապես անհետանում է: Բառերի որոշ խմբեր կարող են ե՛ւ վիճակ, ե՛ւ վիճակների հատկանիշ արտահայտել, քանի որ գոյաբանորեն վիճակները, նրանց փոփոխության արդյունքը եւ փոփոխության մասնավոր ձեւը` անփոփոխությունը (վիճակում մնալը), եւ հատկանիշները փոխարկելի են: Օրինակ` մեծ, մեծացած, կամ անվանում (կառավարում, ևն), որը կարող է ե՛ւ վիճակ (գոյական) լինել, ե՛ւ վիճակի փոփոխություն (բայաձեւ): Հայտարարություն բառը կարող է նշանակել ե՛ւ առարկա (պատին կպցրած հայտարարություն), ե՛ւ գործողություն (կարանտին հայտարարել). երկու դեպքում էլ բառը գոյական է: Հայտարարություն եւ հայտարարել բառաձեւերը հոմանիշներ են:
Վերոբերյալ բարդությունների ամփոփիչ ցանկում կավելացնենք եւս մի քանի օրինակ`
1. Տարբեր իրույթների հոմանիշություն` մեծ եւ մեծացած, հայտարարություն եւ հայտարարելը
2. Տարբեր իրույթների համանունություն` արագ մեքենա, արագ վազել. անվանում (նոր անվանում, նա անվանում է) Մեքենան սլանում էր ընդդեմ քամու հոսանքին. ՄԲ⩴ADV + GEN + DAT: Մեքենան պայքարում էր ընդդեմ քամու հոսանքի դեմ (?). ԳԲ⩴ADJ + GEN + REV (հոսանք բառի հակադարձական հոլով)
3. Բազմասեռություն` տարբեր խոսքի մասերին հատուկ բառաքերականական հատկությունների կրում`
1. գոյականաբար գործածվող ածական, թվական, բայ` կարմիրը, մեկը, մոտենալը: Դիտարկում. Կարմիր բառը` որպես գույնի անվանում, գոյական է: Նման Դիտարկում կարելի անել նաեւ մեծ (չափի անվանում), վերեւ (դիրքի անվանում), ևն: Մեկը բառաձեւը գործածվում է նաեւ անհատ, անձնավորություն ինչպես նաեւ [հեռացված] ենթակա` Մեկն ասի, այդ ինչ ես անում, իմաստներով
1. դերբայական գոյականներ (գերունդիում)` փոխանցելիք (սա կարող որոշչային/ածականական իմաստով գործածվել`փոխանցելիք գումար), փոխանցում (Անդրեասյանը փոխանցում է գնդակը Իշտոյանին: Ճշգրիտ եւ սուր փոխանցում գոո՜ոոլ:}
2. դերածականներ` փոխանցող, փոխանցած, փոխանցելի. Սովորական ածականից տարբերվում է կրավորական միջածանց ստանալու հատկությունով` փոխանցվող, փոխանցված, փոխանցվելի.
4. Ածականաբար (որպես որոշիչ) գործածվող գոյականի հոլովաձեւ կամ բայաձեւ` բեղով (բեղավոր) մարդ, ուշացած գնացք,
5. Որպես կապ գործածվող
1. ածական` հավասար. Հրդեհին հավասար {ՈԲ, EQU` Համարժեքական հոլով} վնաս, Անձրեւն ու կարկուտը վնասում էր շինությանը հրդեհին հավասար (ՄԲ): Առաջին նախադասության մեջ հավասար-ը կարելի է ածական համարել` ՈԲ գլխավոր անդամ, կամ կապ, որով կամվում է հրդեհ բառի համարժեքական հոլովաձեւ
2. մակբայ` հետո
3. գոյական` ընթացքում, գծով, հետեւից, ևն
Խոսքի մասերի դասերն ու ենթադասերը
Գրեթե (՞) բոլոր լեզուներն ունեն գոյական եւ բայ, բայց այս երկուսից դուրս տարբեր լեզուների միջեւ կան զգալի տարբերություններ: Օրինակ:
· Ճապոներենն ունի ածականների երեք դաս
· Չինարենը, կորեերենը, ճապոներենը եւ վիետնամերենն ունեն անվանական դասակարգիչների դաս (մի բոքոն հաց (՞), կտոր մը երկինք (՞”:
· Մի շարք լեզուներում ածականն ու մակբայը կամ ածականն ու բայը (վիճակային բայ) չեն տարբերում
Հավելված Դ
Շաղկապ
«Դրա համար էլ շաղկապները սահմանվում են որպես բառեր, «...որոնք արտահայտում են տրամաբանական-քերականական հարաբերություններ և կապեր ոչ միայն շարույթի կամ նախադասության կառուցվածքի մեջ մտնող համազոր բառերի ու բառակապակցությունների միջև, այլև բարդ շարահյուսական միավորումների կառուցվածքում եղող բառերի խմբերի միջև, շարույթների միջև, նախադասությունների միջև, դարձվածքների միջև» (Виноградов, 1947. Բ : 424)»։
«Շաղկապները մատնանշում են կապակցվող տարրերի միջև որոշակի իմաստային հարաբերություններ և ծառայում են նրանց միջև շարահյուսական կապերի արտահայտման համար» (Грамматика, 1970 : 312. Բ : 424):
Վ. Վինոգրադովը գտնում է, թե «...շաղկապներն, ըստ էության, դուրս են ձևաբանության սահմաններից», և ապա հաստատում է Ա. Ա. Շախմատովի միտքը այն մասին, թե «Շաղկապը իմաստ ունի ոչ թե ինքնին, այլ որպես այս կամ այն կապակցության ցուցիչ, որպես այդպիսի կապակցության բառային արտահայտիչ» (Виноградов, 1947. Բ : 425)»։
Կապ
«Կապերի ու շաղկապների միջեւ եղած էական տարբերություններից մեկն էլ այն է, որ եթե կապերի որոշ մասը սերտորեն կապված է հոլովական դրության հետ եւ հնարավոր է, ինչպես Վանդրիեսն է օրինակ բերում, մեկի փոխարինումը մյուսով, կամ էլ եթե նրանք զանազան նշանակություններով ու երանգներով ճշգրտում, լրացնում են հոլովական իմաստները, հետեւաբար կապվում են բառահարաբերական ձեւույթների (տվյալ դեպքում հոլովական իմաստ ունեցող ձեւույթների) հետ, ապա նույնը չի կարելի ասել շաղկապների մասին, որոնց իմաստային հարաբերություններն արտահայտելու համար լեզուն ոչ բառահարաբերական ձեւույթ ունի, ոչ էլ մի ուրիշ ձեւաբանական միջոց (այստեղ նկատի չունենք ինտոնացիայի, շեշտի, շարադասության, արտասանական դադարի եւ այլ դեպքերը, որոնք հեռու են այդ պահանջները նույն որակով ու ծավալով բավարարելուց)» (Գարեգինյան, 1963 : 23):
Վերանայումների պատմություն
Անուն | Ամսաթիվ | Փոփոխման նկարագրությունը | Տբրկ |
Արամ Հայրապետյան | 07/23/23 | Նախնական տարբերակ | 0.1 |
Արամ Հայրապետյան | 06/15/26 | Ավելացրի օրինակներ Խոսքի մասերի սահմանազերծումը հատվածում, դրանց մեկնաբանությունները | 0.2 |
Արամ Հայրապետյան | 01/09/26 | Կարելի է համարել լրիվ նոր հոդված (տես Տբրկ): Ավելացրի Բարսեղյան (1980) ընթերցման (մեջբերումները բերված են հավելվածում) հիման վրա լրիվ վերամշակում. Արժեքավոր մասը ընդգրկվել է Խոսքի մասերի տեսակավորման ուրվագիծ հովածում: | 2.0 |
Արամ Հայրապետյան | 08/09/26 | Առանձնացրի` Թվական, Շաղկապ, Եղանակավորող, Ձայնարկություն, Դերանուն, ևն էջերը: Հրապարակեցի Արեւելահայերենի խոսքի մասերի տեսակավորման ուրվագիծը հոդվածի նախնական տարբերակը կայքում: | 2.1 |
[1] Տե՛ս Ա. Բագրատունու քերականության տերմինագործածությունը։
[2] (Ա.Հ. - Ս.Գ. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի չթեքվող խոսքի մասերը, Երևան, 1959)
[3] Եթե պես բառը կապ համարենք, ապա հոր պես-ը կդառնա Համարժեքական (Հայրապետյան, 2022 : 291, 299-300] կամ Մակբայական (Հայրապետյան, 2022:292] հոլովաձեւ (տես նաեւ` 12.6 Միասնական հոլովում հատվածը (Հայրապետյան, 2022 : 166-170]:
[4] Э. Р. Атаян, Части речи, их дифференциальные признаки и критерии классификации («Теоретические и практические вопросы преподавания, иностранных языков», АН СССР, М., 1970, էջ 27—28):
[5] Ա.Ա. Աբրահամյան. Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, 1953, էջ 33։
[6] Տե՛ս Э. Р. Атаян, Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, 1968, էջ 157-181:
[7] Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 3, 1937, էջ 15—17։
[8] Գր. Ղափանցյան։ Ընդհանուր լեզվաբանություն, հ. 1, Երևան, 1939, էջ 314։
[9] Թ. Ջահարյանի կարծիքով Պալասանյանի քերականությանը գրված է ոչ այնքան Բուսլաևի, որքան Ա. Սմիռնովի ռուսաց լեզվի դասագրքի սկզբունքներով (տե՜ս Թ.Գ. Ջահարյանի, Բայի ուսուցման հիմունքներ, Երևան, 1956, էջ 16)։
[10] Տե՜ս А. Е.8, Части речи в русском языке, Москва, 1971, էջ 18—21:
[11] Թ.Գ. Ջահարյան, նշվ. աշխ., էջ 17։
[12] Ս. Պալասսւնեան, Քերականություն մայրենի լեզվի, Տփխիս, 1894, էջ 39:
[13] Ա.Ա. Աբրահամյան, Ս. Պալասանյանը և աշխարհաբարի քերականության իր դասագիրքը («Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», № 2) 1974, էջ 29)։
[14] Ս. Պալասանյան, Քերականություն մայրենի լեզվի, Տփխիս, 1894, էջ 79։
[15] Ս. Պալասանյան, նշվ. աշխ., էջ 80։
[16] Նույն տեղում, էջ 77։
[17] Նույն տեղում, էջ 70։
[18] Г. Пауль, Принципы истории языка, М., 1900, էջ 415:
[19] Հար. Թումանյանց, Համառոտ ստուգաբանություն հայոց աշխարհաբար լեզվի, Թիֆչիս, 1904։
[20] Գր. Վանցյան, Դպրոցական քերականություն, ^իֆլիս, 1905։
[21] Տե՞ս 1ր. Ասատրյան, ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, Բ, Երևան, 1973, էջ 125։
[22] ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № I, 1976, էջ 16:
[23] Նույն տեղում, էջ 18:
[24] А. Е. Супрун, Части речи в русском языке, Москва, 1971, էջ 90:
[25] Е. Курилович, Очерки по лингвистике. Сборник статей. М., 1962, էջ 61:
[26] Գ. Ջահուկյան, Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը («Լրաբեր», 1976, № 1, էշ 23)։
[27] Ս. Գ. Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը..., էջ 55։
[28] Նույն տեղում, էջ 54։
[29] Ա. Ղարիրյան, Հայոց լեզու, դպրոցական դասագիրք, 1964, էջ 39։
[30] Է.Հ. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, էջ 113։
[31] Նույն տեղում, էջ 131։
[32] “But what is a name? A mark of difference, a striking characteristic, which I make the character, the representative, of the object in order thereby to represent it to myself in its totality” (Feuerbach, 1910:195)
[33] Տե՛ս А. Е. Супрун, Части речи в русском языке, М., 1971, էջ 19—20:
Comments